Սովորական խայտառակություն

Բացակաների համար ծնող չեն կանչի

Մարտի 9, 2018
Բացակաների համար ծնող չեն կանչի

Դպրոցական տարիների հիշողություններից շատերի համար ամենատպավորիչը բացակայությունների պատմություններն են, երբ դասերից խուսափելու կամ ընդհանրապես դպրոց չհաճախելու համար մատյանում հատուկ նշաններ էին հայտնվում, իսկ հետո դպրոց էին հրավիրվում անկարգապահ աշակերտների ծնողները, որ գլխահակ լսեն իրենց զավակների «քաջագործությունների» մասին:


Մեր օրենսդիրներից ոմանք դեռ դուրս չեն եկել այդ տարիքից ու ծույլ աշակերտին վայել վարք են դրսևորում նաև խորհրդարանում: Սա տեսանելի է ոչ միայն ԱԺ նիստերի ժամանակ, այլև ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքներում: Իսկ ընդունված կարգը պահանջվում է պարբերաբար ներկայացնել նիստերից բացակայած պատգամավորների ցանկը: Բայց արի ու տես, որ երեխայությունն այս դեպքում էլ չի լքում կարգազանցներին: Եթե փոքր հասակում նրանք օրագրի միջից վարպետորեն ջնջում էին դասղեկի գրառումները անհարգելի բացակայությունների մասին, ապա հիմա էլ Ազգային ժողովում բարեխոսում են, որ բացակաները չտեսնելու տան:


Ինչպես հայտնի է՝ բացակայությունների համար պատգամավորների աշխատավարձից պետք է գումարներ պահվեն, իսկ երբ մի բանը վերաբերում է փողին, այս հարցում օրենսդիրները շատ նախանձախնդիր են: Իսկ արդյունքն արդեն կռահելի է: Օրինակ, արդեն սկսել են ներկայացնել փետրվար ամսին հանձնաժողովների նիստերից բացակայած պատգամավորների ցանկը, բայց արի ու տես, որ ներկայացրած տվյալներում ոչ մի անուն չկա: Մինչդեռ բոլորն էլ հրաշալի գիտեն, թե ովքեր են եկել ու ովքեր ընդհանրապես ԱԺ չեն մտել: Ավելին ասենք, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը որևէ ցանկ չի ներկայացրել դեկտեմբերից սկսած, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովը վերջին անգամ ներկայացրել են միայն նոյեմբեր ամսվա բացակայությունների մասին տեղեկանք: Մի խոսքով, կատարյալ կարգապահություն, ոչ մի դրամ պակաս աշխատավարձ և ծնող կանչելու անհրաժեշտություն էլ չկա:






Դիտումների քանակ 30139


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

 Ինչո՞վ կավարտվի Երևանի նոր պաշարումը

Ինչո՞վ կավարտվի Երևանի նոր պաշարումը

Սեպտեմբերի 26, 2018


Երևանի ընտրություններից և Փաշինյան Նիկոլի ամերիկյան հայտնի հայտարարությունից հետո մամուլը կանխատեսում է, որ ժողովրդի վարչապետը ...

Քաղաքական և այլ նպատակահարմարության բեռը

Քաղաքական և այլ նպատակահարմարության բեռը

Մարտի 6, 2018


Այս օրերին Ազգային ժողովում մեկը մյուսի ետևից օրենքներ են ընդունվում, որոնց հիմնական միտումը մեկն է` կառավարման կարգը հարմարեցն...

Իրենք գրում, իրենք հաստատում են

Իրենք գրում, իրենք հաստատում են

Փետրվարի 15, 2018


Ազգային ժողովը մենք անվանում ենք օրենսդիր մարմին, այսինքն՝ մի տեղ, որտեղ օրենքներ են լույս աշխարհ գալիս: Բայց ահա «Պառլամենտ մո...

Մեր կատուն Ազգային ժողովում

Մեր կատուն Ազգային ժողովում

Հունվարի 30, 2018


Արտառոց երևույթների սիրահարներին այսօր կարող է զբաղեցնել մի լուսանկար, որն արվել է խորհրդարանում: Լրագրողները նկատել են, որ Ազգ...

Թուրքերի Օսկարն ու հայերի «Օսկար» տաքսի-սերվիսը

Թուրքերի Օսկարն ու հայերի «Օսկար» տաքսի-սերվիսը

Մայիսի 4, 2016


Այսօր հայկական գրեթե բոլոր կայքերը ծաղրանքով պատմում են այն մասին, թե ինչ զավեշտալի միջադեպ է արձանագրվել Թուրքիայի մեջլիսում, ...

Մինչև այսօր խոշտանգումը բարեգործությու՞ն է եղել

Մինչև այսօր խոշտանգումը բարեգործությու՞ն է եղել

Մայիսի 8, 2015


Ինչեր ասես, որ չենք իմանում խորհրդարանային քննարկումների ընթացքում: Ամեն օր՝ մի նոր բացահայտում, ամեն օր՝ մի նոր փշրված կարծրատ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ