Սովորական խայտառակություն

Մարուքյանի «հերքումների» հաստատումը

Մայիսի 15, 2018
Մարուքյանի «հերքումների» հաստատումը

Օսկան Քոչարյան

 

Սկզբում լուր տարածվեց այն մասին, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարող է դառնալ ՀՀ գլխավոր դատախազ: Հետո Մարուքյանն անձամբ այդ լուրերը հերքեց: Բայց քանի որ տեղեկությունները հենց այնպես` օդից չեն ընկնում և միշտ էլ դրանց թիկունքում ինչ-որ մեկը կա կանգնած, ապա շատերն այս ընթացքում ենթադրեցին (և ոչ առանց հիմքի), որ Մարուքյանը մեծ ախորժակ ունի, պարզապես չի կարող դրա մասին բարձրաձայն ասել:

 

Մարուքյանի հավակնությունների իրական չափերը դրսևորվեցին հատկապես այսօր, երբ ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ կատարված աշխատանքների հաշվետվությունն էր ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Իրեն ընձեռված հնարավորությունն օգտագործելով՝ Մարուքյանը պարզապես գրոհեց դատախազի վրա, սկսեց թվարկել բոլոր եղած ու չեղած հանցագործությունները` «Զիբիլիքս»-ի հայտնի գործից մինչև Հաց բերողի մահն ու Մարտի մեկը, իսկ ամենավերջում ուղիղ նայելով Դավթյանի աչքերի մեջ՝ ասաց. «Այո, ես մեղադրում եմ ձեզ»:


Նման նախահարձակ գործողություններն իրենց դրդապատճառներն ունեն: Բանն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ հրաժարականի դիմում գրելու մտադրություն չունի: Սրա հետ մեկտեղ, լինելով անկախ մարմին, նա կարող է շարունակել իր գործունեությունը` անկախ քաղաքական իրավիճակից և ուժերի դասավորությունից: Եվ հիմա նոր իշխանություններին ու Մարուքյանին մնում է միայն մի տարբերակ` փաստերով ապացուցել, որ դատախազը ծառայել է այդ պահին եղած քաղաքական իշխանությանը և մասնակից է մի շարք հանրային հնչեղություն ունեցող գործերի կոծկմանը: Միայն այս դեպքում դուռ կբացվի նրա բաղձանքների ու ձգտումների համար:


Եվ Էդմոն Մարուքյանը, ով երդվում էր, թե չի հավակնում դատախազի աթոռին, այսօր արդեն իր խոսքերի բովանդակային դասավորությունը փոփոխության էր ենթարկել: Ըստ նրա, գլխավոր դատախազի պաշտոնանկության, ինչպես նաև ընտրովի այլ պաշտոններ զբաղեցնողների հարցը «Ելքը» չի քննարկել, այսինքն՝ ընդամենը չի քննարկել, բայց կարող է քննարկել ու հաստատել: Եվ այդ իսկ պատճառով էլ Մարուքյանը հիմա բավական ոգևորված ասում է, որ ինքը ոչ մի բան բացառել չի կարող: Սա շատ խոստումնալից է հնչում նրա ականջներում:


Հետգրություն


Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանն ասել է իր «զինակիցներին». պաշտոն ե՞ք ուզում, գնացեք, հանեք, ես ձեր հոր էշը չեմ, ինձ վարչապետի պաշտոն էր պետք, ես դա ստացա։ Այսինքն՝ Էդմոնին նա ասում է, որ եթե ուզում ես գլխավոր դատախազ աշխատել, գնա գործից հանիր։ Տեսնենք կկարողանա՞ Էդմոն Լուսավորը դա անել։






Դիտումների քանակ 44272


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Տիտանների պայքար

Տիտանների պայքար

Դեկտեմբերի 15, 2018


Նոր Հայաստանը երկու խայտառակություն ժառանգեց Հին Հայաստանից` Ուրիխանյան Տիկոյին ու Մարուքյան Էդմոնին: Սրանք երկուսն էլ չկայացած...

Մարուքյան Էդմոնին ընդդիմադիր են նշանակում

Մարուքյան Էդմոնին ընդդիմադիր են նշանակում

Դեկտեմբերի 10, 2018


Այսօր հայտարարություն է տարածել ՀՀ Աժ ընտրություններին մասնակցած և ընտրական շեմը հաղթահարած՝ հայաստանյան իրականության մեջ ամենա...

Մարուքյան Էդմոնը խոստովանության կարիք ունի

Մարուքյան Էդմոնը խոստովանության կարիք ունի

Դեկտեմբերի 6, 2018


Հայտնի հեռուստաբանավեճի ընթացքում Ծառուկյան Գագիկը փաստացի բացահայտել էր Մարուքյան էդմոնին՝ ասելով վերջինիս հովանավորների մասին...

Մարուքյան Էդմոնը թվաբանություն չգիտի

Մարուքյան Էդմոնը թվաբանություն չգիտի

Դեկտեմբերի 5, 2018


«Եթե 1,5 տարի առաջ ԱԺ ընտրություններում մասնակցությունը 1,5 մլն է եղել, այս անգամ ակնկալում եմ, որ մինչև 1,3 մլն հազար մասնակցո...

Ապագա Հայաստանի առաջին նահատակները

Ապագա Հայաստանի առաջին նահատակները

Դեկտեմբերի 3, 2018


Այս երեք անմեղ երիտասարդները կլինեն պոստնիկոլյան Հայաստանի առաջին աղմկահարույց զոհերը: Սրանցից երկուսին` խաչատրյան սասունին ու ...

Մարուքյան Էդմոնը նյարդայնացնում է հայերին

Մարուքյան Էդմոնը նյարդայնացնում է հայերին

Նոյեմբերի 29, 2018


Այսօր խոսեց Մարուքյան էդմոնը: «Ջերմուկում երեկ չէ առաջին օրը մեկը պատմում ա, որ «տեխասմոտր» են անցկացրել, որը չեն էլ անցկացրել,...

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանի նշանակած գլխավոր դատախազները դառնում են պահպանակ

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանի նշանակած գլխավոր դատախազները դառնում են պահպանակ

Նոյեմբերի 28, 2018


«Գտնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ, քանի որ դրա համար անհրաժեշտ հիմքերն առկա են։ Մեր մեղադրանքի ձևակերպում...

Երբ լոռեցիներն իրար բան ունեն ասելու

Երբ լոռեցիներն իրար բան ունեն ասելու

Նոյեմբերի 20, 2018


ՀՀԿ ԱԺ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է, թե իրենց ընդդիմադիր կոչող քաղաքական ուժերը ոչ այն ժամանակ կարողացան նոր...

Ո՞վ է փակելու խաշի հաշիվը

Ո՞վ է փակելու խաշի հաշիվը

Նոյեմբերի 15, 2018


Դիմելով Մարուքյան Էդմոնին՝ ԱԺ փոխխոսնակ Էդ. Շարմազանովը նրան կողմնորոշվելու կոչ արեց: Մասնավորապես նա ասաց. «Էդմոն Մարուքյանին ...

Մարուքյան Էդմոնը պետք է զգուշանա

Մարուքյան Էդմոնը պետք է զգուշանա

Նոյեմբերի 13, 2018


Այսօր Մարուքյան Էդմոնն էլ խոսեց: Նա ասաց, որ իրենք արդեն տարատեսակ հաղորդագրություններ են ստանում նախապատրաստվող ընտրախախտումնե...

Էդմոնը կկործանվի, Գուգուշը կդիմանա

Էդմոնը կկործանվի, Գուգուշը կդիմանա

Հոկտեմբերի 17, 2018


Փաշինյան Նիկոլն այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ ֆուկ է անում «Ելք» դաշինքի իր ընկերներին: Այսինքն, նրանց չի վերցնի ...

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Ազգային ժողովի. ով ում կտապալի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Ազգային ժողովի. ով ում կտապալի

Հոկտեմբերի 2, 2018


Փաշինյան Նիկոլին երեկ Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ՀՀԿ-ն արտահերթ ընտրությունների չի գնա: Նույն բանն այսօր նրան կասի Գագիկ Ծառո...

Եթե գյուղերը թռնում են քաղաքների գլխից, Դավթյան Արթուրը…

Եթե գյուղերը թռնում են քաղաքների գլխից, Դավթյան Արթուրը…

Սեպտեմբերի 27, 2018


«Միքայել Հարությունյանին այս պահին որևէ երկրում հայտնաբերելու վերաբերյալ տեղեկատվություն մենք չունենք»,- ասում է Փաշինյան Նիկոլ...

Որտե՞ղ է գտնվելու վանեցյան արթուրը 2019-ի հունվարի 1-ին

Որտե՞ղ է գտնվելու վանեցյան արթուրը 2019-ի հունվարի 1-ին

Սեպտեմբերի 12, 2018


Ամենայն հավանականությամբ, գլխավոր դատախազությունը կապիկություն է անում. դժվար թե քաղաքական իշխանությունից կախված մարմինն այս գո...

Մարուքյանի «եթե»-ն

Մարուքյանի «եթե»-ն

Հուլիսի 17, 2018


«Ելք» դաշինքում առաջիկա երկու շաբաթվա ընթացքում որոշում կկայացնեն՝ Երևանի քաղաքապետի ընտրություններում առաջադրելո՞ւ են միասնակա...

Ջրոցին ավելի կարևոր է, քան Մարուքյանը

Ջրոցին ավելի կարևոր է, քան Մարուքյանը

Հուլիսի 10, 2018


Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմ...

Դուխովների դուխը պակասում է

Դուխովների դուխը պակասում է

Հունիսի 19, 2018


Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հարցը` մի կողմից, «Լուսավոր Հայաստան» կուսակցության պահվածքը` մյուս: Ընդամենը օրեր...

Մարուքյանը Նիկոլի վրա շուն է հաչացնում

Մարուքյանը Նիկոլի վրա շուն է հաչացնում

Հունիսի 14, 2018


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը պնդում է, որ այսօր Հայաստանում չկա ֆունկցիոնալ ընդդիմություն: Ինչ խոսք, Մարու...

Մանեն Նիկոլին նետեց մթի գիրկը

Մանեն Նիկոլին նետեց մթի գիրկը

Հունիսի 12, 2018


Վերջին շրջանի ամենասենսացիոն տեղեկությունը` սոցապնախարար Մանե Թանդիլյանը հրաժարական տվեց: Ընդամենը մի քանի շաբաթ պաշտոնավարելու...

Մարուքյանը վախենում է մենակությունից

Մարուքյանը վախենում է մենակությունից

Հունիսի 11, 2018


Այսօր «Ելք» դաշինքի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը հայտարարել է, որ եթե դաշինքի անդամ «Քա...

Голод не тетка
07.12.2018 | 12:44


Голод не тетка

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ