Սովորական խայտառակություն

Չգիտեն, թե դա ինչ հրաշք էր

Մարտի 5, 2018
Չգիտեն, թե դա ինչ հրաշք էր

Այն, որ մեր երկիրը 7,5 տոկոս տնտեսական աճ է ունեցել, շատ-շատերին զարմացրեց: Զարմացրեց ոչ միայն այն պատճառով, որ դրա համար ոչ մի նախադրյալ չկա, այլ նաև այն պատճառով, որ առ այսօր որևէ մեկը չի կարողացել համոզիչ բացատրություն տալ կատարվածի մասին: Ահա այդ բազում զարմացածների թվում էր նաև նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով շտապեց իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարել ու մասնավորապես շեշտել, որ 2017թ-ի ԱՎԾ վիճակագրական տվյալների վերլուծությունը մտահոգում է։ Այսինքն` նորից դիմել են կեղծիքների:


Բագրատյանին հակադարձելու անհրաժեշտություն կար: Եվ այդ պատասխանատու գործն այս անգամ ստանձնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը: Հենց նա էլ հետևյալն ասաց. «7,5% տնտեսական աճը պայմանավորված է որոշ ոլորտներում աննախադեպ ակտիվությամբ, որը ըստ էության դեռ պետք է քննարկվի»: Իսկ այսպիսի պատասխանն այլ կերպ չես որակի, քան հերթական զարմացածի շփոթվածություն: Ու եթե փոխնախարարն է տարակուսած, թե որտեղից հայտնվեց 7,5-ը, երբ հենց իրենց` ֆինանսների նախարարությունը նախատեսում էր 4,5 կամ 5% տնտեսական աճ, իսկ Համաշխարհային բանկն իր հերթին կանխատեսել էր 3․8% – 4% տնտեսական աճ, ապա մեր վիճակն իսկապես լուրջ է:


Սրա հետ մեկտեղ Դավիթ Անանյանը չի էլ պատրաստվում վիճաբանել Բագրատյանի հետ` ընդամենը նկատելով. «Ֆեյսբուքյան գրառումները, որ պարոն Բագրատյանը բերում է որպես մակրոտնտեսագետ՝ իր կողմից բերված որոշակի դատողություններ և վերլուծություններ են․ մակրոտնտեսագիտությունն իմ նեղ մասնագիտացումը չի, և ես այս առումով չեմ կարող պատասխանել ձեր հարցերին կամ մեկնաբանություն տալ»։ Սա շատ հարմար արձագանք է: Չգիտեմ և վերջ: Միանգամից ազատվում է բոլոր հոգսերից: Ճիշտ նույն կերպ փոխնախարարը չկարողացավ պատասխանել նաև հաջորդ հարցին, թե այս 7, 5 տոկոս տնտեսական աճի մեջ որքան է կազմում գնաճի մասնաբաժինը։ «Ես ուղղակի չգիտեմ, որովհետև այդ տնտեսական աճի մանրամասն վերլուծություն ես ինքս որպես տնտեսագետ չեմ հասցրել անել»,-ասաց նա։ Մի խոսքով, եկեք մանրամասներից հեռու մնանք: Համարենք, որ տեղի է ունեցել մի մեծ հրաշք և ուրախանանք այդ հրաշքով: Թե չէ հանկարծ կպարզվի, որ վիճակագիրներն այս անգամ էլ են թվեր կեղծել ու ամբողջ ուրախությունը ջուրը կընկնի: Իսկ մեզ դա պե՞տք է:






Դիտումների քանակ 10693


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Սերը և սեքսը որպես Նոր Հայաստանի կադրային փաստարկ

Սերը և սեքսը որպես Նոր Հայաստանի կադրային փաստարկ

Սեպտեմբերի 9, 2018


Նոր Հայաստանում գրեթե վերացրել են խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով պաշտոնների նշանակելը: Այժմ այլ սկզբունք է գործում` պաշտոններ բ...

Վայ, կներեք, սխալվել էի

Վայ, կներեք, սխալվել էի

Հուլիսի 19, 2018


Շատերն են հիշում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի վերջին հայտարարություններից մեկը, որտեղ նա հրապարակել էր ստուգվող գազալցակայանների ...

ՊԵԿ-ը գազ է բաց թողնում

ՊԵԿ-ը գազ է բաց թողնում

Հուլիսի 16, 2018


Նոր իշխանությունների ամենասիրած զբաղմունքը դարձել է ջուր չմտած բոբիկանալը: Որևէ բացահայտում, ձերբակալություն, խուզարկություն, ս...

Այդպես նույնիսկ աղբաման չեն փոխում

Այդպես նույնիսկ աղբաման չեն փոխում

Հուլիսի 13, 2018


Բազմաթիվ քաղաքացիներ խիստ տպավորված էին այն բանից, թե ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասավ մինչև Մեղրիի մաքսակետ, բոլորին շարք...

Բագրատյանն ու հիմարը

Բագրատյանն ու հիմարը

Հունիսի 22, 2018


Պարտադիր կուտակային համակարգի անցնելու հարցը դարձավ մատի փաթաթան: Նիկոլ Փաշինյանի փոփոխամտությունը թանկ արժեցավ: Ոմանք ի վերջո ...

ՊԵԿ նախագահը կլսի Բիսմարկին

ՊԵԿ նախագահը կլսի Բիսմարկին

Մայիսի 17, 2018


Կառավարության այսօրվա նիստի որոշմամբ, Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատվել է Վարդան Հարությունյանը՝ ...

Բագրատյանն ինքնամատուցվում է

Բագրատյանն ինքնամատուցվում է

Մայիսի 8, 2018


Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ ոտքը չէր դրել Բաղրամյան 26-ի իր աշխատասենյակից ներս, երբ նրա հետևից շնչակտուր հասավ ՀՀ նա...

Եկեղեցին չի ցանկանում հաշվետու լինել

Եկեղեցին չի ցանկանում հաշվետու լինել

Հոկտեմբերի 20, 2017


Նախկին վարչապետ և Ազգային ժողովի արդեն նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը նորից մի քար գլորեց ձորը, ու հիմա հազար խելոք փորձում...

Ընդդիմությունը մեզ ատոմային ռումբ կտա

Ընդդիմությունը մեզ ատոմային ռումբ կտա

Սեպտեմբերի 11, 2017


Համաձայն ազգային ավանդույթի՝ հայ ընդդիմությունը երկրին վնաս հասցնելու առիթը բաց չի թողնում։ Ոչ մի ընդդիմադիր կամ քաղաքական ուժ ...

Բագրատյանը զենք-զինամթերք է հանձնում

Բագրատյանը զենք-զինամթերք է հանձնում

Սեպտեմբերի 6, 2017


Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով մասնակցում է լեհական Կրինիցայի տնտեսական համաժողովին, հարցազրույց է տվել ադրբեջա...

Ո՞ւմ կտան իրենց ձայնը մարմնավաճառները

Ո՞ւմ կտան իրենց ձայնը մարմնավաճառները

Մարտի 20, 2017


Բոլոր հարցերը կարգավորված էին, մնացել էր մարմնավաճառների խնդիրը: Պատգամավորության թեկնածուներն արդեն իրենց օրակարգը սպառել են և...

«Ազատ դեմոկրատների» ազատ երազանքները

«Ազատ դեմոկրատների» ազատ երազանքները

Փետրվարի 14, 2017


Նախընտրական ակտիվ թոհուբոհի մեջ հետզհետե գծագրվում են գլխավոր խաղացողները: Դրան զուգահեռ հստակեցվում են քաշային կարգերը, և մրցա...

Ազատ դեմոկրատներն այլևս ազատ չե՞ն

Ազատ դեմոկրատներն այլևս ազատ չե՞ն

Փետրվարի 4, 2017


Սկզբում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը լքեց Անուշ Սեդրակյանը` իր քայլը հիմնավորելով նրանով, որ հարազատ կուսակցությունը պատր...

Բագրատյանն ու մի քանի գաղնիքները

Բագրատյանն ու մի քանի գաղնիքները

Հունվարի 13, 2017


ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ առաջիկա խորհր...

Առաջնորդը կա, դաշինքը չկա

Առաջնորդը կա, դաշինքը չկա

Նոյեմբերի 24, 2016


Ընդդիմադիր դաշտում խոշոր առաջընթաց է արձանագրվել: Վերջապես գտնվել է առաջնորդը: Ավելի ճիշտ, ոչ թե գտնվել է, այլ ինքնաառաջադրվել ...

Էլ գող փիսո, էլ քաչալ շուն

Էլ գող փիսո, էլ քաչալ շուն

Սեպտեմբերի 27, 2016


Երկու նախկին վարչապետերի՝ Խոսրով Հարությունյանի ու Հրանտ Բագրաատյանի ճանապարհները կրկին խաչվել են ու վերստին՝ վատ իմաստով: Բագր...

Պատգամավորների գրագողությունը

Պատգամավորների գրագողությունը

Հուլիսի 20, 2016


Պատգամավորներ Հրանտ Բագրատյանն ու Խաչատուր Քոքոբելյանն անհարմար իրավիճակի մեջ են հայտնվել: Եվ այդ վիճակի մեջ նրանց գցել է կառավ...

Ինչո՞ւ են ծեծում Բագրատյանին

Ինչո՞ւ են ծեծում Բագրատյանին

Հունիսի 27, 2016


Այսօր Ազգային ժողովում Ռուսաստանի հետ Հակաօդային պաշտպանության համակարգի համաձայնագրի քննարկումը առիթ էր դարձել ոչ միայն ներքին...

Բագրատյանի ճակատագիրը մշուշոտ է, սակայն կարող է նաև պարզվել

Բագրատյանի ճակատագիրը մշուշոտ է, սակայն կարող է նաև պարզվել

Մայիսի 27, 2016


ՀՀ նախկին վարչապետ, պատգամավոր Հրանտ Բագրատյանը կարծում է, որ այն դեպքում, երբ ինքը լինի պետության ղեկավար, մենաշնորհների դեմ ճ...

Քիմիական զե՞նք. հարցրեք Բագրատյանին

Քիմիական զե՞նք. հարցրեք Բագրատյանին

Մայիսի 11, 2016


Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հասավ իր նպատակին: Ատոմային զենքի մասին նրա հայտարարությունը ոչ միայն ցնցումներ առաջացրեց Ադրբ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ