Սովորական խայտառակություն

Բա ե՞րբ ենք կախելու Արուսիկին

Մարտի 14, 2018
Բա ե՞րբ ենք կախելու Արուսիկին

Քոչար Օսկանյան

 

Հանրային հեռուստաընկերության «Լավ երեկո» հաղորդաշարի վերջին թողարկումը տակնուվրա է արել ամբողջ երկիրը` վերևից ներքև: Նախ` հաղորդավարները ծաղրալից տոնով են զրուցել գեղեցկության մրցույթի հաղթողի հետ, իսկ հետո լրագրողուհի Արուսիկ Տիգրանյանը մի ռեպորտաժ է ներկայացրել կանանց գաղութից, որտեղ նրա հումորային երանգավորումները, մեղմ ասած, չափն անցել են: Հավանաբար դեռ անփորձ է, ինչ հանձնարարել են, գնացել դա էլ արել է և ընկել է կրակը: Հիմա մի ամբողջ հանրապետություն` մեծից փոքր, պահանջում են կախել, այրել, քառատել Արուսիկին, քանի որ նա ոտնահարել է մարդկանց արժանապատվությունը և իրավունքները: Սրա մասին են խոսում էլ նախարար, էլ մարդու իրավունքների պաշտպան, էլ Հ1-ի ղեկավարությունը, էլ չինովնիկներ, ակտիվիստներ, մտավորականներ, քաղաքական գործիչներ և նույնիսկ մի կին` ատամնատեխնիկ: Կարծես երկրում ուրիշ բան ու գործ չկար, միայն Արուսիկի խնդիրն էր:


Լավ, թող լինի ձեր ասածը: Բայց մինչ ցախը կհավաքենք, որ Արուսիկին խորովելու կրակը վառենք, այդ ընթացքում մի պահ ձեր շուրջը նայեք: Իսկ ձեզնից ո՞ր մեկը Արուսիկ չէ: Եթերի՞ց եք դժգոհ: Ամբողջ հայկական եթերը մինչև կոկորդը լի է գարշանքով, ցինիզմով, անբարոյականությամբ, կեղծիքով, էժանագին արվեստով: Մինչև հիմա քանիսի՞ դատաստանն եք պահանջել: Հենց միայն «Կիսաբաց լուսամուտներ» կոչվող հաղորդման մեկ թողարկման ընթացքում ավելի շատ անասնական գրգիռներ, վիրավորանք, փողոցային վարք ու խոսք է հեռարձակվում, քան Արուսիկ Տիգրանյանը կհասցներ իր ողջ կյանքի ընթացքում: Բա դրանց հաշվեհարդարն ինչո՞ւ չեք պահանջում:


Ավելի վերև բարձրանանք: Ազգային ժողովի մեկ նստաշրջանի ժամանակ հնչող վիրավորանքները, հայհոյանքները, սպառնալիքները, կոպտությունն իր ծավալներով տասնապատիկ ավելին են, քան Արուսիկի ռեպորտաժը: Հայաստանի դատարաններում մեկ ժամվա ընթացքում ավելի շատ իրավունք ու արժանապատվություն է սպանվում, քան «Լավ երեկոյի» տաղավարում: Սրանց համեմատության եզրերը որտե՞ղ են:


Այո, Արուսիկը տգեղ բան է արել: Դա տեսանք ու հասկացանք: Սակայն եթե ազնիվն ու արդարադատը դուք եք, ապա ձեր կոկորդներից դուրս եկող աղաղակը մի քիչ էլ պահեք մյուս, ավելի վտանգավոր դրսևորումների համար: Թե չէ մեզնից ո՞ր մեկը չգիտի, որ Հ1-ը վաղուց ձեռքից գնացել է ու իր ցածրակարգ, էժանագին շոուների ռեյթինգն ապահովելու համար ինչպես կարող է փչացնել մի մատ երեխաներին` նրանց բարձրախոս տրամադրելով և պահանջելով լկտիություն բերել` ցուցադրելու համար:

 






Դիտումների քանակ 19399


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ելակներ նախարարի համար

Ելակներ նախարարի համար

Մարտի 16, 2018


Օրերս, երբ մեծ աղմուկ բարձրացավ կանանց գաղութում Հ1-ի լրագրողուհու http://shame.am/news/view/65755.html պատրաստած ռեպորտաժի շու...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ