Սովորական խայտառակություն
Անցնող շաբաթվա դիմանկարը (14 - 20 մայիսի, 2018թ.)
Մայիսի 20, 2018
Երբ նոր վարչապետով և կառավարության ամբողջացված կազմով երկրում էմոցիոնալ ալիքները հետզհետե ետ քաշվեցին, ու մարդիկ վերջապես հասկացան, որ վրա է հասել իրականության հետ հարաբերվելու ժամանակը, հանրային հետաքրքրությունների դաշտը որոշակի որակական փոփոխություններ կրեց: Առաջինը, ինչը նկատելի դարձավ, սպասելիքների և հիասթափությունների առճակատման հնարավորությունն էր: Եվ այս իմաստով անցնող շաբաթը կամա թե ակամա պիտի վերածվեր նոր պահանջների համատեքստում ծայր առնող հակասությունների կծիկի, որտեղ իրար էին բախվում ոչ այնքան պատկերացումները, որքան դրանց դրսևորման տարբերությունները:
Շաբաթվա սկզբում կրքերը մի պահ դադար էին առել, քանի որ Սոչիում գումարվել էր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, և հայաստանցիների համար խիստ կարևոր էր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առաջին գործնական ուղևորության ժամանակ ինչպես պիտի ներկայացնի երկրի դեմքը, և գործընկեր երկրների առաջնորդներն ինչպես պիտի ընդունեն հեղափոխականին իրենց նեղ շրջանակում: Այս իմաստով առանձնապես կարևորվում էր Փաշինյան-Պուտին հանդիպումը: Ի վերջո, նրանց առանձնազրույցը տեղի ունեցավ, և Փաշինյանն էլ ԵՏՄ բարձրագույն խորհրդի լայն կազմով նիստի ժամանակ հնչեցրեց հավաքվածների համար շատ կարևոր հետևյալ միտքը. «Հայաստանում տեղի է ունեցել իշխանության խաղաղ փոփոխություն, նոր ձևավորված կառավարության ծրագիրը հայեցակարգային առումով չի նախատեսում արտաքին քաղաքական ուղենիշի փոփոխություն»:
Բայց եթե արտաքին հարթության վրա փոփոխությունների բացառումը հանգստացուցիչ հանգամանք էր, ապա երկրի ներսում ամեն ինչ տանում էր ոչ միայն ցնցումների և վերանայումների, այլև ի հայտ էին գալիս դրանց առաջին դրսևորումները: Շաբաթվա ընթացքում նախ պարզ դարձավ, որ կառավարության նոր անդամներից շատերը ավելի շատ հոգսեր, քան օգուտ կարող են բերել իշխանություններին: Վերջիններիս մի քանի անզգույշ արտահայտություններ ու հապշտապ որոշումներ բուռն քննարկումների տեղիք տվեցին, և սրանք ստիպված էին կամ հրապարակային ներողություն խնդրել, կամ վերաձևակերպել իրենց ասելիքը:
Սակայն խնդիրները միայն հրապարակայնության դաշտում չսահմանափակվեցին: Կատարվեց այն, ինչից ամենաշատը պիտի զգուշանային նոր իշխանությունները: Մայրաքաղաքում և ամբողջ երկրի տարածքում ի հայտ եկան «թեժ կետեր», բողոքի և դժգոհության օջախներ, և մարդիկ լցվեցին փողոցներն այս անգամ ոչ թե նախկին իշխանությունների հրաժարականի պահանջներով, այլ նորերից առկա խնդիրների շուտափույթ լուծման հարկադրանքով: Մի քանի օր շարունակ տեղերից եկող լրատվությունը հիշեցնում էր արտակարգ իրավիճակի ամփոփոգիր:
ՀԷՑ-ի «Գեղամա» մասնաճյուղի աշխատողները գործադուլ հայտարարեցին: Նորակերտ գյուղում բնակիչները փակեցին ճանապարհը` ի նշան բողոքի գյուղապետի անօրինականությունների դեմ: Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչները փակեցին Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհը` կարկուտի հետևանքով ստացված մեծ վնասների փոխհատուցման ակնկալիքով։ Բողոքի ցույցեր ընթացան Սևանի մայրուղում, որտեղ մարդիկ դժգոհում էին Սևանի թերակղզու մի հատվածը ապօրինաբար եկեղեցուն տրամադրելու համար։ Կոտայքի Նուռնուսի ամառանոցների բնակիչները ի նշան բողոքի ցույցեր անցկացրեցին «Առողջ սունկ» ընկերությանը պատկանող կոմպոսի արտադրամասի դիմաց։ Գործադուլ էին հայտարարել Արարատի ցեմենտի գործարանի բանվորները: Բողոքի ակցիա էին իրականացնում Սոթքի ոսկու հանքի աշխատակիցները և այսպես շարունակ:
Պակաս շիկացած չէր նաև մայրաքաղաքի մթնոլորտը: Հատկապես թեժ էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող ցույցերը: Ակտիվիստները փողոցներ փակեցին, ներխուժեցին քաղաքապետարան, սադրանքներ հրահրվեցին նրանց և Մարգարյանի կողմնակիցների միջև: Նույն ժամանակ լուրջ լարվածության առիթներ տվեցին «Սասնա Ծռեր»-ի աջակիցները, որոնք, նախ, ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև պահանջում էին դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը, հետո միակողմանի փակեցին Արշակունյաց պողոտան, իսկ վերջում մեղադրեցին Փաշինյանի իշխանությանը` իրենց դեմ դավադիր քայլեր իրականացնելու համար:
Եթե թվարկվածներին էլ գումարենք այն, որ շաբաթվա ընթացքում տեղի ունեցան զինկոմիսարիատների աշխատակիցների բողոքի ակցիան, «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների ցույցը Բաղրամյան 26-ի դիմաց, տաքսու վարորդների բողոքի ավտոարշավը, կոնսերվատորիայի ուսանողների պահանջները` բուհում կադրերի փոփոխության խնդրի շուրջ, ապա պարզ կդառնա, թե քաոսային նման իրավիճակներում իշխանությունների անզորությունը ինչպես պիտի անդրադառնար ներքին տրամադրությունների վրա:
Իբրև հակաքայլ կառավարության անդամները դեռևս ոչինչ չունեին, քան օրվա ընթացքում մի քանի անգամ տեսաուղերձներ հրապարակել կամ խոստումներ տալ, որ ամեն բան ժամանակի ընթացքում կգտնի իր լուծումը: Իսկ թե ինչպես, դրա մասին ոչ ոք ոչինչ չէր ասում: Աբոխահաճո հայտարարությունների կողքին ցուցադրվում էին պոպուլիզմով կերակրված տեսարաններ կամ բեմականացված գործողություններ, ինչպես եղավ ՀՀ ոստիկանության դեպքում, երբ սրանք հանկարծ որոշեցին գրոհի անցնել օրենքով գողերի և քրեական հեղինակությունների դեմ: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ բերման ենթարկվեցին 10-ից ավելի օրենքով գողեր և 3 տասնյակից ավելի հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություններ։ Թե ինչու՞, անհայտ մնաց, քանի որ շատ չանցած` նրանց բոլորին բաց թողեցին` զարմանք ու տարակուսանք հարուցելով մարդկանց շրջապատում:
Շաբաթը լի էր նաև ողբերգական պատահարներով, սպանություններով, ծանր հանցագործություններով: Այս ամենի հետ մեկտեղ մասսայական թունավորման դեպք գրանցվեց Արմավիրի մարզում. Էդուարդո Էռնեկյանի «Տեռաս դե Արմենիա» Հայաստանի հողեր ՓԲԸ-ից հոսպիտալացվեցին շուրջ 90 աշխատակիցներ: Այս ամենն իրենց բացասական ներգործությունն ունեցավ մարդկանց ընդհանուր հոգեվիճակի վրա: Երբ շատ բարձր կետից կտրուկ անկում է լինում, դա միշտ էլ բացասաբար է անդրադառնում օրգանիզմի, արյան շրջանառության և ճնշման վրա: Հասարակության պարագայում նման վայրէջքներն իրենց հետ բերում են հիվանդագին դրսևորումներ: Եվ հանրային խարխլված օրգանիզմը կարող է արձագանքել ամենաանսպասելի ձևերով:
Դիտումների քանակ 88235
ՀԱՐՑՈՒՄՆԵՐ
Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։
Վերադառնալ
Փոխկապակցված
Անցնող շաբաթվա դիմանկարը (24 – 30 հոկտեմբերի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (17 – 23 սեպտեմբերի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (10 – 16 սեպտեմբերի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (3 – 9 սեպտեմբերի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (23-29 հուլիսի 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (16-22-ը հուլիսի 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (9 – 15 հուլիսի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (2 – 8 հուլիսի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (25 հունիսի – 1 հուլիսի 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (18-24-ը հունիսի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (11-17-ը հունիսի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (4 – 10 հունիսի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (28 մայիսի – 3 հունիսի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (Մայիսի 21-27)
Անցնող շաբաթվա դիմանկարը (7 – 13 մայիսի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը
Անցնող շաբաթվա դիմանկարը (23 – 29 ապրիլի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (16 - 22 ապրիլի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (9 – 15 ապրիլի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (26 մարտի – 1 ապրիլի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (19 – 25 մարտի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (12 – 18 մարտի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (5 – 11 մարտի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (փետրվարի 26 – մարտի 4 , 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (19 – 25 փետրվարի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (11-18 փետրվարի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (5 – 11 փետրվարի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (29 հունվարի - 4 փետրվարի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (22-28 հունվարի, 2018թ)
Անցնող շաբաթվա դիմանկարը (15-21 հունվարի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (8-14 հունվարի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (դեկտեմբերի 25-31)
Անցնող շաբաթվա դիմանկարը (18 – 24 դեկտեմբերի, 2017թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (10 դեկտեմբերի - 17 դեկտեմբերի, 2017թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (3 դեկտեմբերի - 10 դեկտեմբերի, 2017թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (27 նոյեմբերի - 3 դեկտեմբերի, 2017թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (20-26 նոյեմբերի, 2017թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (12 նոյեմբերի - 19 նոյեմբերի , 2017թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (6 նոյեմբերի - 12 նոյեմբերի , 2017թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (30 հոկտեմբերի - 5 նոյեմբերի , 2017թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (23 – 29 հօկտեմբերի, 2017թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (15 հոկտեմբերի - 22 հոկտեմբերի , 2017թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (8 հոկտեմբերի - 15 հոկտեմբերի , 2017թ.)
Անցնող շաբաթվա նկարագիրը (1 հոկտեմբերի - 8 հոկտեմբերի , 2017թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (25 սեպտեմբերի - 1 հոկտեմբերի, 2017թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (18-24 սեպտեմբերի, 2017թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (11-17 սեպտեմբերի, 2017թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (04-10 սեպտեմբերի, 2017թ.)
Նույն թեմայով
Անցնող շաբաթվա դիմանկարը (24 – 30 հոկտեմբերի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (17 – 23 սեպտեմբերի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (10 – 16 սեպտեմբերի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (3 – 9 սեպտեմբերի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (23-29 հուլիսի 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (16-22-ը հուլիսի 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (9 – 15 հուլիսի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (2 – 8 հուլիսի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (25 հունիսի – 1 հուլիսի 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (18-24-ը հունիսի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (11-17-ը հունիսի, 2018թ.)
Ռուսներին հայկական կապիկներ պետք չեն
Անցնող շաբաթվա դիմանկարը (4 – 10 հունիսի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (28 մայիսի – 3 հունիսի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (Մայիսի 21-27)
Անցնող շաբաթվա դիմանկարը (7 – 13 մայիսի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը
Անցնող շաբաթվա դիմանկարը (23 – 29 ապրիլի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (16 - 22 ապրիլի, 2018թ.)
Անցնող շաբաթվա դիմանկարը (9 – 15 ապրիլի, 2018թ.)
Խայտառակ տիտանների պայքարը հանուն հայ ժողո...
Վտանգավոր բիձեն քանդում է համալսարանը
ԱՄՆ-ը հավանություն է տալիս Վենեսուելային՝ ...
Երևանում հեղափոխություն կազմակերպել են սով...
Անչափահասը գլխից մեծ բաներից է խոսում
Փաշինյան Նիկոլի դատարանը ահաբեկիչների մեղա...
Փաշինյան Նիկոլն ընդդեմ հայոց սրբությունների
Ամերիկացիները դժգոհ են` ուրեմն, մենք ճիշտ ենք
Սորոսի դուքանը բարձրացնում է խաղադրույքները
Ի՞նչ կանի Փաշինյան Նիկոլը, եթե հայտնվի Նիկ...
Խոսում և վերլուծում է լակոտը
Կոկորդիլոսը որպես ՀՀ թռիքչաձև զարգացման եր...
Զգուշացեք, աբաջյան գոհարը պատրաստվում է բե...
Մայրապետյանի դասը խրատ չեղավ
Անդրանիկ Մանուկյանը բաբաջանյան արմանի հետ ...
արշակյան հակոբիկի հետազոտվելն օրհասական է
Որոշումն ընդունված է. Թրամփը պատերազմով գն...
Փաշինյան Նիկոլը կրկին սուտ չի խոսել
Рыбак рыбака видит издалека
Մայմունությունը` Մարտի 1-ի գործի շարժիչ ուժ
Դատախազ Վահագնը Քոչարյանին խառնել է Փաշինյ...
Դատական համակարգը դառնում է կրկես
Արմեն Աշոտյան. «Ք» տառը մեծ առաքելություն ...
ավետիսյան վարուժի լավությունը չենք գնահատում
Հերթական խայտառակ նշանակումները
Փաշինյան Նիկոլի շնորհիվ Օսիպյանին «լակոտ» ...
Փաշինյան Նիկոլը անիմաստ ստախոսությամբ է զբ...
Զուրաբյանի ընտանիքը զարգացած է և առաջադեմ
թորոսյան արսենը տնտեսությանը մեծ վնաս է պա...
Տաքսիստները զզվել են կարգին հայկոյից
Մարուքյան Էդմոնը հայրենասիրաբար մտահոգված ...
ռոմանոսը ռոմանս կերգի Փաշինյան Նիկոլի դատա...
Վտանգվա՞ծ է արդյոք Լիբանանը
Լուկաշենկոն կրակում է իր ոտքին Պուտինի «ին...
Հեղափոխության թափոններն ընդդեմ Փաշինյան Նի...
Նախագահ Քոչարյանի 2001-ի սխալը չեղարկվեց
Գեղացուն ինչքան եփես` ականջները հում կմնան
Սրանք կարդալու հետ էլ խնդիր ունեն
Կոստանյան Գևորգը դառնում է կոստանյան գևորիկ
Մասնավոր Քոչարյանն ու ունիվերսալ բարսեղյան...
ԵՏՄ բախտը բերեց` թավշյա հեղափոխություն չի ...
Եվս մեկ դեմոկրատ պաշտոն ստացավ
Հետհեղափոխական Հայաստանի առաջին զոհը դեռ կ...
Դասալիքները տոնում են, ծառայածներն ու կռվա...
Փաշինյան Նիկոլը սիրում է հող հանձնողներին,...
Ո՞ւր կորչի Ալիևը՝ Արևմո՞ւտք, թե՞ Արևելք
Ադրբեջանը լիովին հասունացել է նոր ջախջախիչ...
Բաքուն առավելություն ունի Ղարաբաղի հարցում...
Ռուս գեղեցկուհու և հայ ժողովրդի դառը ճակատ...
«Զոնտը Ղարաբաղում» օպերացիայի կապակցությամբ
Ում և ինչի համար են գալիս Սորոսի փողերը
Մի փոքրիկ մութ էջ Փաշինյան Նիկոլի տխուր գր...
Ողորմի տանք մոտակա ապագայի զոհերի անցավորա...
Սորոսյան մետաստազներ Հայաստանում. գործեր, ...
Ռոբերտ Քոչարյանի խայտառակ ողբերգությունը
Սողացող ամուսնալուծության տեխնոլոգիա. ի՞նչ...
Նիկոլ Փաշինյանն արեց իր գործը
Ինչո՞ւ է սանասարյան դավիթը պղծում պետությո...
Ուշադրություն. խոսում է աշխարհի ամենավտանգ...
Լպիրշ լկտիություն ամերիկյան ձևով
Փաշինյան Նիկոլի խմբակցության գաղտնի նիստի ...
Երբ Փաշինյանի որոշումը պետք է ողջունել
Փաշինյանն ու նրա թիմը Հայաստանը տանում են ...
Փաշինյան Նիկոլը` Լուիս Բունուելի հերոս
միրզոյան արարատի մեծ գործերը
ՄԻԵԴ-ն ընդդեմ ՀՀ-ի և հանուն սաղաթելյան մու...
Բալասանյանին դարձի են բերում բաբաջանյան ար...
Կողոպուտ ամերիկյան ձևով. ԱՄՆ-ը Վենեսուելան...
Կոնստանտին Օրբելյանը չի բավարարում ղարիբյա...
Ի՞նչ են ծրագրել Բոլթոնն ու Փաշինյանը
Արևմտամետ թափոններն ընդդեմ Արամ Խաչատրյանի...
Նոր Հայաստանում շուտով կթռչեն կոկորդիլոսները
Ինչպիսի՞ն կլինի գերմանացիների քամակների ապ...
Գրանտակերությունը՝ որպես զբաղմունքի ձև, սպ...
Առաջին անգամ Փաշինյանը չստեց ու սխալվեց
Սև թուղթ` Ռոբերտ Քոչարյանից
Արմենչիկ Դարբինյանն անցավ Ուլյանով-Լենինին
Փաշինյան Նիկոլի գունավոր հավերը` իշխանությ...
Արդարադատություն հայ-ուկրաինական ձևով
Հ1-ն էլ քաշվեց
Ամերիկացիներն ապացուցել են. «առնականությու...
Ցխինվալ. Վրաստանի իշխանությունները փորձում...
Փաշինյանը բնակչությանը պատրաստում է Ղարաբա...
Հայաստանի դիվանագիտությունը. Ռուսաստանի կա...
կարգին հայկոն ընդդեմ Անաստաս Միկոյանի
Կամ հանդուրժողականություն և մահ, կամ կյանք...
Սև-մութ ամպեր Ղարաբաղի գլխին
Լեոնիդ Գայդայի կերպարները հայոց պառլամենտում
Վրացական պարադոքսներ. ճանապարհ դեպի Եվրոպա...
Փաշինյան Նիկոլը ծրագրում է ենոքյանից հետո ...
Ուշադրություն. խոսում է աշխարհի ամենավտանգ...
Երբ Փաշինյանի որոշումը պետք է ողջունել
Կոնստանտին Օրբելյանը չի բավարարում ղարիբյա...
Նոր Հայաստանում շուտով կթռչեն կոկորդիլոսները
Գրանտակերությունը՝ որպես զբաղմունքի ձև, սպ...
Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։ Կարդալ ավելին