Խայտառակություն առանց մեկնաբանության

Վրաց ստեղծագործ մտավորականությունն իր ժողովրդի հետ է

Մարտի 6, 2018
Վրաց ստեղծագործ մտավորականությունն իր ժողովրդի հետ է

Իրակլի Չխեիձե


Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպան Յան Քելին քանիցս մերթ թեթև ակնարկել, մերթ բաց տեքստով կոչ է արել Վրաստանի քաղաքական էլիտային շարունակաբար հայտարարել իր արևմտամետ ուղեգծի մասին։ Ինչպես հայտնի է բոլորին, վրացական քաղաքական էլիտաների շրջանում «արևմտամետ» ուղեգիծն արդեն ոչ մեկ տասնամյակ շարժման գլխավոր վեկտորն է հանդիսանում։ Բայց բանն այն է, որ բնակչության շրջանում այդ քաղաքական էլիտաների վարկանիշն անշեղորեն ընկնում է, և այստեղ ոչինչ անել չես կարող։ Եթե ուզում ես պահպանել քո հանդեպ սեփական ընտրազանգվածիդ հարգալից վերաբերմունքը, ապա պետք է կատարես քաղաքական խոստումները։


Քաղաքական էլիտաներից բացի՝ Վրաստանում գոյություն ունեն նաև բավական հեղինակավոր գործոններ, որոնց հանդեպ հարգանքը բնակչության մեծամասնության շրջանում կայուն բարձր մակարդակի վրա է պահպանվում. Վրաց Ուղղափառ եկեղեցին և ստեղծագործող մտավորականությունը։


Հենց վերջինն էլ իր մասին բարձրաձայն հայտարարել է մի շարք հասարակական գործիչների, գիտնականների, ռեժիսորների, դերասանների, բանաստեղծների բաց նամակով, ովքեր անկեղծորեն և բացահայտ հայտնել են իրենց կարծիքն առ այն, թե ինչ է բերել Վրաստանին հավատարմությունն այդ տխրահռչակ «արևմտամետ» ուղեգծին։ Մենք քանիցս բարձրացրել ենք այդ հարցը՝ փորձելով վերլուծել ոչ թե հորինված քաղաքական առասպելները, այլ իրերի իսկական դրությունը։


Այսօր նույն մոտիվներն են հնչել մշակույթի նշանավոր գործիչների բաց նամակում։ Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, բավական է ասել, որ նամակի տակ կա ռեժիսոր, մշակույթի նշանավոր գործիչ Ռոբերտ Ստուրուայի ստորագրությունը, որի համբավն արդեն վաղուց դուրս է եկել փոքրիկ Վրաստանի սահմաններից։ Ռոբերտ Ստուրուայի կողքին կարելի է համարձակորեն դնել մեկ այլ ականավոր գործչի՝ ռեժիսոր Քեթի Դոլիձեի անունը։ Մեծ գովազդի կարիք չունեն դերասաններ Գոգի Քավթարաձեն և Գոգի Խարաբաձեն, որոնց արվեստը գերել և շարունակում է գերել միլիոնավոր մարդկանց։ Եվս մեկ «ստորագրյալի»՝ Գեորգի Քվեսիթաձեին, գործընկերներն ընտրել են Վրաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահի պաշտոնում, իսկ Թամազ Ծիվծիվաձեն «Գրական թերթի» գլխավոր խմբագիրն է։ Նկարիչ Թեմուր Գոցաձեի և բանաստեղծ Ռեզո Ամաշուկելիի անունները նույնպես լավ հայտնի են ողջ երկրին։


Ակամա մտաբերում եմ չափազանց հայտնի արտահայտությունը. «Ո՞ւմ հետ եք դուք՝ մշակույթի վարպետներ, արվեստի վարպետներ»։


Ուրեմն, ի՞նչ են ուզում ասել այս պատվարժան և հարգարժան մարդիկ իրենց բաց նամակով՝ հասցեագրված Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսին և միջազգային կազմակերպություններին։ Նրանք պարզապես փորձել են պարզել և բացատրել, հավանաբար՝ առաջին հերթին Արևմուտքի ներկայացուցիչներին, թե իրականում ինչ են բերել Վրաստանին այսպես կոչված «արևմտամետ ուղեգիծը» և քաղաքական էլիտաների գրեթե մոլագար դարձող ցանկությունը՝ ամեն գնով Վրաստանը ներքաշել ՆԱՏՕ-ի և Եվրամիության մեջ։ Նամակի հեղինակները միանշանակ պնդում են, որ ընտրված ուղեգիծը չափազանց բարդացրել է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ և արդյունքում հանգեցրել «տարածքային ամբողջականության խախտման և տարածքների կորստի», «երկրի բնակչության ահավոր աղքատացման և թվաքանակի նվազման», ընդ որում՝ իրենց արդարացիությունը նրանք ապացուցում են ոչ թե էմոցիաներով, այլ չոր փաստերով, թվերով և անաչառ վիճակագրությամբ։


ԽՍՀՄ փլուզման պահին Վրաստանը բարգավաճող հանրապետություն էր՝ բարձր զարգացած տնտեսությամբ, որտեղ արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը, որոնք բարձր մակարդակի վրա էին, օրգանապես լրացնում էին միմյանց։ Բնակչությունը կազմում էր 5,5 միլիոն մարդ։ Այսօր վրացական պետության վերահսկողության տակ գտնվող տարածքը փոքրացել է, երկրի զարգացումը՝ փաստացի դադարեցվել, իսկ բնակչությունը կրճատվել է մինչև 3,6 միլիոն մարդու։ Հատկապես նշենք, որ ժողովրդագրական նման փոփոխություններ Վրաստանն իր բազմադարյա պատմության ընթացքում ունեցել է միայն ավերիչ թշնամական ասպատակություններից հետո։


Նամակի հեղինակները չեն կասկածում այն հարցում, թե ինչպես է Վրաստանը վերաբերվում Արևմուտքին, բայց թե Արևմուտքն ինչպես է վերաբերվում Վրաստանին՝ այս հարցում նրանք լուրջ կասկածներ ունեն։ Նրանք այդ մասին ասում են անթաքույց և ուղղակի. «Վրաստանը երբեք չի դավաճանել ՆԱՏՕ-ին, ինչը չես ասի Վրաստանի հանդեպ դաշինքի գործողությունների մասին... Կարծում ենք, որ գործընկերությունը պետք է երկուստեք լինի»։


Այս խոսքերի արդարացիությունը դժվար է վիճարկել։ Բոլորին է հայտնի, որ Վրաստանը, ՆԱՏՕ անդամ չլինելով, ինքնակամ իր ուսերին բեռ է վերցրել, որը գերազանցում է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների մեծամասնության բեռնվածությունը։ Վրաց զինվորականներն ամենամեծ խումբն են այն բոլոր երկրների շարքում, որոնք ցանկանում են մտնել ՆԱՏՕ և ոչ թե պարզապես դեկորատիվ ներկայություն են ապահովում, այլ կոնկրետ արյուն են թափում և տալիս իրենց երիտասարդ կյանքը հանուն դաշինքի և, ավելի ճշգրիտ ասած՝ նրա գերակա ու ղեկավար ուժի գլոբալ նպատակների։


Իսկ ի՞նչ ստացավ Վրաստանը դրա փոխարեն։


Բոլորին միանգամայն պարզ է, որ երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, իր ողջ անհամարժեքությամբ հանդերձ, առանց իր տերերի հույսն ունենալու՝ երբեք չէր համարձակվի 2008թ. օգոստոսյան արկածախնդրությանը, որի արդյունքում երկիրը զրկվեց իր տարածքի մի մասից։ Եվ ի՞նչ արեց այդ ժամանակ Արևմուտքը, որը փաստորեն տեղի ունեցածի մեղավորն էր, ինչո՞վ օգնեց Վրաստանին։ Այս երկու հարցին երկու հստակ պատասխան կա՝ ոչինչ և ոչնչով։


Արևմուտքի կողմից Վրաստանն իր նպատակների համար օգտագործելն ավելի ու ավելի անամոթ է դառնում։ Նամակի հեղինակներին՝ մարդիկ, ովքեր ինտելեկտուալ մակարդակ ունեն, շատ դժվար է խաբել։ Նրանք չէին կարող չնկատել ՆԱՏՕ-ում Վրաստանն ընդգրկելու հնարավորության առաջ եկող նոր տարբերակները՝ «կրճատված տեսքով», առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի։ Նամակում այդ մասին ուղղակի ասված է. «2008թ. օգոստոսի պատերազմից հետո բնակչության մի հսկայական հատված մեծ հուսահատություն է ապրում։ Ի դեպ, բոլոր ակնկալիքները գերազանցեց ԱՄՆ դեսպանատան առաջարկությունը (որը ներկայացրեց փորձագետ պարոն Լյուկ Քոֆին) ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության մասին՝ առանց դաշինքի կանոնադրության 5-րդ և 6-րդ հոդվածների, այսինքն՝ առանց անվտանգության երաշխիքների»։


Դաշինքին անդամակցությունը քանիցս կսաստկացնի ռազմական հակամարտության սպառնալիքը հզոր հյուսիսային հարևանի հետ։ Եվ ինչի վրա պետք է հույսը դնի Վրաստանը գոյություն ունեցող «միակողմանի դաշնակցության» պարագայում, երբ Վրաստանը պարտական է բոլորին, իսկ նրան պարտական չէ ոչ ոք։


«Իսկ ի՞նչ օգնության հույս կարող ենք ունենալ մենք այդ դեպքում, երբ արդեն ունենք 2008 թվականի փորձը։ ՆԱՏՕ-ն ռազմական դաշինք է, դրան անդամակցությունը գրավում էր Վրաստանին առաջին հերթին հենց անվտանգության երաշխիքների պատրանքի համար։ Եվ եթե այդ երաշխիքները չեն տարածվում Աբխազիայի և Ցխինվալի վրա, այդ դեպքում հետաքրքիր է իմանալ, թե ինչ օգուտ կարող է բերել այդ անդամակցությունը ժողովրդին և պետությանը»,- հարց են տալիս նամակի հեղինակները։


Արևմուտքն այս դեպքում շատ նման է անպատասխանատու մեկին, ով կռվեցրել է ձեզ ընկերոջ հետ և ինքն էլ իսկական ընկեր չի դարձել։ Իր բովանդակությամբ բաց նամակը ոչ հակաարևմտական է, ոչ էլ ռուսամետ։ Այն ավելի շուտ նման է, եթե իր ստեղծագործություններում Վրաստանը գովերգած մեծ բանաստեղծի խոսքերով ասենք, «խաբված որդու դառը քմծիծաղի ամեն ինչ վատնած հոր վրա»։ Ամփոփելով կարող ենք պատասխանել հոդվածում արդեն հնչած հարցին. ո՞ւմ հետ եք դուք՝ մշակույթի վարպետներ»։ Այս մարդիկ հաստատ իրենց ժողովրդի հետ են։



Աղբյուրը՝ EurAsia Daily






Դիտումների քանակ 42578


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վրացական կուսակցությունը բորդել է բացել

Վրացական կուսակցությունը բորդել է բացել

Մայիսի 10, 2019


Սկանդալային համբավ ունեցող վրացական ընդդիմադիր «Գիրչի» («Կոն») կուսակցությունը հանդես է եկել մարմնավաճառությունը երկրում լեգալա...

ՆԱՏՕ-ն վերիմաստավորում է պատմությունն իր շահերին համապատասխան

ՆԱՏՕ-ն վերիմաստավորում է պատմությունն իր շահերին համապատասխան

Ապրիլի 4, 2019


ՆԱՏՕ-ն տոնում է իր հոբելյանը՝ լրացել է նրա 70 տարին։ Այս երջանիկ առիթով Վաշինգտոնում ճոխ նշում են կլոր տարեթիվը։ Այստեղ են եկել...

ՆԱՏՕ զորավարժությունները Վրաստանում. վրացական էլիտայի մահացու վտանգավոր ուղեգիծը

ՆԱՏՕ զորավարժությունները Վրաստանում. վրացական էլիտայի մահացու վտանգավոր ուղեգիծը

Մարտի 19, 2019


«ՆԱՏՕ-Վրաստան 2019» հրամանատարաշտաբային զորավարժությունները պաշտոնապես բացվել են։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել պաշտ...

Սալոմե Զուրաբիշվիլին մատ է թափ տվել աբաջյան գոհարի մարդու վրա

Սալոմե Զուրաբիշվիլին մատ է թափ տվել աբաջյան գոհարի մարդու վրա

Մարտի 15, 2019


Երևանում է Վրաստանի դեկորատիվ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Սա մեր Սարգսյան Արմենի նման մի բան է՝ պետության հաշվին ծանապարհորդո...

Ի՞նչ պետք է սովորեցնի Վրաստանին Մոլոտով-Ռիբենտրոպի պակտը

Ի՞նչ պետք է սովորեցնի Վրաստանին Մոլոտով-Ռիբենտրոպի պակտը

Մարտի 10, 2019


Պատերազմը, որն Արևմուտքի միասնական քաղաքական էլիտաները վարում են Ռուսաստանի դեմ տնտեսական և գաղափարախոսական ճակատներում, թափ է ...

Վրաստանի խորհրդային «օկուպացիան»՝ ԱՄՆ լրացուցիչ մշակումն անցած պաշտոնյաների սգո օր

Վրաստանի խորհրդային «օկուպացիան»՝ ԱՄՆ լրացուցիչ մշակումն անցած պաշտոնյաների սգո օր

Փետրվարի 28, 2019


2010թ. հունիսի 10-ին սաակաշվիլիական խորհրդարանը փետրվարի 25-ը՝ այն օրը, երբ խորհրդային Վրաստանը տոնում էր խորհրդայնացումը, հռչա...

Ցխինվալ. Վրաստանի իշխանությունները փորձում  են շեղել ուշադրությունը Լուգարի կենտրոնից

Ցխինվալ. Վրաստանի իշխանությունները փորձում են շեղել ուշադրությունը Լուգարի կենտրոնից

Հունվարի 23, 2019


Եթե Վրաստանի իշխանությունները հետաքրքրվեին մարդկանց առողջությամբ, ըմբռնումով կվերաբերվեին սահմանի ժամանակավոր փակմանը, հայտարար...

Վրացական պարադոքսներ. ճանապարհ դեպի Եվրոպա նացիոնալիզմի, ռուսատյացության և Թուրքիայի միջով

Վրացական պարադոքսներ. ճանապարհ դեպի Եվրոպա նացիոնալիզմի, ռուսատյացության և Թուրքիայի միջով

Հունվարի 19, 2019


Դեռևս միջին դարերում Վրաստանը բաժանված էր այն ժամանակ երկու խոշոր իսլամական գերտերությունների՝ Թուրքիայի և Պարսկաստանի միջև։ Ա...

Նվերներ ԱՄՆ բիոլաբորատորիաներից

Նվերներ ԱՄՆ բիոլաբորատորիաներից

Հունվարի 16, 2019


Վրաստանում և Հայաստանում ամերիկյան բիոլաբորատորիաների աշխատանքի առիթով ԶԼՄ-ներում աղմուկ բարձրացվել է, սակայն որևէ հասկանալի տե...

Հայաստանում ռուս զինվորականների վայրագությունների առիթով

Հայաստանում ռուս զինվորականների վայրագությունների առիթով

Հունվարի 6, 2019


Սովորաբար ամերիկյան զինվորականներն արտասահմանում զբաղվում են այս կամ այն աստիճանի ծանրության գազանություններով, նրանց վարքագիծը...

ԱՄՆ-ը «նոր Հայաստանը» վերուղղորդում է դեպի վրաց-թուրքական տրանսպորտային վեկտոր

ԱՄՆ-ը «նոր Հայաստանը» վերուղղորդում է դեպի վրաց-թուրքական տրանսպորտային վեկտոր

Նոյեմբերի 30, 2018


2019թ. հունվարի 1-ից Վրաստանը ավտոտրանսպորտով ցորենի կամ ցորենի-տարեկանի ալյուրի ներկրման ու արտակրման արգելք է մտցնում։ Որոշու...

ՆԱՏՕ ռազմական օդանավակայան Վրաստանում. ուրախանա՞նք, թե՞ տխրենք

ՆԱՏՕ ռազմական օդանավակայան Վրաստանում. ուրախանա՞նք, թե՞ տխրենք

Նոյեմբերի 17, 2018


Վրաստանի անկախության ձեռքբերման առաջին իսկ օրից պարբերաբար իրար հաջորդող նրա իշխող էլիտաները միավորվեցին մեկ ընդհանուր գծի՝ արև...

Ինչու է սկսում եռալ Անդրկովկասը

Ինչու է սկսում եռալ Անդրկովկասը

Հոկտեմբերի 29, 2018


Անդրկովկասը հայտնվում է դինամիկ փոփոխությունների գոտում։ Վրաստանում տեղի ունեցան պետության ղեկավարի վերջին համընդհանուր և ուղղա...

Երբ ամերիկացին բութ է, խոսում է ի սրտե

Երբ ամերիկացին բութ է, խոսում է ի սրտե

Հոկտեմբերի 17, 2018


Ամերիկյան մտածողության պարզունակությունն ու մակերեսայնությունը երբեմն բթության են վերածվում: Այսպես, Հայաստան է ժամանել պետքարտ...

Երբ գառը վազում է գայլի մոտ…

Երբ գառը վազում է գայլի մոտ…

Հուլիսի 31, 2018


ՀՀ ԱԳՆ-ն հաղորդում է, որ Թրամփ-Փաշինյան հանդիպման կազմակերպման աշխատանքներ են տարվում: Եթե հանդիպում են կազմակերպում, ապա ինչ-ո...

Երկու անգամ` նույն ցեխի մեջ

Երկու անգամ` նույն ցեխի մեջ

Մարտի 29, 2018


Արևմուտքի կողմից հրահրված ցնդաբանական հակառուսական հիստերիային միանում է նաև Վրաստանը։ Ավելի ճիշտ՝ Վրաստանին միացնում են։ Մեծ Բ...

Հայաստանը` «ռազմական» սկանդալի ակունքներում

Հայաստանը` «ռազմական» սկանդալի ակունքներում

Փետրվարի 2, 2018


Տեղեկությունն այն մասին, թե մայիսի 14-ից 25-ը Հայաստանում կանցկացվի Saber Guardian 2018 հրամանատարաշտաբային զորավարժությունը, ո...

Զբոսաշրջիկ չեն հրավիրում, զբոսաշրջիկն ինքն է գալիս

Զբոսաշրջիկ չեն հրավիրում, զբոսաշրջիկն ինքն է գալիս

Հունվարի 12, 2018


Այս Ամանորի տոներին հազարավոր հայաստանցիներ իրենց հանգիստն անցկացրեցին Վրաստանում: Իսկ այսօր Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյա...

Նախագահը, վրացին, Լարսը

Նախագահը, վրացին, Լարսը

Դեկտեմբերի 25, 2017


Վերին Լարսի անցակետը հաճախ է փակվում: Կարևոր չէ, թե տարվա որ եղանակն է: Ամռանը մի պատրվակ են գտնում, աշնանը` մեկ ուրիշ, իսկ ձմռ...

Վրացիներն ամաչում են Վրաստանից

Վրացիներն ամաչում են Վրաստանից

Նոյեմբերի 30, 2017


Երբ մի երկու ամիս առաջ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն առաջարկեց Հայաստան անունը փոխել և այսուհետ երկիրն անվանել Արմենիա, բոլո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ