Սովորական խայտառակություն

Անուղեցույցն ու անդրոշակը

Մարտի 30, 2018
Անուղեցույցն ու անդրոշակը

«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամներն այսօր կրկին զավթել էին Ազատության հրապարակը, և նրանց նոսր շարքերում կարելի էր տեսնել ծանոթ դեմքերի: Օրինակ, հրապարակ էր շտապել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Արմեն Մարտիրոսյանը: Ընդամենը օրեր առաջ նա հայտարարում էր, թե «Ժառանգությունն» իր օրակարգն ունի և չի պատրաստվում ուրիշների միտինգներին մարդագլուխ ավելացնող դառնալ: Բայց հիմա, ինչպես տեսնում ենք, հանկարծ ցանկացել էր և նույնիսկ այնքան էր վերափոխվել, որ լրագրողներին ասաց. «Այն քաղաքական ուժերը, որոնք չեն միավորվի ու ընդհանուր հարթակ չեն ձևավորի, անկախ պատճառաբանությունից՝ սպասարկելու են իշխանության և անձամբ Սերժ Սարգսյանի շահերը»:

 

«Ով մեզ հետ չէ, մեր դեմ է» վտանգավոր, նույնիսկ կարելի է ասել` հանցավոր մոտեցումը մեկ անգամ չէ, որ ընդդիմության համար դարձել է կորստաբեր փորձաքար, և հիմա Մարտիրոսյանը վերստին ոտքը դնում է այդ քարի վրա` ամբողջ հասակով գետին շրմփալու հեռանկարով: Բայց քանի որ ներկա պահին նա այլ խնդիր է լուծում, այդ պատճառով էլ հաջորդ միտքը լիովին կանխատեսելի էր. «Հասարակությունը միավորում է ցանկանում: Այս պահին «Ժառանգությունը» իր կուսակցական դրոշը վայր է դրել, մեր կուսակցական «ես»-ը մի կողմ ենք դրել և ապակուսակցական հարթակի ենք աջակցում»,- ասում է Մարտիրոսյանը` շփոթելով դրոշի վայր դնելը դրոշը մի կողմ նետելու հետ, քանի որ «Ժառանգության» դրոշն արդեն մեկ տարի է` ոչ միայն չի ծածանվում, այլև ծվեն-ծվեն է եղել, իսկ նման դրոշով փողոց դուրս գալն առնվազն ամոթալի է:


Սակայն եկեք տեսնենք, թե «Ժառանգությունն» ինչպես է պատրատվում աջակցել ապակուսակցական հարթակին: Օրինակ, այդ հարթակի ներկայացուցիչ, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը ապստամբելու կոչ է հնչեցրել: Մարտիրոսյան Արմենն ի՞նչ է անելու: Ապստամբելո՞ւ է: Այս հարցը լսելուն պես Րաֆֆի Հովհաննիսյանի ժառանգորդն անմիջապես նահանջում է. «Վարուժան Ավետիսյանի ասածը ինձ համար ուղեցույց չէ»:


Դե, եթե ուղեցույց չէ, եկել ես հրապարակ՝ որ ի՞նչ անես, ա՛յ Արմեն Մարտիրոսյան:






Դիտումների քանակ 14747


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ընտրակաշառքները կատարելագործվում են Նոր Հայաստանում

Ընտրակաշառքները կատարելագործվում են Նոր Հայաստանում

Սեպտեմբերի 6, 2018


«Ժառանգություն» կուսակցության ղեկավար, հպարտ ապարանցի Արմեն Մարտիրոսյանն ընտրակաշառքի դեպքեր է հայտնաբերել ու արձանագրել: Սա այ...

Րաֆֆին Նիկոլի հաճախորդն է

Րաֆֆին Նիկոլի հաճախորդն է

Հունիսի 1, 2018


«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը սրտի անհուն տագնապով է հետևում այն ամենին, ինչ այսօր կատարվում է երկր...

Նիկոլը փոխում է շրջապատը

Նիկոլը փոխում է շրջապատը

Ապրիլի 24, 2018


Այսօր ժամը 15.00-ին Հանրապետության հրապարակից մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի համակիրների երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք: Բազմությ...

Նիկոլի հարսանիքի ծափ տվողները

Նիկոլի հարսանիքի ծափ տվողները

Ապրիլի 2, 2018


Ինչպես հայտնի է, «Հանուն Հայաստան պետության» ճակատն ապրիլի 9-ից հանրահավաքներ է անցկացնելու Ազատության հրապարակում՝ ընդդեմ Սերժ...

Շառից-փորձանքից հեռու

Շառից-փորձանքից հեռու

Մարտի 29, 2018


Երկիրն իր բանուգործը թողած՝ նստել, կռահումներ է անում` Սեյրան Օհանյանն ու Արմեն Մարտիրոսյանը հանդիպե՞լ են, թե՞ ոչ, կարծես այդ պ...

Թեկուզ իրար սպանեն

Թեկուզ իրար սպանեն

Մարտի 20, 2018


Երևանի ավագանու երեկվա նիստում «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ցայտնոտի մեջ էր հայտնվել ու աջուձախ մեղ...

Իսկ ո՞վ է վերահսկում «Ժառանգությանը»

Իսկ ո՞վ է վերահսկում «Ժառանգությանը»

Մարտի 15, 2018


Վերջին օրերի ընթացքում երկրորդ անգամ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարում է, թե հայա...

Թասիբի մեռածները

Թասիբի մեռածները

Մարտի 9, 2018


Զարուհին չի սիրում Նիկոլին: Նիկոլը չի սիրում ՀԱԿ-ին: «Սասնա ծռերը» չի սիրում Նիկոլին: «Ժառանգությունը» ոչ մեկին չի սիրում: Բայց...

Բարի խորհուրդների կուսակցությունը

Բարի խորհուրդների կուսակցությունը

Հունվարի 25, 2018


Ընդդիմադիր գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Հայաստան վերադարձից հետո «Ժառանգություն» կուսակցությունը վարչության նիստ էր հրավիրել. օր...

Րաֆֆին ծաղրում է յուրայիններին

Րաֆֆին ծաղրում է յուրայիններին

Հունվարի 12, 2018


Օրերս Հայաստան է վերադարձել «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս երթևեկը Հովհաննիսյանի կենցաղում դարձ...

Րաֆֆիի օրինակը վարակիչ է

Րաֆֆիի օրինակը վարակիչ է

Հունվարի 10, 2018


«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, որը վերջին ամիսներին փորձում է իր անձի մեջ մարմնավորել ողջ կուսակց...

Հայրիկյանի ի՞նչն է ողջունում

Հայրիկյանի ի՞նչն է ողջունում

Նոյեմբերի 22, 2017


ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կրակն է ընկել իր նախաձեռնության ձեռքը և ստիպված ասում է, թե շարունակում է հացադուլը` ԿԸՀ-ից պահ...

«Ժառանգությունը» նույնպես փող է ուզում

«Ժառանգությունը» նույնպես փող է ուզում

Նոյեմբերի 16, 2017


Դժվար է միանշանակ ասել` որքանո՞վ է ճիշտ, որ պետությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում քաղաքական ուժերին, ամեն դեպքում Հ...

«Ժառանգության» ռացիոնալիզմը

«Ժառանգության» ռացիոնալիզմը

Հոկտեմբերի 7, 2017


Նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններին «Ժառանգություն» կուսակցությունը չի մասնակցելու: Թե ինչու` այդ հարցի պատասխանը հեշտ է գտնել....

Չեկածներն ավելի շատ էին, քան եկածները

Չեկածներն ավելի շատ էին, քան եկածները

Սեպտեմբերի 22, 2017


«Ժառանգություն» կուսակցությունն այսօր նշում էր իր հիմնադրման 15-ամյակը: Րաֆֆի Հովհաննիսյանն այս անգամ գտնվել է, ավելի ճիշտ, ինք...

Համաձայն են, բայց համաձայն չեն

Համաձայն են, բայց համաձայն չեն

Սեպտեմբերի 9, 2017


Այն պահից ի վեր, երբ «Ելք» դաշինքը հրապարակ նետեց ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնություն սկսելու առաջարկը, թեման վերստին շրջանառու ...

Քանի՞ հատ «Ժառանգություն» կա

Քանի՞ հատ «Ժառանգություն» կա

Սեպտեմբերի 4, 2017


Օրերս «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստ է հրավիրվել, որի արդյունքում քննարկվել են կուսակցության գործունեության հետ ...

Ոտքից կաղ, բայց ճամփա գնացող

Ոտքից կաղ, բայց ճամփա գնացող

Հուլիսի 21, 2017


«Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու առաջարկի գնահատական տալն ավելորդ ենք համարում: ...

Րաֆֆին չվեց տաք երկրներ

Րաֆֆին չվեց տաք երկրներ

Հուլիսի 7, 2017


Րաֆֆին նորից թռավ: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ԱՄՆ-ից եկավ Հայաստան, համագումար հրավիրեց, բոլոր ...

Ժառանգված շատակերություն

Ժառանգված շատակերություն

Հունիսի 30, 2017


«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման էր եկել հետհամագումարյան նորություննե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ