Սովորական խայտառակություն

Սպասենք դժբախտության

Մարտի 27, 2018
Սպասենք դժբախտության

Օսկան Քոչարյան

 

Կեմերովոյի «Ձմեռային բալ» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունից հետո Հայաստանում մարդիկ իրավացիորեն սկսեցին մեկը մյուսին հարցնել. «Իսկ եթե նույնը մեզ մոտ կրկնվի, արդյո՞ք նույն դժբախտության ականատեսը չենք լինի, արդյո՞ք ՀՀ ԱԻՆ-ը և մյուս պատկան կառույցները իրականացնում են ստուգումներ Հայաստանի առևտրային կենտրոններում ու հանրային վայրերում»: Այս մտահոգությունները բարձրաձայնելուց անմիջապես հետո լուր տարածվեց այն մասին, որ հենց այսօր փորձագետները «Դալմա մոլ» առևտրի կենտրոնում են հետազոտություն իրականացնում, իսկ այլ վայրերում, որտեղ առկա են եղել բացթողումներ, ղեկավարներին հանձնվել են կարգադրագրեր՝ հայտնաբերված թերությունների վերացման համար համապատասխան ցուցումներով ու ժամկետներով: Հետո, իհարկե, պաշտոնապես հայտարարվեց, թե իբր տարեսկզբից հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացրել մարդկանց զանգվածային կուտակում ունեցող 50-ից ավելի օբյեկտներում, բայց սրան հանրությունն առանձնապես չհավատաց:


Մեզ արդեն վաղուց է հայտնի, թե Հայաստանում դա ինչպես է արվում: Պիտի նախ լինի դժբախտությունը, հետո միայն սկսեն մտածել պատճառներն ու հետևանքները վերացնելու մասին: Մինչև բենզալցակայանը չպայթի, ոչ ոք չի մտահոգվի դրանց անվտանգության մասին: Մինչև տունը չփլուզվի, շենքերի վթարայնության աստիճանը չի մտահոգելու: Մի տեղ ճոպանուղի է ընկնում, մեզ մոտ սկսում են անմիջապես ստուգել, կարուսելից մարդիկ են վնասվում` գնում են կարուսելների անվտանգությունը նայելու, հեղեղ է լինում` նոր սկսում են հեղեղատները մաքրել, և այսպես շարունակ: Իսկ ողբերգությունից առաջ հնչող ահազանգերը միշտ էլ մնալու են անպատասխան: Օրինակ, հենց երեկ համացանցի մի օգտատեր գրել էր. «RIO mall-ի մուտքի հենց դիմացը Քոչարի փողոցի կողմից երկու գործող բենզալցակայան կա, Աստված չանի, էդ բենզալցակայաններից մեկը խնդիր ունենա, դոմինոյի էֆեկտով թե՛ մյուս բենզալցակայանը կբռնկվի և թե՛ մոլը: Նույն վիճակն ա նաև Կոմիտասում «Երևան Սիթի»-ի մոտ»: Եվ կարծում եք, թե ինչ որ մեկը նրան կպատասխանի՞: Իհարկե, ոչ: Բա չսպասե՞նք մինչև պայթելը:

 

 






Դիտումների քանակ 45205


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հայ ժողովրդի գազային պատիժը

Հայ ժողովրդի գազային պատիժը

Հունվարի 17, 2018


Հնարամիտ տղերք, սրամիտ տղերք, քարից հաց քամող, դատարկ տեղից փող շինող տղերք: Ուրիշ ինչ կարելի է ասել մեր կառավարության անդամներ...

ԱԻ նախարարի արտակարգ մտքերը

ԱԻ նախարարի արտակարգ մտքերը

Նոյեմբերի 3, 2017


Արտակարգ իրավիճակների նախարար, պաշտպանության նախկին փոխնախարար Դավիթ Տոնոյանն այսօր խորհրդարանում հանդիպեց լրագրողներին ու միան...

Փոթորիկ առանց փոթորկի

Փոթորիկ առանց փոթորկի

Հոկտեմբերի 16, 2017


Դեռ երեկ ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը զգուշացնող հայտարարություն էր տարածել, որ հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում, հատկապ...

Տաղանդներ են կորչում ԱԻՆ-ում

Տաղանդներ են կորչում ԱԻՆ-ում

Հոկտեմբերի 2, 2017


«Հրապարակ» օրաթերթի կայքը զարմանալի նյութ է հրապարակել՝ նվիրված մի գեղեցկուհու, որը, դժբախտաբար, աշխատում է պետական համակարգում...

Արտակարգ չէ, բայց կարող է լինել

Արտակարգ չէ, բայց կարող է լինել

Մայիսի 5, 2017


Այսօր տեղեկացվեց այն մասին, որ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը երկարամյա ծառայությ...

Արտոնյալների գազը և ԱԻՆ-ի «դուխը»

Արտոնյալների գազը և ԱԻՆ-ի «դուխը»

Նոյեմբերի 23, 2016


Մի քանի օր շարունակ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հնարավոր բոլոր խողովակներով շեփորում էր այն մասին, թե իրենց կողմից...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ