Սովորական խայտառակություն

Իսկ ո՞վ է վերահսկում «Ժառանգությանը»

Մարտի 15, 2018
Իսկ ո՞վ է վերահսկում «Ժառանգությանը»

Վերջին օրերի ընթացքում երկրորդ անգամ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարում է, թե հայաստանյան կուսակցությունների մեծ մասը վերահսկվում են Բաղրամյան 26-ի կողմից: Իսկ եթե մարդը անհրաժեշտություն է զգում կրկնվելու, ապա, ինչպես ասում են, լեզվի տակ մի բան կա, որ անպայման ցանկանում է ասել: Բայց ի՞նչ կա ներկա պահին Մարտիրոսյանի լեզվի տակ: Մեծ հաշվով` ոչ մի արժեքավոր բան կամ հավանաբար փշի կտոր, որ ծակում է նրան և լուրջ անհանգստություն է պատճառում:


Արմեն Մարտիրոսյանն ինքն էլ դեռ չգիտի, թե ինչու է նման բան ասում: Օրինակ, նա պնդում է, որ ներկայիս խորհրդարանն ամբողջովին Սերժ Սարգսյանի ձևավորած խորհրդարանն է, իսկ քաղաքական ուժերի ընդամենը 10 տոկոսն է, որ դեռ կարողանում է լինել անկախ նախագահական նստավայրի ազդեցությունից:


«Ժառանգության» վարչության նախագահի այս հետաքրքրական վիճակագրական տեղեկությունները գոնե մի փոքր արժեքավոր կլինեին, եթե նա համարձակություն ունենար թեկուզ մեկ անուն հնչեցնելու: Բայց նա ոչինչ չի ասում, և սա արդեն ոչ թե քաջության խնդիր է, այլ դատարկախոսության: Նույն հաջողությամբ յուրաքանչյուրին կարելի է նման մեղադրանք ներկայացնել: Հենց նույն Արմեն Մարտիրոսյանի մասին կարելի է ասել, թե իբր նա ծառայում է Ադրբեջանին: Դե թող գնա ու ապացուցի, որ դա այդպես չէ:


Բայց «Ժառանգության» մասին նման զրպարտանք հնչեցնելու կարիք չկա, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանի ստեղծած ուժը իր պորտալարը թողել է բոլորովին այլ վայրում: Սրա առնչությամբ նույն Մարտիրոսյանն ասում է, որ իշխանության վերահսկողությունը կկոտրվի այն դեպքում, երբ ազատ քաղաքական դաշտ, ազատ ֆինանսական միջոցներ լինեն: Ու քանի որ նրա պնդմամբ, «Ժառանգությունը» դուրս է Բաղրամյան 26-ի հսկողությունից, ուրեմն ունի ինչպես «ազատ» ֆինանսական միջոցներ, այնպես էլ մեկ ուրիշ վերահսկիչ, որի ականջները ժամանակ առ ժամանակ նշմարվում են շատ հեռվից, օվկիանոսի ջրերի համայնապատկերի վրա:






Դիտումների քանակ 14408


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ընտրակաշառքները կատարելագործվում են Նոր Հայաստանում

Ընտրակաշառքները կատարելագործվում են Նոր Հայաստանում

Սեպտեմբերի 6, 2018


«Ժառանգություն» կուսակցության ղեկավար, հպարտ ապարանցի Արմեն Մարտիրոսյանն ընտրակաշառքի դեպքեր է հայտնաբերել ու արձանագրել: Սա այ...

Րաֆֆին Նիկոլի հաճախորդն է

Րաֆֆին Նիկոլի հաճախորդն է

Հունիսի 1, 2018


«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը սրտի անհուն տագնապով է հետևում այն ամենին, ինչ այսօր կատարվում է երկր...

Նիկոլը փոխում է շրջապատը

Նիկոլը փոխում է շրջապատը

Ապրիլի 24, 2018


Այսօր ժամը 15.00-ին Հանրապետության հրապարակից մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի համակիրների երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք: Բազմությ...

Նիկոլի հարսանիքի ծափ տվողները

Նիկոլի հարսանիքի ծափ տվողները

Ապրիլի 2, 2018


Ինչպես հայտնի է, «Հանուն Հայաստան պետության» ճակատն ապրիլի 9-ից հանրահավաքներ է անցկացնելու Ազատության հրապարակում՝ ընդդեմ Սերժ...

Անուղեցույցն ու անդրոշակը

Անուղեցույցն ու անդրոշակը

Մարտի 30, 2018


«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամներն այսօր կրկին զավթել էին Ազատության հրապարակը, և նրանց նոսր շարքերում կարելի էր տեսն...

Շառից-փորձանքից հեռու

Շառից-փորձանքից հեռու

Մարտի 29, 2018


Երկիրն իր բանուգործը թողած՝ նստել, կռահումներ է անում` Սեյրան Օհանյանն ու Արմեն Մարտիրոսյանը հանդիպե՞լ են, թե՞ ոչ, կարծես այդ պ...

Թեկուզ իրար սպանեն

Թեկուզ իրար սպանեն

Մարտի 20, 2018


Երևանի ավագանու երեկվա նիստում «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ցայտնոտի մեջ էր հայտնվել ու աջուձախ մեղ...

Թասիբի մեռածները

Թասիբի մեռածները

Մարտի 9, 2018


Զարուհին չի սիրում Նիկոլին: Նիկոլը չի սիրում ՀԱԿ-ին: «Սասնա ծռերը» չի սիրում Նիկոլին: «Ժառանգությունը» ոչ մեկին չի սիրում: Բայց...

Բարի խորհուրդների կուսակցությունը

Բարի խորհուրդների կուսակցությունը

Հունվարի 25, 2018


Ընդդիմադիր գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Հայաստան վերադարձից հետո «Ժառանգություն» կուսակցությունը վարչության նիստ էր հրավիրել. օր...

Րաֆֆին ծաղրում է յուրայիններին

Րաֆֆին ծաղրում է յուրայիններին

Հունվարի 12, 2018


Օրերս Հայաստան է վերադարձել «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս երթևեկը Հովհաննիսյանի կենցաղում դարձ...

Րաֆֆիի օրինակը վարակիչ է

Րաֆֆիի օրինակը վարակիչ է

Հունվարի 10, 2018


«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, որը վերջին ամիսներին փորձում է իր անձի մեջ մարմնավորել ողջ կուսակց...

Հայրիկյանի ի՞նչն է ողջունում

Հայրիկյանի ի՞նչն է ողջունում

Նոյեմբերի 22, 2017


ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կրակն է ընկել իր նախաձեռնության ձեռքը և ստիպված ասում է, թե շարունակում է հացադուլը` ԿԸՀ-ից պահ...

«Ժառանգությունը» նույնպես փող է ուզում

«Ժառանգությունը» նույնպես փող է ուզում

Նոյեմբերի 16, 2017


Դժվար է միանշանակ ասել` որքանո՞վ է ճիշտ, որ պետությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում քաղաքական ուժերին, ամեն դեպքում Հ...

«Ժառանգության» ռացիոնալիզմը

«Ժառանգության» ռացիոնալիզմը

Հոկտեմբերի 7, 2017


Նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններին «Ժառանգություն» կուսակցությունը չի մասնակցելու: Թե ինչու` այդ հարցի պատասխանը հեշտ է գտնել....

Չեկածներն ավելի շատ էին, քան եկածները

Չեկածներն ավելի շատ էին, քան եկածները

Սեպտեմբերի 22, 2017


«Ժառանգություն» կուսակցությունն այսօր նշում էր իր հիմնադրման 15-ամյակը: Րաֆֆի Հովհաննիսյանն այս անգամ գտնվել է, ավելի ճիշտ, ինք...

Համաձայն են, բայց համաձայն չեն

Համաձայն են, բայց համաձայն չեն

Սեպտեմբերի 9, 2017


Այն պահից ի վեր, երբ «Ելք» դաշինքը հրապարակ նետեց ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնություն սկսելու առաջարկը, թեման վերստին շրջանառու ...

Քանի՞ հատ «Ժառանգություն» կա

Քանի՞ հատ «Ժառանգություն» կա

Սեպտեմբերի 4, 2017


Օրերս «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստ է հրավիրվել, որի արդյունքում քննարկվել են կուսակցության գործունեության հետ ...

Ոտքից կաղ, բայց ճամփա գնացող

Ոտքից կաղ, բայց ճամփա գնացող

Հուլիսի 21, 2017


«Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու առաջարկի գնահատական տալն ավելորդ ենք համարում: ...

Րաֆֆին չվեց տաք երկրներ

Րաֆֆին չվեց տաք երկրներ

Հուլիսի 7, 2017


Րաֆֆին նորից թռավ: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ԱՄՆ-ից եկավ Հայաստան, համագումար հրավիրեց, բոլոր ...

Ժառանգված շատակերություն

Ժառանգված շատակերություն

Հունիսի 30, 2017


«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման էր եկել հետհամագումարյան նորություննե...

ԵՊՀ-ին քիչ մնաց
27.06.2019 | 12:39


ԵՊՀ-ին քիչ մնաց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ