Սովորական խայտառակություն

Հրանուշի ֆիասկոն

Փետրվարի 23, 2018
Հրանուշի ֆիասկոն

Սիրիական պատերազմի ողջ ընթացքում հազարավոր սիրիահայեր եկան Հայաստան: Այս մարդկանց ընդունելու, կացարանով, աշխատանքով ապահովելու խնդիրներ կային, որոնք մեր հանրապետության սուղ միջոցների պայմաններում գրեթե անիրագործելի էին: Եվ մինչ առանձին կառույցներ զբաղված էին այդ խնդրի լուծմամբ, սփյուռքի նախարարությունը ևս ցանկացավ մասնակից դառնալ, միայն թե այլ դիտանկյունից: Նախարարուհի Հրանուշ Հակոբյանի համար խիստ պատեհ իրավիճակ էր` օգտվել հանգամանքներից ու կատարվածն այնպես մատուցել, որ կարծես իր գործադրած ջանքերի շնորհիվ էին տասնյակ հազարավոր փախստականները ապաստանել մեր երկրում: Քիչ էր մնում, որ նա ասեր, թե ներգաղթը հնարավոր դարձավ իր «Արի տուն» ծրագրի շրջանակներում, բայց վերջին պահին մի կերպ զսպեց իրեն, քանի որ կարող էր տպավորություն ստեղծվել, որ Սիրիայի պատերազմը հրահրել է հենց Հրանուշ Հակոբյանը:


Ինչևէ, տևական ժամանակ տիկին Հրանուշը հանրությանը զեկուցում էր, թե այս ամիս կամ այս կիսամյակում քանի սիրիահայ կրկին Հայաստան եկան և ամեն անգամ ավելացողների թիվը գունազարդվում էր այն մեկնաբանությամբ, որ նրանք գալիս են, քանի որ Հայաստանում արդեն ստեղծվել են մեր հայրենակիցներին ընդունելու բոլոր նախադրյալները: Այսօր էլ նախկինի նման սփյուռքի նախարարը տեղեկացրեց, որ անցյալ տարվա ընթացքում յուրաքանչյուր ամիս միջինը 25-30 մարդ է եկել Հայաստան։ Իսկ այս նոր տարում արդեն 27 մարդ է եկել: Ու արդեն պատրաստվում էր այս ցուցանիշը զարդարել իրենց հետևողական աշխատանքի մասին գովերգով, երբ լրագրողներից մեկը հարցրեց, թե եկողները` հասկացանք, իսկ գնացողներն ինչքա՞ն են: Եվ հենց այստեղ էլ տիկին Հրանուշը, որ հատիկ-հատիկ գիտեր վերադարձողներին, մեկնողների մասին ընդամենը ասաց. «Շատ է նաև Հայաստանից գնացողների թիվը»։


Եթե սփյուռքի նախարարն ասում է` շատ է, ուրեմն խոսքը շատ-շատի մասին է: Իսկ դա այլ բան չէ, քան Հրանուշ Հակոբյանի ֆիասկոն: Գալիս են հազարներով ու գնում են հազարներով: Գնում են Էմիրություններ, Լիբանան, Եվրոպա: Բայց ոչ Հայաստան: Քչերն են մնում: Եվ այդ քչերի հույսով էլ տիկին Հրանուշը հնչեցնում է մխիթարիչ խոսքերը. «Բոլոր դեպքերում կայունացել է մնացողների թիվը»: Այսինք, մի 10 հազարը գնացել են, բայց մնացած 100 հոգին կայունացած են: Մնաց, որ Հակոբյանն էլ գնա` ու կլինենք ամբողջովին կայուն-կայուն:






Դիտումների քանակ 30497


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Երևակայության բացակայություն

Երևակայության բացակայություն

Հունիսի 19, 2018


Այսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում հավատարմագրված դեսպանների կանանց և Հ...

Հրանուշի գաղտնիքն ու Մխիթարի բացահայտումը

Հրանուշի գաղտնիքն ու Մխիթարի բացահայտումը

Հունիսի 8, 2018


Ամեն աստծու օր սփյուռքի անչափահաս նախարար Մխիթար Հայրապետյանը մեզ մի զվարճանքի մասնակից է դարձնում իր կատակերգական դերակատարմամ...

Իր կյանքից փախչող նախարարը

Իր կյանքից փախչող նախարարը

Հունիսի 2, 2018


Հեղափոխականները սիրում են փոխել աշխարհն ու կյանքը: Հայաստանում հեղափոխություն իրականացնողները նախընտրում են առաջին հերթին փոփոխ...

Վատ պարող Մխիթարին ի՞նչն է խանգարում

Վատ պարող Մխիթարին ի՞նչն է խանգարում

Մայիսի 19, 2018


ՀՀ սփյուռքի նորանշանակ անչափահաս նախարար Մխիթար Հայրապետյանի պաշտոնավարման օրերը կարելի է ձեռքի մատների վրա հաշվել: Բայց այսքան...

Նախարարությունները` ջահելության ժամանցի վայրեր

Նախարարությունները` ջահելության ժամանցի վայրեր

Մայիսի 18, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կցանկանար, որ իր կառավարությունը կոչվեր նոր դեմքերի, երիտասարդացած, թարմացված կառավարություն և հեր...

Մխիթարը Հրանուշ չէ, բայց վտանգավոր է

Մխիթարը Հրանուշ չէ, բայց վտանգավոր է

Մայիսի 14, 2018


ՀՀ սփյուռքի նորանշանակ և անչափահաս նախարար Մխիթար Հայրապետյանը դեռ նոր է զբաղեցրել իր աթոռը, բայց արդեն ուրախության ճիչեր է արձ...

Հրանուշն էլ տուն գնաց

Հրանուշն էլ տուն գնաց

Մայիսի 11, 2018


Նախկին կառավարության անդամները մեկիկ-մեկիկ լքում են իրենց աթոռները: Այսօր հեռացավ նաև Սփյուռքի անզուգական նախարար Հրանուշ Հակոբ...

Հնարավոր է, Հրանուշ, հնարավոր է

Հնարավոր է, Հրանուշ, հնարավոր է

Ապրիլի 2, 2018


ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր տրամադրությամբ և մի ճամպրուկ մեդալներով կրկին արտասահման է մեկնել: Այս անգամ նրա թի...

Դրսի հավատի և ներսի հավատի միջև

Դրսի հավատի և ներսի հավատի միջև

Մարտի 14, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարուհի Հրանուշով հանդերձ գտնվում է Լիբանանում: Տեղի Հայաստանի դեսպանատանը նա հանդիպել է Լիբանան...

Սերնդափոխության կանոնները կպահպանվեն

Սերնդափոխության կանոնները կպահպանվեն

Փետրվարի 21, 2018


Առաջիկայում ԱԺ-ն ձեռնամուխ կլինի երկրի «ամենաանկախ» համարվող մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի ընտրությանը։ Հայտնի է, որ խորհ...

Հրանուշը դաշնակ կդառնա՞

Հրանուշը դաշնակ կդառնա՞

Փետրվարի 9, 2018


Բոլորն էլ հասկանում են, որ անցնելով խորհրդարանական կառավարման համակարգի գործարկմանը, փոփոխություններ տեղի կունենան նաև կառավարո...

Հրանուշի հայրը և Աստծո պատվիրանները

Հրանուշի հայրը և Աստծո պատվիրանները

Հունվարի 29, 2018


Այսօր Երևանի պետական համալսարանում բացվել է փիլիսոփայական գիտությունների դոկտոր Հրանտ Հակոբյանի անվան լսարանը: Ֆակուլտետում տեղ...

Հրանուշը նպաստում է Սփյուռքի կործանմանը

Հրանուշը նպաստում է Սփյուռքի կործանմանը

Հունվարի 22, 2018


ՀՀ-Սփյուռք գործակցության զարգացումները թեմայով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Սփյուռքի նախարարության նախա...

Եկեք ազգովի կերակրենք Հրանուշին

Եկեք ազգովի կերակրենք Հրանուշին

Դեկտեմբերի 26, 2017


Թե առանձին գերատեսչություններ ինչպես են ծախսում (ճիշտ կլինի ասել` ինչպես են վատնում) պետական բյուջեի միջոցները, շատ անգամ ենք ն...

Դուք` փող, մենք` մեդալ

Դուք` փող, մենք` մեդալ

Դեկտեմբերի 20, 2017


Այս տարի Հայաստանում ամենաշատ արտադրված ապրանքը հավանաբար մեդալն է եղել: Ամբողջ տարվա ընթացքում աջուձախ բաժանեցին և ով ասես, որ...

Ո՞վ է լինելու «Տարվա պոռնոաստղը»

Ո՞վ է լինելու «Տարվա պոռնոաստղը»

Դեկտեմբերի 18, 2017


Ամեն տարվա վերջում զանազան հայտնի ու անհայտ կառույցներ ամփոփիչ միջոցառումներ կամ մրցանակաբաշխություններ են անցկացնում և պարգևնե...

Հրանուշին տվողներն ու Հրանուշից վերցնողները

Հրանուշին տվողներն ու Հրանուշից վերցնողները

Նոյեմբերի 3, 2017


Հայաստան-Սփյուռք վերջին համաժողովից հետո Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը որքան էլ ջանաց պատկերը ներկայացնել ամենապայծառ գույ...

Հիմարագույն ցուցահանդեսի բացումը

Հիմարագույն ցուցահանդեսի բացումը

Սեպտեմբերի 20, 2017


Արցախի համար ինչ-որ բան արածներին Արցախի համար ինչ-որ բան չարածներից տարանջատելու առանցքային որակը սրանց համար նյութական աջակցո...

Ամենայն Հայոցից Ամենայն Հայոցին

Ամենայն Հայոցից Ամենայն Հայոցին

Սեպտեմբերի 18, 2017


Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի պատվարժան հյուրերին երեկ առաջնորդել էին «Փարավոն» ռեստորան»: Ուրիշ էլ ո՞ւր պիտի ն...

Սոված փորին Հայրենիք սիրելը բարդ գործ է

Սոված փորին Հայրենիք սիրելը բարդ գործ է

Հուլիսի 14, 2017


Արդեն մի քանի տարի շարունակ հայաստանցիների համար ամենազվարճալի թեմաներից մեկը դարձել է Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիր...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Գագասիկը Զավենիչն է
Հոկտեմբերի 22, 2018


Գագասիկը Զավենիչն է

Գագասիկը Զավենիչն է
Հոկտեմբերի 22, 2018


Գագասիկը Զավենիչն է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ