Սովորական խայտառակություն

Գալուստ Սահակյանը ժառանգորդ ունի

Մարտի 6, 2018
Գալուստ Սահակյանը ժառանգորդ ունի

Մեր փոքր ու մեծ չինովնիկներից գրեթե ամեն օր ենք լսում անիմատ, անհեթեթ, անհոդաբաշխ խոսք, որտեղ միտքն իսպառ բացակայում է` իր տեղը զիջելով տափակ բառախաղերին: Բայց բոլորն էլ պիտի համաձայնեն, որ այս ոլորտում առայժմ անգերազանցելի է մնում նախկին ԱԺ նախագահ, այժմ պատգամավոր Գալուստ Սահակյանը: ՀՀԿ-ի ակսակալը, թեև իր պատկառելի տարիքին, շարունակում է մեզ զարմացնել ու զվարճացնել նորանոր մտային մարգարիտներով:


Բայց արի ու տես, որ Գալուստ Սահակյանը մտածել է նաև գալիք սերունդների մասին և կամա թե ակամա իր ժառանգորդին է պատրաստում: Այս տեսանկյունից ամենապոտենցյալ ժառանգորդ կարող է դիտվել պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: Հենց այսօր վերջինս այդ բանն ապացուցեց մի քանի անգամ:


Խոսելով այն մասին, թե ինչու նորացվող կառավարման համակարգում խորհրդարանին այդքան քիչ լիազորություններ են տրված, Շարմազանովը դա բացատրեց հետևյալ կերպ. «Յուրաքանչյուր խորհրդարանական համակարգով երկրում առաջին ջութակը վարչապետն է»: Իսկ թե այդ դեպքում ինչո՞ւ է կառավարումը կոչվում խորհրդարանական, այլ ոչ թե վարչապետական, սրա մասին ուղղակի անիմաստ է հարցնել ԱԺ փոխնախագահին: Նրա հիմնավորումները նախորդից էլ վատթար են լինելու:


Օրինակ, այդպիսի մի դեպք արդեն կա: Երբ Շարմազանովին հարցրեցին, թե ինչու պետք է վարչապետին ենթարկվեն ոստիկանությունը, ԱԱԾ-ն ու վերահսկողական ծառայությունը, Շարմազանովնը զարմացած ասաց. «Կներեք, բա ո՞ւմ պետք է ենթարկվեն: Ասել, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը չենթարկվի ուղիղ վարչապետին, այլ 18 նախարարներին, կներեք, սա ոչ արդյունավետ կառավարում է»:


Կառավարումն այստեղ ի՞նչ գործ ունի: Սա ընդամենը ոչ ադեկվատ արձագանք է: Իսկ մի՞թե ինչ-որ մի երկրում կամ ինչ-որ մի ժամանակ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը ենթարկվել են 18 նախարարի: Ի՞նչ կապ ունի այդ համեմատությունը երևույթը մեկնաբանելու հարցում: Ու հիմա, նման պատասխանից հետո, դա ունկնդրողը պիտի սկսի մտածել, որ ճի՞շտ որոշում են կայացրել:


Գալուստ Սահակյանի ժառանգորդը, բնականաբար, այսքանով չի սահմանափակվում: Մի վերջին վրձնահարված էլ է նա դնում, երբ խոսքը հասնում է կառավարության նիստերը դռնփակ անցկացնելուն: Հենց այստեղ էլ Շարմազանովը նմանակում է իր հոգևոր հոր ոճը` պատասխանելով. «Դռնփակը, դա թաքունը չի»:


Այո, իհարկե, թաքունը միշտ էլ դռնբացն է եղել:






Դիտումների քանակ 3197


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Այս տարվա ամենասուր կատակը

Այս տարվա ամենասուր կատակը

Մայիսի 22, 2018


Այսօր, երբ Ազգային ժողովում պատգամավորները քննարկում էին ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը...

Նիկոլի պատվերով համերգը

Նիկոլի պատվերով համերգը

Մայիսի 18, 2018


Նիկոլ Փաշինյանի գլխավորած հեղափոխության առաջին փուլը կարելի է համարել ավարտված: Նրա համար այդ փուլը լիովին արդյունավետ էր: Սակա...

Որքա՞ն է Շարմազանովի կյանքի տևողությունը

Որքա՞ն է Շարմազանովի կյանքի տևողությունը

Մարտի 30, 2018


ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իր դերի մեջ է: Մինչ բոլորն արդեն հեռակա կարգով նշանակել են կառավարության ապա...

Շարմազանովը մեր տերն է, մենք` Շարմազանովի ծառան

Շարմազանովը մեր տերն է, մենք` Շարմազանովի ծառան

Մարտի 13, 2018


Երկրում կառուցվածքային ու կադրային լուրջ փոփոխություններ են կատարվում, և այս ֆոնի վրա յուրաքանչյուր քաղաքացի իր պատկերացումներն...

Գալուստը մեղադրում է ԱՄՆ դեսպանին

Գալուստը մեղադրում է ԱՄՆ դեսպանին

Մարտի 7, 2018


Մինչ մեր կառավարությունը կաշվից դուրս է գալիս` օտարերկրյա ներդրումներ ապահովելու հույսով, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուս...

«Ելքը» պարտվեց ՀՀԿ-ին սեփական դաշտում

«Ելքը» պարտվեց ՀՀԿ-ին սեփական դաշտում

Փետրվարի 27, 2018


Ազգային ժողովում այսօր անսպասելի բան կատարվեց. խորհրդարանը միաձայն կողմ քվեարկեց «Ելք»-ի` «2008 թվականի մարտի 1, 2-ի իրադարձութ...

Գալուստ Սահակյանը` կարատեի ֆեդերացիայի նախագահ

Գալուստ Սահակյանը` կարատեի ֆեդերացիայի նախագահ

Փետրվարի 16, 2018


Քանի դեռ քաղաքական ու հասարակական գործիչները տարբեր տեսակետներ են հայտնում քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին, ԱԺ ՀՀԿ...

Չորրորդ հանրապետությունը հետաձգվում է

Չորրորդ հանրապետությունը հետաձգվում է

Փետրվարի 12, 2018


Վերջերս ՀՀ նախագահի թեկնածու, դեսպան Արմեն Սարգսյանն աչքի ընկավ մի զարմանալի հայտարարությամբ: Նա բառացիորեն ասել էր հետևյալը. «...

Շարմազանովը գլուխ չունի

Շարմազանովը գլուխ չունի

Փետրվարի 1, 2018


ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի գործը հեշտ չէ: Նրան է վերապահված ներկայանալ ինչպես հարազատ կուսակցության ձայ...

Նոր օլիգարխիկ զվարճանք` խաչքավորություն

Նոր օլիգարխիկ զվարճանք` խաչքավորություն

Հունվարի 8, 2018


ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վիրավորվել ու նեղացել է այն բանի համար, որ իր անմիջական շեֆի` պաշտպանության նախարար Վիգ...

Ո՞ր օպերայից է Շարմազանովը

Ո՞ր օպերայից է Շարմազանովը

Դեկտեմբերի 27, 2017


Եթե Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ամփոփիչ ասուլիս է հրավիրում, ուրեմն պետք է համարել, որ իշխանական ...

Գալուստի տեղաբաշխումը

Գալուստի տեղաբաշխումը

Դեկտեմբերի 21, 2017


ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը պիտի որ այսօր խորհրդարանում ամենատանջվածը լիներ` հաշվի առնելով նրա տարիքը և մտավոր բեռի ահռ...

Շարմազանովը նոր պաշտոն ունի

Շարմազանովը նոր պաշտոն ունի

Դեկտեմբերի 8, 2017


Հարուստների ու աղքատների տարբերակման մասին Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի զազրախոսությանը հասարակությունը բ...

Շարմազանովն ու Ալիևը լեզու չեն գտնում

Շարմազանովն ու Ալիևը լեզու չեն գտնում

Նոյեմբերի 4, 2017


Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացումը Հայաստանի իշխանություններին առաջին հերթին պիտի հիշեցնել տար իրենց չիրագործած ծրագրերի մասին...

Շարմազանովի ողջամտությունը կասկածի տակ է

Շարմազանովի ողջամտությունը կասկածի տակ է

Նոյեմբերի 1, 2017


Նման շրջադարձը հատկապես ծանր տարավ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, որն, ըստ ամենայնի, ընտանեկան բռնության զոհ է (...

Շարմազանովն ընդդեմ հայրենի վունդերկինդների

Շարմազանովն ընդդեմ հայրենի վունդերկինդների

Հոկտեմբերի 27, 2017


Մեկ ամսից ավելի հասարակության և պետական կառույցների բուռն քննարկմանն արժանացած «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայք...

Շարմազանովի պայծառացումը (ուշացած) և իսկական հայ մեծերի մեծության մասշտաբները

Շարմազանովի պայծառացումը (ուշացած) և իսկական հայ մեծերի մեծության մասշտաբները

Հոկտեմբերի 12, 2017


Այսօր Սանկտ Պետերբուրգում Էդուարդ Շարմազանովը վերջապես հնչեցրել է առաջին խելոք միտքն իր կյանքում: Այս տարիքում դա անելն ուշ է, ...

Շարմազանովը Բաբլոյանի տա՞կն է փորում

Շարմազանովը Բաբլոյանի տա՞կն է փորում

Հոկտեմբերի 11, 2017


Այսօր առավոտյան պաշտոնական տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եռօրյա աշխատանք...

Բումերանգը հետ է գալիս

Բումերանգը հետ է գալիս

Սեպտեմբերի 18, 2017


Ինչպես հայտնի է, վարչապետ Կարեն Կարապետյանը որոշել է, որ Հայաստանում ռուսերենի ուսուցումը կարևորագույն խնդիրներից մեկն է ու հան...

Գալուստ, մի տանիր զմեզ ի փորձություն

Գալուստ, մի տանիր զմեզ ի փորձություն

Սեպտեմբերի 14, 2017


Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը ծեր մարդ է, շատ բաների մասին նրան չեն ասում, որ առ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ