Սովորական խայտառակություն

Միհրան Հակոբյանը գրավել է Նախիջևանը

Մարտի 22, 2018
Միհրան Հակոբյանը գրավել է Նախիջևանը

ԵրիտՀՀԿ-ական պատգամավորների տարորոշիչ գծերից մեկն էլ հատուկ հնարավորություններով օժտված խոշորացույցների միջից աշխարհին նայելու ընդունակությունն է, երբ տերևին նայելով անտառ են տեսնում, կաթիլ տեսնելիս օվկիանոս են պատկերացնում: Սա, հասկանալի է, իրականությունն օբյեկտիվորեն ընկալելու բնատուր կարողության իսպառ բացակայություն է, ինչը հատկապես ի հայտ է գալիս այն դեպքերում, երբ այդ իրականության մասին ինֆորմացիան սահմանափակ է, գիտելիքները` թերի:

 

Վերցնենք, օրինակ, երիտհանրապետական Միհրան Հակոբյանին: Այս երիտասարդ պատգամավորը հարցազրույց է տալիս լրագրողին և հայտարարում է, թե Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին մենք 20 հազար հեկտար տարածք ենք ազատագրել Նախիջևանի հատվածում: «Ոչ, մենք չունեցանք տարածքային կորուստներ, մենք այդ 800 հեկտարի նկատմամբ վերահսկողության խնդիր ունենք։ Ու եթե հիմա մենք սկսենք հեկտարներով հաշվել, ապա Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում 20 հազար հեկտարի չափ հողային ձեռքբերում ունենք Նախիջևանի հատվածում»,- պնդել է նա:


Աստված Միհրան Հակոբյանի ձայնը լսեր ու մենք իսկապես այդքան մեծ տարածքային նվաճումներ ունենայինք: Բայց եթե դա կա, ապա որտե՞ղ է այն, ինչո՞ւ չենք տեսնում: Ահա այսպես ապշած ու զարմացած լրագրողները կապ հաստատեցին պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ՝ պարզելու, թե ՀՀԿ-ականի ասածը որքանով է հավաստի: «Ժամանակին մենք պաշտոնական այդպիսի անդրադարձ ունեցել ենք: Այսքանը կարող եմ ասել»,- պատասխանել էր ՊՆ մամուլի խոսնակը: Եվ հիմա մեր ապշանք-զարմանքը պիտի կրկնապատկվի, որովհետև, որքան մեր հանրությանն է հայտնի, վերջին 1-2 տասնամյակների ընթացքում գոնե Նախիջևանի ուղղությամբ որևէ լուրջ մարտական գործողություն չի իրականացվել: Եվ ուրեմն ինչպե՞ս կարող էր 20 հազար հեկտարը լուռ ու աննկատ անցներ մեզ, իսկ ադրբեջանցիներն էլ նայեին դրան ու ոչինչ չասեին:


Մնում է միայն մեկ վարկած. այս մարդիկ պատկերացում չունեն, թե մեկ հեկտարն ինչքան է, իսկ 20 հազարի մասին խոսելն ավելորդ է: Զուտ համեմատության համար նշենք, որ, օրինակ, Աշտարակ քաղաքը զբաղեցնում է 7500 հեկտար: Այսինքն՝ մերոնք մոտ 3 հատ Աշտարակի չափ քաղաք են գրավել ու մեզ միայն հիմա են ասում, այն էլ Միհրան Հակոբյանի օգնությամբ: Իսկ եթե դա այդպես է, ապա մեր կառավարությունը լուրջ խնդիր ունի: Պիտի ապահովի այդ երեք անտեսանելի քաղաքների սոցիալական, տնտեսական և մշակութային զարգացումը իր սուղ միջոցների հաշվին:






Դիտումների քանակ 19843


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Խոսքի ազատության համար պայքարողները չեն սիրում խոսքի ազատություն

Խոսքի ազատության համար պայքարողները չեն սիրում խոսքի ազատություն

Հունվարի 9, 2019


Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորներ Արման Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը և Սամվել Ֆարմանյանը հ...

Պետք էր սխալ գտնել` գտան

Պետք էր սխալ գտնել` գտան

Ապրիլի 13, 2018


Ցանկացած ընկերություն կերազի բանակի հետ պայմանագիր ունենալ և նրան մատակարարել զինված ուժերի կարիքների համար օգտագործվող արտադրա...

Հայաստանը` «ռազմական» սկանդալի ակունքներում

Հայաստանը` «ռազմական» սկանդալի ակունքներում

Փետրվարի 2, 2018


Տեղեկությունն այն մասին, թե մայիսի 14-ից 25-ը Հայաստանում կանցկացվի Saber Guardian 2018 հրամանատարաշտաբային զորավարժությունը, ո...

Արծրունը քաշել է նախարարին

Արծրունը քաշել է նախարարին

Հունվարի 15, 2018


Հայ պաշտոնյաները Ֆեյսբուքում սեփական էջերը բացելիս համոզված են, որ դա հասարակության հետ թափանցիկ աշխատելու գրավականն է: Բայց ան...

Կեղծերն ընդդեմ իսկականների

Կեղծերն ընդդեմ իսկականների

Հունվարի 9, 2018


Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր տեղեկացրել է, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունո...

Նոր օլիգարխիկ զվարճանք` խաչքավորություն

Նոր օլիգարխիկ զվարճանք` խաչքավորություն

Հունվարի 8, 2018


ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վիրավորվել ու նեղացել է այն բանի համար, որ իր անմիջական շեֆի` պաշտպանության նախարար Վիգ...

Արծրունը Յոլչյանի տնվորը չէ

Արծրունը Յոլչյանի տնվորը չէ

Սեպտեմբերի 15, 2017


Մեկ-երկու օր առաջ լրատվամիջոցներից մեկը գրել էր ՀՀ Պն թիկունքի վարչության պետ Նորայր Յոլչյանի մասին: Ասվում էր, որ ՊՆ մատակարար...

Ադրբեջանական հեքիաթ Արծրունի համար

Ադրբեջանական հեքիաթ Արծրունի համար

Մայիսի 15, 2017


Այսօր Ադրբեջանի ՊՆ-ն օրվա երկրորդ կեսին մի հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում էր, թե իրենցհաջողվել է ոչնչացնել հայկական ...

Ալամ աշխարհի հավաստի Արծրուն Հովհաննիսյանը

Ալամ աշխարհի հավաստի Արծրուն Հովհաննիսյանը

Դեկտեմբերի 1, 2016


Այսօր՝ օրվա երկրորդ կեսից սոցիալական ցանցերում սկսեցին մեկը մյուսի ետևից գրառումներ հայտնվել, որ սահմանին իրավիճակը կտրուկ լարվ...

Շքերթին ատոմային ռումբը ինչո՞ւ չցուցադրվեց

Շքերթին ատոմային ռումբը ինչո՞ւ չցուցադրվեց

Սեպտեմբերի 23, 2016


Անկախության 25-ամյակին նվիրված ռազմական շքերթի տպավորությունը կարող էր միայն դրական հույզեր արթնացնել, եթե դրան չհաջորդեին մի շ...

Արծրունը՝ օլիգարխիկ բանակի հրամանատար

Արծրունը՝ օլիգարխիկ բանակի հրամանատար

Մայիսի 23, 2016


Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Երևանի պետական համալսարանի ուսանողների, «Մարտական ակումբի»...

Անցան Սասունցի Դավթի և եկան Ցռան Վերգոյի ժամանակները

Անցան Սասունցի Դավթի և եկան Ցռան Վերգոյի ժամանակները

Մայիսի 20, 2016
1

Օրերս մամուլում սկսվեց շրջանառվել, որ Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը մի աննախադեպ հերոսական քայլ է արել՝ ապրիլի 2-ին ...

Հայկազ Բաղմանյան. Ականջ+ ոտք +գլուխ= 8 հատ ՈւԱԶ

Հայկազ Բաղմանյան. Ականջ+ ոտք +գլուխ= 8 հատ ՈւԱԶ

Մայիսի 19, 2016
1

Ըստ շրջանառվող լուրերի` ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՌԴ-ում բնակվող մի քանի հայերի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակին նվեր ու...

Հայոց բանակը, Արմենչիկը և Երևանի վերնիսաժը

Հայոց բանակը, Արմենչիկը և Երևանի վերնիսաժը

Մայիսի 18, 2016


ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջում օգտատերերից մեկը տեղադրել է լուսանկար, որտեղ պ...

Տղան բոլորովին իրեն կորցրել է

Տղան բոլորովին իրեն կորցրել է

Մայիսի 3, 2016
11

Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին «զվյոզդը» տարել է: Պատերազմական օրերին մի քանի օր հանրության ուշադրո...

ՊՆ-ն պարտվեց սոցցանցի մարտադաշտում

ՊՆ-ն պարտվեց սոցցանցի մարտադաշտում

Ապրիլի 30, 2016
2

Միայն սոցիալապես անապահով ընտանիքների զավակներին առաջին գիծ ուղարկելու շուրջ խոսակցություններն ու դժգոհությունները չեն հանդարտվ...

Դասալիքները բարձր ճնշում կունենան

Դասալիքները բարձր ճնշում կունենան

Ապրիլի 26, 2016


Այսօր Երևանի պետական համալսարանում «Հայաստանի և Ադրբեջանի ռազմամթերքի համեմատականը» խորագրով դասախոսություն էր կարդում ՀՀ պաշտպ...

Գիտեի՞ք որ…
13.06.2019 | 18:59


Գիտեի՞ք որ…

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ