Տիեզերական խայտառակություն

Կլիմաքսն է շրջում Եվրոպայում

Մարտի 20, 2018
Կլիմաքսն է շրջում Եվրոպայում

Օսկան Քոչարյան


«Մի ուրվական է շրջում Եվրոպայում ՝ կոմունիզմի ուրվականը»,- գրում էր գիտական կոմունիզմի հիմնադիրը։ Խորանալով նրա խոսքերի մեջ՝ կարելի է ասել, որ այսօր էլ Եվրոպայում մի ուրվական է շրջում, միայն թե, ավաղ, արդեն ոչ թե կոմունիզմի, այլ կլիմաքսի ուրվականը, ինչը, համաձայնենք, սպառնալիք է մայրցամաքի համար։ Ինչո՞ւ ենք հանգում այսքան անմխիթարական եզրակացությունների մայրցամաքի ապագայի վերաբերյալ։ Դիտարկենք եվրոպական ապագայի ողբերգությունը վերջերս տեղի ունեցած քաղաքական սկանդալի օրինակով։


Եվ այսպես, 2018թ. մարտի 4-ին Մեծ Բրիտանիայում իբր ինչ-որ գազով թունավորվեցին ԳՀՎ (ГРУ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը՝ Յուլյան։ Ասում են, թե կողքից էլի մարդիկ են տուժել։ Պատահարից անմիջապես հետո Մեծ Բրիտանիան իր սպասյակների միջոցով պատասխանատվությունը դրեց Մոսկվայի վրա, ինչպեսև մեկ այլ վիժվածքի՝ Բորիս Բերեզովսկու ներքինի՝ եվնուխ Լիտվինենկոյի պարագայում էր, որը մահացել էր պոլոնիումից։ Առհասարակ, նորմալ աշխարհում ընդունված է ինտուիտիվ կերպով հանցագործության մեղավոր համարել նրան, ով ավելի շատ է շահել հանցագործությունից։ Սակայն այս երկաթյա տրամաբանությունն արդեն վաղուց չի գործում արևմտյան քաղաքական գործիչների՝ ռուսատյացությամբ վարակված ուղեղներում։ Ինչո՞ւ պետք է Պուտինը սպաներ պրն Սկրիպալին։ Հիշեցնենք, որ 2004թ. Սկրիպալը ձերբակալվել էր և դատապարտվել 13 տարվա ազատազրկման հօգուտ Մեծ Բրիտանիայի լրտեսության համար։ 2010-ին Ռուսաստանի նախագահը նրան ներում շնորհեց և փոխանակեց ռուս մի շարք հետախույզների հետ, որոնք դատապարտվել էին Արևմուտքում։ Պրն Սկրիպալն անկեղծորեն ընդունեց կատարած հանցանքը, ինչով կարող էր օգնեց հետաքննությանը և թեթև դատավճիռ ստացավ։ Այսինքն՝ պրն Սկրիպալը ազատ արձակվելու պահին արդեն խփված խաղաթուղթ էր, որը ոչ մի հետաքրքրություն չէր ներկայացնում Ռուսաստանի ղեկավարության համար. նա Ռուսաստանին առավելագույն վնաս հասցրեց և բերեց առավելագույն օգուտ՝ համագործակցելով հետաքննության հետ։ Հետևաբար, որևէ իմաստ չկար այն բանում, որ Պուտինը վերացներ Սկրիպալին։ Բացի այդ, եթե Սկրիպալը Պուտինի կոկորդում մնացած ոսկոր լիներ, ապա նրան կարելի էր վերացնել անաղմուկ և, իհարկե, սուսուփուս։ Ոչ մի տրամաբանություն չտեսանք նաև Ռուսաստանին Լիտվինենկոյի սպանության մեջ մեղադրանքներում։ Ինչո՞ւ պետք է Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը վերացներ Բերեզովսկու աշխատակցին, երբ ինքը՝ Բերեզովսկին, իրենից ոչ մի արժեքավոր բան չէր ներկայացնում, որ արժանի լիներ ֆիզիկական ոչնչացման։ Ի դեպ, արդեն Բորիս Աբրամովիչի մահվանից հետո Ռուսաստանի հասցեին կշտամբանքներ չհնչեցին։ Հավանաբար այն պատճառով, որ դա արդեն չափից ավելի ծիծաղելի կլիներ։ Հիշեցնենք, որ Բորիս Բերեզովսկին իբր կախվել էր այն բանից հետո, երբ Պուտինին հուզիչ նամակ էր գրել՝ ներողություն և Ռուսաստան վերադառնալու թույլտվություն խնդրելով։ Դե, ինչպե՞ս կարող էին դա թույլ տալ բրիտանական հատուկ ծառայությունները, որոնց հետ Բերեզովսկին համագործակցել էր 15 տարի և նրանց մասին շատ բան գիտեր։ Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են...


Ինչպես տեսնում ենք, ոչ Լիտվինենկոյի մահը, ոչ «Նովիչոկ» գազով Սերգեյ Սկրիպալի թունավորումը չէին կարող մտնել Ռուսաստանի Դաշնության և նրա քաղաքական ղեկավարության շահերի ցանկում։ Բնականաբար, դա հայտնի է նաև արևմտյան առաջնորդներին, ինչը չխանգարեց նրանց միջադեպի առաջին իսկ րոպեներից մեղադրել Ռուսաստանին։ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ բավական առաջացած տարիքի այդ տիկինը, որը տառապում է շաքարախտով և դույլերով ինսուլին է սրսկվում, Ռուսաստանին վերջնագիր էր ներկայացրել՝ 24 ժամվա մեջ ապացուցել, որ Ռուսաստանը կապ չունի թունավորման հետ։ Սա արդեն մարազմատիկ նոնսենս է։ Նշենք, որ անմեղության կանխավարկածն աշխարհում դեռևս ոչ ոք չի վերացրել, աշխարհում ընդունված է հակառակը. ոչ թե կասկածյալը պետք է ապացուցի իր անմեղությունը, այլ մեղադրողնն է պարտավոր ներկայացնել նրա մեղքի ապացույցները։ Բայց համաշխարհային դեմոկրատիայի բնօրրանում, ինչպես տեսնում ենք, մոռացել են իրավունքի և բարոյականության այս հիմնարար, անկյունաքարային սկզբունքի մասին։ Ինչպես տեսնում ենք, արևմտաեվրոպացիների իրավագիտակցությունն աթրոֆիայի է ենթարկվել։


Բրիտանացի իր գործընկերոջից հետ չի մնացել նաև եվրագեղեցկուհի Անգելա Մերկելը, որը Ռուսաստանից պահանջել է ապացույցներ ներկայացնել Սկրիպալի թունավորման մեջ մասնակցություն չունենալու վերաբերյալ։ Ինչին ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է, որ Մոսկվան չպետք է ապացուցի հանցագործությանն իր մասնակից չլինելը, դա հակասում է իրավունքի հիմնական հասկացողությանը։ Դե, իսկ երեկ Պեսկովը Մեծ Բրիտանիային և նրա դաշնակիցներին ընտրության առջև կանգնեցրեց. կամ անգլիացիները ապացույցներ են ներկայացնում, որ Ռուսաստանի ղեկավարությունը մասնակից է Սկրիպալի թունավորմանը, կամ ներողություն են խնդրում։


Եվրոպայում ուրիշ էլ ե՞րբ են եվրոպացի առաջնորդներն այսքան դեգեներատ հայտարարություններ արել։ Ուրիշ էլ որտե՞ղ (և ե՞րբ) են աշխարհում մարդուց պահանջել, որ ապացուցի, թե Մոսկվայում լինելով որևէ մեկին չի պայթեցրել արդյոք Ավստրալիայում կամ Ֆրանսիայում։ Ո՛չ մի տեղ և երբե՛ք։ Դա հնարավոր է լոկ այսօրվա Եվրոպայում, այսօրվա արևմտյան աշխարհում, որն այլասերված ու աթրոֆիայի է ենթարկված փոքրամասնությունների պաշտամունքով, ռուսատյացությամբ և այլ ստորություններով։ Այո, Ռուսաստանն այսօր քանդում է ԱՄՆ-ի և նրա վասալների հաստատած աշխարհակարգը՝ հետևելով իր շահերին։ Եվ այդ արգավանդ աշխարհի փլուզումը ոչ մի կերպ չեն կարողանում մարսել ամերիկյան և եվրոպական էլիտաները։ Եվ հենց այս կերպ է ֆիզիոլոգիական կլիմաքսը անցնում գիտակցական կլիմաքսի վիճակի։ Իսկ այդ փոխակերպման պրոցեսն ընթանում է հարթ, քանի որ հանձինս Թերեզա Մեյի և Անգելա Մերկելի՝ ՌԴ նախագահի ամենաանմեղսունակ ընդդիմախոսների, մենք գործ ունենք հետկլիմաքսային տարիքի տիկնանց հետ։


Սպասենք տականք Սկրիպալի դեմ մահափորձի «բրիտանական հետաքննության» արդյունքներին և Դմիտրի Պեսկովի վերջնագրին տրվելքի արձագանքին։ Չափազանց հետաքրքիր է, թե ինչ կասեն արևմտյան աշխարհի բարձրաստիճան տիկնայք, ինչ անմիտ տխմարություն դուրս կտան այս անգամ։


Հետգրություն


Թերեզա Մեյը չէր կարող զսպել իրեն, որ պատժամիջոցների չդիմի։ Նա կարգադրել է արտաքսել ռուսաստանցի 23 դիվանագետի։ Քնքուշ հոգու խորքում նա, իհարկե, հավասար պատասխան արձագանք էր ակնկալում, բայց, ինչպես միշտ, չկարողացավ գուշակել պուտինյան պատասխանը. Ռուսաստանի Դաշնությունն արտաքսեց բրիտանացի 23 դիվանագետի՝ գումարած այն, որ փակեց Բրիտանական խորհուրդը (Մի-6-ի որջը, բրիտանական հետախուզությունը փաստորեն զրկվեց իր գործակալների մեծ մասից), ինչպես նաև չեղարկեց Պետերբուրգում բրիտանական գլխավոր հյուպատոսության բացմանը տված համաձայնությունը։ Դե ուրեմն, ո՞վ ավելի շատ տուժեց բրիտանական ղեկավարության կլիմակտերիկ բնույթի նոպայի արդյունքում։






Դիտումների քանակ 60196


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Փոխկապակցված

Երկու անգամ` նույն ցեխի մեջ

Երկու անգամ` նույն ցեխի մեջ

Մարտի 29, 2018


Արևմուտքի կողմից հրահրված ցնդաբանական հակառուսական հիստերիային միանում է նաև Վրաստանը։ Ավելի ճիշտ՝ Վրաստանին միացնում են։ Մեծ Բ...

Գժության համաճարակն Արևմուտքում թունդ վիճակում է

Գժության համաճարակն Արևմուտքում թունդ վիճակում է

Մարտի 29, 2018


Նախկին երկակի լրտես Սերգեյ Սկրիպալի սադրիչ թունավորումից հետո Արևմուտքում ծավալված հակառուսական հիստերիան անողոքաբար դուրս է գա...

Գժության համաճարակը սպառնում է ԵՄ-ին

Գժության համաճարակը սպառնում է ԵՄ-ին

Մարտի 23, 2018


Անգլիական Սոլսբերի քաղաքում մարտի 4-ին իբր թունավորված Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր գործը եվրամիութենական պտույտներ է ընդունում։...

Նույն թեմայով

Աշխատում է Փաշինյանը, հիանում է Աշոտյանը

Աշխատում է Փաշինյանը, հիանում է Աշոտյանը

Սեպտեմբերի 18, 2019


Քանի որ Հայաստանի վարչապետն ի պաշտոնե պիտի զբաղվի արտաքին քաղաքականությամբ, իսկ ՀՀ վարչապետ այսօր աշխատում է ժողովրդի վարչապետ ...

Ինչպես թեթևացնել Սորոս Ջորջի գործը Հայաստանում

Ինչպես թեթևացնել Սորոս Ջորջի գործը Հայաստանում

Սեպտեմբերի 10, 2019


Կարծում եմ, ինձ հաջողվել է հայտնաբերել Հայաստանում միասեռականության տարածման և ԼԳԲՏ հանրույթի նշանակության բարձրացման ամենաէֆեկ...

Գիժ թուրքը կդառնա Մեծ Բրիտանիայի վարչապետ

Գիժ թուրքը կդառնա Մեծ Բրիտանիայի վարչապետ

Հուլիսի 23, 2019


Հայ լիբերալներին, Սորոսի և այլ բոզերի վաստակներին ուրախացնենք՝ հիշեցնելով, որ Բորիս Ջոնսոնը էթնիկ թուրք է, նշանակում է՝ կվարի հ...

Բրիտանացի նավաստիները վտանգավոր են

Բրիտանացի նավաստիները վտանգավոր են

Ապրիլի 16, 2019


Հետաքրքիր լուր են հաղորդում համաշխարհային ԶԼՄ-ները. Մեծ Բրիտանիայի Talent ատոմային սուզանավի յոթ նավաստի ձախողել է Հյուսիսային ...

Փաշինյանի ընտրազանգվածն ո՛ւր է, որ հասնի նորբրիտանական արժեքներին

Փաշինյանի ընտրազանգվածն ո՛ւր է, որ հասնի նորբրիտանական արժեքներին

Մարտի 13, 2019


Մինչ հայերի մի մասը հաջողությամբ առաջ է շարժվում լուրջ սրտանոթային հիվանդությունների ձեռքբերման գործում, մյուս մասն ուրախանում ...

Իդիոտիզմը որպես միջազգային քաղաքականության հիմք

Իդիոտիզմը որպես միջազգային քաղաքականության հիմք

Փետրվարի 25, 2019


Սլովենական միջազգային EXFOR. SI տեղեկատվական գործակալությունն այսօր հանդես է եկել մեկնաբանությամբ՝ «Իդիոտիզմը որպես միջազգային ...

Թագուհին պատմական հայտնագործություններ է անում

Թագուհին պատմական հայտնագործություններ է անում

Սեպտեմբերի 21, 2018


Փաշինյան Նիկոլին անկախության խայտառակ տոնի առթիվ շնորհավորել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը: Ուղերձում ասված է. «Շա...

Անգլո-ֆրանս-ամերիկյան համատեղ սխրանքը

Անգլո-ֆրանս-ամերիկյան համատեղ սխրանքը

Ապրիլի 14, 2018


Կատարվե՛ց։ Միացյալ Նահանգներն իր մերձավոր դաշնակից-վասալների հետ այսօր գիշեր իրականացրեց հերթական «արդարադատության ակտը» Սիրիայ...

Երկու անգամ` նույն ցեխի մեջ

Երկու անգամ` նույն ցեխի մեջ

Մարտի 29, 2018


Արևմուտքի կողմից հրահրված ցնդաբանական հակառուսական հիստերիային միանում է նաև Վրաստանը։ Ավելի ճիշտ՝ Վրաստանին միացնում են։ Մեծ Բ...

Գժության համաճարակն Արևմուտքում թունդ վիճակում է

Գժության համաճարակն Արևմուտքում թունդ վիճակում է

Մարտի 29, 2018


Նախկին երկակի լրտես Սերգեյ Սկրիպալի սադրիչ թունավորումից հետո Արևմուտքում ծավալված հակառուսական հիստերիան անողոքաբար դուրս է գա...

Գժության համաճարակը սպառնում է ԵՄ-ին

Գժության համաճարակը սպառնում է ԵՄ-ին

Մարտի 23, 2018


Անգլիական Սոլսբերի քաղաքում մարտի 4-ին իբր թունավորված Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր գործը եվրամիութենական պտույտներ է ընդունում։...

Արևմուտքն իր սադրանքներով ստուգում է Ռուսաստանի՝ պատերազմին պատրաստ լինելը

Արևմուտքն իր սադրանքներով ստուգում է Ռուսաստանի՝ պատերազմին պատրաստ լինելը

Մարտի 22, 2018


Երկրագնդում ավելի մեծ սպառնալիք չկա, քան Վաշինգտոնն է։ Երկիր մոլորակի վրա կյանքը ոչնչացնելու Վաշինգտոնի վճռականության զսպումը ա...

Անհայտ կենդանիների ազատամտությունը

Անհայտ կենդանիների ազատամտությունը

Հունվարի 10, 2018


Կար ժամանակ, երբ ազատամտությունը հրաշալի բառ էր: Բայց հետզհետե այն նույնացավ այլասերվածության հետ, և այսօր Հայաստանում բազում «...

Եվրագեղեցկուհի Մերկել. խելքի՞, թե՞ բարոյականության անկում

Եվրագեղեցկուհի Մերկել. խելքի՞, թե՞ բարոյականության անկում

Սեպտեմբերի 10, 2017


Եվրագեղեցկուհի Անգելա Մերկելը, որը Գերմանիայի կանցլեր է աշխատում, ոչ մի կերպ չի կարողանում հաշտվել Ուկրաինայի կողմից Ղրիմը կորց...

Չարլզի երազանքը տամպոն լինելն է

Չարլզի երազանքը տամպոն լինելն է

Սեպտեմբերի 1, 2017


Երեկ առաջադեմ համաշխարհային հանրությունը նշում էր տխուր տարեթիվ՝ արքայադուստր Դիանայի զոհվելու 20-րդ տարելիցը։ Արքայադուստրը ավ...

Ռասիզմ Ռուսաստանում ըստ անգլիացիների

Ռասիզմ Ռուսաստանում ըստ անգլիացիների

Ապրիլի 27, 2017


Բրիտանական The Sun պարբերականը տեսանյութ է հրապարակել Կիևի «Դինամոյի» և Դոնեցկի «Շախտյորի» միջև ֆուտբոլային հանդիպման ժամանակ տ...

Դոնալդ Թրամփը՝ Անգելա Մերկելին. աղյուս գնիր

Դոնալդ Թրամփը՝ Անգելա Մերկելին. աղյուս գնիր

Մարտի 26, 2017


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից պահանջել է 375 մլրդ դոլար այն քայլերի համար, որոնք ՆԱՏՕ-ն ձեռնարկե...

Գերմանական պարեր Հայկական ցեղասպանության շուրջ. նոր հարված Անգելա Մերկելի վարկանիշին

Գերմանական պարեր Հայկական ցեղասպանության շուրջ. նոր հարված Անգելա Մերկելի վարկանիշին

Սեպտեմբերի 3, 2016


2016թ. սեպտեմբերի 2-ին գերմանական ԶԼՄ-ների նորությունների թոփերում նորից նշվում էր այսպես կոչված «հայկական բանաձևի» մասին։ Հիշե...

Դեպի գերեզման սլանալու առիթով

Դեպի գերեզման սլանալու առիթով

Հունիսի 27, 2016


Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ բրիտանական հանրաքվեն դրեց պատմության մեջ պետությունների այդ խոշորագույն միավորման վերջի ...

Քեմերոնը 3000 թվականի Թուրքիայի մասին

Քեմերոնը 3000 թվականի Թուրքիայի մասին

Մայիսի 22, 2016


Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ուրախացրել է ՆԱՏՕ գծով դաշնակցին՝ Թուրքական Հանրապետությանը, տեղեկացնելով, որ Թուրքիան ԵՄ...

Marzpeto-degenerato
30.09.2019 | 21:49


Marzpeto-degenerato

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նվեր Փաշինյան Նիկոլը
Հոկտեմբերի 18, 2019


Նվեր Փաշինյան Նիկոլը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ