Սովորական խայտառակություն

Սրանք միշտ ամեն ինչ թարս են անում

Ապրիլի 20, 2018
Սրանք միշտ ամեն ինչ թարս են անում

Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստան չնախատեսված ու հրատապ այցելություն է կատարել Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: Վերջինս տեղ հասնելուն պես գնացել է Էջմիածին, իր հետ վերցրել է Գարեգին Երկրորդ կաթողիկոսին ու երկուսով ուղևորվել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մոտ: Արամ կաթողիկոսը կարծես թե հայրենիք էր եկել այն պատճառով, որ անսահման անհանգստացած էր այստեղ տիրող իրավիճակով և ենթադրվում էր, թե տեղ հասնելուն պես նրա առաջին գործը պիտի լինի թաղվել բուն խնդրի մեջ, օգտագործել իր հեղինակությունն ու խոսքը կայունությունը վերահաստատելու հարցում:

 

Բայց պաշտոնական հաղորդագրությունն այլ բան է ասում: «Կիլիկիո կաթողիկոսը շնորհավորել է Արմեն Սարգսյանին՝ հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու առիթով և նվիրել Բարձր Բերդի Ավետարանի կրկնօրինակը: Մեծի Տանն Կիլիկիո հայրապետը նաև ասել է. «քաջածանոթ լինելով Ձեր անձին և երկար տարիների գործունեությանը` լիահույս ենք, որ լավագույնս պիտի արդարացնեք Ձեր հանդեպ մեր ժողովրդի ունեցած վստահությունը»: Եվ միայն ամեն տեսակ սեթևեթանքներից ու հաճոյախոսություններից հետո ներկաները հանկարծ հիշել են, թե ինչի համար են հավաքվել, մի երկու բառ էլ այդ թեմայի շուրջ են խոսել ու ողջունել են հանրապետության նախագահի երկխոսության հրավերը: Այսքանը:


Այդքանի համար արժե՞ր արտասահմանից ափալ-թափալ Երևան հասնել: Կամ եթե արժեր, ապա խելամիտ չէ՞ր լինի գոնե ճիշտ հասցեով գնալ: Եթե իրավիճակը պարզեցված գույներով մատուցենք, հիմա խնդրի երկու հակադիր բևեռներում վարչապետ Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանն են: Նրանց հետ է պետք խոսել, քննարկել, տարբերակներ առաջարկել: Իսկ երկու կաթողիկոս վերցրել ու գնացել են Արամ Սարգսյանի մոտ: Տեսնես ինչի՞ց է, որ սրանք ամեն ինչ թարս են անում:






Դիտումների քանակ 67197


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Կաթողիկոսը՝ ծտի թռիչքի բարձրությունից

Կաթողիկոսը՝ ծտի թռիչքի բարձրությունից

Հոկտեմբերի 13, 2018


Չնայած այն հանգամանքին, որ կաթողիկոսի մասին վերջերս քիչ ենք գրում, մենք նրան չենք մոռացել, և նա շարունակում է մնալ մեր ուշադրու...

Պուտինը թռավ Փաշինյան Նիկոլի գլխից

Պուտինը թռավ Փաշինյան Նիկոլի գլխից

Սեպտեմբերի 20, 2018


Փաշինյան Նիկոլի համար ծանր օր էր այսօր: Բայց բախտներս բերեց, որ գործը հերթական նոպային չհասավ: Այսպես, արդեն տեղեկացրել էինք, ո...

Փաշինյան Նիկոլը թշնամություն է անում Հայ Առաքելական եկեղեցուն

Փաշինյան Նիկոլը թշնամություն է անում Հայ Առաքելական եկեղեցուն

Սեպտեմբերի 18, 2018


Փաշինյան Նիկոլը նոր վրաերթ է կազմակերպել կաթողիկոսի և ընդհանրապես Հայ Առաքելական եկեղեցու վրա. օլիգարխների թիկնազորին ասֆալտին ...

Ինչո՞ւ այսքան ուշ

Ինչո՞ւ այսքան ուշ

Հուլիսի 19, 2018


Արդեն երկրորդ ամիսն է` ասպարեզում է Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հրաժարականը պահանջող պատրվակով «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախա...

Կաթողիկոսն ընդդեմ Սորոսի

Կաթողիկոսն ընդդեմ Սորոսի

Հուլիսի 9, 2018


Թեև հանրությունն ուշի-ուշով հետևում է, թե ինչ ավարտ կունենա Գարեգին Երկրորդ և «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման հակամարտությ...

Քրիստոսին խոցած Գեղարդով հիմա էլ մեզ են խոցում

Քրիստոսին խոցած Գեղարդով հիմա էլ մեզ են խոցում

Հուլիսի 6, 2018


Այսօր երկրի սկանդալային կիզակետը Էջմիածինն էր, որտեղ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստները ներխուժել էին Մայր Աթոռի...

Աղոթքն էլ չի փրկի

Աղոթքն էլ չի փրկի

Հունիսի 29, 2018


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջողները համառում են, իսկ կաթողիկոսն այս իրավիճակում իր անելիքը չգիտի: Ներգ...

Դոն Պիպոն գտավ իր պաշտպանին

Դոն Պիպոն գտավ իր պաշտպանին

Հունիսի 29, 2018


Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, որը նաև պաշտպանության նախարարի խորհրդականն է, ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել հ...

Չսեղմված ձեռքի աղմուկը

Չսեղմված ձեռքի աղմուկը

Հունիսի 28, 2018


Նախագահ Արմեն Սարգսյանին Միացյալ Նահանգներ են ուղարկել հաճելի և ուրախ ճամփորդության, իսկ նա գնացել և ընկել է միջազգային սկանդալ...

Կուտակային խաբեություն

Կուտակային խաբեություն

Հունիսի 27, 2018


Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ: Մասնավորապես, նա ստորագրել է «Կուտակային...

Ամենայն հայոց կաթողիկոսը շարունակում է անվճար եվ երջանիկ ապրել

Ամենայն հայոց կաթողիկոսը շարունակում է անվճար եվ երջանիկ ապրել

Հունիսի 26, 2018


Այն, որ կաթողիկոսը դուստր ունի, որևէ մեկի համար նորություն չէ: Ավելին, կարող է պարզվել, որ նա մի 10 երեխա էլ ունի, դա էլ զարման...

Նիկոլը ճնշում է նախագահին

Նիկոլը ճնշում է նախագահին

Հունիսի 21, 2018


Բոլորս էլ շատ լավ գիտենք, թե պետական լրատվամիջոցներն ինչպես են աշխատում բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Վերևից գալիս է հրահանգը,...

Եկեղեցու «թավշյա» հեղաշրջումը

Եկեղեցու «թավշյա» հեղաշրջումը

Հունիսի 12, 2018


Մի քանի օր է` չեն հանդարտվում կաթողիոս Գարեգին Երկրորդի հրաժարականը պահանջող ցուցարարների բողոքի ակցիաներն ու երթերը: Ներքաղաքա...

Վարչապետն ընդդեմ նախագահի

Վարչապետն ընդդեմ նախագահի

Հունիսի 7, 2018


Որքան էլ առաջին հայացքից կարող է այն տպավորությունը ստեղծվել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը լեզու են գ...

«Թավշյա» հեղափոխությունը հասավ Մայր Աթոռ

«Թավշյա» հեղափոխությունը հասավ Մայր Աթոռ

Հունիսի 6, 2018


Այսօր Երևանի Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցու բակում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով քաղաքացիները ...

Փաշինյան Նիլոլը` ԱԻ նախարա՞ր

Փաշինյան Նիլոլը` ԱԻ նախարա՞ր

Հունիսի 5, 2018


Երբ դժգոհ քաղաքացիները բողոքի ակցիաներ են կազմակերպում և փակում են քաղաքի փողոցները, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերից դիմո...

Նիկոլի հանքերն ու «սաբոտաժնիկ» ժողովուրդը

Նիկոլի հանքերն ու «սաբոտաժնիկ» ժողովուրդը

Մայիսի 24, 2018


Ամուլսարի ոսկու հանքավայրի մասին բնապահպաններն ու քաղաքացիները առաջին տարին չէ, որ ահազանգում են: Այս վտանգավոր հանքն իսկական պ...

FBI-ն և կաթողիկոսը

FBI-ն և կաթողիկոսը

Մայիսի 18, 2018


Այս օրերին լուրեր տարածվեցին այն մասին, որ Հայաստան է ժամանել ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների խումբը: ...

Ո՞վ կպահանջի կաթողիկոսի հրաժարականը

Ո՞վ կպահանջի կաթողիկոսի հրաժարականը

Մայիսի 16, 2018


Այսօր ամբողջ մայրաքաղաքը հեղեղված էր ցուցարարներով: Նաիրիտցիները նախագահականի դիմաց էին, տաքսիստները փակել էին Բաղրամյան պողոտա...

Խաբելու հերթափոխը

Խաբելու հերթափոխը

Մայիսի 7, 2018


Աշխարհն` աշխարհով. «Նաիրիտ» գործարանի բանվորներն իրենց հոգսերով: Հենց երկրում որևէ նոր դեմք է հայտնվում, նրանք անմիջապես վազ են...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ