Ազգային խայտառակություն

Մխիթարը Հրանուշ չէ, բայց վտանգավոր է

Մայիսի 14, 2018
Մխիթարը Հրանուշ չէ, բայց վտանգավոր է

Քոչար Օսկանյան

 

ՀՀ սփյուռքի նորանշանակ և անչափահաս նախարար Մխիթար Հայրապետյանը դեռ նոր է զբաղեցրել իր աթոռը, բայց արդեն ուրախության ճիչեր է արձակում: Նա նույնիսկ այսօր շտապել է հայտարարել, թե այդ գերատեսչության ներսում մի իսկական հեղափոխություն է իրականացրել: Իսկ թե հատկապես ինչ է արել, նախարարն այդ առիթով գրել է. «Այլևս երբեք ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները ոտքի չեն կանգնելու, երբ նախարարը դուրս գա իր աշխատասենյակից, այլևս երբեք խորհրդակցությունների սրահում միայն նախարարի առջև ջուր դրված չի լինելու, այլևս երբեք սփյուռքի նախարարությունը նախկինը չի լինի»:

 

Հազիվ թե նախարարի բուն աշխատանքը բոլորին ջրի բաժակներով ապահովելն է: Եվ անչափահասի անզուսպ երջանկությունն էլ կարող է շատ կարճատև լինել, որովհետև ջուր բաժանելուց և Հրանուշ Հակոբյանին փնովելուց զատ նրանից մի քիչ ավելի լուրջ աշխատանքներ են պահանջվելու: Իսկ այս լուրջն էլ իր ետևից պիտի բերի լուրջ հարվածներ, ինչպես որ արդեն եղել է, թեև Մխիթար Հայրապետյանն ընդամենը երկու օր է, որ նախարարությունում է:

 

Բանն այն է, որ երիտասարդը շտապել է հայտարարել, թե մեր երկրում պետք է ձևավորվի երկպալատ կառավարման համակարգ, որից մեկը պետք է կազմված լինի սփյուռքի մեր հայրենակիցներից, քանի որ «Սփյուռքի հայրենակիցները պետք է ներգրավված լինեն որոշումների կայացմանը»: Նման հեռանկարը ոչ միայն շատերի սրտով չէ, այլ նույնիսկ սրտի ու մտքի պատկերացումներից շատ հեռու է: Եվ, հավանաբար, հենց այդ պատճառով էլ ֆեյսբուքի օգտատերերից մեկն առանց վարանելու դրա մասին գրել էր. «Առնվազն էշություն ա ոչ ՀՀ քաղաքացի համարվող սփյուռքահարերին փորձել ներգրավել Հայաստանի ներքաղաքական գործընթացների մեջ»:

 

Արձագանքն, ինչ խոսք, չափից ավելի բուռն է, բայց ասել, թե դրա մեջ ճշմարտության հատիկ չկա, սխալ կլինի: Այնպես որ մեզ ուրիշ ոչինչ չի մնում, քան համակերպվել այն մտքի հետ, որ նոր նախարարը իր սենյակում նստի ու բամբասի իր նախորդին: Սա գոնե չի վնասի երկրին, թեև արդեն իսկ վնասել է երիտասարդի հեղինակությանը: Եվ դա լավ է, հակառակ դեպքում երիտասարդը կվնասի Հայաստանի ապագան: Թող այսօրվանից հանրությունը ճանաչի ժողովրդական թեկնածուից ժողովրդական վարչապետ դարձած Փաշինյան Նիկոլի ժողովրդական նախարարներին և պատկերացնի, թե ինչ կպատահի, եթե հանկարծ սրանք երկակր գոյատևեն:

 

Հետգրություն

 

Ինչ վերաբերում է ՀՀ կառավարման գործում սփյուռքի հայրենակիցների ներգրավված լինելուն, ապա այս կործանիչ նախագծին մենք դեռ շատ կանդրադառնանք:

 






Դիտումների քանակ 147040


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ի՞նչ անել, որ մեր նյարդերն առողջ լինեն, իսկ երկիրն՝ ապահով

Ի՞նչ անել, որ մեր նյարդերն առողջ լինեն, իսկ երկիրն՝ ապահով

Մայիսի 27, 2019


Փաշինյան Նիկոլի իշխանությունն աչքի է ընկնում դրա մեջ ընդգրկված անձանց նախասիրությունների բազմազանությամբ: Հայաստանի նոր իշխանու...

Անչափահասը գլխից մեծ բաներից է խոսում

Անչափահասը գլխից մեծ բաներից է խոսում

Փետրվարի 13, 2019


Փաշինյան Նիկոլի թիմի ամենահակահիգիենիկ անդամներից մեկը` հայրապետյան մխիթարը, որը զբաղեցնում է կրթության, մշակույթի և այլ բաների...

Նոր «սոսկա» մխիթարի համար

Նոր «սոսկա» մխիթարի համար

Հունվարի 24, 2019


Փաշինյան Նիկոլի սիրած ջահելների շարքում իր ուրույն տեղն է զբաղեցնում հայրապետյան մխիթարը: Սրան ժողովրդի վարչապետը նշանակեց նախա...

Հանրության «մշակութային պահանջը» Փաշինյան Նիկոլին

Հանրության «մշակութային պահանջը» Փաշինյան Նիկոլին

Դեկտեմբերի 24, 2018


Երևանը հասավ Քաբուլի մակարդակին: Նշեմ, որ դեռ 15 տարի առաջ Քաբուլում վերաբացվեց առաջին կինոթատրոնը թալիբների տապալումից հետո, և...

Ինչո՞ւ է խաբում լակոտը

Ինչո՞ւ է խաբում լակոտը

Նոյեմբերի 23, 2018


ՀՀ սփյուրքի նախարար, հայտնի լակոտ հայրապետյան մխիթարն ասել է. «Հեղափոխությունից հետո հայրենադարձվել է ավելի քան 450 ընտանիք, սա...

Ամերիկացիները կսկսեն գնել երևանցիների բնակարանները

Ամերիկացիները կսկսեն գնել երևանցիների բնակարանները

Հոկտեմբերի 16, 2018


Միջազգային գործակալությունները «շտապ» նշումով բարի լուր են ավետում Հայաստանից. Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել։ Հիշեցնենք, որ...

Փաշինյանը Ալիևին կարող է արժանացնել Պետրոնիուսի ճակատագրին, եթե նա կամավոր չհրաժարվի Ղարաբաղից

Փաշինյանը Ալիևին կարող է արժանացնել Պետրոնիուսի ճակատագրին, եթե նա կամավոր չհրաժարվի Ղարաբաղից

Հուլիսի 31, 2018


Ուրեմն, Փաշինյան Նիկոլն ասել էր, թե պատրաստ է դեմ առ դեմ հանդիպել Ալիևի հետ: Կարծում եմ, Փաշինյանը պիտի հրաժարվի այդ գաղափարից ...

Մի դոմիկ էլ նախարարին կտաք

Մի դոմիկ էլ նախարարին կտաք

Հուլիսի 2, 2018


Սփյուռքի մանկահասակ նախարար Մխիթար Հայրապետյանը նորից ու նորից իր քաշից մեծ գործեր է բռնել և ծիծաղի առարկա է դարձել համացանցի օ...

Երևակայության բացակայություն

Երևակայության բացակայություն

Հունիսի 19, 2018


Այսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում հավատարմագրված դեսպանների կանանց և Հ...

Տես, հանկարծ թափառս չառնես

Տես, հանկարծ թափառս չառնես

Հունիսի 13, 2018


ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը կրակն է ընկել ինքն իր ձեռքը: Կրակն է ընկել այն իմաստով, որ երիտասարդն ուզում է ինչ-որ բ...

Հրանուշի գաղտնիքն ու Մխիթարի բացահայտումը

Հրանուշի գաղտնիքն ու Մխիթարի բացահայտումը

Հունիսի 8, 2018


Ամեն աստծու օր սփյուռքի անչափահաս նախարար Մխիթար Հայրապետյանը մեզ մի զվարճանքի մասնակից է դարձնում իր կատակերգական դերակատարմամ...

Իր կյանքից փախչող նախարարը

Իր կյանքից փախչող նախարարը

Հունիսի 2, 2018


Հեղափոխականները սիրում են փոխել աշխարհն ու կյանքը: Հայաստանում հեղափոխություն իրականացնողները նախընտրում են առաջին հերթին փոփոխ...

Մյունհաուզենի` Անգլիային հայտարարած պատերազմը ՀՀ տարածքում

Մյունհաուզենի` Անգլիային հայտարարած պատերազմը ՀՀ տարածքում

Հունիսի 2, 2018


Առասպելական Մյունհաուզենը տարօրինակ սովորություններ ուներ: Դրանցից մեկը այլ պետությունների հետ պատերազմելն էր: Օրինակ, նա հայտա...

Դու ի՞նչ ես արել պաստառ հանելուց բացի

Դու ի՞նչ ես արել պաստառ հանելուց բացի

Մայիսի 26, 2018


Մայրաքաղաքի փողոցներում երթևեկողները անպայման տեսած կլինեն խոշոր գովազդային պաստառները, որոնք կոչ են անում աջակցել Արցախին: Եվ ...

Գրքային հեղափոխությունը ֆերմայում

Գրքային հեղափոխությունը ֆերմայում

Մայիսի 24, 2018


Սփյուռքի երիտասարդ նախարար Մխիթար Հայրապետյանին անհարմար վիճակի մեջ են դրել: Լրագրողը նրան հարցրել է. «Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ ...

Հիվանդանո՞ց, թե՞ կառավարություն

Հիվանդանո՞ց, թե՞ կառավարություն

Մայիսի 23, 2018


ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը շատ է նեղվել այն բանից, որ իրեն հանդիմանել են բանակում չծառայելու համար: Այդ իսկ պատճառ...

Վատ պարող Մխիթարին ի՞նչն է խանգարում

Վատ պարող Մխիթարին ի՞նչն է խանգարում

Մայիսի 19, 2018


ՀՀ սփյուռքի նորանշանակ անչափահաս նախարար Մխիթար Հայրապետյանի պաշտոնավարման օրերը կարելի է ձեռքի մատների վրա հաշվել: Բայց այսքան...

Նախարարությունները` ջահելության ժամանցի վայրեր

Նախարարությունները` ջահելության ժամանցի վայրեր

Մայիսի 18, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կցանկանար, որ իր կառավարությունը կոչվեր նոր դեմքերի, երիտասարդացած, թարմացված կառավարություն և հեր...

Անիմաստ կրքեր Փաշինյանի կադրային որոշումների դեմ

Անիմաստ կրքեր Փաշինյանի կադրային որոշումների դեմ

Մայիսի 14, 2018


Գագիկ Ծառուկյանի առաջարկով «Արդշինբանկի» վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ Եվ նշանակման օրվանից հո...

Դասալիքները նետվում են մարտի

Դասալիքները նետվում են մարտի

Մայիսի 11, 2018


Շատերի հիշողության մեջ դեռ թարմ է մնացել, թե ինչպես ժամանակին ընդդիմության ներկայացուցիչները իշխող կուսակցության հետ բանավիճելի...

Գիտեի՞ք որ…
13.06.2019 | 18:59


Գիտեի՞ք որ…

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Ու կրկին Սորոսը
Հունիսի 20, 2019


Ու կրկին Սորոսը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ