Սովորական խայտառակություն

Քաղաքական և այլ նպատակահարմարության բեռը

Մարտի 6, 2018
Քաղաքական և այլ նպատակահարմարության բեռը

Ծառուկ Սարգսյան


Այս օրերին Ազգային ժողովում մեկը մյուսի ետևից օրենքներ են ընդունվում, որոնց հիմնական միտումը մեկն է` կառավարման կարգը հարմարեցնել որոշակի շահերի և իրագործել իշխանության վերաբաժանում` ելնելով ներկա պահի հնարավորություններից ու թելադրանքից: Ղեկավարման ու պաշտպանական լծակները բազմաթիվ են, այլ խնդիր է, թե դրանք ում ձեռքում կկենտրոնանան: Այս իմաստով կարելի է նույնիսկ Սահմանադրությունը դարձնել փոփոխական գործիք, եթե այն խոչընդոտ է որոշակի նպատակների ճանապարհին: Իսկ նմանատիպ յուրաքանչյուր քայլի համար կա սովորական հիմնավորում, որի անունն է «քաղաքական նպատակահարմարություն»:


Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ նպատակահարմարությունը: Միայն մի բան` իշխանության հնարավորինս երկարաձգում ու կարծրացում ճկուն օրենքների միջոցով: Հիմա նույնիսկ դժվար է վերհիշել, թե վերջին 2-3 տասնամյակների ընթացքում քանի անգամ է խմբագրման ենթարկվել, ասենք, Ընտրական օրենսգիրքը: Նույն կերպ հազիվ թե հնարավոր լինի ասել, թե կառավարության կառուցվածքը անցած տարիների ընթացքում քանի-քանի փոփոխությունների է ենթարկվել: Փոխարենը գիտենք, թե արդեն որերորդ Սահմանադրությունն ենք ունենում:


Այս բոլորն իրագործելիս մեզ մշտապես հավաստիացրել են, որ վերաձևումները շարունակական են, քանի որ աշխարհն առաջ է ընթանում, ամեն բացվող օր նոր մարտահրավերներ է բերում, և պիտի կարողանանք համապատասխանել դրանց պահանջներին: Բայց իրականում բոլորի հիմքում ընկած է եղել նույն չարաբաստիկ քաղաքական նպատակահարմարությունը:


Նույնն էլ այսօր է տեղի ունենում: Եվ եթե, ասենք, հենց այս պահին հայտնի է դառնում, որ կառավարության կառուցվածքում փոփոխություններ են կատարվելու և մեկ նախարարություն կրճատվելու է, մինչդեռ նախկին նախագծում դա ամրագրված չէր և փոփոխությունն արվել է միայն վերջնական նախագծում, ապա միշտ էլ կգնտնվի ոմն ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյան, որը հանգիստ խղճով մեզ կտեղեկացնի, որ այդպիսի փոփոխությունները կատարվում են քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Այսինքն` մի անհանգստացեք, գնացեք ու հանգիստ ապրեք, մենք հիմա այսպես ենք հարմար գտնում, իսկ վաղը կգա մեկ ուրիշն ու նոր փոփոխություններ կկատարի: Կարևորն այն չէ, որ դա ձեզ դուր չի գալիս: Կարևորն այն է, որ մեր ներսում նեղացողներ չլինեն:






Դիտումների քանակ 22843


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մենաշնո՞րհ. դա ի՞նչ բան է

Մենաշնո՞րհ. դա ի՞նչ բան է

Հուլիսի 30, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տարբեր ոլ...

Իսկ որտե՞ղ են սադրիչները

Իսկ որտե՞ղ են սադրիչները

Հուլիսի 19, 2018


Մեկ օր առաջ տհաճ միջադեպ էր արձանագրվել Փանիկ գյուղում: Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորականները տանկերով մտել էին Փանիկ և խո...

Համաներո՞ւմ, թե՞ քաղաքական ակցիա

Համաներո՞ւմ, թե՞ քաղաքական ակցիա

Հուլիսի 11, 2018


Այսօր ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում քննարկվեց Վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին հարցը: ...

Լավ բան էին ուզում, վատ բան ստացվեց

Լավ բան էին ուզում, վատ բան ստացվեց

Հուլիսի 10, 2018


Օրիգինալություն խաղացող մեր կառավարության համար առիթների պակաս չի զգացվում: Այսօր էլ գործադիրն իր նիստն ուղեկցեց հերթական ցուցա...

Չինականն այդ ե՞րբ դարձավ հայրենական

Չինականն այդ ե՞րբ դարձավ հայրենական

Հուլիսի 5, 2018


Կառավարության վերջին նիստում մի գովազդային ակցիա իրականացվեց: Ներկաների առաջ նոր համակարգիչներ էին դրված: Իսկ վարչապետ Նիկոլ Փա...

1200 անհետացած տեսախցիկ

1200 անհետացած տեսախցիկ

Հուլիսի 4, 2018


Հավանաբար, շատերն են հիշում, թե վերջին խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելիս որքան խոսակցություններ գնացին բոլոր ընտ...

Արքայի ամբողջ շքախումբը

Արքայի ամբողջ շքախումբը

Հուլիսի 2, 2018


Նոր կառավարության որևէ ձեռքբերման մասին նույնիսկ այդ կառավարության անդամները չեն համարձակվում խոսել: Ասում են՝ դեռ վաղ է, մի քի...

Հանձնարարված է անպայման գտնել

Հանձնարարված է անպայման գտնել

Մայիսի 24, 2018


Հիմա արդեն անսխալ կարելի է պնդել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կառավարության յուրաքանչյուր անդամի հստակ հանձնարարական է տվել`...

Մեկ զանգի ժողովրդավարությունը

Մեկ զանգի ժողովրդավարությունը

Մայիսի 18, 2018


Լույսը դեռ չբացված պաշտոնանկությունների ու հեռացումների ալիքը անցնում է ամբողջ երկրով: Յուրաքանչյուր կես ժամը մեկ լսում ես նոր ...

Նիկոլը ընտրեց վիճակագրական սուտը

Նիկոլը ընտրեց վիճակագրական սուտը

Մայիսի 17, 2018


Ազգային վիճակագրական ծառայության պետի պաշտոնը երկար տարիներ զբաղեցրած Ստեփան Մնացականյանն այսօր կառավարության նիստում վերստին 6...

Փոխեցին, որ ոչինչ չփոխեն

Փոխեցին, որ ոչինչ չփոխեն

Մայիսի 11, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առ այսօր ընդամենը մի քանի կադրային նշանակումներ է կատարել, բայց այդքանն էլ բավական եղավ, որ դժգոհողներ...

Հայաստանի ձրիակերների գլխաքանակը պակասեց 9-ով

Հայաստանի ձրիակերների գլխաքանակը պակասեց 9-ով

Ապրիլի 6, 2018


Խորհրդական ունենալը ՀՀ իշխանավորների ամենասիրած զբաղմունքն է, ամենահարգված ատրիբուտը: Օրինակ, Տարոն Մարգարյանն իր խորհրդականներ...

Խեղճ դատախազներ, ո՞նց եք ապրելու

Խեղճ դատախազներ, ո՞նց եք ապրելու

Մարտի 14, 2018


Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրված հարցերից մեկը վերաբերում է Հայաստանի դատախազներին մշտական բնակության վայրից դուրս...

Բացակաների համար ծնող չեն կանչի

Բացակաների համար ծնող չեն կանչի

Մարտի 9, 2018


Դպրոցական տարիների հիշողություններից շատերի համար ամենատպավորիչը բացակայությունների պատմություններն են, երբ դասերից խուսափելու ...

Վերնախավում ցնցումներ կլինեն

Վերնախավում ցնցումներ կլինեն

Մարտի 7, 2018


Ազգային ժողովում ներկայացվեց կառավարության նոր կառուցվածքը, և այդ հեռանկարը իր հետ բազում խնդիրներ է բերելու: Եթե դրանցից առաջն...

Քաղաք, որ կարելի է նաև չունենալ

Քաղաք, որ կարելի է նաև չունենալ

Մարտի 2, 2018


Եթե կա մի բան, որ մեր կառավարության մոտ ամենալավն է ստացվում, դա գլխից մեծ գործեր բռնելն ու դրանք կիսատ թողնելն է: Հարյուրավոր ...

Բա մի հատ էլ չծխե՞նք պետության հաշվին

Բա մի հատ էլ չծխե՞նք պետության հաշվին

Փետրվարի 19, 2018


Մեր պետական կառույցներում ազնիվ մրցակցություն է սկսվել, թե ով կարող է ավելի հետաքրքիր ձևով մսխել պետության գումարները, ով կարող...

Իրենք գրում, իրենք հաստատում են

Իրենք գրում, իրենք հաստատում են

Փետրվարի 15, 2018


Ազգային ժողովը մենք անվանում ենք օրենսդիր մարմին, այսինքն՝ մի տեղ, որտեղ օրենքներ են լույս աշխարհ գալիս: Բայց ահա «Պառլամենտ մո...

Վարչապետի 856 միլիոնանոց փուչիկը

Վարչապետի 856 միլիոնանոց փուչիկը

Փետրվարի 8, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ անկեղծորեն զարմացրեց ժողովրդին: Առաջին անգամը նախընտրական շրջանում էր, երբ հայտարարեց, թ...

Եկավ հողը խլելու ժամանակը

Եկավ հողը խլելու ժամանակը

Փետրվարի 8, 2018


ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնեց, որ վերհանված տվյալների համաձայն՝ առկա են գյուղատնտեսական ն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ