Սովորական խայտառակություն

Համահունչ դաշնակների ներծծումը

Փետրվարի 23, 2018
Համահունչ դաշնակների ներծծումը

Այսօր խորհրդարանում ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների անդամների հետ: Նույն անձանց հետ երկրորդ անգամ հանդիպելն այս անգամ ձևական բնույթ էր կրում: Պետք էր ընդամենը թեկնածուի առաջադրմանը պաշտոնական տեսք տալ, ինչն էլ արվեց` հավաքելով 60 ստորագրություն: Հասկանալի է, որ այդ 60-ի մեջ ներառված է նաև ՀՅԴ-ն իր ամբողջ կազմով: Եվ քանի որ գործն արդեն արված էր, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն իրավունք ուներ հպարտ-հպարտ հայտարարելու. «Կա ՀՀԿ իր առաջնորդով, կա ՀՅԴ: Արմեն Սարգսյանն այսօր երկու խմբակցությունների, արդեն ֆորմալացված, համատեղ թեկնածուն է: Այն պատկերացումները, որ ունի Արմեն Սարգսյանը`մեր երկրի ապագայի հանդեպ և իր գործառույթների հանդեպ, ամբողջովին համահունչ են Աղվան Վարդանյանի պատկերացումներին: Վստահ եմ, նաև տասնյակ ու տասնյակ պատգամավորների»:


Այն, որ դաշնակ պատգամավորն ասում է, թե հանրապետականի թեկնածուի պատկերացումներն «ամբողջովին» համահունչ» են իր պատկերացումների հետ, սրա մեջ զարմանալի որևէ բան չկա, քանի որ Դաշնակցությունը վաղուց ի վեր կորցրել է սեփական դիրքորոշում ու պատկերացում ունենալու անհրաժեշտությունը: Ինչո՞ւ ունենալ, եթե ուրիշները կարող են դա ունենալ, իսկ իրենք ընդամենը համահունչ կլինեն: Ու եթե լիովին են համահունչ, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի մի հավելյալ կուսակցություն պահել: Կարելի է պարզապես մի գեղեցիկ օր ներծծվել ՀՀԿ-ի կազմում: Այսպես գոնե ավելի ազնիվ կլինի:


Ի դեպ, լրագրողներից մեկն այսօր նկատեց, որ Սերժ Սարգսյանն ում վրա էլ մատը դներ, ընկեր Աղվանը համահունչ էր լինելու, ինչին Վարդանյանը վիրավորված հակադարձեց. «Դուք սխալվում եք»:
Բայց լրագրողը չէր սխալվում: Փաստերը դա են ապացուցում:






Դիտումների քանակ 22504


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Դաշնակները դժգոհ են հեղափոխությունից

Դաշնակները դժգոհ են հեղափոխությունից

Մայիսի 19, 2019


Ռոբերտ Քոչարյանի ազատման դեմ բողոքող ինչ-որ թավշյա լակոտախումբ երեկ Ազատության հրապարակում վրաերթի է ենթարկել ՀՅԴ Բյուրոյի նախկ...

Փաշինյան Նիկոլի «դեմոկրատական» ու «հանդուրժողական» կերպարի առիթով

Փաշինյան Նիկոլի «դեմոկրատական» ու «հանդուրժողական» կերպարի առիթով

Մայիսի 11, 2019


Փաշինյան Նիկոլի հոբելյանական ասուլիսի մի դրվագ, թերևս, չարժանացավ հանրության պատշաճ ուշադրությանը: Խոսքը ժողովրդին փողոց հանելո...

Դաշնակը դաշնակ է մնում, բայց դատվելուն դա չի խանգարում

Դաշնակը դաշնակ է մնում, բայց դատվելուն դա չի խանգարում

Ապրիլի 27, 2019


Ռուստամյան Արմենը որպես աշխարհի ամենաանբարոյական կուսակցության ներկայացուցիչ չի կարող նորմալ մարդ լինել, քանզի դա հակասում է բն...

Փաշինյան Նիկոլը սիրում է հող հանձնողներին, չի սիրում հող բերողներին

Փաշինյան Նիկոլը սիրում է հող հանձնողներին, չի սիրում հող բերողներին

Հունվարի 28, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր ընդունել է ՀՅԴ բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին և մյուս անդամներին: Ժողովրդի վարչա...

ՀՅԴ-ն ընդդեմ ՀՀ տարածքային ամբողջականության

ՀՅԴ-ն ընդդեմ ՀՀ տարածքային ամբողջականության

Նոյեմբերի 27, 2018


Մենք բազմիցս գրել ենք, որ Դաշնակցության մասին խոսելն արդեն ավելորդ ենք համարում: Սրանց խայտառակ գործունեության մասին հասարակութ...

ՀՅԴ-ն զինված ապստամբություն է նախապատրաստում

ՀՅԴ-ն զինված ապստամբություն է նախապատրաստում

Նոյեմբերի 19, 2018


Կուսակցությունները քաղաքականություն իրականացնող կառույցներ են: Եթե կուսակցությունը քաղաքականությամբ չի զբաղվում, ապա այն չի կար...

Դաշնակցության մասին խոսելն այլևս ամոթ է

Դաշնակցության մասին խոսելն այլևս ամոթ է

Նոյեմբերի 13, 2018


Դաշնակցական Արմեն Ռուստամյանն ասել է, որ ՀՅԴ-ն չի պատրաստվում կոալիցիա կազմել մի քաղաքական ուժի հետ, որտեղ կոսակցության ձայնը վ...

Ո՞վ է լինելու հայաստանյան ընդդիմությունը

Ո՞վ է լինելու հայաստանյան ընդդիմությունը

Նոյեմբերի 10, 2018


Երբ խորհրդային տարիներին արգելում էին Սախարովի, Կովալյովի, Հավելի,,Գամսախուրդիայի, Լանդսբերգիսի կամ Հայրիկյանի գործունեությունը...

Սրբություններն անձեռնմխելի են

Սրբություններն անձեռնմխելի են

Հուլիսի 24, 2018


Պիտի տարօրինակ չթվա, որ քաղաքական ուժերը նաև իրենց սրբություններն ունեն: Ի վերջո, պիտի լինի մի բան, որ հենման կետ դառնա այդ կու...

Ինչո՞ւ այսքան ուշ

Ինչո՞ւ այսքան ուշ

Հուլիսի 19, 2018


Արդեն երկրորդ ամիսն է` ասպարեզում է Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հրաժարականը պահանջող պատրվակով «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախա...

Արամ Փաշային վտարո՞ւմ են

Արամ Փաշային վտարո՞ւմ են

Հունիսի 27, 2018


Երևանի կենտրոնում Առաջին հանրապետության հիմնադիր, դաշնակցական գործիչ Արամ Մանուկյանի արձանի տեղադրման ծրագրերը վերստին հետաձգվե...

Եթե չես մեռել դաշնակների համար

Եթե չես մեռել դաշնակների համար

Հունիսի 25, 2018


Դաշնակցությունը սիրում է բոլոր հնարավոր առիթներով նշել, թե ինքը համազգային քաղաքական ուժ է և հանդես է գալիս ոչ թե նեղ կուսակցակ...

Իսկ ի՞նչ են ասում դաշնակները

Իսկ ի՞նչ են ասում դաշնակները

Հունիսի 18, 2018


Թերևս չկա մի մարդ, որն արդեն իր վերաբերմունքն արտահայտած չլինի ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի տանը ԱԱԾ խուզարկո...

Մանեն անցավ Աղվանի ճանապարհով

Մանեն անցավ Աղվանի ճանապարհով

Հունիսի 13, 2018


Երեկ Մանե Թանդիլյանը հրաժարական տվեց աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից, քանի որ կուտակային կենսաթոշակային օրենք...

Ստալինը, Նիկոլը, Արծվիկը

Ստալինը, Նիկոլը, Արծվիկը

Հունիսի 12, 2018


Դաշնակները ատամ են ցույց տալիս: Խիատ վրդովված են այն բանից, որ կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհա...

Նիկոլը շա՞տ խնդրեց

Նիկոլը շա՞տ խնդրեց

Հունիսի 8, 2018


Մինչ օրս էլ դեռ շատ-շատերի համար անպատասխան հարց է մնում, թե այդ ինչ հրաշք կատարվեց, որ Դաշնակցությունը հայտնվեց Նիկոլ Փաշինյան...

Դաշնակներն ուզում են փրկել Նիկոլին

Դաշնակներն ուզում են փրկել Նիկոլին

Հունիսի 4, 2018


Նոր կառավարությունը հրապարակեց իր ծրագրի նախագիծը և դրեց բաց քննարկման: Հունիսի 7-ին այն կմտնի Ազգային ժողով: Այս ընթացքում արդ...

Լուռ և աղմկոտ վիրավորվածները

Լուռ և աղմկոտ վիրավորվածները

Մայիսի 29, 2018


Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի ճակատամարտի 100-ամյակին նվիրված տոնակատարություններին չմասնակցելու առթիվ ՀՀԿ-ի վ...

Դաշնակներն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Դաշնակներն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Մայիսի 28, 2018


Իշխանություն ունենալու և պահպանելու համար Նիկոլ Փաշինյանին այս պահին օդ ու ջրի նման անհրաժեշտ է մեկ բան` ամեն գնով իրագործել ար...

Դաշնակները չգիտեն, թե իրենք ովքեր են

Դաշնակները չգիտեն, թե իրենք ովքեր են

Մայիսի 23, 2018


Աշխարհն` աշխարհով, Դաշնակցությունն իր մտասևեռումներով: Մինչ երկրում բուռն խմորումներ են ընթանում, դաշնակներին առավելապես հետաքր...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը