Սովորական խայտառակություն

Մենամարտ առանց զոհերի

Մայիսի 14, 2018
Մենամարտ առանց զոհերի

Ջհանգիր Լֆիկյան

 

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի աննախադեպ ակտիվացման մասին արդեն առիթ ունեցել ենք գրելու: Սովորաբար, դա երբեք հենց այնպես չի լինում: Սակայն այս անգամ Տեր-Պետրոսյանը լրջորեն նպատակադրվել է պոլեմիկայի ասպարեզում պատմական և իրավական շտկումների մի ամբողջ փունջ մատուցել` իրար դեմ լարելով ինչպես առանձին անհատների, այնպես էլ քաղաքական խմբերի: Նրա հերթական հայտարարությունը ասվածի լավագույն ապացույցներից մեկն է:

 

Հիմա էլ նախկին նախագահը գնահատականներ է տվել ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերջերս հնչեցված մտքերին` ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Իսկ հայտարարության վերջում նորից կրկնել է իր ավանդական պնդումն այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանի սխալի հետևանքով ԼՂՀ-ն ժամանակին դուրս է մնացել բանակցությունների սեղանից: Այս մեղադրանքն էլ, ինչպես պետք էր սպասել, անմիջապես արձագանք ունեցավ: Նախ, պատասխանեց Վիգեն Սարգսյանը, իսկ հետո դրան անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանին պատկանող 2rd.am կայքը: Քոչարյանի թևը նշում է, որ ԼՂՀ ներկայացուցիչները դադարել են մասնակցել բանակցային գործընթացին Տեր-Պետրոսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնից հեռանալուց առնվազն մեկ տարի առաջ, իսկ վերջում եզրահանգում է. «Տեր-Պետրոսյանի ցինիզմի աստիճանը ապշեցնող է. նա կրկին մեղադրում է երկրորդ նախագահին մի բանի համար, որ ինքն է կատարել»։

 

Երկրորդի նման կոշտ որակումը առաջինի վերաբերյալ միանգամից վկայում է ոչ միայն նրա մասին, որ այս երկուսի անհաշտությունը վերաճել է թշնամության, այլև որ մեկը մատը դրել է մյուսի ցավոտ կետի վրա: Ու թերևս հանրության համար նրանց լեզվակռիվն ընդամենը օրվա բաղկացուցիչ անցուդարձ դիտվեր, եթե մի քանի ժամ անց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը անսպասելի հայտարարություն չաներ: «Գիտեք, դա իր պատասխանը չի, եթե նկատել եք, վերևից գրված է՝ խմբագրության կողմից։ Դա ո՛չ ես եմ, ո՛չ պարոն Քոչարյանն է, դա 2rd.am-ի խմբագրությունն է, իրենց ֆեյսբուքյան էջն է, այսինքն՝ դա իմ հայտարարությունը չի»,- ասել էր նա: Ճշտմանը, որ այդ հրապարակումը չի՞ կարող համարվել Ռոբերտ Քոչարյանի պատասխանը, Սողոմոնյանը կտրուկ էր արձագանքել. «Բացարձակապես, դա պաշտոնական պատասխան չի»։

 

Նման խուսանավում, այն էլ հրապարակումից անմիջապես հետո քչերն էին սպասում: Համենայն դեպս, առաջներում այդպիսի բան չէր եղել: Իսկ սա կարող է երկու բան նշանակել. կամ Ռոբերտ Քոչարյանը վստահ չէ, որ Տեր-Պետրոսյանը չի կարող փաստարկված հերքել իր պնդումները, կամ Քոչարյան-Տեր-Պետրոսյան վիճաբանությունն այս պահին չի բխում նրանց երկուսի շահերից, երբ նպատակը եղել է երրորդ կողմին մեղադրելը: Իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է սկզբունքից ելնելով` Քոչարյանը կարող է հրաժարվել իր խոսքերից, Տեր-Պետրոսյանն էլ կարող է փոխել հարվածի ուղղությունը, քանի որ Արցախյան խնդրի այս կնճռոտ հարցը հաստատ չի բխում իր շահերից: Ինչպես էլ պտույտներ գործեն, միևնույն է, թիրախում մնալու է կամ մեկը, կամ մյուսը:






Դիտումների քանակ 147544


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հայաստանի դատավորներն ու քննիչները վախ չունեն

Հայաստանի դատավորներն ու քննիչները վախ չունեն

Հունվարի 18, 2019


Այսօր՝ հունվարի 18-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը որոշում կայացրեց բավարարել ՀՀ հատո...

Փաշինյան Նիկոլի ղարաբաղյան ռազմավարության հավանական տարբերակի վերաբերյալ

Փաշինյան Նիկոլի ղարաբաղյան ռազմավարության հավանական տարբերակի վերաբերյալ

Հունվարի 10, 2019


Ըստ հավաստի տեղեկությունների, Փաշինյան Նիկոլն ուզում է աշխատանքից հանել Սարգսյան Արմենին և ՀՀ նախագահ դարձնել Տեր-Պետրոսյան Լևո...

Երրորդ հանրապետության առաջին խայտառակության հոբելյանի կապակցությամբ

Երրորդ հանրապետության առաջին խայտառակության հոբելյանի կապակցությամբ

Հունվարի 9, 2019


Տեր-Պետրոսյանի տված վնասը Հայաստանին ահռելի մեծ է: Նա է զինվորական օլիգարխիայի, ընդհանրապես օլիգարխիայի, կոռուպցիայի, ընտրությո...

Այն մասին, թե ինչու է Փաշինյան Նիկոլը թշնամի հայ ժողովրդին ու Հայաստանին

Այն մասին, թե ինչու է Փաշինյան Նիկոլը թշնամի հայ ժողովրդին ու Հայաստանին

Դեկտեմբերի 11, 2018


Ընդհանրապես, մարդուն, նրա էությունը, կերպարը, քաղաքական հայացքներն ու մտադրությունները բոլորից լավ բնութագրում են նրա ընկերներն...

Ռոբերտ Քոչարյանի երկրորդ կալանքի խորհրդավոր հետևանքների վերաբերյալ

Ռոբերտ Քոչարյանի երկրորդ կալանքի խորհրդավոր հետևանքների վերաբերյալ

Դեկտեմբերի 8, 2018


Ռոբերտ Քոչարյանի երկրորդ ապօրինի կալանքը Հայաստանում շուխուռ չգցեց: Կարծես հավի ճուտ են կալանավորել, ոչ թե երկրի պաշտոնաթող նախ...

Երբ Պուտինին տանձի տեղ չեն դնում, դրամատիզմ է ավելանում կյանքում

Երբ Պուտինին տանձի տեղ չեն դնում, դրամատիզմ է ավելանում կյանքում

Դեկտեմբերի 7, 2018


Փաշինյան Նիկոլն այսօր Presto տեմպ հաղորդեց իր կործանման պրոցեսին, ավելացրեց իր կործանման օպերացիայի մասնակիցների թիվը, ընդ որու...

За чужой счет пьют даже язвенники и трезвенники

За чужой счет пьют даже язвенники и трезвенники

Դեկտեմբերի 6, 2018


Սարգսյան Վազգենի եղբայր Սարգսյան Արամն այսօր միտք է հայտնել: Այդպես էլ է լինում: Սա ասել է, որ Փաշինյան Նիկոլը փողի մարդ չէ, նա...

Հայ ժողովուրդը հիշողություն չունի` անմեղսունակ է, դրա համար չի տարբերում լավը վատից

Հայ ժողովուրդը հիշողություն չունի` անմեղսունակ է, դրա համար չի տարբերում լավը վատից

Նոյեմբերի 29, 2018


Այսօր նոյեմբերի 29-ն է՝ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման օրը: Ընտրություններին մասնակցող և ոչ մի կուսակցություն կամ դաշ...

Ինչո՞ւ Քոչարյանն անձնագիր չունի

Ինչո՞ւ Քոչարյանն անձնագիր չունի

Հոկտեմբերի 30, 2018


Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական պարբերականին: «Կարծում եմ, որ հայկական կողմը պետք է Ղարաբաղի վերաբ...

Քննչական կոմիտեն միացրել է «գժականը»

Քննչական կոմիտեն միացրել է «գժականը»

Հոկտեմբերի 26, 2018


ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության ձայնագրության հրապարակման վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող գործի շրջանակն...

Օսկանյանը` Քոչարյանի զոհ

Օսկանյանը` Քոչարյանի զոհ

Հոկտեմբերի 18, 2018


Երբ 1998-ին Ռոբերտ Քոչարյանը Վարդան Օսկանյանին նշանակեց ՀՀ ԱԳՆ ղեկավար, վերջինիս մտքով չէր կարող անցնել, թե ինչ կգա իր գլխին 20...

Խայտառակության շահառուները

Խայտառակության շահառուները

Հոկտեմբերի 12, 2018


Հայաստանի Հանրապետության ամենախայտառակ օրենքին այս երկրում մեզնից բացի ոչ ոք չի անդրադարձել: Բնականաբար, այդ խայտառակության համ...

Չհերքելու և չհաստատելու հետևանքները Հայաստանի համար

Չհերքելու և չհաստատելու հետևանքները Հայաստանի համար

Հոկտեմբերի 8, 2018


Հումորը լավ բան է: Իսկ լուրջ հումորը ̀ էլ ավելի լավ: Քիչ առաջ լուրեր տարածվեցին այն մասին, որ ՀՔԾ-ն ձերբակալել է գործարար Սամվե...

Պուտինը՝ Բաքվում, Հայաստանը՝ նախրի ձեռքում, վանեցյանն էլ՝ Քոչարյանի ունեցվածքի դարդով

Պուտինը՝ Բաքվում, Հայաստանը՝ նախրի ձեռքում, վանեցյանն էլ՝ Քոչարյանի ունեցվածքի դարդով

Սեպտեմբերի 27, 2018


Կառավարության այսօրվա նիստից հետո վանեցյան արթուրն ասաց, թե Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ ԱԱԾ-ն իբր ուսումնասիրություն...

Քոչարյանը խաղում է Փաշինյանի նյարդերի հետ

Քոչարյանը խաղում է Փաշինյանի նյարդերի հետ

Սեպտեմբերի 25, 2018


Փաշինյան Նիկոլի անկախ դատական համակարգին նոր փորձություն է սպասվում. Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ժողովրդի վարչապետին: Նախկին ն...

վանեցյան արթուր` փոքրատառով դժբախտ թշվառ (մոտ ապագայում)

վանեցյան արթուր` փոքրատառով դժբախտ թշվառ (մոտ ապագայում)

Սեպտեմբերի 22, 2018


Ընթերցողը նկատել էր, որ Փաշինյան Նիկոլի բոլոր զինակիցների, գործընկերների և ընկերների անունները մենք գրում ենք փոքրատառով` կարծե...

Քոչարյանը խոսեց, հետո մտածեց

Քոչարյանը խոսեց, հետո մտածեց

Սեպտեմբերի 21, 2018


Ռոբերտ Քոչարյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել հայ ժողովրդին, ներառյալ ՀՀ հպարտ քաղաքացիներին, բացարձակ չմտածելով հետևանքնե...

Փաշինյան Նիկոլը դիա՞կ է, թե՞ զիբիլ

Փաշինյան Նիկոլը դիա՞կ է, թե՞ զիբիլ

Սեպտեմբերի 16, 2018


Փաշինյան Նիկոլի հիվանդություններն ու վերջերս ձեռք բերած ստալինյան «головокружение от успеха»-ից բխող խանգարումները հասցրել են ն...

Պուտինը Հայաստան է գալիս, հետևանքները վտանգավոր են և անկանխատեսելի

Պուտինը Հայաստան է գալիս, հետևանքները վտանգավոր են և անկանխատեսելի

Սեպտեմբերի 14, 2018


Եթե Բաքու կատարած այցը Իլհամ Ալիևին կպարգևի երջանիկ պահեր, Ադրբեջանին այն ինչ-որ օգուտ կբերի, Հայաստանի ղեկավարության և անձամբ ...

Քոչարյանի կաշառակերությունը բացահայտում է վանեցյանը, ապրի վանեցյանը

Քոչարյանի կաշառակերությունը բացահայտում է վանեցյանը, ապրի վանեցյանը

Սեպտեմբերի 11, 2018


ԱԱԾ լակոտ տնօրեն վանեցյան արթուրը, որն ի վիճակի չէ պաշտպանել իր հեռախոսազրույցների անվտանգությունը, բայց ճակատագրի հեգնանքով այ...

Голод не тетка
07.12.2018 | 12:44


Голод не тетка

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ