Ազգային խայտառակություն

Կոշի գաղութը դատավորի նստավայր կդառնա

Ապրիլի 6, 2018
Կոշի գաղութը դատավորի նստավայր կդառնա

Ծառուկ Սարգսյան

 

Ուրեմն, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Իշխան Բարսեղյան անվամբ դատավոր կար: Օրերից մի օր սրան ձերբակալում են կաշառակերության մեղադրանքով: Ընդ որում, ձերբակալում են կաշառք ստանալու պահին: Դե, դրանից հետո, պարզ է, որ նա հայտնվում է քրեակատարողական հիմնարկում՝ բանտում: Ձերբակալման պահից շուրջ 1.5 տարի է անցել: Ընթանում է Իշխան Բարսեղյանի դատավարությունը: Արդեն 1.5 տարի է, ինչ նա դատարանում նստում է մեղադրյալի աթոռին: Ավելին, Իշխան Բարսեղյանի դեմ գումարի պահանջով քաղաքացիական հայցերի շարան է ներկայացվել: Նրա դեմ մի քանի տասնյակ միլիոն դրամի հայց են ներկայացրել քաղաքացիներ, նաև առևտրային բանկերը: Օրինակ` «Արդշինբանկ ՓԲԸ»-ն, դիմելով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, Բարսեղյանից պահանջում է գանձել 8 միլիոն 218 հազար 991.30 դրամ: Այսինքն՝ այն քաղաքացիները և իրավաբանական անձինք, ովքեր գտնում են, որ ժամանակին տուժել են դատավորի անարդար վճիռներից, դիմում են դատարան և անձամբ Բարսեղյանից փոխհատուցում պահանջում: Մի խոսքով, սովորական գործընթաց:

 

Այս պատմությանը թերևս չանդրադառնայինք, եթե պատահաբար չիմանայինք, որ կալանավորված Իշխան Բարսեղյանը… շարունակում է պաշտոնավարել Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավոր: Նստավայրն էլ Քանաքեռում է: Այս տվյալները մենք վերցրել ենք Հայաստանի դատական համակարգի court.am պաշտոնական կայքից: Սկզբում մտածեցինք, որ վրիպակ է, կայքը չի թարմացվել, կամ էլ կայքի սպասարկողները չհասկանալով կամ էլ թյուրիմացաբար սխալ տվյալներ են ներկայացրել հանրությանը: Սակայն ոչ: Խնդիրը ավելի խորն ուսումնասիրելով պարզ է դառնում, որ շուրջ 1.5 տարի բանտում գտնվող Իշխան Բարսեղյանն, այնուամենայնիվ, շարունակում է պաշտոնավարել, և ահա թե ինչու.

 

1. Իշխան Բարսեղյանը ձերբակալման պահին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատավոր էր: Համաձայն 2017թ. դեկտեմբերի 21-ին ընդունված և 2018թ. հունվարի 25-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի՝ վերացել են Երևան քաղաքի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանները և ստեղծվել է միասնական՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ տարբեր նստավայրերով: Եթե, այսօրվա դրությամբ, Հայաստանի դատական համակարգի court.am պաշտոնական կայքում առկա է Իշխան Բարսեղյանի անունը և որպես նստավայր նշված է Քանաքեռը, ապա նշանակում է, որ կայքում այդ փոփոխությունը կատարվել է 2018թ. հունվարի 25-ից հետո: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության դատական համակարգն այս պահի դրությամբ Իշխան Բարսեղյանին դիտարկում է որպես Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

2. Կալանավորված Իշխան Բարսեղյանի պաշտոնավարումն ունի նաև իրավական հիմք: Դատական համակարգի court.am պաշտոնական կայքում տեղադրված դատավորների կենսագրական տվյալների բաժնում (տես նկարը)՝ յուրաքանչյուր դատավորի էջում ներկայացված է նրա պաշտոնավարման իրավական հիմքը: Իշխան Բարսեղյանի կենսագրականի վերջին պարբերությունում գրված է, որ նա ՀՀ ԱԺ-ի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն՝ շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում: Ստացվում է, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը, կալանավորվելուց շուրջ մեկ տարի անց՝ 2017թ. դեկտեմբերի 21-ից, օրենքի ուժով, շարունակում է պաշտոնավարել՝ այժմ արդեն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

 

Սա է ողջ պատմությունը: Որևէ թյուրիմացություն, վրիպակ կամ չհասկացվածություն չկա: Փաստորեն, Հայաստանը մի երկիր է, որի դատավորները կարող են պաշտոնավարել նաև բանտում: Սա աննախադեպ է: Աշխարհը նման բան չի տեսել: Իսկ թե ինչպես և ում է դատում դատավոր Իշխան Բարսեղյանը՝ գտնվելով բանտում, պարզ չէ: Չնայած… Ժամանակին, մեր նախաձեռնությամբ, մեր կայքում «Գողականի մասին» օրենքի նախագիծ էր հրապարակվել: Օրենքի նախագծում մանրամասնված էր, թե այն ինչ ոլորտներ է ընդգրկում, ով կարող է գողական համարվել, իսկ ով՝ ոչ: Դատավոր Իշխան Բարսեղյանը ոչ միայն տեղավորվում է այդ օրենքի համատեքստում, այլև, մեր կարծիքով, այն գրված է հենց այսօրինակ իրավիճակների համար: Եվ իրոք, կալանավայրերում գրեթե ամեն օր իրավական վեճեր են լինում, որոնք պետք է լուծվեն հենց իրավական հարթությունում: Այս իմաստով, դատավոր Իշխան Բարսեղյանն անփոխարինելի է: Մնում է հստակեցնել նրա նստավայրը, և ամեն ինչ կլուծվի: Նա կլինի աշխարհում միակ՝ կալանավայրերի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը, նստավայրը՝ Կոշի գաղութ:

 






Դիտումների քանակ 28217


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հետապնդվում է դատավոր Գրիգորյանը

Հետապնդվում է դատավոր Գրիգորյանը

Հուլիսի 17, 2019


Փաշինյան Նիկոլը հերթական անգամ ապացուցեց, որ չի սիրում իր կամքին հակառակվող անձանց, իսկ քանի որ հայերի արդեն ճնշող մեծամասնությ...

Փաշինյան Նիկոլի դատարաններն ուրիշ են

Փաշինյան Նիկոլի դատարաններն ուրիշ են

Հուլիսի 10, 2019


Փաշինյան Նիկոլի անկախ դատարանն այսօր ևս մեկ հաղթանակ արձանագրեց՝ դատավորուհի Աիդա Դավթյանը հասկացավ, որ վանեցյան արթուրի խոսքեր...

Թավշյա նախիրը դատավորին գցել է գետնին

Թավշյա նախիրը դատավորին գցել է գետնին

Մայիսի 20, 2019


Փաշինյան Նիկոլի նախիրն այսօր առավոտյան գործի լծվեց՝ դատարանների մուտքերի ու ելքերի փակման հեղափոխական գործում: Եվ կա արդեն միջա...

Դատավորները կռանի և մուրճի արանքում

Դատավորները կռանի և մուրճի արանքում

Մայիսի 7, 2019


Դատավորները կրակն են ընկել Փաշինյան Նիկոլի ձեռքը: Քոչարյանի և մարտի 1-ի գործով անցնող մյուս մեղադրյալների գործը պատահական սկզբո...

Կանայք չսիրեցին գեներալ Մանվելին

Կանայք չսիրեցին գեներալ Մանվելին

Ապրիլի 10, 2019


ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանն այսօր որոշում կայացրեց մերժել առանձնապես խոշոր չափերի յուրացման մեջ մեղ...

Փաշինյան Նիկոլի սիրտն արյուն է ուզում

Փաշինյան Նիկոլի սիրտն արյուն է ուզում

Մարտի 19, 2019


Պետությունը տարբերվում է մյուս կազմակերպություններից նրանով, որ իրավունքը պոզիտիվ է, այսինքն՝ գործում է միանման բոլոր դեպքերում...

Ի՞նչ ճանապարհով են ՀՀ դատավորների խելքները գլուխներին հասնում

Ի՞նչ ճանապարհով են ՀՀ դատավորների խելքները գլուխներին հասնում

Մարտի 18, 2019


Գաղտնիքը Փաշինյան Նիկոլի՝ դատավորներին խելքները գլուխները հավաքել պարտադրելու մեջ է, հավանաբար, դա նա անում է դատավորների քամակ...

Դատավորը թորոսյան արսենին չհարգեց

Դատավորը թորոսյան արսենին չհարգեց

Մարտի 11, 2019


Ինչպես հայտնի է, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանը չսիրեց Փաշինյան Նիկոլի թորոսյան արսենին: Այդ չսիրելը ...

Դատավորուհի Մարինե Մելքոնյան. հեղափոխությունից առաջ և հետո, հակահեղափոխության շեմին

Դատավորուհի Մարինե Մելքոնյան. հեղափոխությունից առաջ և հետո, հակահեղափոխության շեմին

Փետրվարի 27, 2019


Հայաստանի դատական համակարգը, շնորհիվ երկրորդ ու երրորդ նախագահների, ունի սեփական Զոյա Կոսմոդեմյանսկայաներ: Դրանցից մեկը Մարինե ...

Խելքը գլուխը հավաքած դատավորն այսպիսի ֆասոն պիտի ունենա

Խելքը գլուխը հավաքած դատավորն այսպիսի ֆասոն պիտի ունենա

Փետրվարի 26, 2019


Հին Հայաստանից Փաշինյան Նիկոլը մի խայտառակություն ժառանգեց` Վազգեն Ռշտունի անվամբ: Միայն այն հանգամանքը, որ սա կոստանյան գևորիկ...

Փաշինյան Նիկոլի դատարանները սկսել են գրանտներ բաժանել

Փաշինյան Նիկոլի դատարանները սկսել են գրանտներ բաժանել

Փետրվարի 18, 2019


Մեր երկրում իրավապաշտպան լինելը կախված է բացառապես արևմտյան դրամաշնորհներից: Եթե չլինի դրամաշնորհ, Հայաստանում իրավապաշտպան չի ...

Ողորմի տանք մոտակա ապագայի զոհերի անցավորած կողքի մեռելներին

Ողորմի տանք մոտակա ապագայի զոհերի անցավորած կողքի մեռելներին

Փետրվարի 9, 2019


Հայտնի փաստաբան Հայկ Ալումյանը, որն այժմ իրականացնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը, հարցազրույցում անդրադարձել երկրի դատա...

Դատական համակարգը դառնում է կրկես

Դատական համակարգը դառնում է կրկես

Փետրվարի 7, 2019


ՀՀ անկախ դատական համակարգն այսօր գրանցեց խայտառակության ևս մեկ ռեկորդ` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ: Փաշին...

Երբ դատարանն ունի բեմական տաղանդ…

Երբ դատարանն ունի բեմական տաղանդ…

Դեկտեմբերի 14, 2018


Պարզվում է` Փաշինյան Նիկոլից բացարձակ անկախ դատարանը նաև արտիստիզմով է օժտված և լուրջ թատերական ունակություններ է դրսևորում: Այ...

Դատավոր Պոպոյանն էս ամառ յոնջա չի ուտի

Դատավոր Պոպոյանն էս ամառ յոնջա չի ուտի

Դեկտեմբերի 13, 2018


Պաշտոնական տեղեկություններ կան, որ Նոր Հայաստանում ահեղ պայքար է ընթանում կոռուպցիայի դեմ, իբր Փաշինյան Նիկոլն ուժ ու ջանք չի խ...

Դատավորներին փողոցում են կարգելու

Դատավորներին փողոցում են կարգելու

Նոյեմբերի 21, 2018


Հերթը հասավ դատարաններին: Չնայծ, որ Փաշինյան Նիկոլը բազմիցս հայտարարել է, որ չի խառնվում դատարանների գործերին, փաստերն այլ բան ...

Քոչարյանը խաղում է Փաշինյանի նյարդերի հետ

Քոչարյանը խաղում է Փաշինյանի նյարդերի հետ

Սեպտեմբերի 25, 2018


Փաշինյան Նիկոլի անկախ դատական համակարգին նոր փորձություն է սպասվում. Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ժողովրդի վարչապետին: Նախկին ն...

Դատարանը գնահատեց Հայկ Սաշիկի Սարգսյանի իրավական-շուկայական արժեքը

Դատարանը գնահատեց Հայկ Սաշիկի Սարգսյանի իրավական-շուկայական արժեքը

Սեպտեմբերի 10, 2018


Փաշինյան Նիկոլից անկախ դատարանի դատավոր Աննա Դանիելյանն այսօր 50 միլիոն գրավի դիմաց ազատ արձակեց Հայկ Սարգսյանին` նախագահ Սարգս...

Ո՞վ է հիվանդ, զինվո՞րը, թե՞ համակարգը

Ո՞վ է հիվանդ, զինվո՞րը, թե՞ համակարգը

Դեկտեմբերի 13, 2017


Զինապարտության հետ կապված հասարակության անհանգստություններին պատկան մարմինները մշտապես արձագանքում են, թե օրենքը լիովին կարգավո...

Հանցավոր համերաշխություն

Հանցավոր համերաշխություն

Հոկտեմբերի 16, 2017


Այն բանից հետո, երբ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի, նույն մարզի դատարանի դատավորի, դատախազի վերաբե...

ԵՊՀ-ին քիչ մնաց
27.06.2019 | 12:39


ԵՊՀ-ին քիչ մնաց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ