Սովորական խայտառակություն

Աներձագի ու КВН-շիկի հեղափոխությունը

Մայիսի 12, 2018
Աներձագի ու КВН-շիկի հեղափոխությունը

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վարչապետ է: Պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ նշանակվեց ՀՀ առաջին փոխվարչապետ։ Ասել է թե՝ նրանց մանդատներն ազատ են: Իսկ թե ով նրանց կփոխարինի խորհրդարանում՝ բավական հետաքրքրական է: Ա.Միրզոյանը պատգամավոր էր ընտրվել Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ համայնքներն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքից: Այդ ընտրատարածքում «Ելքից» ամենաշատ ձայներ հավաքած հաջորդ պատգամավորի թեկնածուն Հրաչ Հակոբյանն է:

 

Այս երիտասարդի անունն իրականում ոչ մեկին ոչինչ չի ասում: Քաղաքական որևէ գործունեություն չի ծավալել, կուսակցության մեջ էլ նրան հազիվ թե ճանաչեն: Բայց կա մի բան, որ Հրաչին միանգամից արժեքավոր է դարձնում: Դա այն է, որ նա Փաշինյանի աներձագն է, Նիկոլի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եղբայրը: Եվ արդեն այսքանն էլ բավական է հասկանալու, թե անհայտն ինչպես է հայտնի դառնում: Նրա մասին ասում են, թե իբր դերասան է, ինչ-որ սերիալներում էպիզոդիկ դերեր է մարմնավորել, հետո տիկնիկային թատրոն է գնացել: Բայց հիմնականում նրա անունը կապվում է Նիկոլի «Հայկական ժամանակ» թերթի հետ: Կենսագրության մեջ նշվում է, որ Հրաչ Հակոբյանը եղել է այդ թերթի տպագրության պատասխանատուն: Առավել լավատեղյակները պնդում են` նա այնտեղ պահակ էր աշխատում:


Հիմա պահակը ԱԺ պատգամավոր է: Նրան էլ կընկերանա մեկ ուրիշ` ոչ անհայտ դեմք` Ալեն Սիմոնյանը: Սա էլ, ինչպես գիտեք, նախկին КВН-շիկ է, որ հանկարծ որոշել է դառնալ քաղաքական գործիչ ու օրենսդիր: Եվ հիմա արդեն հստակ է, թե առաջիկայում «Ելք» դաշինքն ինչպիսի դեմքով կներկայանա խորհրդարանում: Ու սա դեռ սկիզբն է:






Դիտումների քանակ 136509


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Рыбак рыбака видит издалека

Рыбак рыбака видит издалека

Փետրվարի 7, 2019


ԱԺ փոխնախագահ սիմոնյան ալենը կոստանյան գևորիկի գովքն է անում: Զարմանալի չէ: Ռուսներն ասում են այս դեպքերում` рыбак рыбака видит...

ԱԱԾ-ն և պրն Գռզոն հաղթեցին ԱՄՆ-ին

ԱԱԾ-ն և պրն Գռզոն հաղթեցին ԱՄՆ-ին

Դեկտեմբերի 10, 2018


Վերջերս ընթերցողներին տեղեկացրել էինք, որ Փաշինյան Նիկոլը, իր մոտ հրավիրելով սիմոնյան ալենին և սանասարյան դավիթին, ԱԺ նախագահի ...

Երբ լակոտները փող են մուրում

Երբ լակոտները փող են մուրում

Նոյեմբերի 29, 2018


Փաշինյան Նիկոլին մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, թե վերջինս իր մոտ է կանչել սիմոնյան ալենին և սանասարյան դավթին և ա...

Փաշինյան Նիկոլի հավանական գրիպի կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի հավանական գրիպի կապակցությամբ

Նոյեմբերի 8, 2018


ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ ՙեթե Փաշինյան Նիկոլը մեկ շաբաթ գրիպ ընկնի`կկորեք սաղդ՚: Տրամաբանական է, որ այդ արտա...

Փաշինյան Նիկոլի ձրիակերների բեյրության այցի կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի ձրիակերների բեյրության այցի կապակցությամբ

Սեպտեմբերի 20, 2018


Փաշինյան Նիկոլի շրջապատը շատ ուշադիր է պետական միջոցներին: Ներսես Զեյնալյանի մասին ասում էին, թե արձակուրդում է գտնվում ընտրութ...

Ալենը ամեն ինչ կանի, որ իր թիմը պարտվի

Ալենը ամեն ինչ կանի, որ իր թիմը պարտվի

Հուլիսի 31, 2018


Երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում որոշեցին, որ Երևանի քաղաքապետի իրենց թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է, այդ ո...

Ես քեզ պաշտպանեմ, դու` ինձ

Ես քեզ պաշտպանեմ, դու` ինձ

Հուլիսի 26, 2018


Ասում են` երկու օր առաջ, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկվում էր կուսակցության Երևանի քաղա...

Կլոունադա 4 թեկնածուով

Կլոունադա 4 թեկնածուով

Հուլիսի 24, 2018


Այսօր ՔՊ վարչության նիստ էր հրավիրվել, որ որոշեին, թե ի վերջո ով է լինելու Երևանի քաղաքապետի թեկնածուն: Հետո նիստն ավարտվեց, ու...

Ներսի խռովկան ընդդիմադիրը

Ներսի խռովկան ընդդիմադիրը

Հունիսի 13, 2018


Այն պահից ի վեր, երբ Նիկոլ Փաշինյանի թիմում սանձեցին «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի ինքնագործունեությունը և նրան ...

Նիկոլի ու Տարոնի շահերը համընկան

Նիկոլի ու Տարոնի շահերը համընկան

Մայիսի 25, 2018


Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն էր տարածել ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի հրաժարականի դիմումը հետ վերցնելու ...

Մեծամիտ տղան կրակն է ընկել

Մեծամիտ տղան կրակն է ընկել

Մայիսի 24, 2018


Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի հետ կապված պատմությունն արդեն հայտնի է: Երիտասարդը մի պահ երևակայեց, որ...

Կադրային սովն ու սովահարները

Կադրային սովն ու սովահարները

Մայիսի 23, 2018


Առավոտյան Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստանալ, երեկոյան հրաժարվել դրանից. նման բան հիմա միայն մեր երկրում կարող է լինել, ո...

Մարիխուանա Ալենը` քաղաքապե՞տ

Մարիխուանա Ալենը` քաղաքապե՞տ

Մայիսի 22, 2018


Հեղափոխականների ճամբարում հիմա ավելի ակտիվ իրարանցում է, քան բուն հեղափոխության օրերին: Եկել է պաշտոնները բաժանելու, մեջ-մեջ ան...

Ինչի՞ իմեննոյ Օսիպյանը

Ինչի՞ իմեննոյ Օսիպյանը

Մայիսի 11, 2018


Փաշինյան Նիկոլի առաջին կադրային որոշումները ցույց տվեցին, որ շուտով հայ ժողովուրդը երանի կտա ՀՀ երրորդ նախագահի կառավարությունն...

Նիկոլի հեղափոխությունն ու մարիխուանան

Նիկոլի հեղափոխությունն ու մարիխուանան

Մայիսի 10, 2018


Հիմա արդեն շատերը կան, որ հարցնում են. «Ինչո՞ւ իրագործվեց Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունը, ո՞րն է դրա նպատակը»: Մինչ այս պահը տ...

Մարիխուանա - Ալենը` փոխարինո՞ղ

Մարիխուանա - Ալենը` փոխարինո՞ղ

Մարտի 24, 2018


Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն այսօր ասուլիս էր հրավիրել` ասելու, որ եթե ցանկություն լինի, ապա հնարավո...

Հանցակազմ չկա, կա որակազրկում

Հանցակազմ չկա, կա որակազրկում

Փետրվարի 19, 2018


Երևանի ավագանու նիստի ժամանակ խայտառակ ծեծկռտուքի առիթով «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը հիշատակել էր ՀՀԿ-ական նախկին պատգամ...

Ի՞նչ է ծխում «Ելք»-ի Ալենը

Ի՞նչ է ծխում «Ելք»-ի Ալենը

Դեկտեմբերի 5, 2017


Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը երբևէ այնպիսի նշանակալի բան չի կատարել իր կարճ կյանքի ընթացքում, որ դրո...

Քեֆը կուսակցական միջոցառում է

Քեֆը կուսակցական միջոցառում է

Սեպտեմբերի 4, 2017


Հայաստանում խնջույքներ, քեֆեր, հանդիսություններ ամեն օր են լինում: Այդ կարգի հավաքներից մի քանիսը լայն հնչեղություն են ստանում:...

Ալենը խրախուսում է հանցագործությունը

Ալենը խրախուսում է հանցագործությունը

Փետրվարի 22, 2017


«Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանն այն օրից ի վեր, ինչ որոշեց զբաղվել քաղաքականությամբ, ներքին համոզմունք ունի, թե մարդկանց համ...

Հ1-ն էլ քաշվեց
23.01.2019 | 23:57


Հ1-ն էլ քաշվեց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ