Սովորական խայտառակություն

Հանցագործները կփրկեն հանցագործությունից

Փետրվարի 15, 2018
Հանցագործները կփրկեն հանցագործությունից

Ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է, կասեր մեծն Սարոյանը, բայց բոլորովին այլ առիթով: Իսկ մեր մտահոգության նյութն այն նոր ու վտանգավոր մտայնությունն է, որ վերջին շրջանում ավելի հաճախ է ի հայտ գալիս այս կամ այն դեպքի առնչությամբ: Մի կողմից՝ մարդիկ իրավապահներից պահանջում են անզիջում պայքար մղել հանցավորության դեմ, մյուս կողմից` ոմանք այն տեսակետն են պաշտպանում, թե քրեական հեղինակություններն օգտակար գործ են կատարում` իրենց ձեռքի մեջ պահելով հանցաշխարհը և վերահսկելով նրանց գործողությունները: Օրինակ, երբ վերջերս ասպարեզում էր հանրահայտ Ռոբսոնի շուրջ ծավալվող սկանդալը, կարծիքներ հնչեցին, թե նրա շնորհիվ կայունություն է հաստատվում Սոչիի և Հայաստանի քրեածին տարրերի միջավայրում:

 

Այսօր էլ նույն տեսակետը նոր հող է գտել ծլարձակելու համար: Առիթը Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը պատվիրելու մեղադրանքով կալանավորված ալավերդցի Վահագն Աբգարյանի դեպքն է: Վերջինս նաև մեղադրվում է հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու համար: Բայց ահա նրա մայրը այլ կերպ է մտածում որդու մասին: Տիկինը ոչ թե պնդում է, որ իր տղան անմեղ է, այլ ասում է, թե որդու կալանավորումից հետո Ալավերդիում նարկոմանները հրապարակ են դուրս եկել, գողությունները շատացել են:


Ստացվում է, որ ալավերդցի Վահագնը մինչ այդ տեղում փոխարինում էր ոստիկանությանը, ինչպես նաև համակարգում էր նարկոդիսպանսերի գործունեությունը, բայց երբ նրան փակի տակ վերցրին, ամենաթողությունը գլուխ բարձրացրեց:


Հիմա ի՞նչ անել: Գուցե պետք է անմիջապես ազա՞տ արձակել Վահագն Աբգարյանին: Ճիշտ է, նա կարող է ազատության մեջ ևս մի քանիսի գլուխն ուտել, բայց փոխարենը գողությունների վիճակագրությունը կնվազի, իսկ թմրամոլները կբուժվեն ու կվերադառնան առողջ ապրելակերպին:






Դիտումների քանակ 29482


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ո՞վ կլինի Նիկոլի գողականը

Ո՞վ կլինի Նիկոլի գողականը

Մայիսի 16, 2018


Երբ ԵՏՄ բարձրագույն խորհրդին մասնակցելու նպատակով Սոչի այցելած ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղաբնակ հայերը ջերմ ընդ...

Ո՞վ ավելի մեծ սուտ կասի

Ո՞վ ավելի մեծ սուտ կասի

Հունվարի 11, 2018


Ռուսաստանաբնակ հայտնի գործարար և քրեական հեղինակության անուն վաստակած Ռուբեն Թաթուլյանի` Ռոբսոնի թեման այսօր նոր թափ հավաքեց այ...

Ռոբսոնն ուզում է ոչնչացնել ԱՄՆ-ը

Ռոբսոնն ուզում է ոչնչացնել ԱՄՆ-ը

Հունվարի 9, 2018


Սոչիում բնակվող ռուսաստանցի հայտնի գործարար Ռուբեն Թաթուլյանը, որը հայտնի է Ռոբսոն մականունով, հայտարարել է, որ ինքը Հայաստանի ...

Ժողովրդի ծոցի գերիները

Ժողովրդի ծոցի գերիները

Հոկտեմբերի 12, 2017


Հանրապետությունում նոյեմբերի 5-ի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների նախնական պատկերն արդեն իսկ խոստանո...

Պորտաբույծները կփրկեն երկիրը

Պորտաբույծները կփրկեն երկիրը

Հուլիսի 12, 2016
1

Զավեշտն այն է, որ Նալբանդյանի որոշումն իսկապես սողոմոնյան է: Միանշանակ կարելի է ասել, որ Ալավերդու բնակիչների կյանքում ոչինչ չի...

Հայաստանի թիվ մեկ ընդդիմադիրը դարձել էր Պալաչը

Հայաստանի թիվ մեկ ընդդիմադիրը դարձել էր Պալաչը

Հունիսի 8, 2015


Մեր արմատականները, լիբերալներն ու հեղափոխականները շարունակում են դատարկ ճառերից այն կողմ չգնալ և շատ նմանվել են այն երգիծական հ...

Marzpeto-degenerato
30.09.2019 | 21:49


Marzpeto-degenerato

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նվեր Փաշինյան Նիկոլը
Հոկտեմբերի 18, 2019


Նվեր Փաշինյան Նիկոլը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ