Ազգային խայտառակություն

Նիկոլի հանքերն ու «սաբոտաժնիկ» ժողովուրդը

Մայիսի 24, 2018
Նիկոլի հանքերն ու «սաբոտաժնիկ» ժողովուրդը

Օսկան Քոչարյան

 

Ամուլսարի ոսկու հանքավայրի մասին բնապահպաններն ու քաղաքացիները առաջին տարին չէ, որ ահազանգում են: Այս վտանգավոր հանքն իսկական պատիժ է դարձել Սևանի, Ջերմուկի, այդ տարածքի մյուս բնակավայրերի համար: Ընդ որում, ժամանակին մտահոգ բնապահպաններին սիրով արձագանքում էին նաև ընդդիմության ներկայացուցիչները: Բայց ժամանակները փոխվեցին, ընդդիմադիրը դարձավ իշխանավոր և վերաբերմունքն էլ կտրուկ շրջադարձ ապրեց այդ մեծ թռիչքին համահունչ:


Երեկ Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի բնակիչները նորից փակել էին Ամուլսարի ոսկու հանքավայր տանող ճանապարհը` պահանջելով դադարեցնել հանքավայրի շահագործման նպատակով իրականացվող աշխատանքները: Ջերմուկի ավագանին նույնպես միացել էր գնդեվազցիների բողոքին: Եվ ահա այդ բողոքի գործողությանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջինս խստագույնս պահանջեց դադարեցնել ակցիան, այլապես դա կդիտարկվի որպես սաբոտաժ։ «Ժողովրդի վստահությունը վայելող կառավարության դեմ գործողություններ իրականացնելը նույնն է, թե գործողություն իրականացնես ինքդ քո դեմ»,- իր վերջնագիր հիշեցնող միտքը ձևակերպեց վարչապետը:


Ժողովուրդը Նիկոլի դեմ չէր բողոքում: Ժողովուրդը բողոքում էր «Լիդիան Արմենիա» ընկերության դեմ` այն միամիտ հավատով, թե Նիկոլի խոստացած ազատությունների պարագայում իրենք իրավունք ունեն խոսել ու գործել անցանկալի երևույթների դեմ: Բայց երեկ պարզեցին, որ դա այդպես չէ: Իսկ այն, ինչը նրանք դեռ չեն հասցրել պարզել, կռահելն առանձնապես բարդ բան չէ: Ինչպես հայտնի է, այս հանքավայրի գլխավերևում թափահարվում են բրիտանական ականջներ, և ուշադիր հայացքը կարող է այնտեղ նշմարել արքայազն Չարլզի սիլուետը, որին բերել ու հայկական լեռների վրա են բազմեցրել երկու կարկառուն դեմքեր` գործարար Ռուբեն Վարդանյանն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Փաշինյանը կարո՞ղ է դեմ գնալ այս հրաշալի եռյակին ու ձախողել նրանց ծրագիրը: Բնականաբար՝ ոչ, որովհետև ցանկացած հեղափոխություն արգելակում է այնտեղ, որտեղ երևում է ոսկու փայլը:


Մյուս կողմից` Փաշինյանի համար շատ լուրջ խնդիր է հակադրվել եվրոպական արժեքների շղարշի տակ մեր երկիր ներխուժած ավերիչներին: Բա քաղաքակիրթ Արևմուտքն ի՞նչ կասի, բա չի՞ ասի՝ Նիկոլ, էս ո՞ւմ վրա ես ձեռք բարձրացնում: Ուրիշ բան, եթե դրա թիկունքում ռուսները լինեին: Մի օրում հարցերը կլուծեր բնապահպանական պահանջների տեսանկյունից և իր ժողովրդին էլ այլևս ստիպված չէր լինի սադրիչ անվանել ժողովրդական վարչապետը: Իսկ հիմա նա ընդհանրապես զավեշտալի մի քայլ էլ է կատարել: Ամուլսարի ծրագրի հետ կապված բնապահպանների ներկայացրած բողոքի նամակն ուսումնասիրման է հանձնել ՀՀ նախագահի աշխատակազմին: Մի խոսքով, գառը գելին ամանաթ է տվել: Ու մեզ մնում է համբերատար սպասել և լսել, թե նախագահ Արմեն Սարգսյանն ինչպես պիտի պատասխանի այն հանքավայրի աննպատակահարմարությունը հաստատող փաստարկներին, որի կնքահայրն ինքն է, իսկ պահապան հրեշտակն էլ այժմ դարձել է Նիկոլ Փաշինյանը:

 






Դիտումների քանակ 103792


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Պուտինը թռավ Փաշինյան Նիկոլի գլխից

Պուտինը թռավ Փաշինյան Նիկոլի գլխից

Սեպտեմբերի 20, 2018


Փաշինյան Նիկոլի համար ծանր օր էր այսօր: Բայց բախտներս բերեց, որ գործը հերթական նոպային չհասավ: Այսպես, արդեն տեղեկացրել էինք, ո...

Առողջապահության նախարարի հայրն էլ է դեգեներատ

Առողջապահության նախարարի հայրն էլ է դեգեներատ

Սեպտեմբերի 20, 2018


Հայտնի է, որ գժությունը սովորաբալ գենետիկ ծագում ունի: Եվ առողջապահության նախարար թորոսյան արսենի ընտանիքը բացառություն չէ: Հավ...

Դոն Պիպոն գտավ իր պաշտպանին

Դոն Պիպոն գտավ իր պաշտպանին

Հունիսի 29, 2018


Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, որը նաև պաշտպանության նախարարի խորհրդականն է, ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել հ...

Չսեղմված ձեռքի աղմուկը

Չսեղմված ձեռքի աղմուկը

Հունիսի 28, 2018


Նախագահ Արմեն Սարգսյանին Միացյալ Նահանգներ են ուղարկել հաճելի և ուրախ ճամփորդության, իսկ նա գնացել և ընկել է միջազգային սկանդալ...

Ազատ-անկախ Արսենյանի պայքարը

Ազատ-անկախ Արսենյանի պայքարը

Հունիսի 28, 2018


Այսօր հայտարարություն է տարածել «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանը` տեղեկաց...

Կուտակային խաբեություն

Կուտակային խաբեություն

Հունիսի 27, 2018


Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ: Մասնավորապես, նա ստորագրել է «Կուտակային...

Սաբոտա՞ժ, թե՞ խոստումնազանցություն

Սաբոտա՞ժ, թե՞ խոստումնազանցություն

Հունիսի 26, 2018


Ամուլսարում վերստին արշալույսները խաղաղ չեն: Արդեն որերոդ անգամ քաղաքացիները ստիպված են լինում իբրև բողոքի նշան փակել ճանապարհն...

Նիկոլը ճնշում է նախագահին

Նիկոլը ճնշում է նախագահին

Հունիսի 21, 2018


Բոլորս էլ շատ լավ գիտենք, թե պետական լրատվամիջոցներն ինչպես են աշխատում բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Վերևից գալիս է հրահանգը,...

Վարչապետն ընդդեմ նախագահի

Վարչապետն ընդդեմ նախագահի

Հունիսի 7, 2018


Որքան էլ առաջին հայացքից կարող է այն տպավորությունը ստեղծվել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը լեզու են գ...

Փաշինյան Նիլոլը` ԱԻ նախարա՞ր

Փաշինյան Նիլոլը` ԱԻ նախարա՞ր

Հունիսի 5, 2018


Երբ դժգոհ քաղաքացիները բողոքի ակցիաներ են կազմակերպում և փակում են քաղաքի փողոցները, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերից դիմո...

Խաբելու հերթափոխը

Խաբելու հերթափոխը

Մայիսի 7, 2018


Աշխարհն` աշխարհով. «Նաիրիտ» գործարանի բանվորներն իրենց հոգսերով: Հենց երկրում որևէ նոր դեմք է հայտնվում, նրանք անմիջապես վազ են...

Արմեն Սարգսյանը` անտեսանելի մարդը

Արմեն Սարգսյանը` անտեսանելի մարդը

Մայիսի 7, 2018


Այսօր Մոսկվայում կայացավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը չ...

Գինու զորությունը

Գինու զորությունը

Մայիսի 4, 2018


Այս օրերին նշանակումների մասին հրամաններն այնքան էլ շատ չեն: Սպասողական վիճակ կա: Փոխարենը թափ են հավաքում պաշտոնաթողություններ...

Թեկուզ ջրհեղեղ

Թեկուզ ջրհեղեղ

Ապրիլի 24, 2018


Սերժ Սարգսյանի հրաժարականի ու իշխանափոխության լուրն առնելուն պես մեծ արագությամբ Մոսկվայից Երևան էր հասել հայտնի գործարար, «Ավր...

Սրանք միշտ ամեն ինչ թարս են անում

Սրանք միշտ ամեն ինչ թարս են անում

Ապրիլի 20, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստան չնախատեսված ու հրատապ այցելություն է կատարել Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: Վերջինս տեղ ...

Ում վրա եք ձեր հույսը դրել

Ում վրա եք ձեր հույսը դրել

Ապրիլի 20, 2018


Երեկ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն իր նստավայր էր հրավիրել հանրապետության ստեղծագործական միությունների ղեկավարներին: Նախագա...

Երկիրը նախագահ չունի

Երկիրը նախագահ չունի

Ապրիլի 16, 2018


Սերժ Սարգսյանը վայր է դրել իր նախագահական լիազորությունները: Արմեն Սարգսյանը դարձել է Հայաստանի նոր նախագահը: Այս փոփոխությունի...

Հայաստանը կդառնա կազինոյի խաղադրույք

Հայաստանը կդառնա կազինոյի խաղադրույք

Ապրիլի 5, 2018


Մի շարք հրապարակումներում մենք կանխատեսել էինք, որ Հայաստանը, որպես այդպիսին, շուտով կարող է նաև չլինելմ այսինքն՝ փակվել: Սակայ...

Գյուղսովետի նախագահի մակարդակով

Գյուղսովետի նախագահի մակարդակով

Մարտի 28, 2018


Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի աստեղային ժամը հիմնավորապես փչացրել են: Պարզվում է, որ Սարգսյանի երդմնակալության արարողո...

Արմեն Սարգսյանը հենման կետ չունի

Արմեն Սարգսյանը հենման կետ չունի

Մարտի 13, 2018


Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի շուրջերկրյա ճամփորդությունից ոչ ոք գլուխ չի հանում: Նա հերթական անգամ հայտնվել է Լոնդոնում (սի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ