Սովորական խայտառակություն

Փնտրել ու գտել են դավաճանին

Մարտի 8, 2018
Փնտրել ու գտել են դավաճանին

Ընդդիմադիր քաղաքական ուժերի վերջին շրջանի մարտավարության մեջ մի զարմանալի հատկանիշ է նկատվում: Նրանցից յուրաքանչյուրն առանձին պահանջում է բոլոր ուժերի միավորում, սակայն իրենք միավորվել չեն ցանկանում կամ չեն կարողանում: Թե դա ինչ մղում է, որին վիճակված չէ կյանքի կոչել, միայն իրենք կհասկանան: Բայց հիմա էլ բոլորովին այլ տրամադրություններ են ի հայտ գալիս, որոնք այդ միավորման գաղափարը դարձնում են շատ ավելի ծայրահեղ ու վտանգավոր:


Օրինակ, «Հանուն Հայաստան պետության ճակատի» անդամ Պետրոս Մակեյանը գտնում է, որ եթե մարդիկ, ընդդիմադիրները հասկանում են, որ պետք է պայքարել այս իշխանությունների ու նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեմ, ապա պիտի միավորվեն ու դուրս գան փողոց: Այս ամենն ասելուց հետո Մակեյանը նաև խոստովանում է, որ ընդդիմադիրներին իրար գլխի հավաքելը Հայաստանում միշտ էլ դժվար ու բարդ է եղել, քանի որ մշտապես ի հայտ են եկել տարատեսակ տարաձայնություններ: Այլ կերպ ասած, անհամաձայնությունը եղել է ներսում և ուրեմն կարիք չկա մեղքը բարդել ժողովրդի վրա, թե իբր նրանք դարձել են անտարբեր ու պասսիվ:


Բայց նույնիսկ այս պարզ իրողության գիտակցումն էլ չի խանգարում Մակեյանին և մյուսներին ասելու, որ եթե մարդկանց ներկա վիճակը չի ստիպի քարը փեշից թափել ու համախմբվել, ուրեմն ռեժիմից ոչնչով չեն տարբերվի: Իսկ նման եզրահանգումին հաջորդում է վերջնական ձևակերպումը. «Ով չի ընդունում սա, ուրեմն դավաճան է, ծառայում է իշխանություններին»:


Դավաճանության սահմանումը ընդդիմության համար դարձել է կենսական անհրաժեշտություն: Քանի դեռ կան դավաճաններ, իրենց մեղքի բաժինը մեծ չի լինի, որովհետև միշտ էլ կուժն ու կուլան կփշրեն դավադիրների գլխին: Փոխարենը նրանք երբեք չեն տա այն հարցը, թե ինչու հանկարծ ժողովուրդը երես թեքեց իրենցից և այն, որ եթե այսօր գոյություն չունի այնքան ցանկալի համախմբումը, արդյո՞ք մեկ այլ դավաճանության հետևանքը չէ, որի մասին լռում են: Ու լռում են, քանի որ բարձրաձայնելու պարագայում դավաճան փնտրելու շառավիղը շատ կընդարձակվի:






Դիտումների քանակ 13839


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ինչո՞ւ է լաչառացել Մակեյանը

Ինչո՞ւ է լաչառացել Մակեյանը

Սեպտեմբերի 3, 2018


«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը դիմել է վարչապետ Փաշինյան Նիկոլին՝ ահազանգելով Քոչարյանի ռևանշիստա...

Ֆորս-մաժորի ծնողները

Ֆորս-մաժորի ծնողները

Մարտի 14, 2018


Ժիրայր Սեֆիլյանի կողմից ձևավորված «Հանուն Հայաստան պետության» ճակատի վերջին հանրահավաքի հերթական ձախողումը եղավ: Այն, ինչ ակնկա...

Խեղկատակության կառավարությունը

Խեղկատակության կառավարությունը

Մարտի 9, 2018


Ընդդիմությունը պատրաստվում է ինչ-որ բան անել, բայց դեռ պատկերացում չունի, թե ինչ: Մի մասն ասում է` ընդվզենք, մի մասը երթեր ու ց...

Արմատականները արդեն եղունգ են նայում

Արմատականները արդեն եղունգ են նայում

Դեկտեմբերի 18, 2017


Ամեն ինչ բառերի ու ձևակերպումների մեջ է: Օրինակ, ինչ-որ մեկը լռությունը կամ դադարը կարող է անվանել անգործություն ու պարապությու...

Թղթարարության գերիները և հեղափոխությունը

Թղթարարության գերիները և հեղափոխությունը

Նոյեմբերի 23, 2017


Ակամա մարդու ծիծաղ է գալիս, երբ որևէ տեղ ընթերցում է, թե իբր «Հանուն Հայաստան պետության ճակատ»-ի աշխատանքային խումբն այս ամբողջ...

Ուզում են սա էլ հարամել

Ուզում են սա էլ հարամել

Նոյեմբերի 10, 2017


Արդեն գրել էինք այն մասին, որ սպասվում էր Ազգային դիմադրության ճակատի աշխատանքները համակարգող Պետրոս Մակեյանը հանդիպումի ԱՄՆ-ից...

Ուրիշի ձեռքերով կրակից շագանակ հանողը

Ուրիշի ձեռքերով կրակից շագանակ հանողը

Նոյեմբերի 9, 2017


Հետաքրքրասերներն այսօր մի փոքրիկ ինտրիգի են սպասում: «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում կհանդիպեն կուսակցու...

Ճակա՞տ, թե՞ հանցախումբ

Ճակա՞տ, թե՞ հանցախումբ

Նոյեմբերի 3, 2017


Այսօր «Հանուն Հայաստան պետության» ճակատը հրապարակեց հռչակագիրը, որն ընդամենը վերացարկված դատողությունների շարադրանք էր: Այսպիսի...

Նախ դատարկ աթոռները կլցնեն

Նախ դատարկ աթոռները կլցնեն

Հոկտեմբերի 2, 2017


Ժիրայր Սեֆիլյանը ազգային դիմադրության ճակատ ձևավորելու գաղափարի համար հրապարակ էր կանչել 31 «մահապարտի»: Արձագանքել էին 20-ը, ո...

Ամենաշատը աղմկում են մանրերը

Ամենաշատը աղմկում են մանրերը

Հունվարի 12, 2017


Մեծ իրարանցումը, որ քաղաքական դաշտում հարուցել է սպասվող ընտրությունների ուրվականը, արդեն իրավունք է տալիս խոսել որոշ օրինաչափո...

Պետրոս Մակեյանը ուզում է սոսինձ դառնալ

Պետրոս Մակեյանը ուզում է սոսինձ դառնալ

Հոկտեմբերի 20, 2016


«Ժողովրդավարական Հարենիք». ի՞նչ բան է սա: Մի քիչ արխիվ-մարխիվ ենք քչփորում ու պարզվում է, որ անցյալ դարում նման անունով կուսակց...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ