Սովորական խայտառակություն

Ալիկը կանխատեսում է երկրի վախճանը

Փետրվարի 28, 2018
Ալիկը կանխատեսում է երկրի վախճանը

Հանրապետական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսօր մասնակցեց Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությանը, բոլորին կողմ քվեարկեց, իսկ դրանից անմիջապես հետո հայտարարեց, թե խորհրդի ստեղծմամբ դատական համակարգում փոփոխություններ չեն լինի: Այսինքն` Ալիկ Սարգսյանն ասաց, որ իրենք զբաղվել են անիմաստ գործով, և ինքն էլ այդ անիմաստության ակտիվ մասնակիցներից մեկն է:

 

Հոռետես Ալիկի դատողությունների շրջանակը գրեթե մոտ է աբսուրդի: Օրինակ, նա ասում է. «Դուք ուզում եք, որ ես հիմա հույս հայտնեմ, որ այս նույն խորհրդի ստեղծմամբ վաղը լույսը կբացվի և դատական համակարգը կփոխվի՞: Դատական համակարգը դեռ կշարունկի մնալ այնպիսին, ինչպիսին կա»: Իսկ այնուհետև իր հիասթափությունների ու վերապահումների տարածքներն ավելի է ընդարձակում` հավելելով, թե չի կարծում, որ Սահմանադրական դատարանի նախագահը կամ գլխավոր դատախազը կարող են այն աստիճան փոփոխության ենթարկել համակարգը, որ այն զերծ մնա քննադատություններից:


Ի՞նչ է ստացվում: Համաձայն Սարգսյանի թեզերի, ինչ կուզես արա, կուզես գլխով խփվիր պատին, կուզես պատը տուր գլխիդ, ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես կա, և հարկ չկա որևէ լավ բանի ակնկալիք ունենալ: Այսպիսի մտքեր նույնիսկ արմատական ընդդիմության ներկայացուցիչները չեն բարձրաձայնում, իսկ եթե դրանց հեղինակը ՀՀԿ-ական պատգամավորն է, ապա մնում է միայն մտածել, որ խնդիրը ոչ թե Ալիկի հայացքների տարբերության մեջ է, այլ ունի խիստ ընդգծված անձնական մոտիվ: Ասել է, թե` ոչինչ դեպի լավը չի գնա, քանի դեռ Ալիկ Սարգսյանին բարձր պաշտոն չեն տվել: Եվ քանի որ դեռ չեն տվել ու հավանաբար չեն էլ տա, կնշանակի մեր լավ ապրելը վերջացավ:






Դիտումների քանակ 31172


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Իսկ Ալիկը գաղափարական է

Իսկ Ալիկը գաղափարական է

Հունիսի 6, 2018


Ազգային ժողովի պատգամավորներ Արման Սահակյանը, Արթուր Գևորգյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակ Թորոսյանը, Արտակ Սարգսյանը և Սամվել Ալե...

Ալիկ Սարգսյանը գնում է հեղափոխության

Ալիկ Սարգսյանը գնում է հեղափոխության

Փետրվարի 21, 2018


Ալիկ Սարգսւանն իր կյանքով չի ներում նախագահ Սարգսյանին: Թե որն է այդ հակաքրիստոնեական վերաբերմունքի պատճառը` հայտնի չէ, դա թողն...

Սերժ Սարգսյանի վերջը կտա միայն Ալիկ Սարգսյանը (կամ հակառակը)

Սերժ Սարգսյանի վերջը կտա միայն Ալիկ Սարգսյանը (կամ հակառակը)

Փետրվարի 20, 2018


Նախագահ Սարգսյանը հանճարեղ կադրային որոշումների հեղինակ է, 2008-ին նա «կուլտմասսավիկ» Ալիկին նշանակեց ՀՀ ոստիկանության պետ: Նշե...

Հայ մեծ գիտնական Ալիկ Սարգսյանը

Հայ մեծ գիտնական Ալիկ Սարգսյանը

Հոկտեմբերի 24, 2017


«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի վերաբերյալ ոչ միայն բուռն քննարկումներ ծավալվեցին, այլև նույնի...

… Ну а девушки, а девушки- потом

… Ну а девушки, а девушки- потом

Մարտի 4, 2017


Հանրապետական կուսակցության Արարատի տարածքային կառույցի պատասխանատու, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և ՀՀԿ-ից առաջադրված թեկն...

Նախկինների օրինաչափ ողբերգությունը

Նախկինների օրինաչափ ողբերգությունը

Նոյեմբերի 26, 2016


Այսօր կայացած Հանրապետական կուսակցության համագումարն աչքի ընկավ նախկին պաշտոնյաների առատությամբ: Անզեն աչքով էլ տեսանելի էր, որ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ