Սովորական խայտառակություն

Տուֆակերտ Շուշանն ու բանակի փողերը

Մարտի 3, 2018
Տուֆակերտ Շուշանն ու բանակի փողերը

Երգչուհի, ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը նոր նախաձեռնությամբ է հանդես եկել` տուֆ քարեր է ուզում առնել բանակի կարիքների համար, այսինքն, որոշել է այդ քարերով պատնեշներ կառուցել ու դիրքերն ամրացնել: Իր այդ բարեգործական նախաձեռնության մասին գրել է ֆեյսբուքյան էջում, մարդկանց կոչ է արել գումարներ ներդնել ու կրկին կրակն է ընկել:


Մարդիկ Շուշանին չեն սիրում: Իսկ երբ մեկին չեն սիրում, նրա ցանկացած քայլ ընդունում են սրերով: Իր հերթին էլ Պետրոսյանն է թեժացնում կրակը` անհարկի վիրավորելով ու հանդիմանելով նրանց, ովքեր իր հրահանգները լուռումունջ չեն կատարում և ավելորդ հարցեր են տալիս: Իսկ ավելորդ հարցերից մեկն էլ այն է, թե ինչ եղան բանակի փողերը, մարդկանցից հավաքված 1000-ական դրամները, մյուս նվիրատվությունները, որ հիմա ՊՆ-ն վերստին մնացել է Շուշանի հույսին:


Այսպիսի հարցեր տալու իրավունք ժողովուրդն ունի, քանի որ անվստահությունն իսկապես խորը արմատներ է ձգել: Հենց վերջերս ձերբակալեցին մի մայորի, որ միայնակ յուրացրել էր 40 միլիոն դրամ: Եթե սրա նման մի 10-15-ն էլ լինեն (իսկ դրանք կան ու ավելի շատ են), ապա պարզ է, թե ինչու ժողովուրդը չի ցանկանա նրանց իր միջոցները վստահել:


Իսկ Շուշան Պետրոսյանին առավել ևս վստահել չեն ուզում: Եվ հիմա մեկ այլ հարց էլ է ծագում: Ո՞վ է երգչուհի-պատգամավորին հորդորել հանդես գալ այդ նախաձեռնությամբ: Պաշտպանության նախարարության հետ դա համաձայնեցվա՞ծ է, թե Շուշանն ինքնագլուխ ու ինքնաբուխ է գործում: Եթե հետո պարզվի, որ տուֆ քարի կարիք չկա՞, ի՞նչ է անելու այդ դեպքում: Իսկ եթե ՊՆ-ն այս գործում մասնակցություն ունի, ապա դա խելացի ՊՆ-ն չէ, որովհետև ամեն բանից զատ կարող էր նաև հասկանալ, թե ինչ է պատահում, երբ մի գործի մեջ հոլովվում է Շուշան Պետրոսյանի անունը:






Դիտումների քանակ 113385


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Շուշան Պետրոսյանը սիրո մասին (և ոչ միայն)

Շուշան Պետրոսյանը սիրո մասին (և ոչ միայն)

Հունվարի 16, 2018


Երգչուհի և պատգամավոր Շուշան Պետրոսյանն այսօր Ազգային ժողովի հայտարարությունների ժամին պաթետիկ հայտարարություն է կարդացել` նվիր...

Ո՞վ է վտանգում ազգային անվտանգությունը

Ո՞վ է վտանգում ազգային անվտանգությունը

Մայիսի 20, 2017


Ազգային ժողովի նիստի ժամանակ այսօր Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Կորյուն Նահապետ...

Հայ պատգամավորուհիները օրինաչափության շեղում են

Հայ պատգամավորուհիները օրինաչափության շեղում են

Հոկտեմբերի 26, 2016


Կա այսպիսի մի կառույց՝ Միջխորհրդարանական միություն: Սա միջազգային կազմակերպություն է, որն զբաղվում է աշխարհի խորհրդարանների գոր...

Ի՞նչ է թաքցնում Շուշան Պետրոսյանը

Ի՞նչ է թաքցնում Շուշան Պետրոսյանը

Սեպտեմբերի 3, 2016


ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել նախոր...

Ֆեյսբուքի ահաբեկիչ Շուշան Պետրոսյանը

Ֆեյսբուքի ահաբեկիչ Շուշան Պետրոսյանը

Հուլիսի 26, 2016
1

Ամեն մարդ ինքնադրսևորման մի դաշտ գտնում է: Եթե չի գտնում, կարող է նաև դիմել ծայրահեղ քայլերի: Օրինակ, «Սասնա ծռեր» խմբի գրոհայի...

Շուշան Պետրոսյանը դժգոհ է Արմենչիկից, իսկ իրենից ո՞վ դժգոհի

Շուշան Պետրոսյանը դժգոհ է Արմենչիկից, իսկ իրենից ո՞վ դժգոհի

Մայիսի 11, 2016
1

Վաստակավոր արտիստ Արմենչիկն իր արևին բարեգործություն արեց և կրակն ընկավ: Նորմալ մարդիկ զայրացան, հնչեցին բազում կարծիքներ, իսկ ...

Եթե Խոսրով Հարությունյանի ականջները կտրած լինեին

Եթե Խոսրով Հարությունյանի ականջները կտրած լինեին

Փետրվարի 29, 2016


Վերջերս շատերս լսեցինք մի ահասարսուռ դեպքի մասին. Շիրակի մարզի Առափ գյուղում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ կտր...

Շուշան Պետրոսյանի գողական գնալու պատճառը երկիր սիրելն է

Շուշան Պետրոսյանի գողական գնալու պատճառը երկիր սիրելն է

Փետրվարի 5, 2016
11

Թե ինչու չի կարելի հայտնի ֆոտոմոդելի ամուսնուն բան ասել` հայտնի չէ: Իսկ թե ինչ կապ ունի երկիր սիրելը երկրի նախարարին քննադատելը...

«Ինչի՞դ է պետք» ցուցանակը

«Ինչի՞դ է պետք» ցուցանակը

Հունվարի 30, 2016


ՀՀԿ-ում խոսակցություններ են շրջանառվում այն մասին, թե ՀՀԿ-ական երգչուհի Շուշան Պետրոսյանն օրերս իր մանդատի հարցով մտել է նախագա...

Քուչի թուլեն՝ էթիկայի մասնագետ

Քուչի թուլեն՝ էթիկայի մասնագետ

Հունվարի 19, 2016
2

Ինչպես հայտնի է, մի քանի օր առաջ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (Արթուր Սաքունցի օբյեկտի) կողմից փոստայ...

Շուշան Պետրոսյանը՝ բռնաբարի աշակերտուհի

Շուշան Պետրոսյանը՝ բռնաբարի աշակերտուհի

Հունվարի 11, 2016
1

Վերջին շրջանում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դեմ հրապարակային հարձակումներն և քննադատությունները էականորեն աճել են: Պա...

Զգուշացե՛ք. Շուշան Պետրոսյանի այլընտրանքը կլինի Ծերեթելու փողոցից, իսկ...

Զգուշացե՛ք. Շուշան Պետրոսյանի այլընտրանքը կլինի Ծերեթելու փողոցից, իսկ...

Սեպտեմբերի 24, 2015


Հայտնի աստղ Շուշան Պետրոսյանը սեպտեմբերի 21-ից ի վեր տեղը չի գտնում և չի հասկանում, թե որպես ինչ են մեկ այլ աստղ Արմենչիկին վաս...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ