Սովորական խայտառակություն

Զարուհին նաև գրագող է

Մայիսի 10, 2018
Զարուհին նաև գրագող է

Տասնյակ քաղաքացիներ այսօր առավոտյան հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելու Տարոն Մարգարյանի հրաժարականը: Բայց հիմա նրանց փողոց էր հանել ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Ու սրանք էլ, հեղափոխական ավանդույթների համաձայն, նախ փակեցին մերձակա փողոցը, իսկ հետո միտինգ գումարեցին` պահանջելով թե Տարոնի հեռացումը և թե ավագանու արձակումը:

 

Սակայն մշակված սցենարի ամենակարևոր ատրիբուտը պիտի լիներ այն, որ մի քանի պարապած կանայք, բարձրախոսները ձեռքերին պիտի մատնացույց անեին տիկին Զարուհուն և պիտի աղաղակեին. «Ահա մեր քաղաքապետը», «Զարուհի քաղաքապետ»: Մի խոսքով, թափուր տեղը ոչ մի վայրկյան ազատ պիտի չմնար, և ծիրանականների համոզմամբ ով առաջինը ասեր` սա իմն է, նրան էլ պիտի բաժին ընկներ:

 

Այն, ինչ այսօր անում էր Փոստանջյանը, դժվար է այլ բան որակել, քան գրագողություն: Առայսօր Զարուհին դեռ երբեք փողոց չէր փակել: Իսկ հիմա որոշեց յուրացնել Փաշինյանի մարտավարական հնարքը` համոզված, որ եթե Նիկոլի մոտ ստացվել է, իր մոտ էլ կստացվի: Եվ հետո հիշենք, որ մայրաքաղաքի ավագանու «Ելք» դաշինքն արդեն մի քանի օր առաջ պահանջել էր Տարոն Մարգարյանի հրաժարականը: Այսինքն, այս իմաստով էլ Զարուհին խախտել էր հեղինակային իրավունքները:

 

Հազիվ թե Նիկոլը դրա համար տիկնոջը պատժի: Իսկ այն, որ Զարուհին այսօր ձախողվեց և ստիպված էր օրվա կեսին դադարեցնել իր անպտուղ ակցիան` այդպես էլ չարժանանալով Տարոնի կապիտուլացիային, վկայում է հետևյալի մասին. այս տարին հաստատ ծիրանի տարի չի դառնալու:






Դիտումների քանակ 137831


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

կարգին հայկոն ընդդեմ Անաստաս Միկոյանի

կարգին հայկոն ընդդեմ Անաստաս Միկոյանի

Հունվարի 22, 2019


Ոչնչությունները սիրում են ինքնահաստատվել, հատկապես երբ իշխանության են գալիս կամ ինչ-որ հարցեր լուծելու լծակներ են ստանում: Իսկ ...

Դեմենցիան Փաշինյան Նիկոլի թիմում

Դեմենցիան Փաշինյան Նիկոլի թիմում

Դեկտեմբերի 14, 2018


Փաշինյան Նիկոլի շրջապատն աստիճանաբար հիվանդանում է: Կարծում ենք, սրանք դեմենցիայով են տառապում, թեպետ դեմենցիան գործ ունի միայն...

Թե ինչպես Մարինա Խաչատրյանը լիարժեք կին դարձավ

Թե ինչպես Մարինա Խաչատրյանը լիարժեք կին դարձավ

Նոյեմբերի 19, 2018


Այս տարվա փետրվարին մի ուշագրավ դեպք արձանագրվեց Երևանի ավագանու նիստի ընթացքում: Այդ օրը «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները...

Տարոնն արտագաղթեց

Տարոնն արտագաղթեց

Նոյեմբերի 16, 2018


Մեզ հասած ստույգ տեղեկությունների համաձայն՝ Երևանի նախկին քաղաքապետ Տարոնն ընդմիշտ լքել է Հայաստանը: Նրան տեսել են Մոսկվայի Շեր...

Պարզվում է՝ կարգին հայկոն ոչ թե սովորական, այլ հանրաքվե հարգող դեգեներատ է

Պարզվում է՝ կարգին հայկոն ոչ թե սովորական, այլ հանրաքվե հարգող դեգեներատ է

Հոկտեմբերի 13, 2018


Երևանի խայտառակ քաղաքապետ կարգին հայկոն այսօր ասել է, թե տրանսպորտը Երևանում օբյեկտիվորեն թանկանալու կարիք ունի: Սրան հիշեցրել ...

Հոկտեմբերի 13-ը` ապագա Երևանի սգո օր

Հոկտեմբերի 13-ը` ապագա Երևանի սգո օր

Հոկտեմբերի 13, 2018


Հոկտեմբերի 13-ն այսուհետ կդառնա Երևանի սգո օր, կարգին հայկոն այս օրը կարգվեց Երևանի քաղաքապետ: Գալիք սերունդներն ըստ արժանվույն...

Զուրաբյան Լյովիկն ուզում է պլստալ

Զուրաբյան Լյովիկն ուզում է պլստալ

Սեպտեմբերի 24, 2018


Տեր-Պետրոսյանի Զուրաբյան Լյովիկը, որը նաև Շողեր Մաթևոսյանի մարդն է, կոտրած շերեփի պես սիրում է ընկնել էստեղ-էնտեղ: Այսօր նա շնո...

Ինչի՞ իմեննոյ հայկոն

Ինչի՞ իմեննոյ հայկոն

Սեպտեմբերի 24, 2018


1938թ. Մյունխենյան դավադրությունից հետո, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Չեմբեռլենը պայմանավորվեց Հիտլերի հետ Չեխոսլովակիայի հոշոտմ...

Նրանք զոհվեցին դեմոկրատիայի պատճառով

Նրանք զոհվեցին դեմոկրատիայի պատճառով

Սեպտեմբերի 24, 2018


Երբ Հայաստանում իշխանության էր տոտալիտար ու կեղծարար ՍԵրժ Սարգսյանը, գեղեցկուհի Զարուհի Փոստանջյանն ու դեգեներատ Րաֆֆի Հովհաննի...

Երևանցիները վտանգավոր են Հայաստանի համար

Երևանցիները վտանգավոր են Հայաստանի համար

Սեպտեմբերի 24, 2018


Երևանի ավագանու ընտրություններում Փաշինյան Նիկոլը ջախջախիչ հաղթանակ տարավ՝ հավաքելով մոտ 80 տոկոս: Պարտվածներն ու ՀՀ նորմալ բնա...

Երբ ֆավորիտն ամենախայտառակն է

Երբ ֆավորիտն ամենախայտառակն է

Սեպտեմբերի 10, 2018


Մեկնարկեց Երևանի ավագանու ընտրարշավը։ Մասնակցում է ով ասես. էլ Զարուհի Փոստանջյանը, էլ դաշնակները, էլ Արամ Սարգսյանի ու Էդմոն Մ...

Երկու խոսք կարգին Հայկոյի առաջադրման մասին

Երկու խոսք կարգին Հայկոյի առաջադրման մասին

Հուլիսի 30, 2018


ՀՀ հպարտ քաղաքացիների վարչապետը նսեմացնում է ժողովրդին, տալիս է նրան այն, ինչն իր անձնական ֆերման չէր տանի: Բայց Երևանը Փաշինյա...

Տարբերությունը մեծ չէ

Տարբերությունը մեծ չէ

Հուլիսի 23, 2018


Պարույր Հայրիկյանի ԱԻՄ-ը սկզբում Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն էր: Հետո Փաշինյանը նրան չընդունեց, և սա սկսեց չհասկանալ, թե ինքն այ...

Իմաստի բացակայությունը

Իմաստի բացակայությունը

Հուլիսի 13, 2018


Երևանի ավագանին հուլիսի 16–ին պետք է քաղաքապետ ընտրի։ Բայց կընտրի՞: Ագրեսիվ հեղափոխականությունը համաձայն չէ դեպքերի նման զարգաց...

Անտեղյակն ու երախտամոռը

Անտեղյակն ու երախտամոռը

Հուլիսի 12, 2018


Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Լևոն Իգիթյանի անունը վերջին տասը տարիների ընթացքում հազիվ թե երբևէ հնչած լինի դրական շեշտադրումն...

Սաբոտաժը հաղթե՞ց

Սաբոտաժը հաղթե՞ց

Հուլիսի 12, 2018


Այսօր ծանր օր էր քաղաքապետարանում: Երևանի ավագանու նիստում որոշում էին քաղաքապետի ընտրության օրը: Մոտեցումները տարբեր էին: Ի վե...

Տարոնի վիշտն ու Աննայի արցունքները

Տարոնի վիշտն ու Աննայի արցունքները

Հուլիսի 9, 2018


Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց: Նա ուղերձով դիմեց Երևանի բնակիչներին, բայց քաղաքապետի վերջին խոսքն այլ...

Տարոնը ֆոտոգենիկ չէ

Տարոնը ֆոտոգենիկ չէ

Հունիսի 27, 2018


Երևանի ավագանու վերջին նիստին քաղաքապետ Տարոն Մարգարյանը չէր մասնակցում: Ասացին` հիվանդ է: Իսկ հետո լուրեր տարածվեցին, որ նա հր...

Մեկ Տարոնին չեն սիրում, մեկ սիրում են

Մեկ Տարոնին չեն սիրում, մեկ սիրում են

Հունիսի 9, 2018


Փաշինյանի հեղափոխականները և առանձնապես Երևանի ավագանու «Ելք» դաշինքի ներկայացուցիները օրեր առաջ պահանջում էին քաղաքապետ Տարոն Մ...

Պղտոր ջրի ձուկը

Պղտոր ջրի ձուկը

Հունիսի 4, 2018


Երբ երկու ամիս շարունակ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը ծայրահեղ լարված էր, Արցախը ջանաց որևէ կերպ չմիջամտել` մնալով ոչ թե պաս...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ