Տիեզերական խայտառակություն

Հայ դեսպանն ընդդեմ նախկին կովկասյան թաթարների, կամ` ինչ ենք անելու հարևանների հետ

Մարտի 6, 2018
Հայ դեսպանն ընդդեմ նախկին կովկասյան թաթարների, կամ` ինչ ենք անելու հարևանների հետ

Օսկան Քոչարյան

 

Ասում են` երկու անսահման բան կա` տիեզերքն ու հիմարությունը: Եվ եթե տիեզերքի հարցում գիտնականները դեռ բանավիճում են, ապա հիմարության առումով բոլորը միահամուռ կողմ են: Ու ինչպես ամեն անսահման բան, հիմարության պարագայում նույնպես յուրաքանչյուր դրսևորում կարող է լինել անսպասելի ու զարմանալի: Այնքան զարմանալի, որ նույնիսկ մարդիկ, ովքեր իրենց կյանքում շատ բան են տեսել ու լսել, նրանք ևս չթաքցնեն իրենց ապշանքը:


Օրինակ, այդպիսի մարդ է Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը: Իր երկարատև պրակտիկայի ընթացքում հազար ու մի բարդ իրավիճակի է բախվել, Հոկտեմբերի 27-ին հրաշքով փրկվել է, մի խոսքով՝ ամեն ինչ ճաշակել է: Բայց համացանցում հայտնված մի տեսանյութ նրա համբերությունն էլ փորձության ենթարկեց: Սկսենք նախապատմությունից:


Դեսպան Մանուկյանը հարցազրույց էր տվել մի պարբերականի, որտեղ ասել էր, թե ադրբեջանցիները պատմության մասնակից չեն եղել: Դեսպանը գյուտ չէր արել. համաշխարհային պատմագրությունը փաստում է, որ Անդրկովկասում բնակվող թյուրքերին «ադրբեջանցի» էթնոնիմը շնորհել են բոլշևիկները, մինչ այդ դրանց կոչում էին կովկասյան թաթարներ: Նույնպես հանրահայտ է, որ համաշխարհային պատմագրությունն ընդհանրապես տեղյակ չէ «ադրբեջանական պետականության» մասին: Մանուկյանն անդրադարձել էր նաև նախկին կովկասյան թաթարների բարբարոսությանը, անհանդուրժողականությանը և այլն:


Ալիևի աշխատակազմի պատասխանատուներից մեկը` Հասանով ազգանունով, արձագանքելով Մանուկյանին, ասել էր, որ ադրբեջանցիները և՛ հին են, և՛ հանդուրժող:


Իսկ տեսանյութ ասվածը ներկայացնում է մի դասաժամ ադրբեջանական դպրոցի տարրական դասարանի աշակերտների համար, որտեղ ուսուցչուհին ռուսերենով երեխաներին պատմում է իրենց թշնամի հայերի մասին և պարտադրում նրանց կրկնել այն բոլոր «վայրագությունները», որ կատարվել են «օկուպանտ» հայերի ձեռքով: Պատմում է Խոջալուի «ցեղասպանության» մասին: Մի խոսքով՝ աննկարագրելի մի դաս։ Ստորև ներկայացված տեսանյութն ավելի լավ կբացատրի:


Պատմության խեղաթյուրումը նոր բան չէ, հազար անգամ ենք լսել: Ինքնախաբկանքով ապրող մեր հարևանները հավանաբար շատ են ցանկանում կույր մոլորության մեջ գտնվել: Զազրելին այստեղ ուրիշ տեղ է թաղված, ինչի մասին էլ չի ցանկացել լռել դեսպան Մանուկյանը և Ֆեյսբուքում տեղադրված այդ տեսանյութի ներքևում հետևյալ մակագրությունն է թողել. «Քաղաքացի ադրբեջանցի քաղաքագետներ ու դիվանագետներ, ահա նա` հրեշավոր ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ձեր պետական մեքենայի «խաղաղասիրության», «տոլերանտության» և «մուլտիկուլտուրալիզմի» մասին: Չէ՞ որ դուք ատելությամբ ու կեղծիքով եք թունավորում ձեր երեխաներին: Ամոթ է: Կանգ առեք»:


Սակայն ամենասարսափելին այլ է: Արդեն ակնհայտ պետք է լինի բոլորի համար, որ հայերն ու նախկին կովկասյան թաթարները երբեք չեն հաշտվի, և մեզնից մեկն ու մեկը պիտի լքի այս տարածքը: Ինչպե՞ս վաղը համոզես այսօրվա երեխաներին, որ իրականում Երևանն իրենցը չի եղել, հայերն էլ իրենց չեն «ցեղասպանել»: Դա անհնարին է: Դա նույնն է, եթե մեզ բացատրեն ու համոզեն, թե Հայոց ցեղասպանությունը հեքիաթ է: Ըստ այդմ, հայ ղեկավարության ստրատեգիան պետք է լինի Ադրբեջանի մասնատումը և այդ երկրի վերացումը: Դա հնարավոր է անել. այնտեղ կան լեզգիներ, թալիշներ, դաղստանյան այլ ազգություններ, որոնք կարող են աջակցություն ակնկալել Ռուսաստանից: Մնում է այս ամենը հրահրել, Ադրբեջանին էլ մաղթել եվրատլանտյան ուղի, ՆԱՏՕ-ին միանալու աներևակայելի ցանկություն: Մնացածը Ռուսաց հողի խազեինը կանի: Վրաստանի և Ուկրաինայի ճակատագիրն էլ՝ ձեզ օրինակ:






Դիտումների քանակ 48231


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլի վերջը տալիս են

Փաշինյան Նիկոլի վերջը տալիս են

Մայիսի 24, 2019


«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ հայաստանյան հայտնի գործարարներից մեկի առանձնատանն են հավաքվել ղարաբաղյան գեներալիտետի...

Սառը պատերազմ Հայաստանի և Ղարաբաղի միջև

Սառը պատերազմ Հայաստանի և Ղարաբաղի միջև

Մայիսի 18, 2019


Բարեկամական Ադրբեջանում նկատվում է երջանկության պոռթկում։ Որովհետև Հայաստանում հաղթել է հեղափոխությունը, իսկ Հայաստանի ու Ղարաբ...

Ղարաբաղում նորից տագնապալի է. Բաքուն անցնում է մարտական պատրաստության «ամառային ռեժիմի»

Ղարաբաղում նորից տագնապալի է. Բաքուն անցնում է մարտական պատրաստության «ամառային ռեժիմի»

Մայիսի 15, 2019


Համաձայն Ադրբեջանի նախագահ և հանրապետության ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հաստատած ծրագրի՝ պաշտպանության նախարար...

Փաշինյանը Ղարաբաղցիներին վախեցնում է հեղափոխությամբ

Փաշինյանը Ղարաբաղցիներին վախեցնում է հեղափոխությամբ

Մայիսի 10, 2019


Փաշինյան Նիկոլը խանդով է վերաբերվում Արցախում նախկին իշխանությունների ներկայացուցիչների ընդունելությանը: Նա վատ բան է ուզում տե...

Ո՞վ է խաղաղություն ուզում ադրբեջանցիների հետ

Ո՞վ է խաղաղություն ուզում ադրբեջանցիների հետ

Մայիսի 1, 2019


Հիանալի լուր ստացվեց բարեկամական Ադրբեջանից. Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ակիֆ Ալիզադեն ամեն...

Ադրբեջանի դիրքորոշումը մնում է ամուր և հետևողական. բանակցությունները ներկա ձևաչափով պետք է շարունակվեն

Ադրբեջանի դիրքորոշումը մնում է ամուր և հետևողական. բանակցությունները ներկա ձևաչափով պետք է շարունակվեն

Ապրիլի 25, 2019


REGNUM գործակալությունը մշտապես աչքի է ընկել Հայաստանի հանդեպ համակրանքով Ղարաբաղին նվիրված իր հրապարակումներում, պարիտետը չի պ...

ԱՄՆ-ը ահաբեկիչներին տեղափոխում է Կենտրոնական Ասիա և Կովկաս

ԱՄՆ-ը ահաբեկիչներին տեղափոխում է Կենտրոնական Ասիա և Կովկաս

Մարտի 18, 2019


Ռուսաստանի նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ, «Ռուսաստանի թալիշական սփյուռք» հասարակական կազմակերպությա...

Հայե՛ր, զգոն եղեք

Հայե՛ր, զգոն եղեք

Մարտի 13, 2019


Մեկ շաբաթ է անցել հայ-ռուսական «Լազարյան ակումբի» երկրորդ նիստի աշխատանքի ավարտից հետո։ Իմաստավորելով նիստի արդյունքները՝ ավելի...

Հայաստանի արևմտյան ընտրությունը սպառնալիքի տակ է դրել Ղարաբաղը

Հայաստանի արևմտյան ընտրությունը սպառնալիքի տակ է դրել Ղարաբաղը

Մարտի 11, 2019


Գաղտնիք չէ, որ հետխորհրդային երկրները, որոնք խնդիրներ ունեն Ռուսաստանի հետ և վերանայում են իրենց աշխարհաքաղաքական ու քաղաքակրթա...

Ռուսաստանն այլևս չի սատարում Հայաստանին

Ռուսաստանն այլևս չի սատարում Հայաստանին

Մարտի 11, 2019


Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել: «Համանախագահները՝ սերտորեն աշխատելով երկու արտաքին գործերի նախարարների ...

Արևմուտքի պատժամիջոցների պատերազմը Ռուսաստանի դեմ պատերազմ է ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ պետության դեմ

Արևմուտքի պատժամիջոցների պատերազմը Ռուսաստանի դեմ պատերազմ է ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ պետության դեմ

Մարտի 2, 2019


Եվ այսպես, ս.թ. մարտի 5-6-ին Մոսկվայում տեղի կունենա «Լազարյան ակումբի» երկրորդ նիստը։ Նիստի թեման է. «Տնտեսություն, ներդրումնե...

Միացյալ Նահանգները Փաշինյանին հակահայկական քայլեր է թելադրում

Միացյալ Նահանգները Փաշինյանին հակահայկական քայլեր է թելադրում

Փետրվարի 27, 2019


«Առաջին հերթին, պետք է հեռացնել (Արցախի) ուժայիններին կամ նրանց դեմ կոռուպցիոն մեղադրանքներ առաջ բերել։ Փաշինյանի փոխատեղությու...

«Բոլթոնի ծրագիրը». ԱՄՆ-ը սաստկացրել է ճնշումը Հայաստանի վրա Լեռնային Ղարաբաղի պատճառով

«Բոլթոնի ծրագիրը». ԱՄՆ-ը սաստկացրել է ճնշումը Հայաստանի վրա Լեռնային Ղարաբաղի պատճառով

Փետրվարի 19, 2019


Հայաստանի հեղափոխական ավյունն աստիճանաբար մարում է. նոր խորհրդարանի ձևավորմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար ի հայտ են եկել իր...

Ո՞ւր կորչի Ալիևը՝ Արևմո՞ւտք, թե՞ Արևելք

Ո՞ւր կորչի Ալիևը՝ Արևմո՞ւտք, թե՞ Արևելք

Փետրվարի 16, 2019


Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդարձակ հարցազրույց է տվել Real հեռուստաալիքի ղեկավար Միրշահին Աղաևին։ Սա վերջին տարիներին...

Ադրբեջանը լիովին հասունացել է նոր ջախջախիչ պարտության համար

Ադրբեջանը լիովին հասունացել է նոր ջախջախիչ պարտության համար

Փետրվարի 14, 2019


Մտաբերում եմ, մեկ տարի առաջ՝ 2018թ. օգոստոսի 20-ին ռուսաստանյան REGNUM տեղեկատվական գործակալությունը հրապարակեց իմ հոդվածը «Նիկ...

Բաքուն առավելություն ունի Ղարաբաղի հարցում բանակցությունների սեղանի շուրջ և մարտադաշտում

Բաքուն առավելություն ունի Ղարաբաղի հարցում բանակցությունների սեղանի շուրջ և մարտադաշտում

Փետրվարի 13, 2019


Այսօր Ադրբեջանն առավելություն ունի ինչպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ մարտա...

Նիկոլ Փաշինյանն արեց իր գործը

Նիկոլ Փաշինյանն արեց իր գործը

Փետրվարի 5, 2019


Ուշադիր վերլուծելով վերջին ինն ամիսների իրադարձությունները Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո, ինչպես նա...

Ի՞նչ են ծրագրել Բոլթոնն ու Փաշինյանը

Ի՞նչ են ծրագրել Բոլթոնն ու Փաշինյանը

Հունվարի 30, 2019


Բոլոր հիմքերը կան եզրակացնելու, որ Փաշինյան Նիկոլը Իլհամ Ալիևի հետ քննարկում է տարածքներ առանց խաղաղության տարբերակը: Քանի որ ա...

Փաշինյան Նիկոլի գունավոր հավերը` իշխանության և խաղաղության մասին

Փաշինյան Նիկոլի գունավոր հավերը` իշխանության և խաղաղության մասին

Հունվարի 25, 2019


Երեկ Հինգերորդ ալիք հարցազրույցի էր գնացել Փաշինյան Նիկոլի խմբակցության հավերից մեկը` ղազարյան թագուհի վերնագրով: 27 տարեկան գո...

Փաշինյանը բնակչությանը պատրաստում է Ղարաբաղում խաղաղության... Տավուշում

Փաշինյանը բնակչությանը պատրաստում է Ղարաբաղում խաղաղության... Տավուշում

Հունվարի 23, 2019


Ռուսական մամուլը գրում է Հ1-ի «Անցյալի բարեկամությունն ու ներկայի թշնամանքը» ռեպորտաժի մասին, որում շոշափվում էր հայերի և ադրբե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ