Սովորական խայտառակություն

Գումարելիների տեղերը փոխելիս

Մարտի 26, 2018
Գումարելիների տեղերը փոխելիս

Օսկան Քոչարյան

 

Ապագա կառավարության կազմում Դաշնակցությունը կարծես թե արդեն տաքացրել է իր տեղը և հիմա անցել է հիմնական անելիքին: Իսկ այդ անելիքի անունը փոխատեղում է: Սա միշտ է եղել: Որևէ դաշնակ նախարար 1-2 տարի նստում է իր աթոռին, հետո տեղը զիջում է մյուսին: Այսինքն` դու կերար, թող հիմա էլ մենք ուտենք: Եվ հենց այս ազնիվ տրամաբանությամբ էլ սպասվում է, որ իր եկամտաբեր պաշտոնին առաջինը հրաժեշտ կտա Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը (ասում են, թե նրա փոխարեն կնշանակվի Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը)։ Չի բացառվում, որ իր տեղը մեկ ուրիշին զիջի նաև ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Բայց նրանց զոհաբերումն անհատույց չի մնա:


Համաձայն շրջանառվող լուրերի, Դաշնակցությանը կտրվի 3 նախարարի, երեք մարզպետի և 2 տեսչական մարմնի ղեկավարի պաշտոն։ Այս անգամ ՀՅԴ ախորժակը գրգռել են մշակույթի, բնապահպանության և առողջապահության նախարարությունները։ Ընտրությունը պատահական չէ: Ներկայիս առողջապահության և մշակույթի նախարարների վիճակն աննախանձելի է: Աջուձախ նրանց հրաժարականն են պահանջում: Իսկ դաշնակները սովոր են, որ երբ մեկն ընկնելու պատրաստ է, անմիջապես դանակները սրած հարձակվեն նրա տեղի վրա: Ըստ այդմ, մշակույթի նախարարի պաշտոնը կզբաղեցնի ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը, որն, ի տարբերություն Արմեն Ամիրյանի, մշակույթից հեռու հաղորդավար չէ, բայց նրա օրոք ևս հազիվ թե դրական փոփոխություններ կատարվեն: Փոխարենը բեմերից կսկսեն արտասանել բացառապես Ավետիս Ահարոնյան ու Լևոն Շանթ, իսկ համերգասրահներում կերգեն «Դաշնակցական քաջ բազե»:


Գալով առողջապահության նախարարի աթոռին` ասենք, որ դա կարող է զբաղեցնել վիրաբույժ Արտավազդ Սահակյանը, իսկ ահա բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին չի հաջողվի պոկել իր տեղից: Սա կմնա կառչած և դեռ մի բան էլ ավելի: Չի բացառվում, որ նրան կտրվի նաև բնական պաշարների ոլորտը։


Այսպիսով, դաշնակները միառժամանակ կհանդարտվեն, կշարունակեն կատարել ՀՀԿ աղախնի պարտականությունները և առաջվա պես կպնդեն, որ իրենք թեև ընդդիմադիր են, բայց պետականամետ են, դրա համար էլ ավելի հաճույքով են ծառայում իշխանություններին, քան միտինգներ են գումարում փողոցներում:






Դիտումների քանակ 30420


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Սրբություններն անձեռնմխելի են

Սրբություններն անձեռնմխելի են

Հուլիսի 24, 2018


Պիտի տարօրինակ չթվա, որ քաղաքական ուժերը նաև իրենց սրբություններն ունեն: Ի վերջո, պիտի լինի մի բան, որ հենման կետ դառնա այդ կու...

Ինչո՞ւ այսքան ուշ

Ինչո՞ւ այսքան ուշ

Հուլիսի 19, 2018


Արդեն երկրորդ ամիսն է` ասպարեզում է Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հրաժարականը պահանջող պատրվակով «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախա...

Արամ Փաշային վտարո՞ւմ են

Արամ Փաշային վտարո՞ւմ են

Հունիսի 27, 2018


Երևանի կենտրոնում Առաջին հանրապետության հիմնադիր, դաշնակցական գործիչ Արամ Մանուկյանի արձանի տեղադրման ծրագրերը վերստին հետաձգվե...

Եթե չես մեռել դաշնակների համար

Եթե չես մեռել դաշնակների համար

Հունիսի 25, 2018


Դաշնակցությունը սիրում է բոլոր հնարավոր առիթներով նշել, թե ինքը համազգային քաղաքական ուժ է և հանդես է գալիս ոչ թե նեղ կուսակցակ...

Իսկ ի՞նչ են ասում դաշնակները

Իսկ ի՞նչ են ասում դաշնակները

Հունիսի 18, 2018


Թերևս չկա մի մարդ, որն արդեն իր վերաբերմունքն արտահայտած չլինի ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի տանը ԱԱԾ խուզարկո...

Ստալինը, Նիկոլը, Արծվիկը

Ստալինը, Նիկոլը, Արծվիկը

Հունիսի 12, 2018


Դաշնակները ատամ են ցույց տալիս: Խիատ վրդովված են այն բանից, որ կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհա...

Նիկոլը շա՞տ խնդրեց

Նիկոլը շա՞տ խնդրեց

Հունիսի 8, 2018


Մինչ օրս էլ դեռ շատ-շատերի համար անպատասխան հարց է մնում, թե այդ ինչ հրաշք կատարվեց, որ Դաշնակցությունը հայտնվեց Նիկոլ Փաշինյան...

Դաշնակներն ուզում են փրկել Նիկոլին

Դաշնակներն ուզում են փրկել Նիկոլին

Հունիսի 4, 2018


Նոր կառավարությունը հրապարակեց իր ծրագրի նախագիծը և դրեց բաց քննարկման: Հունիսի 7-ին այն կմտնի Ազգային ժողով: Այս ընթացքում արդ...

Լուռ և աղմկոտ վիրավորվածները

Լուռ և աղմկոտ վիրավորվածները

Մայիսի 29, 2018


Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի ճակատամարտի 100-ամյակին նվիրված տոնակատարություններին չմասնակցելու առթիվ ՀՀԿ-ի վ...

Դաշնակներն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Դաշնակներն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Մայիսի 28, 2018


Իշխանություն ունենալու և պահպանելու համար Նիկոլ Փաշինյանին այս պահին օդ ու ջրի նման անհրաժեշտ է մեկ բան` ամեն գնով իրագործել ար...

Դաշնակները չգիտեն, թե իրենք ովքեր են

Դաշնակները չգիտեն, թե իրենք ովքեր են

Մայիսի 23, 2018


Աշխարհն` աշխարհով, Դաշնակցությունն իր մտասևեռումներով: Մինչ երկրում բուռն խմորումներ են ընթանում, դաշնակներին առավելապես հետաքր...

ՀՅԴ-ում ապստամբություն է հասունանում

ՀՅԴ-ում ապստամբություն է հասունանում

Մայիսի 22, 2018


Վերջին շրջանում դաշնակների գործերն այնքան էլ լավ չեն: Ճիշտ է, նրանց հաջողվեց իշխանափոխության պղտոր ջրերի մեջ դավաճանել կոալիցիո...

Դաշնակցական կանոնների ավերակները

Դաշնակցական կանոնների ավերակները

Մայիսի 14, 2018


Դաշնակցություն կուսակցության առաջնորդները շատ են սիրում գլուխ գովել իրենց ներքին կարգապահության համար և այդ կարգապահությունը հա...

Նիկոլը դաշնակների ցանցն է ընկել

Նիկոլը դաշնակների ցանցն է ընկել

Մայիսի 7, 2018


Դաշնակների մոտ ամեն ինչ կարգին է: Այսինքն, նրանք չեն դավաճանել իրենց էությանը և մեծ արագությամբ ադապտացվում են նոր իրավիճակների...

Աղվանն ուզում է մի հատ էլ երդվել

Աղվանն ուզում է մի հատ էլ երդվել

Մայիսի 4, 2018


Այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտնեց, որ քննելով ընկեր Աղվան Վարդանյանի կարգապահական հարցը՝ որոշել է նրան հեռացնել ՀՅԴ...

Աղավնի Արմենն ու բազե Նիկոլը

Աղավնի Արմենն ու բազե Նիկոլը

Մայիսի 1, 2018


Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ մինչև վարչապետի ընտրության երկրորդ փուլ հարկավոր է Հայա...

Ընկեր Աղվանը հակադաշնակցական է

Ընկեր Աղվանը հակադաշնակցական է

Մայիսի 1, 2018


Ողջ օրը Ազգային ժողովում ընթացող նիստում հնչած ելույթները վկայում էին մի բան` հստակ դերաբաշխումը կատարված էր, և յուրաքանչյուրը ...

Դաշնակի փիլիսոփայության իմաստը

Դաշնակի փիլիսոփայության իմաստը

Ապրիլի 30, 2018


ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն ու Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն...

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Ապրիլի 30, 2018


Հանրապետականների հետ Փաշինյան Նիկոլի այսօրվա հանդիպումից հետո պարզ դարձավ, որ ոչ մի ազգային համաձայնության կամ կոալիցիոն կառավա...

Ո՞ւր են գնում դաշնակները

Ո՞ւր են գնում դաշնակները

Ապրիլի 26, 2018


«Հրաժարվել» և «դաշնակցական» բառերն անհամատեղելի են: Այդ իսկ պատճառով էլ, երբ այսօր տեղեկացվեց, որ ՀՀ տարածքային կառավարման և զա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ