Ազգային խայտառակություն

Որտեղ է կռվել պրն Լֆիկը

Ապրիլի 9, 2018
Որտեղ է կռվել պրն Լֆիկը

Օսկան Քոչարյան

 

Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, լրագրողի այն դիտարկմանը, թե՝ հանրությունն անընդհատ հարց է բարձրացնում, որ կան մարդիկ, ովքեր պատերազմի դաշտում այն ավանդը չեն ունեցել, բայց մեր օրերում շռայլորեն պարգևատրվում են (օրինակ՝ Սամվել Ալեքսանյանը պնդում է, որ ինքը կռվել է Շահումյանում՝ 5-րդ բրիգադում, և շատերը կասկածի տակ են դնում այդ հանգամանքը), հիմա ինչպե՞ս կարող ենք վստահ լինել՝ ովքե՞ր են իսկական կռված տղերքը, ովքե՞ր՝ ասֆալտի ֆիդայիները։ Դուք գոնե մատնացույց կանե՞ք՝ Սամվել Ալեքսանյանին մարտի դաշտում տեսե՞լ եք, Կոմանդոսը պատասխանել է. «Սամվել Ալեքսանյանը, կամ մյուսները կան, գիտեք, պատերազմը մենակ մարտի դաշտը չէ, թիկունքում բժիշկն է, որը վիրահատում է, թիկունքում մարդիկ ստեղծում են մի բան, որ բանակին շատ պետք է: Թիկունքը կապ ունի: Ես չեմ կարող ասել՝ ինքը արժի, թե չարժի, ժամանակին իրեն կոչում են տվել, ես միշտ ասել եմ՝ այն մարդիկ, որոնք բանակին մի բանով օգնել են, եղել են բանակի կողքը՝ արժանի են: Ես չեմ իմանում, կռվի դաշտը շատ լայն է եղել, ինքը մի տեղ կարող է կռվել է»:

 

Մի քանի խոսք Կոմանդոսի մասին: Մենք այդպես էլ չհասկացանք՝ կռվե՞լ է պրն Լֆիկը, թե՞ ոչ: Ի՞նչ է նշանակում, թե «ինքը մի տեղ կարող է կռվել է»: Որտե՞ղ է այդ տեղը, և հանուն ինչի՞ է կռվել պրն Լֆիկը: Տարակուսելի են նաև Կոմանդոսի՝ «պատերազմը մենակ մարտի դաշտը չէ, թիկունքում բժիշկն է, որը վիրահատում է, թիկունքում մարդիկ ստեղծում են մի բան, որ բանակին շատ պետք է» պնդումները: Մենք այդքանը գիտենք, Դուք խոսացեք այն մասին, թե կռվել է, թե չի կռվել: Մի խոսքով, Կոմանդոսը խայտառակվելու ուղին է բռնում:

 

Մեզ այս պատմության մեջ հետաքրքրում է, թե սրանցից ով է ավելի անբարոյական՝ պրն Լֆիկը, որն ասում է, թե իբր կռվել է Ղարաբաղում, թե Կոմանդոսը, որը գիտի ճշմարտությունը, սակայն չի բարձրաձայնում:

 

Մեր կարծիքով՝ ավելի անբարոյական է Կոմանդոսը: Մի հարց էլ է մնում՝ ինչո՞ւ է նա լռում: Նա լռում է, քանզի ժամանակները փոխվել են, նա ընտանիք ունի, իսկ պրն Լֆիկը հարուստ է և մեկ-մեկ էլ իր հարստությունից մի լափաբաժին է հատկացնում Կոմանդոսին, որի դիմաց վերջինս լռում է: Ի՞նչ արած: Սա է կյանքը: Եթե այսպես շարունակվի, շուտով պրն Լֆիկին ազգային հերոս էլ կտան, համ էլ հանկարծ կհիշեն, որ հենց նա է ազատագրել, ասենք, Շուշին։ Դրա համար շատ բան պետք չէ՝ մի քանի հազար դոլար, և պատմությունը վերիմաստավորվում է։






Դիտումների քանակ 57176


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Լֆիկ Սամոն հերթական անգամ տուժեց Փաշինյան Նիկոլից

Լֆիկ Սամոն հերթական անգամ տուժեց Փաշինյան Նիկոլից

Սեպտեմբերի 12, 2018


Փաստաբան և ակտիվ ֆեյսբուքահայ Վահագն Մանուկյանը գրում է իր էջում. «Я хочу понять, по какому праву, на каком основании оперативн...

Արդարադատությո՞ւն, թե՞ անձնական վրեժ

Արդարադատությո՞ւն, թե՞ անձնական վրեժ

Մայիսի 30, 2018


Նիկոլ Փաշինյանի շարժման հենց առաջին օրերից ակտիվիստները թիրախավորված վերաբերմունք էին դրսևորվում Սամվել Ալեքսանյանին պատկանող «...

Հնդկաստանը պաշտոնապես ծաղրում է Հայաստանին

Հնդկաստանը պաշտոնապես ծաղրում է Հայաստանին

Ապրիլի 4, 2018


Բոլորիս համար պարզ է, որ արտաքին գործերի նախարարության ապաշնորհ գործունեության արդյունքում Հայաստանը շատ անգամ խայտառակվել է մի...

Դաշնակների թիրախը Լֆիկ Սամոն է

Դաշնակների թիրախը Լֆիկ Սամոն է

Դեկտեմբերի 4, 2017


Դաշնակների հետ հաստատ ինչ-որ լուրջ բան է կատարվում: Եվ այդ հարցում արդեն կասկած լինել չի կարող: Այսօր հանկարծ հրապարակ է հանվել...

Ալեքսանյանն ինչո՞ւ է զայրանում

Ալեքսանյանն ինչո՞ւ է զայրանում

Հոկտեմբերի 6, 2017


Այսօր Ազգային ժողովում մի տհաճ միջադեպ արձանագրվեց: Երբ լրագրողները մոտեցան պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին և փորձեցին...

Ինչպես Լֆիկին ջնջեցին պատմությունից, կամ` վարչապետն ամաչում է

Ինչպես Լֆիկին ջնջեցին պատմությունից, կամ` վարչապետն ամաչում է

Հունիսի 20, 2017


Ինչպես հայտնի է, երեկ Կարեն Կարապետյանն այցելել էր «Ալեքս տեքստիլ» ընկերություն: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հիշյալ ընկերությո...

Լֆիկը Կատարի հույսն է

Լֆիկը Կատարի հույսն է

Հունիսի 6, 2017


Կատարը՝ աշխարհի ամենահարուստ պետությունը (բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն մոտ 130.000 դոլար է), հայտնվել է մեկուսացման մեջ։ Մ...

Շատի քիչն ու ստվերի լույսը

Շատի քիչն ու ստվերի լույսը

Մայիսի 23, 2017


Ամբողջ երկիրն ընկած ստվեր է փնտրում, որ նրան վերադարձնի օրենսդրական դաշտ, իսկ ստվերը հանգիստ ապրում է մեր կողքին և ապրում է այն...

Քարտեզագրություն ըստ Լֆիկի

Քարտեզագրություն ըստ Լֆիկի

Ապրիլի 27, 2017


Օրերս թերթերը գրել էին այն մասին, թե պատգամավոր և գործարար Սամվել Ալեքսանյանը ընտրություններից անմիջապես հետո, ոգևորված այն փաս...

Սամվել Ալեքսանյանն ընդդեմ ԱՄՆ-ի

Սամվել Ալեքսանյանն ընդդեմ ԱՄՆ-ի

Ապրիլի 7, 2017


Գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն իսկապես հպարտանալու և պարծենալու հիմքեր ունի: Նա ամենաշատ ձայներ բերած ռեյտինգային թեկնա...

Լֆիկը մի քանի կուսակցություն արժե

Լֆիկը մի քանի կուսակցություն արժե

Ապրիլի 4, 2017


Կան համեմատություններ, որոնք առաջին հայացքից կարող են անտեղի թվալ: Սակայն ինչպիսին էլ դրանք լինեն, փաստերը շրջանցել անհնար է, ի...

Լֆիկի անասնապահությունը

Լֆիկի անասնապահությունը

Ապրիլի 2, 2017


ԱԺ պատգամավոր, ՀՀԿ պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանի նախընտրական շտաբներից մեկում տհաճ միջադեպ է եղել. լրագրողների ա...

Լֆիկն անդաստիարակելի է

Լֆիկն անդաստիարակելի է

Մարտի 24, 2017


Թիվ 3 ընտրատարածքը ներառող Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններից պատգամավորի թեկնածու առաջադրված Սամվել Ալեքսանյանի ե...

Sony-ն վարկաբեկում է Սամվել Ալեքսանյանին

Sony-ն վարկաբեկում է Սամվել Ալեքսանյանին

Մարտի 19, 2017


Հեռուստացույց գնելը դեռ չի նշանակում դրան տիրապետել, իսկ տիրապետելը ամենևին չի նշանակում այն վայելել: Ավելին, հեռուստացույց վայ...

Լֆիկ Սամոն ձեզ կբուժի երշիկով

Լֆիկ Սամոն ձեզ կբուժի երշիկով

Մարտի 3, 2017


Գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ոչ օրդինար պահվածքի և գործունեության մասին տասնյակ հավաստի ու հորինովի պատմություններ են...

Լյովիկ, Նիկոլ, Լֆիկ, ցեմենտ, կերոսին և այլն

Լյովիկ, Նիկոլ, Լֆիկ, ցեմենտ, կերոսին և այլն

Մարտի 2, 2017


Ազգային ժողովը բաղկացած է մարդկային տարբեր տեսակներից: Կան ինտելիգենտներ, գողականներ, բռի չոբաններ, մտածելու ունակությունից զու...

Լֆիկի նոր ընտրական տեխնոլոգիան

Լֆիկի նոր ընտրական տեխնոլոգիան

Փետրվարի 8, 2017


Երևանի Մալաթիա-Սեբաստիա-Շենգավիթ ընտրատարածքն առաջիկայում իսկապես կարող է հայտնվել բոլորի ուշադրության կենտրոնում, քանի որ առաջ...

Որ Լֆիկը հացի պակաս չունենա

Որ Լֆիկը հացի պակաս չունենա

Հունվարի 25, 2017


Երբ մեկ ամիս առաջ Ազգային վիճակագրական ծառայությունը տեղեկացրեց, որ Հայաստանում հացի արտադրության ծավալները շարունակում են նվազ...

Լֆիկի ավանակները

Լֆիկի ավանակները

Հունվարի 19, 2017


Տարիներ շարունակ տրանսպորտային շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար փոխադրումների խնդիրն ամենացավոտն է: Երկաթուղին չի գործում,...

Հլա մի ինձ քննեք

Հլա մի ինձ քննեք

Հունվարի 16, 2017


Այսօր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հաշվետվություն էր տալիս նախատոնական և տոնական օրերին ծառայության կողմից ի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ