Ազգային խայտառակություն

Թշնամու ազատությունը ո՞րն է

Մարտի 11, 2018
Թշնամու ազատությունը ո՞րն է

Առաջին անգամը չէ, որ ահազանգ է հնչեցվում Հայաստանում վտանգավոր աղանդավորական կառույցների կազմաքանդիչ գործունեության մասին, և պահանջ է դրվում կանոնակարգել դրանց դրսևորումների դաշտը կամ ընդհանրապես արգելել, ինչպես արդեն վարվել են մի քանի երկրներում: Խոսքն առաջին հերթին Եհովայի վկաների մասին է, որոնք պատիժ են դարձել մեր երկրի գլխին, սակայն շարունակում են պահպանել իրենց ակտիվությունը, իսկ որոշ դեպքերում էլ նույնիսկ եղանակ են թելադրում:


Նման մի փաստ էլ արձանագրվեց օրերս: ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի հերթական վճիռը կայացրեց: Համաձայն դրա, ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ-ի`«Ադյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում 4 դիմումատուներից յուրաքանչյուրին վճարել 12 հազար եվրոյին համարժեք դրամ: Այսինքն` ընդհանուր առմամբ 48 հազար եվրո` վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Սա նշանակում է, որ ՄԻԵԴ-ը միաձայն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի` մտքի, խղճի և կրոնի ազատության խախտում: Իսկ գործը վերաբերում է չորս Եհովայի վկաների, ովքեր 2011թ. դատապարտվել էին` իրենց կրոնական համոզմունքների պատճառով ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար:


Համաձայնեք, որ ձևակերպումը խիստ յուրահատուկ է` «Իրենց կրոնական համոզմունքների պատճառով»: Իրենց կրոնական համոզմունքների պատճառով կարելի է հրաժարվել ցանկացած բանից, բոլոր կարգի պարտավորություններից ու պատասխանատվություններից, իսկ Եվրոպական դատարանն էլ ոչ միայն դա կխրախուսի, այլև նույնիսկ հատուցման գումար կպոկի պետությունից: Եվ այս բարձրթողի վիճակը դեռ երկար պիտի շարունակվի, քանի դեռ մեր երկրի պատկան մարմինները խնդրի վերջնական լուծում չեն տվել ու չեն փակել այն բոլոր դռները, որտեղից ներս է թափանցում աղանդավորական ախտը:


Այս իմաստով իրոք անհասկանալի է մեր երկրի որդեգրած դիրքորոշումը: Եթե դու միջազգային պարտավորություններ ես ստանձնել և քո օրենսդրությունը համապատասխանեցրել ես դրան, ուրեմն բարի եղիր կատարել այդ պարտավորությունները և չմեղադրել ուրիշներին: Բայց եթե երկիրդ պատերազմի մեջ է, եթե զինվորական ծառայության պարտադիր պայման կա բոլորի համար և առաջնորդվում ես այդ հրամայական անհրաժեշտությամբ, ուրեմն ոտքերդ վերմակիդ չափով պարզիր և Արևմուտքի գործընկերներիդ բացատրիր, որ այս խաղի կանոնները մեզ համար չեն, որ խղճի և կրոնի ազատության մեր պատկերացումները չեն ենթադրում, որ այդ ազատությունները պիտի հարվածեն երկրի անվտանգությանը: Բացատրիր նաև, որ թեև շատ հյուրընկալ ազգ ենք, սակայն չենք ուզում մեր տուն թողնել նրան, ով գալիս է այդ տունն ապականելու կամ ոտնատակ տալու: Թե չէ սեփական երկրիս մեջ թշնամու ազատությունը ո՞րն է:






Դիտումների քանակ 34651


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլի առաջին միջազգային խայտառակությունը

Փաշինյան Նիկոլի առաջին միջազգային խայտառակությունը

Հունվարի 18, 2019


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունվարի 17-ին, 39-րդ կանոնի համաձայն, որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյ...

Լակոտակրատիան փորձում է չխայտառակվել

Լակոտակրատիան փորձում է չխայտառակվել

Հունվարի 8, 2019


Պարզվում է, լակոտությունը չի բացառում նամուսն ընդհանրապես (բացառելը բացառում է, բայց ոչ ամբողջությամբ, ինչպես ցույց են տալիս հա...

Լակոտության արձագանքը հասավ Ստրասբուրգ

Լակոտության արձագանքը հասավ Ստրասբուրգ

Հունվարի 7, 2019


Սա խոսում է հայրենի լակոտակրատիայի ոչ միայն «բեսպրեդելության», այլև հակամարդկային կերպարի մասին: Մայրապետյանին բուժում է անհրաժ...

Եհովան կպահի մեր սահմանը

Եհովան կպահի մեր սահմանը

Հոկտեմբերի 12, 2017


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Եհովայի վկաների գործով հայցը Հայաստանի դեմ: Այս մասին ասվում է ՄԻԵԴ-ի տարածա...

Դոլարը Եվրո նշանակվեց

Դոլարը Եվրո նշանակվեց

Հունիսի 16, 2015


Այդ հպարտ անունը նա վաստակել է վաղուց` հավատարիմ մնալով հայրենի կաշառակերության այնպիսի սկզունքներին, ինչպիսին են, օրինակ, հարա...

160 հազար եվրո նետեց ջուրը

160 հազար եվրո նետեց ջուրը

Մայիսի 12, 2015


Կրկին Հայաստանին փաստի առաջ են կանգնեցրել: Կառավարությունն առաջիկա նիստում կքննարկի ՀՀ արդարադատության նախարարությանը 160 հազար...

Քերթողահայր Կոստանյանը և նրա լալահառաչ խեղճությունը

Քերթողահայր Կոստանյանը և նրա լալահառաչ խեղճությունը

Հունվարի 29, 2015
8

Երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում ավարտվեցին «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով լսումները, որտեղ որպ...

Голод не тетка
07.12.2018 | 12:44


Голод не тетка

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ