Սովորական խայտառակություն

Անիմաստ Հարությունյանը

Մարտի 8, 2018
Անիմաստ Հարությունյանը

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանն ապրիլի 9-ից հացադուլ կսկսի։ Դրա մասին տեղեկացնելու համար նա ասուլիս էր հրավիրել և մեկնաբանել, որ այդ օրը լրանում է Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը, ուստի նա իր հացադուլով փորձելու է ահազանգ հնչեցնել բոլոր քաղաքական ուժերին և ժողովրդին՝ դուրս գալ փողոց, ընդվզել ու թույլ չտալ, որպեսզի Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ։


Այն, որ Արամ Հարությունյանը նույնիսկ ինքն իրեն է դժվարությամբ դուրս բերում փողոց, էլ ուր մնաց թե ժողովրդին, սա նույնիսկ քննարկման թեմա չէ: Այլ խնդիր է, թե ինչու հանկարծ Նուռ Արամը որոշեց ոչ ավել, ոչ պակաս` հաց չուտել և հատկապես այս օրերին (հավանաբար, այս զբաղմունքի հանդեպ հետաքրքրությունը նրան փոխանցվել է նախկին շեֆ` պարտագենոսե Հայրիկյանից): Իսկ նրա ծայրահեղ քայլի մեջ նստած դրդապատճառները շատ են պսրզունակ և գրեթե կապ չունեն Սերժ Սարգսյանի քաղաքական ապագայի հետ:


Եթե ուշադրություն դարձնենք, Հարությունյանը կրկնում է այն նույն բառապաշարը, որն այս օրերին լսում ենք «Երկիր Ծիրանիի» անդամներից, «Սասնա ծռերի» համակիրներից ու մասամբ էլ Նիկոլ Փաշինյանից: «Դուրս գալ փողոց, ընդվզել» հրամայականն իր թիկունքում չունի հետևանքի բացատրությունը, ինչը թույլ է տալիս մտածել, որ ընդվզողները դրանից հետո ազատ են իրենց կողմնորոշումների մեջ: Իսկ Արամ Հարությունյանին հենց դա է անհրաժեշտ: Միայն թե խառնակչություն ու քաոս լինի, միայն թե ջրերը պղտորվեն, մնացածի համար ինքը պատասխանատու չէ: Իսկ որպեսզի ընդդիմությունն իրեն ընկալի իբրև յուրային, Նուռ Արամը պատրաստ է մի քանի օր քաղցած մնալ: Դա այնքան էլ դժվար բան չէ: Օրինակ, Պարույր Հայրիկյանը ժամանակ առ ժամանակ հացադուլ է հայտարարում, և չնայած որ ոչ մի արդյունքի չի հասնում, բայց գոնե կարողանում է տպավորություն ստեղծել, թե իբր ինքը գործընթացների թոհուբոհի կենտրոնում է: Հիմա էլ Հարությունյան Արամը այդպիսի մի անիմաստ հացադուլի կնստի: Մեկ էլ տեսար` նկատեցին նրան ու բանի տեղ դրեցին: Իսկ դա արդեն քիչ չէ նրա համար:






Դիտումների քանակ 10016


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ծաղիկներ անծանոթ բարեկամից

Ծաղիկներ անծանոթ բարեկամից

Ապրիլի 12, 2018


Ոչ ոք կարգին գլուխ չի հանում, թե այս մի քանի օրը ինչի համար է Ազատության հրապարակում հացադուլ անում «Ազգային համաձայնություն» կ...

Նուռ Արամին վռնդել են

Նուռ Արամին վռնդել են

Մարտի 27, 2018


«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին օդ ու ջրի պես կենսական տարածք է պետք` գոյատևելու համար: Եվ...

Երնեկ Բուլկին արտագաղթեր

Երնեկ Բուլկին արտագաղթեր

Հոկտեմբերի 24, 2017


Տեղեկությունն այն մասին, թե ՀՀ բնապահպանության նախկին նախարար, Կոտայքի նախին մարզպետ, այժմ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությո...

Նուռ Արամը օրակարգ է խճճում

Նուռ Արամը օրակարգ է խճճում

Սեպտեմբերի 5, 2017


«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այն գործիչներից է, ովքեր իրենց ողջ գիտակցական կյանքում նույ...

Արամ Հարությունյանը վտանգավոր է երկրի համար

Արամ Հարությունյանը վտանգավոր է երկրի համար

Հուլիսի 4, 2017


Այսօր համացանցում օգտատերերը տեղադրել էին ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի՝ Շորժայից դեպ...

Նուռ Արամն էլ «Իգլա» ունի

Նուռ Արամն էլ «Իգլա» ունի

Մարտի 23, 2017


ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալման փաստը տարատեսակ անդրադարձ ունեցավ շատերի պահվածքի վրա: Բայց ամենազ...

Ծառուկյանը` Հուդաների առաջնորդ

Ծառուկյանը` Հուդաների առաջնորդ

Փետրվարի 22, 2017


Այսպես է կարծում հայ ականավոր քաղաքական գործիչ Նուռ Արամը, նույն ինքը` Արամ Հարությունյանը: «Այն թիմով, որով հիմա Ծառուկյանը գն...

Նուռ Արամը գերեզմանափոր է դարձել

Նուռ Արամը գերեզմանափոր է դարձել

Հունվարի 25, 2017


Ռոբերտ Քոչարյանի արտահաստիքային մունետիկ, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն աշխարհում ամենաշա...

Օսկանյանի սիրտը նուռ է ուզել

Օսկանյանի սիրտը նուռ է ուզել

Հոկտեմբերի 18, 2016


Որքան էլ «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը երդվի, թե իր քաղաքական ուժը ոչ մի առնչություն չունի նախկին նախագահ...

«Համախմբումը» նուռ է մթերում

«Համախմբումը» նուռ է մթերում

Մայիսի 11, 2016


Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը մի առիթով ակնարկել էր, թե իր նախաձեռնած «Համախմբում» կուսակցությանը անդամակցելո...

Միակ տղամարդուց մինչև միակ մարդը

Միակ տղամարդուց մինչև միակ մարդը

Մայիսի 5, 2016


Սերժ Սարգսյան և Լևոն Տեր-Պետրոսյան հանդիպումը ոմանք գնահատեցին երրորդին՝ Ռոբերտ Քոչարյանին չեզոքացնելու նախագահական պարտիա: Ու ...

Ո՞վ է Արամ Հարությունյանը

Ո՞վ է Արամ Հարությունյանը

Փետրվարի 7, 2016


«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը հավակնում է դառնալ հայ ընդդիմադիր դաշտի գաղափարաստեղծ տեսաբ...

Նուռ Արամը վախեր է հորինում

Նուռ Արամը վախեր է հորինում

Դեկտեմբերի 25, 2015


«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը կամ, ինչպես ժողովուրդն է նրան կոչում՝ Նուռ Արամը որոշել է տ...

Արամ Հարությունյանի նոր մերկապարը

Արամ Հարությունյանի նոր մերկապարը

Սեպտեմբերի 12, 2015


Այսօր կայացավ «Չեք անցկացնի» նախաձեռնության «Ոչ»-ի ճակատի համաժողովը, որի նպատակն է սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարու...

Նուռ Արամն ընդդեմ իր օջախը մարող Սահմանադրության

Նուռ Արամն ընդդեմ իր օջախը մարող Սահմանադրության

Սեպտեմբերի 9, 2015


Սահմանադրական փոփոխությունների անցկացումը հիմա իսկապես կարելի է կասկածի տակ դնել, քանի որ դրանց դեմ է հանդես եկել Արամ Հարությո...

Ծառուկյանի խաչը՝ Հարությունյանի ուսին

Ծառուկյանի խաչը՝ Հարությունյանի ուսին

Հուլիսի 30, 2015


«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը դեռ մայիս ամսին հայտարարել էր, որ պատրաստվում է դիմել սահմա...

Բուլկիների կոտորած` Բուլկի Արամի հիշատակին

Բուլկիների կոտորած` Բուլկի Արամի հիշատակին

Ապրիլի 6, 2015


Ամեն ոք իր ուրախությունը յուրովի է արտահայտում` իր երևակայության ու հնարավորությունների սահմաններում: Այս պարագայում նաև կարևոր...

Բուլկին ջուրը գցեցին

Բուլկին ջուրը գցեցին

Ապրիլի 3, 2015


Այդպես էլ մինչև վերջ չպարզաբանված մնաց այն հարցը, թե ինչու՞ անսպասելի կերպով պաշտոնից ազատեցին Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ