Սովորական խայտառակություն

Ասիայից վտանգավոր Գառնիկը

Մարտի 28, 2018
Ասիայից վտանգավոր Գառնիկը

Վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկն է դարձել կապույտ մազերով ոմն Ասյա Խաչատրյանի արկածները Ստեփանակերտում: Ըստ նրա պնդումների, Արցախում իրավապահներն իր նկատմամբ բռնություն, անհարգալից վերաբերմունք են դրսևորելել, ապօրինի կերպով տարել են բաժանմունք ու հետո խորհուրդ են տվել օրենք փնտրել Հայաստանում, քանի որ Արցախում օրենքն իրենք են սահմանում: Հիմա իրավապաշտպան կառույցները, Մարդու իրավունքների պաշտպանն ու այլք փորձում են խնդիրը պարզել և պատժել մեղավորներին:

 

Գուցե և կապույտ մազերով Ասյան ինչ-որ բան ճիշտ չի ասում կամ խտացնում է գույները: Թող դա հստակեցնեն իրավասու մարմինները: Բայց մինչ Արցախում ներքին հետաքննություն է տարվում, այդ ընթացքում մամլո ասուլիս է հրավիրում Գառնիկ Իսագուլյանը և հայտարարում, թե Ասյա Խաչատրյանը հաճախակի Թբիլիսի այցերի ժամանակ իր ընկերուհիների հետ մի քանի անգամ եղել է Բաքվում, թե ինչ նպատակով և ինչու` հայտնի չէ:

 

Հաշվի առնելով, թե մեր հանրությունն ինչպիսի վերաբերմունք ունի նրանց նկատմամբ, ովքեր հայտնվում են հարևան թշնամական երկրում, Իսագուլյանը թերևս իր հաշվարկներն է կատարել և որոշել է մի հարվածով գետին տապալել Ասիայի տեսակը և հերոսացնել Արցախի աչալուրջ ոստիկաններին: Բայց այնքան էժանագին ու զրպարտիչ այս տրյուկի էֆեկտը օճառի պղպջակի պես մի ակնթարթում ցնդում է, երբ նույն Իսագուլյանը խոստովանում է, որ Բաքու այցելության փաստը ճշտել չի հաջողվել: Իսկ լրագրողների այն հարցին , թե ինչու է բանախոսը անդրադառնում չճշտված ինֆորմացիային, նա պատասխանում է, թե դա իր թերացումն է համարում ու չի կարող ապապցուցել այդ ամենը:

 

Սրան արդեն թերացում անվանել չենք կարող: Սա նվազագույնը գարշելի արարք է: Այդպես ցանկացած մեկին կարելի է հանիրավի մեղքեր վերագրել, ցեխ շպրտել երեսին ու հետո արդարանալ, թե միգուցե դա այնքան էլ ճիշտ չէ: Նույն հաջողությամբ մենք էլ կասկած կհայտնենք, որ Իսագուլյանը Թուրքիայի լրտեսն է, մի քանի անգամ ընկերների հետ եղել է Ստամբուլում, սակայն, ցավոք, ապացույցներ չունենք:

 

Ասյա Խաչատրյանը գուցե և սուրբ չէ: Դա թող պարզեն օրինապահները: Իսկ Գառնիկ Իսագուլյանի մասով արդեն պարզելու բան չկա: Ինքն իր մասին ամեն ինչ ասել է:

 






Դիտումների քանակ 24281


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Գառնիկ Իսագուլյան. գրիգորյան վահեն գոմիկ է

Գառնիկ Իսագուլյան. գրիգորյան վահեն գոմիկ է

Հունիսի 25, 2019


Գառնիկ Իսագուլյանը աշխատանքից ազատվելու դիմում գրեց: Հիշեցնենք, որ նա Երևանում Արցածի ներկայացուցչության խորհրդականն էր, այսինք...

Քոչարյանի փաստաբանը

Քոչարյանի փաստաբանը

Ապրիլի 25, 2017


«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը ինչ-որ մի պահի ստիպված էր լինելու պատասխանել նաև այն հարցին, ...

Իսագուլյանն ինչի՞ է դժգոհ

Իսագուլյանն ինչի՞ է դժգոհ

Հունվարի 31, 2017


ԼՂՀ ներկայացուցչական խորհրդի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը հանկարծակի ձեռք է բերել իմաստուն պայծառատեսի հմտություններ ու այսօր ...

Իսագուլյանի ժամանակն էլ կգա

Իսագուլյանի ժամանակն էլ կգա

Դեկտեմբերի 13, 2016


Քաղաքական դաշտը լի է կասկածելի, անհավատարիմ մարդկանցով, և վերադարձող Ծառուկյանը պիտի արդեն գիտակցի, թե ում վրա կարելի է հույս դ...

Նախաձեռնություն վերցնելու մրցավազք

Նախաձեռնություն վերցնելու մրցավազք

Հուլիսի 20, 2016


Ահաբեկիչների խմբի կողմից երկրում ստեղծված իրավիճակը շատերին է արթնացրել քնից: Բայց ամեն մեկն արթնացել է որոշակի նպատակներով: Օր...

Հռոմը Օսկանյանը չի կործանել

Հռոմը Օսկանյանը չի կործանել

Մարտի 21, 2016


Նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի ստեղծելիք կուսակցությունը, դեռ ծնունդ չառած, արդեն հակառակորդներ ու համակիրներ ունի: Վերջինն...

Դավաճան, թե՞ քաղբանտարկյալ

Դավաճան, թե՞ քաղբանտարկյալ

Մարտի 7, 2016


Քաղաքական գործիչներից ոմանց համար եկել է ժամանակը, երբ նրանք պետք է ընտրություն կատարեն, թե ովքեր են իրենք: Եվ այդ ընտրությունն...

Գառնիկ Իսագուլյանը ինքնաբացահայտվում է

Գառնիկ Իսագուլյանը ինքնաբացահայտվում է

Հունվարի 15, 2016


Գառնիկ Իսագուլյանը, ով այսօր մի անհասկանալի-աներևույթ պաշտոն է զբաղեցնում և համարվում է Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչության խորհ...

Գառնիկը զբաղված է «սալյառկի վինտիլը» բացելու հարցերով

Գառնիկը զբաղված է «սալյառկի վինտիլը» բացելու հարցերով

Նոյեմբերի 17, 2015
1

Վերջերս մամուլում հրապարակումներ եղան, որ ԿԳԲ նախկին գործակալ, նախկին դաշնակցական և նախկինում Ռոբերտ Քոչարյանի խորհրդական աշխատ...

Իսագուլյանը զբաղվում է ինքնախարազանումով

Իսագուլյանը զբաղվում է ինքնախարազանումով

Սեպտեմբերի 16, 2015


«Ազգային Անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը քննադատել է սեպտեմբերի 12-ին ձևավորված «Ոչ»-ի ճակատի մոտեցում...

«Լայաղի» գործոնը հայ քաղաքական դաշտում

«Լայաղի» գործոնը հայ քաղաքական դաշտում

Հունվարի 9, 2015


Հունվարի 20-ին Գագիկ Ծառուկյանի կողմից կազմակերպվող համաժողովը կկայանա առանց ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցության:...

ԵՊՀ-ին քիչ մնաց
27.06.2019 | 12:39


ԵՊՀ-ին քիչ մնաց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ