Տիեզերական խայտառակություն

Հնդկաստանը պաշտոնապես ծաղրում է Հայաստանին

Ապրիլի 4, 2018
Հնդկաստանը պաշտոնապես ծաղրում է Հայաստանին

Ջհանգիր Լֆիկյան

 

Բոլորիս համար պարզ է, որ արտաքին գործերի նախարարության ապաշնորհ գործունեության արդյունքում Հայաստանը շատ անգամ խայտառակվել է միջազգային ատյաններում: Բայց որ մեր երկիրը պաշտոնապես ծաղրի ենթարկվի այլ պետության կողմից՝ նման բան դեռ չէր եղել: Եղա՛վ:


Մամուլից տեղեկացանք մի հետաքրքիր պատմության մասին: Բացի այդ, կապվեցինք այդ պատմության մեջ ներգրավված անձանց հետ և ամեն ինչ հասկացանք:


Ուրեմն, ՀՀ քաղաքացին ավտովթարի հետևանքով շուրջ 8 ամիս է՝ կոմայի մեջ է: Նրա մայրը, որը որդու միակ խնամողն է, իմանալով ողբերգության մասին, Հնդկաստանից, որտեղ բնակվում էր շուրջ 7 տարի, շտապ վերադառնում է Հայաստան: Մայրը և կոմայի մեջ գտնվող որդին 8 ամիս շարունակ ապրում են պրն Լֆիկին պատկանող «Աստղիկ» բժշկական կենտրոնում: Այլևս չկարողանալով վճարել պրն Լֆիկին՝ մայրը կապվում է Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում գտնվող մի վերականգնողական կենտրոնի հետ, որտեղ խոստանում են ամեն ինչ անել նրա որդու առողջական վիճակը բարելավելու համար, ընդ որում, ի տարբերություն պրն Լֆիկի, հնդիկ բժիշկները, մարդասիրությունից ելնելով, հավաստիացնում են, որ բուժումը կիրականացնեն անվճար: Հնդկաստանից համապատասխան փաստաթղթերը ստանալով՝ մայրը դիմում է Հայաստանում Հնդկաստանի դեսպանություն՝ իր և որդու համար մուտքի արտոնագիր ստանալու խնդրանքով: Ուսումնասիրելով բոլոր փաստաթղթերը, այդ թվում նաև հիվանդության պատմությունը՝ Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունը կոմայի մեջ գտնվող երիտասարդին տրամադրում է մուտքի արտոնագիր, իսկ նրան ուղեկցող անձին՝ մորը, մերժում:


Սա է ողջ պատմությունը: Այս պատմության մեջ ընդհանրապես կարևոր չեն մուտքի արտոնագրի մերժման պատճառները: Կարևորն այլ է. Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցչությունը, ի դեմս դեսպանատան, պաշտոնապես ծաղրում է Հայաստանի Հանրապետությանը: Այլ բացատրություն չկա, քանզի կոմայի մեջ գտնվող անձին մուտքի արտոնագիր տրամադրելը, իսկ նրա ուղեկցորդին մերժելն այլ բան նշանակել չեն կարող:


Ինչևէ: Ինչպես միշտ, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ոչինչ չի ձեռնարկի ՀՀ քաղաքացու իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելու ուղղությամբ: Դա մեզ համար սովորական է: Առայժմ անսովոր էր Հնդկաստանի պես երկրի ծաղրը մեր պետության հանդեպ: Ոչինչ, դրան էլ կսովորենք, քանզի ապրում ենք, թերևս, քաղաքակիրթ աշխարհի ամենախայտառակ երկրում: Իսկ Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպանից շնորհակալ ենք: Միգուցե այդպիսի քայլեր են անհրաժեշտ հայաստանյան խայտառակ իրականությունը բացահայտելու համար:


Հետգրություն


Իհարկե, կոմայի մեջ գտնվող երիտասարդի մորը մուտքի արտոնագիր չտրամադրելն ունի իր իրավական պատճառները: Այդ կինն ամենայն հավանականությամբ խախտել է Հնդկաստանի իմիգրացիոն օրենսդրությունը: Բայց ոչ մի խախտում չի կարող արդարացնել մարդասիրության ոտնահարումը և հնդիկ հյուպատոսի, մեղմ ասած, բիրտ ոչխարությունը: Հենց այս հանգամանքն է, որ մեզ ստիպում է եզրակացնել, որ Հնդկաստանի դեսպանությունը մեր երկրում զբաղված է ոչ այլ ինչով, քան Հայաստանի Հանրապետության պաշտոնական ծաղրանքով: Առաջարկում ենք ՀՀ ԱԳՆ-ին հանձնարարել Հնդկաստանում մեր հյուպատոսին առիթի դեպքում մի քանի հնդիկ պաշտոնյաների գլխին բերել նույն փորձանքը. ասենք, մուտքի արտոնագիր տրամադրել հնդիկ պատգամավորի ուղեբեռին, իսկ նրան` պատգամավորին, մերժել: Եվ հետո բացատրել այդ մերժումը, ասենք, հիգիենայի տեսանկյունից (կարելի է փաստարկել, որ հնդիկի վրայից եկող հոտը սպառնալիք է ՀՀ էկոլոգիայի համար, այնինչ նրա ուղեբեռը սանիտարական նորմեր չի խախտում): Մի խոսքով, տեսնենք՝ ի վերջո Հայաստանը պաշտոնապես կարձագանքի՞ հնդիկների դեգեներատ և լկտի պահվածքին, թե՞ ոչ, և ինչպե՞ս կավարտվի այս խայտառակ պատմությունը:

 






Դիտումների քանակ 36619


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Լֆիկ Սամոն հերթական անգամ տուժեց Փաշինյան Նիկոլից

Լֆիկ Սամոն հերթական անգամ տուժեց Փաշինյան Նիկոլից

Սեպտեմբերի 12, 2018


Փաստաբան և ակտիվ ֆեյսբուքահայ Վահագն Մանուկյանը գրում է իր էջում. «Я хочу понять, по какому праву, на каком основании оперативн...

Արդարադատությո՞ւն, թե՞ անձնական վրեժ

Արդարադատությո՞ւն, թե՞ անձնական վրեժ

Մայիսի 30, 2018


Նիկոլ Փաշինյանի շարժման հենց առաջին օրերից ակտիվիստները թիրախավորված վերաբերմունք էին դրսևորվում Սամվել Ալեքսանյանին պատկանող «...

Որտեղ է կռվել պրն Լֆիկը

Որտեղ է կռվել պրն Լֆիկը

Ապրիլի 9, 2018


Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, լրագրողի այն դիտարկմանը, թե՝ հանրությունն անընդհատ հարց է բարձրացնում, որ կան մա...

Դաշնակների թիրախը Լֆիկ Սամոն է

Դաշնակների թիրախը Լֆիկ Սամոն է

Դեկտեմբերի 4, 2017


Դաշնակների հետ հաստատ ինչ-որ լուրջ բան է կատարվում: Եվ այդ հարցում արդեն կասկած լինել չի կարող: Այսօր հանկարծ հրապարակ է հանվել...

Ալեքսանյանն ինչո՞ւ է զայրանում

Ալեքսանյանն ինչո՞ւ է զայրանում

Հոկտեմբերի 6, 2017


Այսօր Ազգային ժողովում մի տհաճ միջադեպ արձանագրվեց: Երբ լրագրողները մոտեցան պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին և փորձեցին...

Ինչպես Լֆիկին ջնջեցին պատմությունից, կամ` վարչապետն ամաչում է

Ինչպես Լֆիկին ջնջեցին պատմությունից, կամ` վարչապետն ամաչում է

Հունիսի 20, 2017


Ինչպես հայտնի է, երեկ Կարեն Կարապետյանն այցելել էր «Ալեքս տեքստիլ» ընկերություն: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հիշյալ ընկերությո...

Լֆիկը Կատարի հույսն է

Լֆիկը Կատարի հույսն է

Հունիսի 6, 2017


Կատարը՝ աշխարհի ամենահարուստ պետությունը (բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն մոտ 130.000 դոլար է), հայտնվել է մեկուսացման մեջ։ Մ...

Շատի քիչն ու ստվերի լույսը

Շատի քիչն ու ստվերի լույսը

Մայիսի 23, 2017


Ամբողջ երկիրն ընկած ստվեր է փնտրում, որ նրան վերադարձնի օրենսդրական դաշտ, իսկ ստվերը հանգիստ ապրում է մեր կողքին և ապրում է այն...

Քարտեզագրություն ըստ Լֆիկի

Քարտեզագրություն ըստ Լֆիկի

Ապրիլի 27, 2017


Օրերս թերթերը գրել էին այն մասին, թե պատգամավոր և գործարար Սամվել Ալեքսանյանը ընտրություններից անմիջապես հետո, ոգևորված այն փաս...

Հայաստանը տիեզերք դուրս եկավ թղթի վրա

Հայաստանը տիեզերք դուրս եկավ թղթի վրա

Ապրիլի 25, 2017


Հայկական եթերում հնդկական սերիալների առատության կողքին Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անասարիի այցը մեր երկիր պետք է դիտվեր որա...

Սամվել Ալեքսանյանն ընդդեմ ԱՄՆ-ի

Սամվել Ալեքսանյանն ընդդեմ ԱՄՆ-ի

Ապրիլի 7, 2017


Գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն իսկապես հպարտանալու և պարծենալու հիմքեր ունի: Նա ամենաշատ ձայներ բերած ռեյտինգային թեկնա...

Լֆիկը մի քանի կուսակցություն արժե

Լֆիկը մի քանի կուսակցություն արժե

Ապրիլի 4, 2017


Կան համեմատություններ, որոնք առաջին հայացքից կարող են անտեղի թվալ: Սակայն ինչպիսին էլ դրանք լինեն, փաստերը շրջանցել անհնար է, ի...

Լֆիկի անասնապահությունը

Լֆիկի անասնապահությունը

Ապրիլի 2, 2017


ԱԺ պատգամավոր, ՀՀԿ պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանի նախընտրական շտաբներից մեկում տհաճ միջադեպ է եղել. լրագրողների ա...

Լֆիկն անդաստիարակելի է

Լֆիկն անդաստիարակելի է

Մարտի 24, 2017


Թիվ 3 ընտրատարածքը ներառող Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններից պատգամավորի թեկնածու առաջադրված Սամվել Ալեքսանյանի ե...

Sony-ն վարկաբեկում է Սամվել Ալեքսանյանին

Sony-ն վարկաբեկում է Սամվել Ալեքսանյանին

Մարտի 19, 2017


Հեռուստացույց գնելը դեռ չի նշանակում դրան տիրապետել, իսկ տիրապետելը ամենևին չի նշանակում այն վայելել: Ավելին, հեռուստացույց վայ...

Լֆիկ Սամոն ձեզ կբուժի երշիկով

Լֆիկ Սամոն ձեզ կբուժի երշիկով

Մարտի 3, 2017


Գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ոչ օրդինար պահվածքի և գործունեության մասին տասնյակ հավաստի ու հորինովի պատմություններ են...

Լյովիկ, Նիկոլ, Լֆիկ, ցեմենտ, կերոսին և այլն

Լյովիկ, Նիկոլ, Լֆիկ, ցեմենտ, կերոսին և այլն

Մարտի 2, 2017


Ազգային ժողովը բաղկացած է մարդկային տարբեր տեսակներից: Կան ինտելիգենտներ, գողականներ, բռի չոբաններ, մտածելու ունակությունից զու...

Լֆիկի նոր ընտրական տեխնոլոգիան

Լֆիկի նոր ընտրական տեխնոլոգիան

Փետրվարի 8, 2017


Երևանի Մալաթիա-Սեբաստիա-Շենգավիթ ընտրատարածքն առաջիկայում իսկապես կարող է հայտնվել բոլորի ուշադրության կենտրոնում, քանի որ առաջ...

Որ Լֆիկը հացի պակաս չունենա

Որ Լֆիկը հացի պակաս չունենա

Հունվարի 25, 2017


Երբ մեկ ամիս առաջ Ազգային վիճակագրական ծառայությունը տեղեկացրեց, որ Հայաստանում հացի արտադրության ծավալները շարունակում են նվազ...

Լֆիկի ավանակները

Լֆիկի ավանակները

Հունվարի 19, 2017


Տարիներ շարունակ տրանսպորտային շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար փոխադրումների խնդիրն ամենացավոտն է: Երկաթուղին չի գործում,...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ