Տիեզերական խայտառակություն

Ռուսամետ Նիկոլի ամերիկամետ կառավարությունը

Մայիսի 17, 2018
Ռուսամետ Նիկոլի ամերիկամետ կառավարությունը

Օսկան Քոչարյան

 

Փաշինյան Նիկոլն սկզբում իրեն հռչակեց ժողովրդի միակ թեկնածու, հետո՝ ռուսամետ գործիչ, հետո՝ բռնի ուժով ու շանտաժով, խաղաղ քաղաքացիներին ահաբեկելով, հարյուր հազարավոր մարդկանց գործունեությունն ու անդորրը խախտելով իրեն ընտրել տվեց վարչապետ: Այժմ նա ամբողջությամբ ձևավորել է կառավարությունը: Անզեն աչքով կարելի է նկատել, որ այնտեղ ընդգրկված են հիմնականում լիբերալ երիտասարդներ, ամերիկամետ, այն է` ռուսատյաց, Ամերիկայում ու Արևմուտքում կրթություն ստացած: Տեսնենք, թե ովքեր են դրանք` Նիկոլի «ռուսամետ» թիմի անդամները:


Մանե Թանդիլյան, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: Ավարտել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման բաժինը՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան: Աշխատել է հիմնականում արևմտյան կազմակերպություններում, վերջին պաշտոնը` «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում։ Այնտեղից գնաց պառլամենտ արևմտամետ «Ելք» դաշինքի կազմում, որին ընտրողները ձայն տվեցին դաշինքի հակառուսական լինելու, Հայաստանը Արևմուտքին հանձնելու համար:


Արայիկ Հարությունյան, կրթության և գիտության նախարար: 2005-2006թթ. աշխատել է մարդու իրավունքների «Հելսինկյան ասոցիացիայում», 2014 թվականից «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության անդամ է:


Արմեն Գրիգորյան, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար: Ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը և Ամերիկյան համալսարանը, աշխատում է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հիմնարկում:


Տիգրան Ավինյան, փոխվարչապետ: Ավարտել է Ռուս-հայկական համալսարանը: Նշենք, որ դա ՀՀ տարածքում գործող միակ հակառուսական դուքանն է: Միայն այնտեղ է, որ բուռն քննարկվել է Գոլոդոմորը, հակառուսական դասախոսություններ են կարդացվել ամերիկյան սովետոլոգների կողմից, այն էլ` ռուսական բյուջետային միջոցների հաշվին:


Լիլիթ Մակունց, աշխատում է Ռուս-հայկական համալսարանում, վերադաստիարակվել է ամերիկյան Ֆլետչերում:


Փաշինյան Նիկոլի թիմի անդամների և նրանց ցոգոլային քաղաքական աշխարհայացքի մասին կարելի է դեռ շատ գրել, բայց սահմանափակվենք այսքանով: Հավելենք, որ մեր թվարկածներն իսկական նիկոլական են, հենց սրանք են Փաշինյանի իսկական գաղափարակիցները, ի տարբերություն ծառուկյանական և դաշնակ նախարարների: Հարց. ՀԱՊԿ, ԵՏՄ անդամ երկրի անվտանգության խորհուրդն ինչպե՞ս է ղեկավարվելու «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի աշխատողի կողմից: Ի՞նչ և ինչպե՞ս է նա խոսելու Նիկոլայ Պատրուշևի՝ Ռուսաստանի իր գործընկերոջ հետ: Բա սա սյուռեալիզմ չէ՞:


Իհարկե, Փաշինյան Նիկոլը խաբեց և թոզ փչեց թե՛ մեր, թե՛ Պուտինի աչքերին` երդվելով Ռուսաստանին Հայաստանը հավատարիմ պահելու մեջ: Հարցն այն է, թե ինչ գին կվճարի այդ երդման դիմաց Հայաստանը: Նույն բանը Սաակաշվիլին արեց դեռ 2003-ին, երբ առաջին անգամ գնաց Պուտինի մոտ: Այն ժամանակ նա հավաստիացրեց, թե Ռուսաստանից թանկ բարեկամ Վրաստանը չի կարող ունենալ: Իսկ թե ինչ արեց հետո և ինչ վճարեց Վրաստանը` հանրահայտ է:


Բանն այն է, որ կարելի է խզել Ռուսաստանի հետ բոլոր կապերը՝ անգամ չակնարկելով ԵՏՄ-ից կամ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին: Դրա համար աշխարհում կա սաբոտաժ երևույթը: Դրան զուգահեռ՝ կարելի է ամերիկացիների ներկայությունը Հայաստանում շատացնել, հումանիտար ոլորտն ամբողջությամբ տրամադրել դրանց և նոր ռուսատյաց սերունդ բուծել: Այսօր արդեն, և դեռ շատ վաղուց, Հայաստանում գրեթե չկա ռուսամետ մամուլ, ամենապոպուլյար ռեսուրսները սպասարկում են ամերիկյան շահերը, ռուսատյացություն և արևմտամետություն են սերմանում: Պորտալներից մեկը գրում է. ամսի 8-ի քվեարկությամբ Հայաստանում ավարտվեց 11-րդ բանակի օկուպացիան: Այսինքն՝ սրանց գիտակցությունն այն աստիճան է այլասերվել, որ 11-րդ բանակի մուտքը Հայաստան, որը Հայաստանը փրկեց հայերից և Թուրքիայից, դաշնակների թողած 10 քառակուսի կիլոմետր խայտառակ ժառանգությունը վերածեց 30 հազարի, սրանք համարում են օկուպացիա և հանրությանը փաստացի պատմական այլասերվածություն ու խեղաթյուրում են մատուցում:


Փաշինյան Նիկոլի կառավարությունը կանցնի բաց ռուսատյացության քաղաքականությանը, երբ լիովին ստանձնի իշխանությունն արտահերթ ընտրություններից հետո, սակայն դա չի հաջողվի. չեն լինի ընտրություններ, չի լինի Փաշինյան Նիկոլի ինքնուրույն արևմտամետ քաղաքականություն: Քանզի դա կործանարար է Հայաստանի համար: Տեսեք բոլոր արևմտամետ ռեժիմների վիճակն Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում, և կհասկանաք, թե ինչ է մեզ սպասվում առաջիկայում, եթե հանկարծ Փաշինյան Նիկոլի դեմը չառնենք:

 






Դիտումների քանակ 112471


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ավինյան տիկոյի արիստոկրատ կնիկը գողական է գնում

ավինյան տիկոյի արիստոկրատ կնիկը գողական է գնում

Մարտի 30, 2020


Պարզվում է՝ ավինյան տիկոն էլ կնիկ ունի: Զարմանալի է, քանզի ավինյան տիկոյի դեմքին նայելուց չես ասի, որ սա արդեն մեծացել է, կարող...

Ադիբեկյան Ահարոնի կարապի երգը

Ադիբեկյան Ահարոնի կարապի երգը

Մարտի 30, 2020


Հավանաբր, ուժեղ սոցիոլոգ Ադիբեկյան Ահարոնն ապրում է իր սոցիոլոգիական կարիերայի վերջին օրերը: Քանզի այնքան նա տարվեց Հարությունյ...

մայիլյան մասիսին հրահանգված է մարտի 31-ի գիշերը ինքնահռչակվել Արցախի նախագահ

մայիլյան մասիսին հրահանգված է մարտի 31-ի գիշերը ինքնահռչակվել Արցախի նախագահ

Մարտի 26, 2020


Մինչ կորոնավիրուսը շարունակում է իր հաղթարշավն աշխարհում, հայ ժողովրդի գրանտակերները պատրաստվում են արցախյան ընտրություններին: ...

Դարձյալ ստում է Փաշինյան Նիկոլը

Դարձյալ ստում է Փաշինյան Նիկոլը

Մարտի 18, 2020


Ժողովրդի վարչապետն այսօր հերթական անգամ ստորաբար ստեց հանրությանը: Գնացել էր հարցազրույցի պոռնոաստղ Աբրահամյան Արամի մոտ և ասել...

Զինովի Գերդտ. Пошел на х…й!

Զինովի Գերդտ. Пошел на х…й!

Մարտի 17, 2020


Ընդամենը հինգ օր առաջ ժողովրդի վարչապետի քեֆին քեֆ չէր հասնում, միտինգներ էր անում, «Այո» քարոզում: Այն ժամանակ ժողվարչապետի ու...

Հայաստանը կլինի կորոնավիրուսի ամենադժբախտ զոհը

Հայաստանը կլինի կորոնավիրուսի ամենադժբախտ զոհը

Մարտի 16, 2020


Փաշինյան Նիկոլի կառավարությունը արտակարգ դրություն հայտարարեց, պարետատուն հիմնեց, պարետ էլ նշանակեց ավինյան տիկոյին: 30 օր անըն...

Ադիբեկյան Ահարոնի կպցրած խոշոր գործի ու գյուտի կապակցությամբ

Ադիբեկյան Ահարոնի կպցրած խոշոր գործի ու գյուտի կապակցությամբ

Մարտի 11, 2020


Ամենայն հայոց սոցիոլոգ Ադիբեկյան Ահարոնը գործ է կպցրել, ընդ որում՝ խոշոր գործ: Չկայացած աբորտի հետևանք Հարությունյան Արայիկից գ...

Կորոնավիրուսն ընդդեմ Փաշինյան Նիկոլի, աբաջյան գոհարի մարդու և այլոց

Կորոնավիրուսն ընդդեմ Փաշինյան Նիկոլի, աբաջյան գոհարի մարդու և այլոց

Փետրվարի 28, 2020


Կորոնավիրուսը Հայաստան դեռ չի հասել, եթե հավատանք թորոսյան արսենին, որին հավատալ չի կարելի: Բայց, այնուամենայնիվ, կորոնավիրուսի...

Ամենայն հայոց կաթողիկոսը պարապ է մնացել

Ամենայն հայոց կաթողիկոսը պարապ է մնացել

Փետրվարի 25, 2020


Ամենայն հայող կաթողիկոս Գարեգին Երկրորդն այսօր ընդունել է Փաշինյան Նիկոլի խմբակցության անդամենրին՝ մակունց լիլիթի գլխավորությամ...

հարությունյան արայիկն առաջ առանց մտածել է տեղեկալներ ընտրել

հարությունյան արայիկն առաջ առանց մտածել է տեղեկալներ ընտրել

Փետրվարի 10, 2020


Կրթության, գիտության և այլնի նախարար հարությունյան արայիկն ասում է, թե նախարարի տեղակալների նշանակումը պետք է լինեն մտածված՝ հա...

Այլասերված խայտառակությունները վատ կարծիք ունեն անցյալի մասին

Այլասերված խայտառակությունները վատ կարծիք ունեն անցյալի մասին

Փետրվարի 6, 2020


ԱԽՔ կոչվող խայտառակությունն այսօր կառավարությունում լրագրողներին ասել է, թե Վանեցյանը «անցյալի արձագանք է»` անդրադառնալով դիտար...

Պահանջում է ՀՀ քաղաքացին

Պահանջում է ՀՀ քաղաքացին

Փետրվարի 3, 2020


Փաշինյան Նիկոլը սիրում է իր ապօրինի քայլերը բացատրել ժողովրդի պահանջով: Այսօր մակունց լիլիթից իմանում ենք, որ նոր պահանջ է ստաց...

Գեներալ Պատոնն ու գրիգորյան արմենը

Գեներալ Պատոնն ու գրիգորյան արմենը

Հունվարի 28, 2020


Եվ պատահական չէ, որ գրիգորյան արմենն իր ուղերձում գոնե մեկ բառով չի անդրադառնում զոհված հերոսներին, որովհետև դա է պահանջում նրա...

ավինյան տիկո` վարչապետ հայոց

ավինյան տիկո` վարչապետ հայոց

Հունվարի 15, 2020


«Հրապարակ» թերթը գրում է, որ ամերիկյան դեսպանը տագնապած է Փաշինյան Նիկոլի ռեյտինգի անկմամբ և վախենում է, որ անկանխատեսելի զարգա...

Սորոսի վաստակները` ՀՀ պետբյուջեում

Սորոսի վաստակները` ՀՀ պետբյուջեում

Հունվարի 14, 2020


Սորոսի վաստակները փողասեր են, բայց չեն բավարարվում միայն գրանտներով, նրանք արդարացիորեն համարում են, որ նախկին քրեաօլիգարխիային...

ահարոնյան լառան չէ մեր պրոբլեմը

ահարոնյան լառան չէ մեր պրոբլեմը

Դեկտեմբերի 18, 2019


Փաշինյան Նիկոլի հարությունյան արայիկը շարունակում է ռեֆորմները ՀՀ կրթագիտական համակարգում և այսօր ևս մեկ քայլ է կատարել ոլորտի ...

Փաշինյան Նիկոլի մաստեր կլասը

Փաշինյան Նիկոլի մաստեր կլասը

Դեկտեմբերի 3, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր ժողովրդավարության մաստեր կլաս անցկացրեց` բախումներ հրահրելով ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության և ոստիկ...

հարությունյան արայիկին պահանջում են դուրս գրել

հարությունյան արայիկին պահանջում են դուրս գրել

Նոյեմբերի 11, 2019


Վերջին ռեֆորմներից, տրանսգենդերի մասին ֆիլմ ֆինանսավորելուց հետո հարությունյան արայիկի գործերը վատացել են, ուսանողությունը սրա ...

Հարությունյան Արայիկը շուտով կլինի Փաշինյանի ստամոքսում

Հարությունյան Արայիկը շուտով կլինի Փաշինյանի ստամոքսում

Նոյեմբերի 11, 2019


Ղարաբաղի նախկին վարչապետ Հարությունյան Արայիկը Փաշինյան Նիկոլի քամակում այնքան հարմարավետ է տեղավորվել, որ արդեն հասել է աղիքայ...

Ոչ, սա Լյուքսեմբուրգը չէ

Ոչ, սա Լյուքսեմբուրգը չէ

Նոյեմբերի 11, 2019


Խայտառակ բան է տեղի ունեցել Ղարաբաղում: Ամուսնացել է ԱԱԽՔ գրիգորյան արմենը, հարսնացուն էլ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ավ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ