Սովորական խայտառակություն

Նիկոլի պատվերով համերգը

Մայիսի 18, 2018
Նիկոլի պատվերով համերգը

Նիկոլ Փաշինյանի գլխավորած հեղափոխության առաջին փուլը կարելի է համարել ավարտված: Նրա համար այդ փուլը լիովին արդյունավետ էր: Սակայն սա ընդամենը նախերգանքն է, որը ոչ միայն կարող է հենց այդքանով էլ ավարտվել, այլև վտանգ կա, որ այն առիթ կստեղծի երկրում ծանր ճգնաժամային իրավիճակ հաստատելու համար: Բանն այն է, որ լիակատար իշխանություն ունենալու համար Փաշինյանը դեռ պիտի կարողանա գրավել գլխավոր Բաստիլը` Ազգային ժողովը, որտեղ նրա քաղաքական ուժն այս պահին փոքրամասնություն է:

 

Սա գերազանց հասկանում է մեծամասնությունը` ՀՀԿ-ն, և ոչ մի գնով չի պատրաստվում զիջել դիրքերը, այսինքն` քայլ անել դեպի ինքնաոչնչացում: Իսկ ինքնաոչնչացման նախապայմանը ներկա պահին արտահերթ ընտրություններն են, որի մասին Փաշինյանն արդեն ասել է, թե դրանք այս տարվա ընթացքում կկայանան: Սրա առիթով ՀՀԿ-ն շտապել է արձագանքել: «Չեմ կարծում, որ այս Ազգային ժողովն այն Ազգային ժողովն է, որ չի կարող իրականացնել երկրի առջև ծառացած խնդիրները: ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում: Պետք է լինի իրավական ու քաղաքական նպատակահարմարություն: Մի բան էլ ասեմ, Սահմանադրությունն ու Աժ ընտրությունը պատվերով համերգ չեն»,- լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

 

Որ ՀՀԿ-ն կդիմադրի, սրանում կասկած չկա: Սակայն խնդիրը սոսկ ընտրություններով չի ավարտվում: Փաշինյանը մի քիչ ավելին է պահանջում, այն է` փոփոխել Ընտրական օրենսգիրքը: Մասնավորապես, «Ելք», ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունները ցանկանում են հանել ռեյտինգային ընտրակարգը: Միայն թե ցանկանալը դեռ իրագործելը չէ: ՀՀԿ-ն պարիսպ կշարի այդ նախաձեռնության առաջ և կշարունակի պահպանել, այսպես կոչված, քաղաքական դիսբալանսը: Հանրապետականում նաև գերազանց գիտակցում են, որ անցնող ժամանակը կարող է աշխատել իրենց օգտին. օրերի հետ հանրային ալիքը կմարի, ժողովրդի սպասումները նոր կառավարությունից չեն արդարանա, ինչն էլ իր հերթին հարվածի տակ կդնի Փաշինյանի քաղաքական ուժի վարկանիշը:

 

Այս սցենարը լիովին իրագործելի է: Բայց դրա մասին գիտի նաև Նիկոլը: Եվ հետևաբար, վերջինս կգործի այնպես, ինչպես արել է մինչ այս պահը` կրկին կդիմի հանրային ճնշման մեթոդին: Օրինական ճանապարհները կշրջանցվեն, ուժային լուծումները կմղվեն առաջին պլան: Գործի կդրվի նաև անձամբ ինքը` նավաստի Ժելեզնյակը: Մինչև աշուն նա կամ կունենա արտահերթ ընտրություններ կազմակերպելու հնարավորություն, կամ կարձանագրի իր լիակատար ֆիասկոն: Այդ իսկ պատճառով էլ երբ Շարմազանովն ասում է, թե սա պատվերով համերգ չէ, նա սխալվում է: Սա քաղաքական պատվեր է, միայն այն տարբերությամբ, որ այդ համերգում կարևորը լինելու են ոչ թե երգերը, այլ կատարողները: Ձայնային տվյալները դեր չեն խաղա, ընդունակությունները կարևոր չեն: Կարևորը բեմի վրա հայտնվելն է:






Դիտումների քանակ 30432


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլի երկրորդ խոշոր պարտությունը

Փաշինյան Նիկոլի երկրորդ խոշոր պարտությունը

Հոկտեմբերի 22, 2018


ՀՀ Ազգային ժողովն այսօր մերժեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների թաթեթն առաջին ընթերցմամբ: Փաշինյան Նիկոլի երջանկությանը պակասե...

Շարմազանովը դեռ լավ չի հասկանում

Շարմազանովը դեռ լավ չի հասկանում

Հոկտեմբերի 17, 2018


Փոխվարչապետ միրզոյան արարատը, որը կյանքում չկայացած անձնավորություն է, իրենից ոչինչ չներկայացնող, որի միակ ձեռքբերումը աբաջյան ...

Սորոսի հիմնադրամը և ԿՀՎ-ն պայքար են մղում Ռուսաստանի գծով Փաշինյանի խորհրդականի պաշտոնի համար

Սորոսի հիմնադրամը և ԿՀՎ-ն պայքար են մղում Ռուսաստանի գծով Փաշինյանի խորհրդականի պաշտոնի համար

Հոկտեմբերի 17, 2018


Արևմտյան կառույցները, որոնք փողոցային բողոքների և ցույցերի աջակցության միջոցով նպաստեցին, որպեսզի Հայաստանում իշխանության գա վա...

Փաշինյան Նիկոլի մայմունության հետևանքները

Փաշինյան Նիկոլի մայմունության հետևանքները

Հոկտեմբերի 16, 2018


Այն, որ Փաշինյան Նիկոլը ծպտյալ ռուսատյաց ու արևմտամետ է, գաղտնիք չէ մեզ համար, և նա ամեն առիթով ապացուցում է դա: Այսօր Արմեն Աշ...

Փաշինյան Նիկոլի մուրազի մոտիվները

Փաշինյան Նիկոլի մուրազի մոտիվները

Հոկտեմբերի 16, 2018


Փաշինյան Նիկոլն էսօր հրաժարական է տալու: Նրան պետք է լուծարել Ազգային ժողովը, որպեսզի այն դարձնի լակոտարան, հավաքի երկրի գրանտա...

Փաշինյան Նիկոլն ընդդեմ «ԱդեկվաԴ»-ի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ «ԱդեկվաԴ»-ի

Հոկտեմբերի 12, 2018


Փաշինյան Նիկոլն այնքան էր քամակ ճղում, թե իր նման արդարամիտ, ժողովրդավարական, լիբերալ, հանդուրժող և ազատամիտ տղա չկա, որ նրա հե...

Հայաստանը` Փաշինյան Նիկոլի արոտավայր

Հայաստանը` Փաշինյան Նիկոլի արոտավայր

Հոկտեմբերի 12, 2018


Փաշինյան Նիկոլն երեկ ևս մեկ համաշխարհային ռեկորդ խփեց` երկրի վարչապետի բարձունքից նա ցավակցություն հղեց ահաբեկչի մահվան կապակցո...

Խայտառակության շահառուները

Խայտառակության շահառուները

Հոկտեմբերի 12, 2018


Հայաստանի Հանրապետության ամենախայտառակ օրենքին այս երկրում մեզնից բացի ոչ ոք չի անդրադարձել: Բնականաբար, այդ խայտառակության համ...

Փաշինյան Նիկոլն էսօր հանգստացավ

Փաշինյան Նիկոլն էսօր հանգստացավ

Հոկտեմբերի 3, 2018


Փաշինյան Նիկոլն ավարտեց իր պատմական բանակցություններն Ազգայի ժողովի խմբակցությունների ղեկավարության հետ և դուրս եկավ բակ, որտեղ...

Փաշինյան Նիկոլին Ազգային ժողովը բուժման չէր ուզում ուղարկել

Փաշինյան Նիկոլին Ազգային ժողովը բուժման չէր ուզում ուղարկել

Հոկտեմբերի 2, 2018


Փաշինյան Նիկոլն այսօր կարողացավ կազմակերպել ինքնաբուխ, բայց նախօրոք պատրաստված հանրահավաք: Եթե մեկը կասի, թե իրոք ՀՀ հպարտ քաղա...

Փաշինյան Նիկոլը վերջ է տալիս հեղափոխությանը

Փաշինյան Նիկոլը վերջ է տալիս հեղափոխությանը

Հոկտեմբերի 2, 2018


Փաշինյան Նիկոլն այսօր գերազանցեց ինքն իրեն: Արդեն գրել էինք, որ Ազգային ժողովը մտադիր է ընդունել մի անմեղ օրենք, որը կպաշտպանի ...

Փաշինյան Նիկոլի դավադրությունը կանխելը Նոր Հայաստանում դավադրություն է որակվում

Փաշինյան Նիկոլի դավադրությունը կանխելը Նոր Հայաստանում դավադրություն է որակվում

Հոկտեմբերի 2, 2018


Փաշինյան Նիկոլին կարճ ժամանակահատվածում հաջողվեց այնպես այլասերել երկրում առանց այդ էլ խախուտ քաղաքական գիտակցությունը և իրավագ...

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Ազգային ժողովի. ով ում կտապալի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Ազգային ժողովի. ով ում կտապալի

Հոկտեմբերի 2, 2018


Փաշինյան Նիկոլին երեկ Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ՀՀԿ-ն արտահերթ ընտրությունների չի գնա: Նույն բանն այսօր նրան կասի Գագիկ Ծառո...

Փաշինյան Նիկոլը ծերանում է

Փաշինյան Նիկոլը ծերանում է

Հոկտեմբերի 1, 2018


Երեկ Գյումրի էր ժամանել միրզոյան արարատը` Փաշինյան Նիկոլի ամենախայտառակ կադրերից մեկը, նրա առաջին տեղակալը, աբաջյան գոհարի մար...

Ամենայն հայոց չոբանը նախրին ոտքի է հանում

Ամենայն հայոց չոբանը նախրին ոտքի է հանում

Սեպտեմբերի 29, 2018


Երևանը դեռ ողջ Հայաստանը չէ, Երևանի ընտրողների 43 տոկոսի 81 տոկոսն էլ դեռ հայ ժողովուրդը չէ: Այս մասին գիտեն բոլորը, անգամ մանկ...

Պուտինը՝ Բաքվում, Հայաստանը՝ նախրի ձեռքում, վանեցյանն էլ՝ Քոչարյանի ունեցվածքի դարդով

Պուտինը՝ Բաքվում, Հայաստանը՝ նախրի ձեռքում, վանեցյանն էլ՝ Քոչարյանի ունեցվածքի դարդով

Սեպտեմբերի 27, 2018


Կառավարության այսօրվա նիստից հետո վանեցյան արթուրն ասաց, թե Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ ԱԱԾ-ն իբր ուսումնասիրություն...

Լուսանկարներ օդանավից` հատուկ հպարտ նախրի համար

Լուսանկարներ օդանավից` հատուկ հպարտ նախրի համար

Սեպտեմբերի 27, 2018


ՀՀ հպարտ քաղաքացիներն այսօր ևս մեկ ուրախանալու առիթ ունեցան: Քանի որ մեր հպարտ հայրենակիցների մեծամասնությունը ոչխար է, մյուսնե...

Մոռանալ «հերոսական անցյալը», կամ՝ ի՞նչ անել պատմության հետ

Մոռանալ «հերոսական անցյալը», կամ՝ ի՞նչ անել պատմության հետ

Սեպտեմբերի 26, 2018


Մի երիտասարդ պատմաբան ոչ շատ ժամանակ առաջ հոդված էր գրել, որի բովանդակությունը կներկայացնեմ այնպես, ինչպես որ կա։ Բայց մինչ այն...

 Ինչո՞վ կավարտվի Երևանի նոր պաշարումը

Ինչո՞վ կավարտվի Երևանի նոր պաշարումը

Սեպտեմբերի 26, 2018


Երևանի ընտրություններից և Փաշինյան Նիկոլի ամերիկյան հայտնի հայտարարությունից հետո մամուլը կանխատեսում է, որ ժողովրդի վարչապետը ...

Փաշինյան Նիկոլն իրավապահ համակարգի պղծման գործում նոր հաջողություններ է արձանագրում

Փաշինյան Նիկոլն իրավապահ համակարգի պղծման գործում նոր հաջողություններ է արձանագրում

Սեպտեմբերի 25, 2018


Այսօր տեղեկացրել էինք, որ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանին կանչել էին ՀՔԾ և շնորհել կասկածյալի կարգավիճ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Գագասիկը Զավենիչն է
Հոկտեմբերի 22, 2018


Գագասիկը Զավենիչն է

Գագասիկը Զավենիչն է
Հոկտեմբերի 22, 2018


Գագասիկը Զավենիչն է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ