Սովորական խայտառակություն

«Ելքում» վարչապետի առատություն կա

Մարտի 26, 2018
«Ելքում» վարչապետի առատություն կա

Այն, որ «Ելքում» սառը քամիներ են փչում, արդեն կասկածից վեր է: Հիմա այլևս ոչ ոք դա չի թաքցնում և նույնիսկ պատրաստ են իրենց անհամաձայությունների մասին խոսել հրապարակավ կամ, ավելի ճիշտ, արդեն ներքին ցանկություն կա հակադրվելու և այդ փաստը չթաքցնելու: Եվ այդ պատճառով էլ այսօր լրագրողների հետ հանդիպող «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը, որ նաև «Ելք» խմբակցության քարտուղարն է, հակված էր դրա մասին խոսել համառ վստահության դիրքերից` ասելով. «Այն ճանապարհային քարտեզին, որը մեզ ներկայացվել է ժամանակին, համաձայն չեինք: Հիմա փոփոխությունների է ենթարկվել, դրանցից մենք տեղյակ չենք, չենք էլ կարող կարծիք հայտնել: Այս պահին չենք պատրաստվում միանալ: Մեր գործընկերները ամբողջ սրտով հավատում են, որ կարող են փոխել, բայց մենք չենք հավատում այն քարտեզին, որը մեզ ներկայացվել էր ի սկզբանե»:

 

Հավատի և անհավատության խնդիրն այս պարագայում կարող էր որոշիչ գործոն համարվել, եթե տարանջատումն ավարտվեր միայն այսքանով: Բայց, ինչպես տեսնում ենք, հակասությունները շատ ավելի խորն են, և դա հաստատեց նաև Գորգիսյանը` ակամա ասելով այնպիսի բաներ, որոնք ոչ միայն նորություն էին, այլև բացահատորեն ցուցադրեցին դաշինքի մեջ խորացող վիհը: Լրագրողներից մեկի թակարդային հարցին, թե հնարավո՞ր է, որ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները որոշեն միասին առաջադրել վարչապետի թեկնածու, Գևորգ Գորգիսյանն առանց վարանելու պատասխանեց. «Դեռ կքննարկենք, քանի որ համատեղ «Ելք»-ի ծրագրերն են եղել»: Փաստացի նա չհերքեց նման զարգացումների հնարավորությունը, ինչն արդեն իսկ ծանր հարված է ոչ միայն «Քաղաքացիական պայմանագրին», այլև հենց Նիկոլ Փաշինյանին, քանի որ վերջինս վարչապետի թեկնածու լինելու իր հավակնությունների մասին արդեն ասել էր: Ստացվում է, որ հակասությունները ոչ միայն փողոցային պայքարի խնդրի շուրջ են: Եվ եթե նույն դաշինքը մեկից ավելի վարպապետի թեկնածու առաջադրի (մի բան, որ դեռ երբևէ չի եղել), սա արդեն դաշինք կոչվել չի կարող: Սա նվազագույնը «Ելքի» տնաքանդություննն է:

 

Իսկ մենք չպետք է զարմանանք հայրենի ընդդիմադիրների այսօրինակ վարքագծի վրա, մանավանդ արևմտամետների: Դեռ հիշում ենք, թե ինչպես վեց անդամից բաղկացած «Ժառանգության» խմբակցությունը բաժանվեց վեց մասի, հիշում ենք, թե ինչ եղավ ՀԱԿ-ի խմբակցության հետ, այնպես որ, եթե «Ելքն» էլ փոշիանա և ամեն անդամ դառնա ինքնուրույն խմբակցություն, պետք է ընդունել դա որպես օրինաչափ անխուսափելիություն:

 






Դիտումների քանակ 15299


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Էդմոնը կկործանվի, Գուգուշը կդիմանա

Էդմոնը կկործանվի, Գուգուշը կդիմանա

Հոկտեմբերի 17, 2018


Փաշինյան Նիկոլն այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ ֆուկ է անում «Ելք» դաշինքի իր ընկերներին: Այսինքն, նրանց չի վերցնի ...

Ինչո՞ւ անջատել հեռախոսը

Ինչո՞ւ անջատել հեռախոսը

Հուլիսի 28, 2018


Երևանի քաղաքապետի սպասվելիք ընտրությունների հետ կապված ինտրիգի ամենահետաքրքրական դրվագը շարունակում է մնալ «Ելք» դաշինքի պահված...

«Ելքը» քարուքանդ եղավ

«Ելքը» քարուքանդ եղավ

Հուլիսի 26, 2018


«Ելք» դաշինքի ապագայի մասին դեռ որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել: Ասում են, թե քննարկումներ են ընթանում, մոտ ապագայում ...

Ովքե՞ր են մի ավտոբուսի էկիպաժը

Ովքե՞ր են մի ավտոբուսի էկիպաժը

Հուլիսի 5, 2018


Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի 2-րդ նիստին առաջարկությունները ներկայացնելու հերթը «Ելք» խմբակցությանն ...

Աղազարյանի դեմոկրատիկ իլյուզիան

Աղազարյանի դեմոկրատիկ իլյուզիան

Հունիսի 28, 2018


Անկեղծ ասած, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին հեղափոխական ուժերի շարքերում տեսնելն այդպես էլ մնաց անհասկանալի: Այնպես չէ, որ մնա...

Մարուքյանը վախենում է մենակությունից

Մարուքյանը վախենում է մենակությունից

Հունիսի 11, 2018


Այսօր «Ելք» դաշինքի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը հայտարարել է, որ եթե դաշինքի անդամ «Քա...

«Ելքում» պաշտոնը չեն կարողանում կիսել

«Ելքում» պաշտոնը չեն կարողանում կիսել

Հունիսի 5, 2018


Փաշինյանն այս հարցում ճիշտ է` նրա գործընկերներն այդքան չկան, որ նա կոմպրոմիսի գնա, իսկ որ իսկապես Մարուքյանն ու Զավենիչ Սարգսյա...

«Ելքի» համար ԱԺ-ն դարձել է անպետք կառույց

«Ելքի» համար ԱԺ-ն դարձել է անպետք կառույց

Հունիսի 4, 2018


Խորհրդարանի երբեմնի ամենաագրեսիվ և ակտիվ խմբակցություններից մեկը` «Ելքը», Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանափոխությունից հետո ինք...

«Լուսավոր Հայաստանը» կմնա անպատասխանատու

«Լուսավոր Հայաստանը» կմնա անպատասխանատու

Մայիսի 21, 2018


Երկրում մեծ փոփոխություններ տեղի ունեցան, բայց այդ փոփոխություններն առայժմ որևէ կերպ չեն անդրադարձել «Ելք» դաշինքում առկա տարաձ...

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Մայիսի 11, 2018


Վերջապես եկել է պահը, երբ հեղափոխությանը մատուցած անուրանալի ծառայությունների դիմաց «Ծառուկյան» դաշինքը կարող է վարձատրություն ...

Հուդան էլ Քրիստոսին էր համբուրում

Հուդան էլ Քրիստոսին էր համբուրում

Մայիսի 7, 2018


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այս օրերին ջանք ու եռանդ չի խնայում բոլորին համոզելու, ապացուցելու, որ իր և Ն...

«Ելքը» Նիկոլի համար ծուղակ է լարել

«Ելքը» Նիկոլի համար ծուղակ է լարել

Ապրիլի 19, 2018


Եթե մի կողմ թողնենք փողոցային առանձին բախումները, ոստիկանության գործողություններն ու Նիկոլ Փաշինյանի համակիրների անհնազանդությա...

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Ապրիլի 14, 2018


Փաշինյանը չասաց, թե ինչ կանի Սերժ Սարգսյանին, եթե գտնի նրան: Բայց մենք հիշում ենք, թե ինչ արեց Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին,...

Ոչ ոք չփրկեց Բաբլոյանին

Ոչ ոք չփրկեց Բաբլոյանին

Ապրիլի 11, 2018


Այսօր Ազգային ժողովում մի աննախադեպ միջադեպ արձանագրվեց: «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ հարակից օր...

«Ելքի» կամ-կամ-ը

«Ելքի» կամ-կամ-ը

Ապրիլի 2, 2018


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը այս պահին ընդամենը չի քայլում Գյումրիից Երևան: Նա առաջին հերթին...

Նիկոլի հարսանիքի ծափ տվողները

Նիկոլի հարսանիքի ծափ տվողները

Ապրիլի 2, 2018


Ինչպես հայտնի է, «Հանուն Հայաստան պետության» ճակատն ապրիլի 9-ից հանրահավաքներ է անցկացնելու Ազատության հրապարակում՝ ընդդեմ Սերժ...

Նիկոլը փոշմանել է

Նիկոլը փոշմանել է

Մարտի 26, 2018


Այսօր «Հոդված 3» ակումբում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն»-ի կ...

Մարիխուանա - Ալենը` փոխարինո՞ղ

Մարիխուանա - Ալենը` փոխարինո՞ղ

Մարտի 24, 2018


Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն այսօր ասուլիս էր հրավիրել` ասելու, որ եթե ցանկություն լինի, ապա հնարավո...

Նիկոլը վատ շրջապատ է ընկել

Նիկոլը վատ շրջապատ է ընկել

Մարտի 20, 2018


«Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Քաղաքացիական պայմանագրի» հետ իր անհա...

Մեր տեղական Դոն Քիշոտը

Մեր տեղական Դոն Քիշոտը

Մարտի 19, 2018


Այսօր երեկոյան, այն բանից հետո, երբ «Ելք» դաշինքը որոշեց նմանվել Կռիլովի առակի հերոսներին, այսինքն՝ յուրաքանչյուրը սայլը քաշեց ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ