Սովորական խայտառակություն

Սրանք ի՞նչ են ուզում

Ապրիլի 3, 2018
Սրանք ի՞նչ են ուզում

Օրերը հանրահավաքային են: Մի քանի շաբաթների համար արդեն զբաղեցված է Ազատության հրապարակը, ընդդիմադիր տարատեսակ քաղաքական ուժեր խոսում են ցույցեր, երթեր, նստացույցեր, հացադուլներ անցկացնելու մասին, յուրաքանչյուրը նպատակ ունի առավել մեծ թվով համակիրներ հավաքել, հնչում են ամենածայրահեղ բնույթի կոչեր: Եվ ահա այս խառնաշփոթի ու իրարանցման մեջ այսօր հանկարծ մի հեռավոր անկյունից անծանոթ ձայն հնչեց:

 

Պարզվեց, այնքան էլ անծանոթ չէ: Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն է: Ուղղակի ձայնն այնքան վաղուց չկար, որ բոլորը մոռացել էին նրան: Եվ այս ՍԴՀԿ-ն տեղեկացնում է, որ ինքն էլ մայիսի 1-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում հանրահավաք-երթ կանցկացնի: Ըստ նրանց հաղորդման, հանրահավաք-երթը նվիրված է լինելու երկրում առկա սոցիալական կարևորագույն հիմնախնդիրների բարձրաձայնմանը: «Կուսակցության անդամներն իրենց ելույթներում անդրադառնալու են բանկային համաներումներին: Խոսվելու է աշխատավորների իրավունքների պաշտպանության խնդիրների, շքեղության հարկի կիրառման անհրաժեշտության, բիզնեսի սոցիալական պատասխանատվության օրենքի կիրառման մասին»,-ասում են հնչակները:

 

Այս մարդիկ հիշեցնում են այն հայտնի առակի հերոսին, ով իր խնդիրը համարում է ճառ ասելը, այլ ոչ թե զանգ կախելը: Եթե ՍԴՀԿ-ն այդքան մտահոգված է աշխատավորների պաշտպանությամբ, որտե՞ղ են լինում նրանք, երբ նույն աշխատավորները գրեթե ամեն օր բողոքի են դուրս գալիս կառավարության շենքի դիմաց, ճանապարհներ են փակում, բարձրաձայնում են իրենց պրոբլեմների մասին: Կամ ո՞ւր էին հնչակները, երբ նույն բանկային հարցերին, հարկային խնդիրներին, բիզնեսի կարգավորման հարցերի առնչությամբ օրենսդրական նախաձեռնություններ էին դրվում հանրային քննարկման: Ինչո՞ւ լռեցին ու սպասում են մինչև մայիսի 1-ը: Իսկ գուցե իրականությունն այն է, որ հնչակները պարզապես ցանկանում են վարչապետի ընտրություններից հետո մաքուր ձեռքերով քաղաքական դատարկված դաշտ մտնել ու հիշեցնել իրենց գոյությո՞ւնը` մի փոքր էլ կսմթելով իշխանություններին` սոսկ բազմազանության համար: Թե չէ հանրհավաք-երթի դուրս եկած ՍԴՀԿ-ն ի՞նչ կարող է փոխել երկրում, եթե 100 տարուց ավելի ինքն է մնացել անփոփոխ:






Դիտումների քանակ 18550


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նոր կուսակցական բիզնես

Նոր կուսակցական բիզնես

Փետրվարի 22, 2018


Այն բանից հետո, երբ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը բացեցին իրենց քաղաքական դպրոցները, պարզ դարձավ, որ խոսքն...

Հնչակները բռնելու են արմատից

Հնչակները բռնելու են արմատից

Հունվարի 29, 2018


«Հայաստանի Հանրապետության բնակչության սոցիալապես անապահով հատվածն ունի կուսակցության գործնական աջակցության կարիքը, որը դրսևորվե...

Առողջներն ու վատառողջները

Առողջներն ու վատառողջները

Սեպտեմբերի 25, 2017


Հայաստան- Սփյուռք համաժողովին հրավեր էր ուղարկվել նաև Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությանը: Սրանք եկել էին, հետո Երևանում մտ...

Գնանք քաղաքից դուրս, ինքնալուծարվենք

Գնանք քաղաքից դուրս, ինքնալուծարվենք

Հունիսի 17, 2017


«Հայազն» կուսակցությունն ինքնալուծարվում է: Այս տեղեկությունը առանձնապես ոչինչ չի կարող ասել մի կուսակցության մասին, որը ստեղծվ...

Երբ քամիները միավորվում են

Երբ քամիները միավորվում են

Մայիսի 1, 2017


Սոցիալ-դեմոկրատ հնչակյան և «Հայազն» կուսակցություններն այսօր հավաքվել էին «Անի պլազայում», որ հայտարարեին իրենց միավորման մասին...

Հնչակները` սրբերի ու ժուլիկների արանքում

Հնչակները` սրբերի ու ժուլիկների արանքում

Փետրվարի 14, 2017


Գագիկ Ծառուկյանի ու հնչակների ջրերը մի առվով չգնացին: Տևական ժամանակ էր, որ նրանք բանակցում էին, փոխադարձ հաճոյախոսություններ է...

Երկուսը նավակում՝ չհաշված Տիգրան Սարգսյանին

Երկուսը նավակում՝ չհաշված Տիգրան Սարգսյանին

Հոկտեմբերի 28, 2016


Երբ օրեր առաջ ՍԴՀԿ Հայաստանի վարչության գրասենյակում տեղի ունեցավ Ռամկավար ազատական կուսակցության և Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կո...

Հնչակները Քլինթոնին կդարձնեն ԱՄՆ նախագահ

Հնչակները Քլինթոնին կդարձնեն ԱՄՆ նախագահ

Հոկտեմբերի 27, 2016


Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում զորակցում է Դեմոկրատական կուսակցութ...

Անդրշիրիմյան կցումներ են գծագրվում

Անդրշիրիմյան կցումներ են գծագրվում

Հոկտեմբերի 19, 2016


Ավանդաբար ոխերիմ հակառակորդներ համարվող երկու կուսակցություններ՝ ռամկավարներն ու հնչակները հանկարծ որոշեցին բուռն սիրավեպ սկսել...

Տիգրան Սարգսյանը` հնչակների առաջնորդ

Տիգրան Սարգսյանը` հնչակների առաջնորդ

Հոկտեմբերի 17, 2015


Այսօր կայացավ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի կազմակերպության X-րդ համագումարը և այն, ինչպես ասում են, անցավ ն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ