Սովորական խայտառակություն

Ընկեր Աղվանը հակադաշնակցական է

Մայիսի 1, 2018
Ընկեր Աղվանը հակադաշնակցական է

Ողջ օրը Ազգային ժողովում ընթացող նիստում հնչած ելույթները վկայում էին մի բան` հստակ դերաբաշխումը կատարված էր, և յուրաքանչյուրը խստորեն հետևում էր այդ խաղի կանոններին: Ու գուցե թե ամեն ինչ հենց այդպես էլ ընթանար, եթե ձայն չխնդրեր ու ամբիոն չբարձրանար ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Հենց նրա ելույթն էլ քարուքանդ արեց երևութական կայունությունը: Խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առավելությունների ու թերությունների մասին, ընկեր Աղվանը վերջում հայտարարեց. «Ես չեմ կարող անձնական պատասխանատվություն ստանձնել ու կողմ քվեարկել պարոն Փաշինյանի օգտին: Անկեղծ ասած, սա ընտրություն էլ չէ, ինձ երկու տարբերակ են թողել, քվեարկել կա՛մ Նիկոլին, կա՛մ Փաշինյանին: Ես չեմ քվեարկելու: Ես ՀՅԴ-ական եմ, որի խմբակցությունը կողմ քվեարկելու որոշում ունի: Եթե իմ կուսակցությունը պահանջի՝ պատրաստ եմ վայր դնել մանդատս»:

 

Մեկ այլ պարագայում նման քայլն առնվազն կորակվեր հերոսական: Աղվանի դեպքում այդպիսի բան ասելու որևէ հիմք չկա: Որքան էլ նա ջանա ապացուցել, թե խոսքն իսկապես վերաբերում է երկրի ապագայի հանդեպ ունեցած տագնապին, նույնիսկ իր հարազատ կուսակցության ներսում հստակ գիտակցում են, որ Վարդանյանի «ընդվզումն» ուներ միանգամայն այլ շարժառիթներ: Այդ էր պատճառը, որ հաշված րոպեներ անց ՀՅԴ Գերագույն մարմինը նրանից պահանջեց վայր դնել մանդատը, իսկ Արմեն Ռուստամյանը խոստացավ ներսում քննության առնել այդ աղաղակող ու կոպիտ հակակուսակցական վարքագիծը:


Այս պահից ի վեր Աղվան Վարդանյանը հակադաշնակցական է, որովհետև նրա քայլն ուղղված էր ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ ՀՅԴ-ի դեմ: Այն գերազանցապես ունի անձնական շարժառիթ. Նիկոլի հետ ձեռք բերված համաձայնության մեջ Աղվանն ակնհայտորեն առանց պատառի է մնացել, իսկ քաղցած դաշնակի համար, ինչպես հայտնի է, սրբություններ չկան: Ու եթե հարազատ կուսակցությունը նրան մասնաբաժին չի տալիս, ապա մանդատն այլևս Աղվանին պետք չէ: Նա հո պատգամավոր չի՞ դարձել, որ երկրին ու ժողովրդին ծառայի:


Հնարավոր է մեկ այլ տարբերակ ևս, այն է՝ Աղվանը մարդ է դարձել: Սակայն դա քիչ հավանական է:

 






Դիտումների քանակ 24996


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Դաշնակները դժգոհ են հեղափոխությունից

Դաշնակները դժգոհ են հեղափոխությունից

Մայիսի 19, 2019


Ռոբերտ Քոչարյանի ազատման դեմ բողոքող ինչ-որ թավշյա լակոտախումբ երեկ Ազատության հրապարակում վրաերթի է ենթարկել ՀՅԴ Բյուրոյի նախկ...

Փաշինյան Նիկոլի «դեմոկրատական» ու «հանդուրժողական» կերպարի առիթով

Փաշինյան Նիկոլի «դեմոկրատական» ու «հանդուրժողական» կերպարի առիթով

Մայիսի 11, 2019


Փաշինյան Նիկոլի հոբելյանական ասուլիսի մի դրվագ, թերևս, չարժանացավ հանրության պատշաճ ուշադրությանը: Խոսքը ժողովրդին փողոց հանելո...

Դաշնակը դաշնակ է մնում, բայց դատվելուն դա չի խանգարում

Դաշնակը դաշնակ է մնում, բայց դատվելուն դա չի խանգարում

Ապրիլի 27, 2019


Ռուստամյան Արմենը որպես աշխարհի ամենաանբարոյական կուսակցության ներկայացուցիչ չի կարող նորմալ մարդ լինել, քանզի դա հակասում է բն...

Փաշինյան Նիկոլը սիրում է հող հանձնողներին, չի սիրում հող բերողներին

Փաշինյան Նիկոլը սիրում է հող հանձնողներին, չի սիրում հող բերողներին

Հունվարի 28, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր ընդունել է ՀՅԴ բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին և մյուս անդամներին: Ժողովրդի վարչա...

ՀՅԴ-ն ընդդեմ ՀՀ տարածքային ամբողջականության

ՀՅԴ-ն ընդդեմ ՀՀ տարածքային ամբողջականության

Նոյեմբերի 27, 2018


Մենք բազմիցս գրել ենք, որ Դաշնակցության մասին խոսելն արդեն ավելորդ ենք համարում: Սրանց խայտառակ գործունեության մասին հասարակութ...

ՀՅԴ-ն զինված ապստամբություն է նախապատրաստում

ՀՅԴ-ն զինված ապստամբություն է նախապատրաստում

Նոյեմբերի 19, 2018


Կուսակցությունները քաղաքականություն իրականացնող կառույցներ են: Եթե կուսակցությունը քաղաքականությամբ չի զբաղվում, ապա այն չի կար...

Դաշնակցության մասին խոսելն այլևս ամոթ է

Դաշնակցության մասին խոսելն այլևս ամոթ է

Նոյեմբերի 13, 2018


Դաշնակցական Արմեն Ռուստամյանն ասել է, որ ՀՅԴ-ն չի պատրաստվում կոալիցիա կազմել մի քաղաքական ուժի հետ, որտեղ կոսակցության ձայնը վ...

Ո՞վ է լինելու հայաստանյան ընդդիմությունը

Ո՞վ է լինելու հայաստանյան ընդդիմությունը

Նոյեմբերի 10, 2018


Երբ խորհրդային տարիներին արգելում էին Սախարովի, Կովալյովի, Հավելի,,Գամսախուրդիայի, Լանդսբերգիսի կամ Հայրիկյանի գործունեությունը...

Սրբություններն անձեռնմխելի են

Սրբություններն անձեռնմխելի են

Հուլիսի 24, 2018


Պիտի տարօրինակ չթվա, որ քաղաքական ուժերը նաև իրենց սրբություններն ունեն: Ի վերջո, պիտի լինի մի բան, որ հենման կետ դառնա այդ կու...

Ինչո՞ւ այսքան ուշ

Ինչո՞ւ այսքան ուշ

Հուլիսի 19, 2018


Արդեն երկրորդ ամիսն է` ասպարեզում է Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հրաժարականը պահանջող պատրվակով «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախա...

Արամ Փաշային վտարո՞ւմ են

Արամ Փաշային վտարո՞ւմ են

Հունիսի 27, 2018


Երևանի կենտրոնում Առաջին հանրապետության հիմնադիր, դաշնակցական գործիչ Արամ Մանուկյանի արձանի տեղադրման ծրագրերը վերստին հետաձգվե...

Եթե չես մեռել դաշնակների համար

Եթե չես մեռել դաշնակների համար

Հունիսի 25, 2018


Դաշնակցությունը սիրում է բոլոր հնարավոր առիթներով նշել, թե ինքը համազգային քաղաքական ուժ է և հանդես է գալիս ոչ թե նեղ կուսակցակ...

Իսկ ի՞նչ են ասում դաշնակները

Իսկ ի՞նչ են ասում դաշնակները

Հունիսի 18, 2018


Թերևս չկա մի մարդ, որն արդեն իր վերաբերմունքն արտահայտած չլինի ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի տանը ԱԱԾ խուզարկո...

Մանեն անցավ Աղվանի ճանապարհով

Մանեն անցավ Աղվանի ճանապարհով

Հունիսի 13, 2018


Երեկ Մանե Թանդիլյանը հրաժարական տվեց աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից, քանի որ կուտակային կենսաթոշակային օրենք...

Ստալինը, Նիկոլը, Արծվիկը

Ստալինը, Նիկոլը, Արծվիկը

Հունիսի 12, 2018


Դաշնակները ատամ են ցույց տալիս: Խիատ վրդովված են այն բանից, որ կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհա...

Նիկոլը շա՞տ խնդրեց

Նիկոլը շա՞տ խնդրեց

Հունիսի 8, 2018


Մինչ օրս էլ դեռ շատ-շատերի համար անպատասխան հարց է մնում, թե այդ ինչ հրաշք կատարվեց, որ Դաշնակցությունը հայտնվեց Նիկոլ Փաշինյան...

Դաշնակներն ուզում են փրկել Նիկոլին

Դաշնակներն ուզում են փրկել Նիկոլին

Հունիսի 4, 2018


Նոր կառավարությունը հրապարակեց իր ծրագրի նախագիծը և դրեց բաց քննարկման: Հունիսի 7-ին այն կմտնի Ազգային ժողով: Այս ընթացքում արդ...

Լուռ և աղմկոտ վիրավորվածները

Լուռ և աղմկոտ վիրավորվածները

Մայիսի 29, 2018


Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի ճակատամարտի 100-ամյակին նվիրված տոնակատարություններին չմասնակցելու առթիվ ՀՀԿ-ի վ...

Դաշնակներն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Դաշնակներն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Մայիսի 28, 2018


Իշխանություն ունենալու և պահպանելու համար Նիկոլ Փաշինյանին այս պահին օդ ու ջրի նման անհրաժեշտ է մեկ բան` ամեն գնով իրագործել ար...

Դաշնակները չգիտեն, թե իրենք ովքեր են

Դաշնակները չգիտեն, թե իրենք ովքեր են

Մայիսի 23, 2018


Աշխարհն` աշխարհով, Դաշնակցությունն իր մտասևեռումներով: Մինչ երկրում բուռն խմորումներ են ընթանում, դաշնակներին առավելապես հետաքր...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը