Սովորական խայտառակություն

Գոնե Ստասիկի դահուկները չմոռանաք

Փետրվարի 28, 2018
Գոնե Ստասիկի դահուկները չմոռանաք

Ձմեռային օլիմպիական խաղերը հայաստանցիների հիշողության մեջ կմնան գերազանցապես այն պատմությամբ, որ մեր երկիրը ներկայացնող դահուկորդը դահուկներ չուներ: Հիմա սա արդեն պատմություն է, իսկ մարտի 5-ին հայկական պատվիրակությունը կրկին կմեկնի Փհենչհան՝ այս անգամ ձմեռային պարալիմպիկ խաղերի: Պատվիրակություն ասվածն այս դեպքում առավել քան չափազանց է, քանի որ Հայաստանը դեռևս մեկ ներկայացուցիչ ունի. դահուկավազքում հանդես կգա Ստասիկ Նազարյանը: 

 

Հիմա մնում է լուծել ամենաբարդ հարցը: Արդյո՞ք Նազարյանը տեղ կհասնի լիովին կազմ ու պատրաստ: Այսօր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի խորհրդական Ռուբեն Հակոբյանը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից մարզահագուստ է հանձնել պարալիմպիկ պատվիրակության անդամներին, նաև Նազարյանին: Նույնիսկ այդ առիթով լուսանկարվել են: Սակայն դահուկներ հանձնելու մասին որևէ խոսք չի եղել: Ու հիմա լուրջ կասկածներ կան, թե արդյոք հին պատմությունը նորից չի կրկնվի:

 






Դիտումների քանակ 3830


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ
Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ