Սովորական խայտառակություն

Մի ստիպեք Ամիրյանին չլինել Ամիրյան

Մայիսի 2, 2018
Մի ստիպեք Ամիրյանին չլինել Ամիրյան

Ժամանակին, երբ Արմեն Ամիրյանը նշանակվում էր մշակույթի նախարար, ասում էր, որ ինքն անկուսակցական է ու երբեք որևէ քաղաքական ուժի չի անդամակցի: Այդ հայտարարությունից մի քանի օր հետո նա դարձավ ՀՀԿ-ական: Իսկ այսօր մի խումբ ցուցարարներ շրջափակել էին նախարարության շենքը և նրանից պահանջում էին, որ միանա Նիկոլ Փաշինյանի շարժմանը: Այնպես չէ, որ Ամիրյանի համար մեծ բարդություն է հիմա էլ այս ճամբարին համակիր լինելը, բայց այդ դեպքում առավել անհասկանալին այն մարդկանց պահանջն է, ովքեր ցանկանում են Ամիրյանին անպայման ներքաշել իրենց շարքերը:

 

Ի դեպ, նման պահանջ ներկայացնողների շարքում էին մշակույթի մի շարք գործիչներ. երգիչ Արամոն, դերասանուհի Ելենա Բորիսենկոն և այլ դերասաններ: Նրանք ասում էին՝ կմնան այնքան, մինչև Ամիրյանն իջնի ու իրենց հետ գնա Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի: Ամիրյանն ի վերջո իջավ, բայց միտինգի չգնաց: Փոխարենը նա ասաց, որ ինքն էլ է ժողովրդի հետ, պարզապես պիտի գնա ու իր նախարարական գործերը կատարի:

 

Հիմա միանգամից երկու հարց է առաջ գալիս: Նախ, ցուցարարների ինչի՞ն է պետք Արմեն Ամիրյանը: Սա ոչ միայն այն մարդը չէ, որ իր ներկայությամբ կարող է կշիռ ու իմաստ հաղորդել Նիկոլի շարժմանը, այլև, ընդհակառակը, կարող է վարկաբեկել ցանկացած միջավայր, հանրահավաքը` ներառյալ: Մյուս կողմից էլ` հարց է առաջանում, թե համակիրներ հավաքագրելու այս ի՞նչ նոր լկտի տակտիկա է` մարդկանց պարտադրել, որ գնան ակցիաների: Սա՞ է այն ազատ կամքի դրսևորումը, որի մասին հիմա խոսում են ամեն քայլափոխի: Եվ մի՞թե կարող է որևէ օգուտ տալ այն մարդը, որին ահաբեկելով, սպառնալիքներով ու շանտաժով պիտի քարշ տան դեպի Հանրապետության հրապարակ:

 






Դիտումների քանակ 28824


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Կրկին վատ դերասան Ամիրյանի մասին

Կրկին վատ դերասան Ամիրյանի մասին

Մայիսի 2, 2018


Այսօր արդեն առիթ ունեցել էինք անդրադառնալու մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին: Վաղ առավոտից նրա նախարարության շենքի բակում հավա...

Ամիրյանը պաշտոններ է նվիրում

Ամիրյանը պաշտոններ է նվիրում

Մարտի 27, 2018


Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը պատկանում է այն չինովնիկների թվին, որոնց համար իրենց դիրքը սոսկ հնարավորություն է շահավետ գործ...

Դիանան Ամիրյանից լավն է

Դիանան Ամիրյանից լավն է

Մարտի 23, 2018


Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը վախկոտ մարդ է: Այսպես կարծելու իրավունք մեզ տալիս է ոչ միան նրա աշխատաոճը, այլև ամեն անգամ պատ...

Ամիրյանը կորցրել է լսողությունը

Ամիրյանը կորցրել է լսողությունը

Փետրվարի 13, 2018


Հայաստանի հերթական ձախողված մշակույթի նախարարը` Արմեն Ամիրյանն այս օրերին նախապատրաստվում է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի...

Ամիրյան և մշակույթ բառերը պետք է տարանջատել

Ամիրյան և մշակույթ բառերը պետք է տարանջատել

Հունվարի 26, 2018


Տարվա պետական մրցանակները շնորհելիս նախագահ Սերժ Սարգսյանը շատ թափանցիկ դիտողություն արեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին` նկ...

Ամիրյանին պետք է փոխել, բայց Աղվանո՞վ

Ամիրյանին պետք է փոխել, բայց Աղվանո՞վ

Հունվարի 17, 2018


Դեռ վերջնական հստակություն չկա ապագա նախագահի ընտրության հարցում, բայց արդեն տարատեսակ կարծիքներ ու վարկածներ են հնչում նոր կառ...

Աջակցությո՞ւն, թե՞ կաշառք

Աջակցությո՞ւն, թե՞ կաշառք

Դեկտեմբերի 22, 2017


Այսպես կոչված ոչ պետական մամուլին աջակցելու նախաձեռնությունը նոր չէ: Ոչ պետական ասվածի ներքո դեռ պետք չէ հասկանալ ոչ իշխանամետ,...

Բա դու ի՞նչ ես

Բա դու ի՞նչ ես

Նոյեմբերի 13, 2017


Հայաստանում պատմության և մշակույթի հուշարձանների վերանորոգման նոր ավանդույթ է ձևավորվել: Վերանորոգումից հետո հանկարծ պարզվում է...

Նախարարների հեթանոսական զվարճանքները

Նախարարների հեթանոսական զվարճանքները

Հոկտեմբերի 3, 2017


Տեսնես որևէ իտալացի կարո՞ղ է Կոլիզեյը փակել տալ ու այնտեղ ծնունդ նշել: Կամ հույների մեջ կգտնվի՞ մեկը, ով Ակրոպոլիսը մի քանի ժամ...

Ամիրյանի վախը չափել է պետք

Ամիրյանի վախը չափել է պետք

Սեպտեմբերի 14, 2017


Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանում «Խավարում» խորագրով ցուցադրության շուրջ շատ մեծ աղմուկ բարձրացավ այն բանից հետո, երբ մշ...

Արմեն Ամիրյանը հարսանիքի ծախսերն է փակում

Արմեն Ամիրյանը հարսանիքի ծախսերն է փակում

Հուլիսի 31, 2017


Կիրակի օրը Հայաստանի մշակութային ու քաղաքական էլիտան մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հյուրն էր: Նախարարը ամուսնացնում էր որդու...

Ամիրյան, գլխիդ ձուն գա

Ամիրյան, գլխիդ ձուն գա

Հուլիսի 25, 2017


Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հերթական ներկայացման ժամանակ արտառոց ու անսպասելի դեպք տեղի ունեցավ:...

Վանդալիզմի երկու հովանավորները

Վանդալիզմի երկու հովանավորները

Հուլիսի 19, 2017


Երկու օր առաջ համացանցում հայտնված լուսանկարները ոչ միայն զայրացրին, այլև ապշեցրին օգտատերերին: Նկարներում պատկերված էր, թե ինչ...

Ամիրյանը հիմա էլ տոմսավաճառ է

Ամիրյանը հիմա էլ տոմսավաճառ է

Հուլիսի 13, 2017


ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ուղեղը օրը 24 ժամ աշխատում է միայն մեկ մտքի ուղղությամբ` ինչպես փող վաստակել: Եվ այդ եզակի ...

Ե՞րբ է դասեր քաղելու Ամիրյանը

Ե՞րբ է դասեր քաղելու Ամիրյանը

Հուլիսի 5, 2017


Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ով լրագրողներին ասել է, թե Հանրապետական կուսակցությանն անդամագրվելուց հետո ստեղծագործական վեր...

Քարանձավները մնացին Ամիրյանին

Քարանձավները մնացին Ամիրյանին

Հունիսի 22, 2017


Հայաստանի մշակույթի նախարարության հայտարարած ՝ հինգ քարանձավների վարձակալության մրցույթին հունիսի 21-ի դրությամբ ոչ մի հայտ չի ...

Ո՞ւմ փողերն է ցփնում Ամիրյանը

Ո՞ւմ փողերն է ցփնում Ամիրյանը

Հունիսի 16, 2017


Արտառոց դեպք է արձանագրվել Չայկովսկու անվան ռուսական պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի անձնակազմի` Հայաստանում գտնվելու կա...

Արմեն Ամիրյանին կհեռացնեն ՀՀԿ-ից

Արմեն Ամիրյանին կհեռացնեն ՀՀԿ-ից

Հունիսի 9, 2017


Կան բոլոր հիմքերն այն բանի համար, որ նորաթուխ ՀՀԿ-ական ու նախարար Արմեն Ամիրյանին հեռացնեն իշխանական կուսակցության շարքերից: Ճի...

«Գայանեն» ջհանդամը, ռեստորանին բան չպատահի

«Գայանեն» ջհանդամը, ռեստորանին բան չպատահի

Հունիսի 8, 2017


Այսօր Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում տապալվել է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ցուցադր...

Ե՞րբ նախագահի տան դիմաց հարսանիքի խորոված կպատրաստեն

Ե՞րբ նախագահի տան դիմաց հարսանիքի խորոված կպատրաստեն

Մայիսի 22, 2017


Օրերս արտառոց մի դեպք է գրանցվել մայրաքաղաքում: Երևանի «Մարիոթ» հյուրանոցում կայացած ճոխ հարսանիքի մասնակիցները՝ փեսայի ընկերնե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը