Տիեզերական խայտառակություն

Լեշ ուտող առյուծը այլևս առյուծ չէ

Ապրիլի 23, 2018
Լեշ ուտող առյուծը այլևս առյուծ չէ

Ջհանգիր Լֆիկյան

 

Դարի սենսացիան` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը միանում են համաժողովրդական շարժմանը: Սերժ Սարգսյանի հրաժարականից մի քանի վայրկյան հետո Գագիկ Ծառուկյանի կողմնակիցները տարածեցին մի հաղորդագրություն, որտեղ ասվում էր. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Ազգային ժողովի «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը՝ անձամբ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, միանում են Հայաստանում և աշխարհասփյուռ հայության շրջանում ծավալված համաժողովրդական շարժմանը՝ կոչ անելով իշխանություններին գիտակցել պահի լրջությունն ու իրավիճակի անխուսափելիությունը և անհապաղ կատարել քայլեր, որոնք կնպաստեն ստեղծված կացության հանգուցալուծմանը»։

 

Ավելի խայտառակ բան հայ քաղաքական իրականության մեջ դեռ չէր արձանագրվել: Առյուծի խորհրդանիշով իրեն մեծարող ու արքայական կեցվածքներով առանձնացող ԲՀԿ-ն ոչ միայն առյուծավայել չէր, այլև «անտառի» ամենահետին կենդանին էր դարձել, որ պատրաստ էր սնվել իր առաջ նետված լեշով, միայն թե մասնակից լիներ համընդհանուր խնջույքին: Եվ Հայաստանի խոշոր կուսակցություններից մեկը հաշված րոպեների ընթացքում փաստեց իր ոչնչությունը և այն, որ հանրային գործունեության ոլորտում նույնիսկ դիլետանտ էլ չէ, այլ ապաշնորհ դեմագոգ:

 

Ծառուկյանականները կարող էին շարժմանը միանալ դեռ մի 10 օր առաջ: Գոնե մի 5 օր առաջ: Չմիացան: Աստված իրենց հետ: Բայց մի փոքր բարոյականություն ունենալու դեպքում գոնե կարող էին վաղը միավորվել շարժմանը, միայն թե ոչ այսօր, հենց շրջադարձի պահին, քանի որ այդպես վարվում են գունափոխվող արարածները, առնետային հակումներով կրծողները, բայց ոչ երբեք առյուծները: Այնպես որ, հանեք այդ ազնվագույն կենդանու քանդակներն ու պատկերները ձեր շրջապատից: Դուք ուր, առյուծն ուր: Ձեզ վայել կենդանու տեսակի մասին մարդիկ շուտով անպայման կհուշեն:

 






Դիտումների քանակ 338068


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Գագիկ Ծառուկյանի նոր զբաղմունքը

Գագիկ Ծառուկյանի նոր զբաղմունքը

Դեկտեմբերի 7, 2018


Այսօր արդեն փաստ է, որ Գագիկ Ծառուկյանը հավակնում է ստանձնել Հայաստանում աղմկահարույց բացահայտումների և քաղաքական լյուստրացիայի...

Ինչպե՞ս կզարգացնի տուրիզմը Հայաստանում Գագիկ Ծառուկյանը

Ինչպե՞ս կզարգացնի տուրիզմը Հայաստանում Գագիկ Ծառուկյանը

Դեկտեմբերի 3, 2018


Հիմա էլ Ծառուկյան Գագիկը ցանկանում է Հայաստանում զբոսաշրջություն զարգացնել: Նա կարևորել է ազգային ավիափոխադրողի ստեղծման անհրաժ...

Խոսում է Ծառուկյան Գագիկը

Խոսում է Ծառուկյան Գագիկը

Նոյեմբերի 30, 2018


Երբ Խորհրդային Միությունը զորք էր մտցնում Աֆղանստան, խորհրդային լրատվամիջոցները հաղորդում էին, որ ԽՍՀՄ-ը սահմանափակ զորակազմ է ...

Ի՞նչ է ընկած հայ-բելառուսական հարաբերությունների հիմքում

Ի՞նչ է ընկած հայ-բելառուսական հարաբերությունների հիմքում

Նոյեմբերի 19, 2018


Երկար տարիներ շարունակ Գագիկ Ծառուկյանի կողմից ղեկավարած ԲՀԿ-ն բոլոր համապետական ընտրությունների նախընտրական փուլում, որպես գով...

Ո՞վ է լինելու հայաստանյան ընդդիմությունը

Ո՞վ է լինելու հայաստանյան ընդդիմությունը

Նոյեմբերի 10, 2018


Երբ խորհրդային տարիներին արգելում էին Սախարովի, Կովալյովի, Հավելի,,Գամսախուրդիայի, Լանդսբերգիսի կամ Հայրիկյանի գործունեությունը...

Ծառուկյանը գնում է Արմենչիկ Դարբինյանի հետքերով

Ծառուկյանը գնում է Արմենչիկ Դարբինյանի հետքերով

Հոկտեմբերի 13, 2018


Տարաս Գրիգորևիչ Շևչենկո կա, բանաստեղծ է ուկրաինացի: Սա համարվում է ուկրաինական նոր գրականության հիմնադիրը: Բայց նրա հիմնական գո...

Գագիկ Ծառուկյանն ընկել է իր հետևից

Գագիկ Ծառուկյանն ընկել է իր հետևից

Սեպտեմբերի 13, 2018


Անքննելի են Ծառուկյանի ճանապարհները. այսօր նա իրեն մի մեծ վնաս հասցրեց` Ուրիխանյան խայտառակությանը դարձնելով ՀՀ ԱԺ գիտության, կ...

Փաշինյանը դեղին քարտ ցույց տվեց Ծառուկյանին

Փաշինյանը դեղին քարտ ցույց տվեց Ծառուկյանին

Սեպտեմբերի 10, 2018


Այսօր Էրեբունի թանգարանի դիմաց` «Իմ քայլը» դաշինքի հանրավաքի ժամանակ Փաշինյան Նիկոլը կատաղած էր: Նա վարչապետության առաջին օրվան...

Մինչև հասկանա, թե ոնց է գալու…

Մինչև հասկանա, թե ոնց է գալու…

Սեպտեմբերի 4, 2018


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, որ եթե երկընտրանքի առաջ կանգնի՝ Փաշինյան, թե Քոչարյան, ո՞ւմ...

Բոստանջյանին պատժում են քաղաքականով

Բոստանջյանին պատժում են քաղաքականով

Հուլիսի 31, 2018


Այսօր լուր տարածվեց այն մասին, որ «Ծառուկյան» դաշինքում կրկին արտակարգ դեպք է արձանագրվել, ինչի արդյունքում այդ խմբակցության պա...

ԲՀԿ-ում անհանգիստ են

ԲՀԿ-ում անհանգիստ են

Հուլիսի 27, 2018


Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքների և նրա կալանավորման փաստը քաղաքական ուժերը միանշանակ չընդունեցին: ՀՀԿ...

Էդոյին «քաղաքականով» են տարել

Էդոյին «քաղաքականով» են տարել

Հուլիսի 25, 2018


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը մարդ է ծեծել: Նրան բռնել են: ԲՀԿ-ն ուզում է Էդոյին ազատել, չի ստաց...

Սրբություններն անձեռնմխելի են

Սրբություններն անձեռնմխելի են

Հուլիսի 24, 2018


Պիտի տարօրինակ չթվա, որ քաղաքական ուժերը նաև իրենց սրբություններն ունեն: Ի վերջո, պիտի լինի մի բան, որ հենման կետ դառնա այդ կու...

Ծառուկյանը ետ է կանչում իր զորքին

Ծառուկյանը ետ է կանչում իր զորքին

Հուլիսի 13, 2018


Երկրապահ կամավորականների միության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին ձերբակալելուց հետո ԵԿՄ-ն մի պահ անտերության մատնվեց և քան...

Ծառուկյանը պատրաստվում է զավթել քաղաքը

Ծառուկյանը պատրաստվում է զավթել քաղաքը

Հուլիսի 11, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո միանգամից մի քանի քաղաքական ուժեր ակտիվացան և հայտարարեցին ընտրությանը մասն...

Ծառուկյանն աջակցում է ահաբեկչությանը

Ծառուկյանն աջակցում է ահաբեկչությանը

Հուլիսի 10, 2018


Երբ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները մեկը մյուսի ետևից սկսեցին երաշխավորագրեր ու միջնորդագրեր ներկայացնել «Սասնա ծռեր» ահաբեկ...

Ծառուկյանն ու Նիկոլը ԵԿՄ-ն չկիսեցին

Ծառուկյանն ու Նիկոլը ԵԿՄ-ն չկիսեցին

Հուլիսի 6, 2018


Ինչպես և սպասվում էր, ԵԿՄ ակտիվի նիստում վարչության նախագահի պաշտոնում ներկայացվել է ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցու...

Ո՞վ է Ծառուկյանի մորքուրը

Ո՞վ է Ծառուկյանի մորքուրը

Հուլիսի 4, 2018


Այսօր ԱԺ-ում Ընտրական նոր օրենսգրքի քննարկումների համար ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստն էր: Եվ որպեսզի առաջինը լինելու ...

Ինչքան խորն է ընկել Հարությունովը

Ինչքան խորն է ընկել Հարությունովը

Հուլիսի 3, 2018


Այսօր ողջ օրը լրատվամիջոցների և սոցցանցերի քննարկման գլխավոր թեման «Օլիմպավանում» տեղի ունեցած միջադեպն էր, ըստ որի այնտեղ Գագի...

Նորաձևության սիրահարները

Նորաձևության սիրահարները

Հունիսի 26, 2018


Այն, որ «Ծառուկյան» դաշինքում երկրորդ շնչառություն է բացվել, դա փաստ է: Այս օրերին դաշինքի ներկայացուցիչները իրենց զգում են իրա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ