Սովորական խայտառակություն

«Տիտանների» մենամարտը

Մարտի 5, 2018
«Տիտանների» մենամարտը

Այսօր Աժ պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստին ներկա գտնվողներին հրաշալի հնարավորություն էր ընձեռնվել ականատես լինելու մի դիտարժան մենամարտի, որտեղ իրենց ուժերն էին չափում իշխանության «անգերազանցելի իրավաբան» տիտղոսի երկու հավակնորդները` հանձնաժողովի ղեկավար Գևորգ Կոստանյանը և արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Միտումն ակնհայտ էր` Կոստանյանը ցանկանում էր ինքնահաստատվել նոր պաշտոնում, Հարությունյանն ուզում էր ցույց տալ, թե ով է ներսում եղանակ ստեղծողը: Իսկ դրա համար մի չնչին առիթն էլ բավարար էր, որն էլ ներկայացավ այսօր:


Արդարադատության նախարարը հանձնաժողովի դատին էր ներկայացրել Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը: Նշված օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի շուրջ վիճաբանություն ծագեց, որտեղ խոսք էր գնում այն մասին, որ քննիչի կանչով չներկայանալու դեպքում անձը վերցվի կալանքի: Կոստանյանը անխնա քննադատեց Հարությունյանի ներկայացրած այս դրույթը և հորդորեց բացասական եզրակացություն տալ դրան: Հարությունյանն էլ բուռն ընդդիմացավ: Մեկ ժամից ավելի ձգվող «տիտանների մենամարտը» հանգեցրեց նրան, որ Դավիթ Հարությունյանը որոշեց խախտել կանոնակարգը և եզրափակիչ երկրորդ ելույթն ունենալ: Կոստանյանի զգուշացմանն ի պատասխան Հարությունյանի նյարդերը տեղի տվեցին, և նա շարունակեց իրենը պնդել: «Կարամ դաժե դրա վրա գրազ գամ, պարոն Հարությունյան»,- հակաճառեց Կոստանյանը, սակայն գրազն այդպես էլ չկայացավ: Ի վերջո հանձնաժողովը քվեարկեց Կոստանյանի տեսակետին համապատասխան:


Ոմանց կարող էր թվալ, թե սա ընդամենը մասնագիտական բանավեճ էր և ոչինչ ավելին: Դժբախտաբար, դա այդպես չէ: Սա հենց այն է, ինչին անվանում են «ներքին խմորումներ իշխանության վերին ոլորտներում»: Հիմա, երբ ընդդիմությունը բավականին թույլ է և էական վտանգ չի ներկայացնում իրենից, ազդեցության դաշտի համար անզիջում պայքարը տեղափոխվել է կառավարող համակարգի օղակներ: Իսկ ապրիլյան փոփոխությունների ֆոնին յուրաքանչյուրը ցանկանում է հնարավորինս ամուր հող ստեղծել իր ոտքերի տակ, որովհետև մեծ ցնցումների ժամանակ թույլ հենարան ունեցողները կարող են նաև տապալվել:






Դիտումների քանակ 26878


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Դավիթ Հարությունյան. գրիգորան վահեն մի քիչ…

Դավիթ Հարությունյան. գրիգորան վահեն մի քիչ…

Հուլիսի 4, 2019


ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն ասում է, որ գրիգորյան վահեի հայտարարությունը (իրեն ՍԴ նախագահ հռչակելու ...

Խելքը գլուխը հավաքած դատավորն այսպիսի ֆասոն պիտի ունենա

Խելքը գլուխը հավաքած դատավորն այսպիսի ֆասոն պիտի ունենա

Փետրվարի 26, 2019


Հին Հայաստանից Փաշինյան Նիկոլը մի խայտառակություն ժառանգեց` Վազգեն Ռշտունի անվամբ: Միայն այն հանգամանքը, որ սա կոստանյան գևորիկ...

Рыбак рыбака видит издалека

Рыбак рыбака видит издалека

Փետրվարի 7, 2019


ԱԺ փոխնախագահ սիմոնյան ալենը կոստանյան գևորիկի գովքն է անում: Զարմանալի չէ: Ռուսներն ասում են այս դեպքերում` рыбак рыбака видит...

Կոստանյան Գևորգը դառնում է կոստանյան գևորիկ

Կոստանյան Գևորգը դառնում է կոստանյան գևորիկ

Հունվարի 30, 2019


Փաշինյան Նիկոլին կարելի է հասկանալ: Ճիշտ է, գրանտակերներն ի դեմս գժերի, միասեռականների, աղանդավորների և այլ փոքրամասնություններ...

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանի նշանակած գլխավոր դատախազները դառնում են պահպանակ

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանի նշանակած գլխավոր դատախազները դառնում են պահպանակ

Նոյեմբերի 28, 2018


«Գտնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ, քանի որ դրա համար անհրաժեշտ հիմքերն առկա են։ Մեր մեղադրանքի ձևակերպում...

Ի՞նչ պատահեց Կոստանյան Գևորիկի հետ

Ի՞նչ պատահեց Կոստանյան Գևորիկի հետ

Հոկտեմբերի 12, 2018


ՀՀ նախկին գլխավոր դատախազ Կոստանյան Գևորգը, մամուլի հրապարակումների համաձայն, անդառնալի և ծանր հարված է հասցրել իր կուսակցությա...

ԱԺ հանձնաժողովը վտանգ է ներկայացնում ՀՀ հպարտ քաղաքացիների համար

ԱԺ հանձնաժողովը վտանգ է ներկայացնում ՀՀ հպարտ քաղաքացիների համար

Սեպտեմբերի 26, 2018


Այսօր կայացավ ՀՀ ԱԺ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գա...

Ովքե՞ր են մի ավտոբուսի էկիպաժը

Ովքե՞ր են մի ավտոբուսի էկիպաժը

Հուլիսի 5, 2018


Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի 2-րդ նիստին առաջարկությունները ներկայացնելու հերթը «Ելք» խմբակցությանն ...

1200 անհետացած տեսախցիկ

1200 անհետացած տեսախցիկ

Հուլիսի 4, 2018


Հավանաբար, շատերն են հիշում, թե վերջին խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելիս որքան խոսակցություններ գնացին բոլոր ընտ...

Մեկն ուզում է, մյուսը չի ուզում

Մեկն ուզում է, մյուսը չի ուզում

Մայիսի 15, 2018


Բոլորն էլ հասկանում են, որ նախկին և ներկա իշխանությունների մեծ առճակատման փուլը դեռ առջևում է և գայթակղության քար կարող են դառն...

Հնարամիտ զույգը կփրկի՞ իրավիճակը

Հնարամիտ զույգը կփրկի՞ իրավիճակը

Մայիսի 3, 2018


Բոլորն անհամբերությամբ սպասում են մայիսի 8-ի իրադարձություններին: Շատերի համար այդ օրը նշանակալի է դիտվում ոչ միայն այն իմաստով...

Դավիթ Հարությունյանը տեղյակ է ՀՀԿ ձախողման պատճառի մասին

Դավիթ Հարությունյանը տեղյակ է ՀՀԿ ձախողման պատճառի մասին

Ապրիլի 28, 2018


Այս օրերին տիրող իրավիճակի քաղաքական մեկնաբանությունների պակաս չի զգացվում: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էլ է կ...

Դավիթը դասականից էլ էր դժգոհ

Դավիթը դասականից էլ էր դժգոհ

Ապրիլի 12, 2018


Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հարությունյանն անդրադարձավ Freedom H...

Դավիթ Հարությունյանը` Կարեն Կարապետյանի անարդար ծրագրի անմեղ զոհ

Դավիթ Հարությունյանը` Կարեն Կարապետյանի անարդար ծրագրի անմեղ զոհ

Ապրիլի 4, 2018


Պարզվում է, որ ՀՀ արդարադատության նախարար, վունդերկինդ և համազգային հզոր խայտառակության համբավ ունեցող Դավիթ Հարությունյանը, ահ...

Ի՞նչ է երևում Հարությունյանի աչքին

Ի՞նչ է երևում Հարությունյանի աչքին

Մարտի 22, 2018


Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն առանց այլևայլության հայտարարում է. «Անկախ Հայաստանի պատմության մեջ քաղբանտարկյալ չ...

Ելակներ նախարարի համար

Ելակներ նախարարի համար

Մարտի 16, 2018


Օրերս, երբ մեծ աղմուկ բարձրացավ կանանց գաղութում Հ1-ի լրագրողուհու http://shame.am/news/view/65755.html պատրաստած ռեպորտաժի շու...

Վերնախավում ցնցումներ կլինեն

Վերնախավում ցնցումներ կլինեն

Մարտի 7, 2018


Ազգային ժողովում ներկայացվեց կառավարության նոր կառուցվածքը, և այդ հեռանկարը իր հետ բազում խնդիրներ է բերելու: Եթե դրանցից առաջն...

Թալանչիները իրավագիտության պակաս ունեն

Թալանչիները իրավագիտության պակաս ունեն

Փետրվարի 21, 2018


Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որ ամփոփեր նախարարության 2017 թվականի աշխատանքները և ...

ՍԴ-ն կուսակցակա՞ն մարմին է

ՍԴ-ն կուսակցակա՞ն մարմին է

Փետրվարի 16, 2018


Այսօր ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հրայր Թոմվասյանը հրաժարականի դիմում ներկայացրեց։ Պատճառն այն է, որ Թովմասյանն առա...

Հովիկ Աբրահամյանն ավելի խելոք էր

Հովիկ Աբրահամյանն ավելի խելոք էր

Փետրվարի 6, 2018


Կառավարության նիստերը դնփակ անցկացնելու մասին որոշումը գնահատվեց մի դեպքում իբրև հրապարակայնության սահմանափակում, մեկ այլ դեպքո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը