Սովորական խայտառակություն

Նոր ԱԽՔ-ը էլի պիտի դասի գնա

Մայիսի 21, 2018
Նոր ԱԽՔ-ը էլի պիտի դասի գնա

Մեկ շաբաթվա ընթացքում ի հայտ եկան նորանշանակ պաշտոնյաների ամենագլխավոր առանձնահատկությունները: Եվ դրանցից հիմնականը խորագույն անտեղյակությունն է: Խոսում են բաների մասին, որոնցից գլուխ չեն հանում, հնչեցնում են մերկապարանոց մեղադրանքներ` առանց խնդրի էությանը ծանոթ լինելու, տեսակետներ են հրամցնում, որոնք ոչ միայն սխալ են, այլև վտանգավոր: Ահա այս կարգի գայթակղությունից խուսափել չկարողացավ նաև Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Ինչպես իր մյուս ընկերները, սա էլ փոխանակ աշխատավայր գնալու, գործերի վիճակին ծանոթանալու, անմիջապես վազ էր տվել «Ազատություն» ռադիոկայան` ցուցադրված և լսելի լինելու համար, և այդ եթերից մասնավորապես հայտարարել էր. «Ազգ-բանակ» կոնցեպտը, հասարակությանը հայրենիքը սիրել սովորեցնելն անհրաժեշտ չէ: Պետք է ստեղծել պայմաններ, որ հայրենիքը սիրեն, հայրենիքում մնան: Դա է պարզ լուծումը, պետք չէ մարդկանց սովորեցնել»:

 

Խնդիրն այս դեպքում այն չէ, թե ինչ է ասում ԱԽՔ-ը, ճիշտ է ասում, թե սխալ: Սրանք այլ քննարկման թեմաներ են: Խնդիրն այն է, թե արդյո՞ք նա գիտի` ինչ բան է «Ազգ-բանակ» կոնցեպտը: Պարզվում է` ոչ: Տղան գաղափար չունի դրա մասին: Եվ հենց այս անգաղափար հետևողականությունն էլ ափերից հանել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին, որը ստիպված Facebook-ի իր էջում սրա առնչությամբ գրառում է կատարել: Նախ Սարգսյանը հիշեցրել է Արմեն Գրիգորյանին, որ նա իր ուսանողն է եղել, բայց փաստորեն անընդունակ ուսանող է եղել, քանի որ ոչ միայն լավ չի սերտել դասերը, այլև չի լսել խորհուրդներից գլխավորը. «Կարող եք արտահայտել ցանկացած կարծիք, բայց պետք է հստակ պատկերացնեք նյութը, որի մասին կարծիք եք հայտնում»:

 

Եվ ահա նախկին դասախոսը նախկին ուսանողին կրկին դասեր է տալիս` հուսալով, թե գոնե երկրորդ անգամից տղան կհասկանա: Վիգեն Սարգսյանը գրում է. «Այն, ինչ երեկ ներկայացնում էիր որպես այդ հայեցակարգի հիմնական թեզ, «Ազգ-բանակ»-ին վերաբերող որևէ փաստաթղթում, ելույթում և դրա շրջանակներում ներդրված որևէ ծրագրում չես կարողանա մատնանշել: Քո հարցազրույցից բխում էր, որ հայեցակարգի առանցքը հասարակությանը հայրենիք սիրել սովորեցնելն է, քանի որ, ըստ քեզ, եկել ենք այն մոտեցումից, որ մեր հասարակությունը հայրենիք չի սիրում… «Ազգ-բանակի» հիմքում հետևյալն է` երբ բանակդ բնակչության թվի համեմատ անհամաչափ մեծ է, և հետևաբար դրան հատկացվող հանրային ռեսուրսներն անհամաչափ մեծ` պետությունը պարտավոր է այդ լրացուցիչ բեռը դարձնել շարժիչ ուժ` հասարակությանը վերադարձնելով ամենատարբեր ոլորտներում` ռազմական գիտությունից և արդյունաբերությունից մինչև կրթական համակարգ և բուժ.սպասարկում: Բանակը պետք է ավելի թափանցիկ գործի` արձագանքելով հանրության յուրաքանչյուր հարցին և մտահոգությանը»:

 

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի դժբախտությունը միայն այն չէ, որ նա կարող է լինել թեթևամիտ ու չհասկանալ, թե իրականում որքան պատասխանատու պաշտոն է զբաղեցնում ու որքան զգույշ պիտի վերաբերվի իր արտասանած յուրաքանչյուր բառին: Գրիգորյանի ավելի մեծ դժբախտությունն այն է, որ նա նույնիսկ երկրի անվտանգությանն առնչվող հարցերում փնտրում է յուրայիններ և օտարներ: Եթե մի որևէ բան արել են իրենցից առաջ, դա արդեն պիտի հայտարարվի վատ և վնասակար: Ու հենց այս տափակ մտայնությամբ էլ նա հարձակվել է «Ազգ-բանակի» վրա` առանց տեղյակ լինելու, թե այնտեղ ինչ է ասվում: Եվ սա է նոր հեղափոխական մտածողության շարժիչ ուժը:






Դիտումների քանակ 32535


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյանը որոշել է ճիշտ բան անել

Փաշինյանը որոշել է ճիշտ բան անել

Հունվարի 22, 2019


Մամուլը գրում է, որ Փաշինյան Նիկոլը պատրաստվում է սխրագործության, այն է` որոշել է կատարել իր առաջին ճիշտ կադրային նշանակումը: Ա...

Փաշինյան Նիկոլի ուժը նախրի մեջ է

Փաշինյան Նիկոլի ուժը նախրի մեջ է

Նոյեմբերի 28, 2018


ՀՀ նախկին պաշտպանության նախարար, ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանն առաջարկել է առանձին երկկողմ բանավեճ կազմակերպել ՀՀԿ – «Ի...

Խոստումնալիցներն ու տաղանդավորները պատուհաս են դարձել

Խոստումնալիցներն ու տաղանդավորները պատուհաս են դարձել

Նոյեմբերի 20, 2018


ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն ասում է, որ ժամանակին օգնել է իրեն բանակից ազատվելու խնդրով դիմած ՀՀ պաշտպանության նախ...

միրզոյան արարատը դժգոհ է Վիգեն Սարգսյանի ժառանգությունից

միրզոյան արարատը դժգոհ է Վիգեն Սարգսյանի ժառանգությունից

Հոկտեմբերի 27, 2018


Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը Facebook-ի գրառման մեջ գրել է, թե նոր իշխանությունը հետևողականորեն ավերում է այն, ...

Փաշինյան Նիկոլի պատրանքների վտանգավորության կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի պատրանքների վտանգավորության կապակցությամբ

Հոկտեմբերի 27, 2018


Բոլթոնի այցի կապակցությամբ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը քննադատական գրառում էր կատարել Facebook-ում, ինչին չէին...

ՀՀ ԱԱԽՔ-ը լավ է լիներ քաք, բայց ոչ արմեն գրիգորյան

ՀՀ ԱԱԽՔ-ը լավ է լիներ քաք, բայց ոչ արմեն գրիգորյան

Սեպտեմբերի 12, 2018


ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը սեպտեմբերի 9-ին հոդված էր հրապարակել REGNUM գործակալությունում: Ի թիվս շատ հարցեր...

Մոտենում է Փաշինյան Նիկոլի X ժամը

Մոտենում է Փաշինյան Նիկոլի X ժամը

Սեպտեմբերի 7, 2018


Հայրենի մամուլն ուզում է արժևորել Փաշինյան Նիկոլի լակոտակրատիայի որոշ անդամների և գրում է, թե իբր Կրեմլից ասում են, որ դրանք պի...

Մյունհաուզենի` Անգլիային հայտարարած պատերազմը ՀՀ տարածքում

Մյունհաուզենի` Անգլիային հայտարարած պատերազմը ՀՀ տարածքում

Հունիսի 2, 2018


Առասպելական Մյունհաուզենը տարօրինակ սովորություններ ուներ: Դրանցից մեկը այլ պետությունների հետ պատերազմելն էր: Օրինակ, նա հայտա...

Ռուսամետ Նիկոլի ամերիկամետ կառավարությունը

Ռուսամետ Նիկոլի ամերիկամետ կառավարությունը

Մայիսի 17, 2018


Փաշինյան Նիկոլն սկզբում իրեն հռչակեց ժողովրդի միակ թեկնածու, հետո՝ ռուսամետ գործիչ, հետո՝ բռնի ուժով ու շանտաժով, խաղաղ քաղաքաց...

Պատիվ ունի՞, թե՞ պատիվ չունի

Պատիվ ունի՞, թե՞ պատիվ չունի

Մայիսի 12, 2018


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարությունում այսօր ներկայացրեց նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին: Վարչապետն ասա...

Այդ ի՞նչ է հասկացել Վիգեն Սարգսյանը

Այդ ի՞նչ է հասկացել Վիգեն Սարգսյանը

Ապրիլի 2, 2018


Այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է Ապրիլյան պատերազմից ք...

Արծրունը քաշել է նախարարին

Արծրունը քաշել է նախարարին

Հունվարի 15, 2018


Հայ պաշտոնյաները Ֆեյսբուքում սեփական էջերը բացելիս համոզված են, որ դա հասարակության հետ թափանցիկ աշխատելու գրավականն է: Բայց ան...

Կեղծերն ընդդեմ իսկականների

Կեղծերն ընդդեմ իսկականների

Հունվարի 9, 2018


Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր տեղեկացրել է, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունո...

Նոր օլիգարխիկ զվարճանք` խաչքավորություն

Նոր օլիգարխիկ զվարճանք` խաչքավորություն

Հունվարի 8, 2018


ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վիրավորվել ու նեղացել է այն բանի համար, որ իր անմիջական շեֆի` պաշտպանության նախարար Վիգ...

Բաղմանյանին դուրս են գրում

Բաղմանյանին դուրս են գրում

Դեկտեմբերի 5, 2017


Այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողներին հայտնեց այն մասին, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Հայկա...

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Նոյեմբերի 22, 2017


Օրեր առաջ, երբ Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն էր քննարկվում, պաշտպան...

Վիգեն Սարգսյանին քչփորում են

Վիգեն Սարգսյանին քչփորում են

Հոկտեմբերի 30, 2017


Նա, ով սիրում է քչփորել ուրիշների կենսագրությունները, պիտի կռահի, որ մի օր էլ ինչ-որ մեկի մտքով կանցնի տնտղել իր կենսագրության ...

Եկեղեցու ընդդիմադիրը

Եկեղեցու ընդդիմադիրը

Հոկտեմբերի 27, 2017


«Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» չարչրկված օրենքի նախագիծի աքիլլեսյան գարշապարերից մեկն էլ դարձավ հո...

Վիգեն Սարգսյանի պարտությունը

Վիգեն Սարգսյանի պարտությունը

Հոկտեմբերի 26, 2017


Օրեր շարունակ ընդդիմության կողմից «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի շուրջ քննադատություն և դիտող...

Վիգեն Սարգսյանը դասալիքներին թիկունք կկանգնի

Վիգեն Սարգսյանը դասալիքներին թիկունք կկանգնի

Սեպտեմբերի 18, 2017


Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով ևս այսօր մասնակցում էր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին, բավական անսովոր ելույթ ունե...

Հ1-ն էլ քաշվեց
23.01.2019 | 23:57


Հ1-ն էլ քաշվեց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ