Ազգային խայտառակություն

Անձնական օգտագործման մտավորականները

Փետրվարի 23, 2018
Անձնական օգտագործման մտավորականները

Օսկան Քոչարյան


Օրերս գրել էինք այն մասին, որ ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանը գործարար դաշտում ունեցած վիճաբանության համատեքստում մեղադրանքների տարափ էր հղել Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, մեր արժեքավոր հաճախորդ Արա Աբրահամյանի հասցեին՝ վերջինիս մեղադրելով ռուսաստանաբնակ հայերի ունեցվածքը յուրացնելու մեջ: Ինչպես հայտնի է, այս վեճն այժմ տեղափոխվել է իրավական հարթություն, և դատական միջամտություն է սպասվում: Բայց ահա Հայաստանում մի խումբ մարդիկ, ովքեր սիրում են, որ իրենց մտավորական անվանեն, որոշել են առաջ ընկնել դեպքերից և արդարադատության գործառույթն իրենց ձեռքը վերցնել` տարանջատելով մեղավորին անմեղից:


Սրանք իրար գլխի են հավաքվել ու մի հայտարարության տեքստ են ստորագրել, որտեղ մասնավորապես հետևյալն է ասվում. «Մեզ`Հայաստանի մշակույթի, գրականության, կրթության և գիտության ոլորտների ներկայացուցիչներիս համար նման երևույթն անընդունելի, նաև դատապարտելի է նախևառաջ նրանով, որ ինչ-ինչ նպատակներով փորձելով վարկաբեկել անհատին, խաթարվում է հայ ժողովրդի դարերով ձեռք բերած բարի համբավն ամբողջ աշխարհում»:


Այդ ինչպե՞ս մի քանի ստեղծագործական միության նախագահ ու ԳԱԱ աշխատակից իմացան, որ անհատին վարկաբեկում են, այլ ոչ թե Արա Աբրահամյանի մասին ասվածը զուտ ճշմարտություն է: Այդ ի՞նչ հիմունքներով և իրավունքներով գրպանի մտավորականները իրենց քիթն են խոթել բիզնեսի ոլորտ, որից ոչ միայն գլուխ չեն հանում, այլև ծանոթ էլ չեն խնդրի բուն էությանը:


Այս հարցերի պատասխան տալն առանձնապես դժվար գործ չէ: Հենց այդ ստորագրողներն են խոստովանել, որ Արա Աբրահամյանին պաշտպանության տակ են առել, քանի որ «նկատի են ունեցել ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի հետ երկարամյա բեղմնավոր աշխատանքն ու համագործակցության դրական արդյունքները»: Ասել է թե` Արա Աբրահամյանը սրանց փող է տվել ու դարձրել իր անձնական օգտագործման մտավորականները: Այ եթե Ռուբեն Գրիգորյանն էլ փող տված լիներ ու մի քիչ ավելին, քան Աբրահամյանը, այդ դեպքում նրանք իրենց հայտարարության տեքստն անմիջապես կխմբագրեին, ու վարկաբեկվողը նույն վայրկյանին կդառնար վարկաբեկող: Այսինքն` Աբրահամյանի մասին կրեին հենց այն, ինչ կա իրականում:






Դիտումների քանակ 33711


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Արա Աբրահամյան-2

Արա Աբրահամյան-2

Հունիսի 7, 2018


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի տակը սկսել են լրջորեն փորել: Եվ այդ գործի նախաձեռնողն այս անգամ ռուսահայ գոր...

Ուրացավ, որ հետո էլի ուրանա

Ուրացավ, որ հետո էլի ուրանա

Ապրիլի 27, 2018


Այն պահից, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ընկավ ծանր մտատանջությունների...

Աբրահամյանին ի ցույց են դրել

Աբրահամյանին ի ցույց են դրել

Ապրիլի 11, 2018


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի համար այս տարին վատ է սկսվել: Մեկը մյուսի հետևից բացահայտվում են նրա ֆինանսա...

Արա Աբրահամյանի խորովածանոցը

Արա Աբրահամյանի խորովածանոցը

Մարտի 19, 2018


Երեկ Ռուսաստանը նախագահ էր ընտրում: Ընտրական գործընթացներին աննախադեպ ակտիվություն էր ցանկացել ցուցաբերել նաև Վլադիմիր Պուտինի ...

Աբրահամյանը հասնում է իր սի բեմոլ մինորին

Աբրահամյանը հասնում է իր սի բեմոլ մինորին

Մարտի 13, 2018


Արդեն առիթ ունեցել ենք գրելու Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի վերջին քաջագործությունների մասին` կապված «2Ն Ք...

Արա Աբրահամյանը սեպ է խրում

Արա Աբրահամյանը սեպ է խրում

Մարտի 1, 2018


Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը եթե նույնիսկ մտածում է, ապա մտածում է միայն մի ուղղությամբ: Եվ այդ ուղղությո...

Աբրահամյանից քցվածները ընդվզում են

Աբրահամյանից քցվածները ընդվզում են

Փետրվարի 14, 2018


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի չարաբաստիկ և բազմաբովանդակ կերպարին հազիվ թե կարողանանք նոր բան ավելացնել, ք...

Փոստանջյանը կջարդի՞ թալանչի Աբրահամյանի գլուխը

Փոստանջյանը կջարդի՞ թալանչի Աբրահամյանի գլուխը

Փետրվարի 2, 2018


Հավանաբար, առաջիկայում մենք կըմբոշխնենք հայ երկու ազգային խայտառակության` Զարուհի Փոստանջյանի և Արա Աբրահամյանի մենամարտը: Թե ո...

Ամերիկացիները վերջապես հասկացան, թե ինչ է հայ ազգային խայտառակությունը

Ամերիկացիները վերջապես հասկացան, թե ինչ է հայ ազգային խայտառակությունը

Հունվարի 31, 2018


Արդեն հայտնի է, որ ԱՄՆ Ֆինանսների նախարարության հրապարակած պատժամիջոցների` «Կրեմլի ցուցակում» http://shame.am/news/view/65541.h...

Զայրանում և հաստատում է Արա Աբրահամյանը

Զայրանում և հաստատում է Արա Աբրահամյանը

Դեկտեմբերի 1, 2017


Վերջին օրերին Հայաստանը վրդովվելու մի քանի առիթներ ունեցավ` կապված ռուսական լրատվամիջոցներով հակահայկական բնույթի արտահայտությո...

Պարգև ոչխարության դեֆիցիտը լրացնելու համար

Պարգև ոչխարության դեֆիցիտը լրացնելու համար

Նոյեմբերի 16, 2017


Ասենք, որ ոչխարաբուծությունը միշտ թույլ է եղել Ռուսաստանում, ոչխարների քանակով այդ երկիրը միշտ զիջել է Արևմուտքին, և պարգևատրմա...

Տարաբնույթ օգտագործման նոր եկեղեցին

Տարաբնույթ օգտագործման նոր եկեղեցին

Հոկտեմբերի 7, 2017


Երևանում այսօր հանդիսավորապես բացվեց ռուսական եկեղեցին։ Սուրբ Խաչվերացի անունը կրող ռուսական նորակառույց ուղղափառ եկեղեցու օծմա...

Աբրահամյանը եթե ձախողվի, մեղավորն արդեն կա

Աբրահամյանը եթե ձախողվի, մեղավորն արդեն կա

Հոկտեմբերի 6, 2017


Այսօր Երևանում ընթանում էր Եվրասիական գործընկերության համաժողովը և այդ մեծ իրարանցման կիզակետում իրեն իրավիճակի տեր-տիրական էր ...

Երկու խայտառակության դեսանտ Հայաստանում

Երկու խայտառակության դեսանտ Հայաստանում

Հոկտեմբերի 4, 2017


Հոկտեմբերի 5-7-ը Երևանում անցկացվելու է Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովը, որին մասնակցելու են ԵՏՄ անդամ...

Իսկապե՞ս էշի մեկն է

Իսկապե՞ս էշի մեկն է

Սեպտեմբերի 29, 2017


Երևանում շարունակվում է ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով դատաքննությունը: Յուրաքանչյուր նիստ նորանոր մանրամասներ է ...

Արա Աբրահամյանը չի դավաճանում իրեն

Արա Աբրահամյանը չի դավաճանում իրեն

Սեպտեմբերի 8, 2017


Այս տարվա մարտին, այսինքն, խորհրդարանական ընտրություններից հաշված օրեր առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանի և ՌԴ հայկական սփյուռքի ...

Արա Աբրահամյանը «քցող» է

Արա Աբրահամյանը «քցող» է

Հունիսի 22, 2017


Ռուսաստանի հայերի միության նախագահ, խայտառակության մարմնավորում Արա Աբրահամյանը սիրում է ոմանց մեղադրել իրեն վարկաբեկելու, անու...

Զարուհու ռուսական փողերը

Զարուհու ռուսական փողերը

Մայիսի 11, 2017


Այսօր «Երկիր Ծիրանի» կուսակցությունն իր աղբյուրներով տարածել էր հարցազրույց Մոսկվայի հայկական և ժողովուրդների մշակույթների թանգ...

«Ուստա՜, Արան փողը չի տվել…»

«Ուստա՜, Արան փողը չի տվել…»

Մայիսի 4, 2017


Այն պահից ի վեր, երբ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վռնդվեց բոլոր կուսակցություններից ու դաշինքներ...

Սրա հացը ուտել չի լինի

Սրա հացը ուտել չի լինի

Մայիսի 3, 2017


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը այս անգամ Հայաստան է եկել, որ տեղացիներին ասի. «Ես ձեզ այլևս փող չունեմ տալո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ