Խայտառակություն առանց մեկնաբանության

Ինչո՞ւ է Ալիևը ստեղծում «հին ու մեծ Ադրբեջանի» մասին առասպելը

Փետրվարի 12, 2018
Ինչո՞ւ է Ալիևը ստեղծում «հին ու մեծ Ադրբեջանի» մասին առասպելը

Ուրիշ մոտեցում Ադրբեջանի առաջնորդի հիվանդության պատմությանը


Իլհամ Ալիևի խոսքերը, թե Երևանը «պատմականորեն ադրբեջանական հող է», հետաքրքրական են ոչ միայն նրանով, որ գիտական տեսանկյունից լիակատար անհեթեթություն են։ Գլխավորն այլ բան է. նման մարգինալ պատմագրությունը և առասպելաբանությունը երբեմն հանգեցնում են իսկական պատերազմների, և պատմությունը դրա բազմաթիվ օրինակներ ունի։ Այդ թվում՝ նախկին ԽՍՀՄ տարածքում։


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իր երկիրը պետք է «չմոռանա իր պատմական հողերի մասին» և վերադարձնի Երևանը։ «Դա պետք է դառնա մեր ապագա գործունեության ուղղությունը, ինչպեսև հիմա մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Մեր պատմական հողերն են հանդիսանում Իրևանի խանությունը, Զանգեզուրը, Գեյչեն»,- նրա խոսքերը փոխանցում է Haqqin.az–ը։


Նա հայտարարել է, որ դա «պետք է իմանա ողջ աշխարհը»։ Այժմ, նշել է Ալիևը, Ադրբեջանում գրվում են «պատկառելի գիտական աշխատություններ, նկարահանվում են ֆիլմեր, կազմակերպվում են ցուցահանդեսներ» իր պատմական հողերի հետ Ադրբեջանի կապի մասին։ «Առաջիկա տարիներին մենք պետք է լինենք ավելի ակտիվ այս հարցում և աշխարհի տարբեր տարածաշրջաններում շնորհանդեսներ և ցուցահանդեսներ անցկացնենք։ Որովհետև Երևանը մեր պատմական հողն է, և մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք այդ հողեր»,- ընդգծել է Ալիևը։ Ըստ նրա՝ հենց սա է Բաքվի քաղաքական և ռազմավարական նպատակը, որին երկրի իշխանությունները պետք է մոտենան փուլ առ փուլ։


Ադրբեջանի նախագահն այս հայտարարություններն արել է Բաքվում, իշխող «Ենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») կուսակցության VI համագումարում, որը նրան առաջադրել է թեկնածու չորրորդ նախագահական ժամկետի համար։


Երևանում այս հայտարարություններն օրինաչափորեն կտրուկ արձագանք են առաջացրել։ Հայաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանի ղեկավարությանը մեղադրել է ռասիզմի մեջ։ «Ադրբեջանի՝ մի պետության, որն աշխարհի քաղաքական քարտեզին ի հայտ է եկել ընդամենը 100 տարի առաջ, նախագահի հայտարարությունները Հայաստանի հանդեպ տարածքային հավակնությունների մասին... հերթական անգամ ցույց են տալիս Բաքվի կառավարող ռեժիմի ողջ ռասիստական էությունը»,- ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։ Իսկ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ, կառավարող Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարել է. «XXI դարում մի երկրի նախագահը տարածքային հավակնություններ է հայտնում մեկ այլ երկրի նկատմամբ»։ «Նման հայտարարություններով հանդես գալու փոխարեն Ալիևը կարող էր ծանոթանալ իր հոր խոսքերին այն մասին, որ ադրբեջանցիները թուրքերի հետ միասին մի ազգ են, երկու պետություն,- ասել է Շարմազանովը։- Բացեք բոլոր հանրագիտարանները, նայեք, թե որտեղից են եկել թյուրքական ցեղերը՝ Միջին Ասիայից և Ալթայից։ Իսկ ի՞նչ է պատմական Հայաստանը։ Արևելքում մինչև Արաքս և Կարս գետերի հատման սահմանը պատմական Հայաստանն է»։


Հասկանալի է, որ նման ամպագոռգոռ հայտարարություն Իլհամ Ալիևն արել է Ադրբեջանում սույն թվականի ապրիլին նշանակված նախագահական ընտրությունների նախօրեին։


Ընդհանուր առմամբ, այդ հայտարարությունն այնքան էլ չի տարբերվում ողջ Անդրկովկասի համար սովորական «խոհանոցային պատմագրության» հռետորաբանությունից, որը տարածաշրջանում գործող գրեթե բոլոր ուժերն օգտագործում են իրենց նպատակներով արդեն մի քանի տասնամյակ, եթե չասենք՝ շատ ավելի երկար ժամանակ։ Գործնական տեսանկյունից դա, իհարկե, բացառապես ներքին օգտագործման համար արված հայտարարություն է։ Ոչ մի գործնական հետևանքների մոտ ապագայում Իլհամ Ալիևի խոսքերը չեն հանգեցնի։ Չարժե սպասել հակամարտության սրման Լեռնային Ղարաբաղում կամ նրա շուրջ։ Բայց երկրի առաջին դեմքի կողմից նման հավակնոտ ռազմաքաղաքական խնդիրների բարձրաձայնումը, այնուամենայնիվ, արժանի է դիտարկման։


«Խոհանոցային պատմագրությունը» (ոչ գիտական փորձեր՝ կամ արհեստականորեն «երկարացնելու» սեփական պատմությունը, կամ իրենց «կցելու» տարածքներ, անցյալի ազդեցություն և հորինելու ազգային բնույթի ինչ-որ «նշանային», սովորաբար շատ խիզախ, քաջարի և առաքինի գծեր) միշտ եղել է և լինելու է հավետ։ Դրանով շատ ժողովուրդներ են տառապում, այդ թվում և «հին» (հիշենք Վելեսի գիրքը, Ֆոմենկոյի «նոր թվագրությունը», Արկայիմն էլ վրադիր), բայց հատկապես նրանք, որոնք չունեն կայացած պատմական դպրոց և խորհրդային տիպի մասսայական կրթություն։ Հիմնարար գիտելիքների բացակայությունը նենգափոխվում է զանգվածային մշակույթով և էթնոգենետիկ առասպելներով։


Այսպես, ռուսական Հյուսիսային Կովկասի որոշ շատ նյարդային ժողովուրդներ անկեղծորեն հավատացած են, թե իրենք շումերների, բաբելոնցիների՝ ալանների ու գոթերի հետ միասին, անմիջական հետնորդներն են։ Եվ սա, իրենց տեսանկյունից, լավ է և օգտակար կենցաղում։ Սա ուղղակիորեն ժամանակակից կյանքի վրա չի անդրադառնում, բայց ծնում է անառողջ պատրանքներ պատմության մեջ իրենց տեղի մասին, այլատյացություն և կենցաղային ռասիզմ։ Գործնականում, ավաղ, շատ հաճախ (և մենք դա տեսնում ենք 80-ական թթ. երկրորդ կեսից), շատ սակավաթիվ թերուսների թվում է թե զուտ մարգինալ այսպիսի դատողությունները հանգեցրել են միանգամայն թեժ պատերազմների և կենցաղային վարքագծի փոխակերպումների, ինչպես նաև այլատյաց վերաբերմունքի այլ ժողովուրդների հանդեպ։ Քանի որ հիմարությունը մարդկային դժբախտությունների և աղետների նույնպիսի աղբյուր է, ինչպեսև չար կամքը։


Բայց եթե վայնախների շրջանում հիմնարար գիտությունը բացակայում էր և բացակայում է որպես դաս, ապա Ադրբեջանում խորհրդային ժամանակներից կա Գիտությունների ակադեմիա։ Պատմական հակառակորդ Հայաստանում խորհրդային ժամանակներում մի անեկդոտ կար։ Հայկական ռադիոն պահանջում է Հայկական ԽՍՀ-ում ստեղծել ծովային նավատորմի նախարարություն։ «Ինչո՞ւ,- զարմանում են Մոսկվայում։- Չէ՞ որ դուք ծով չունեք»։ Բայց, դե, Ադրբեջանն էլ հո մշակույթի նախարարություն և Գիտությունների ակադեմիա ունի, պատասխանել է հայկական ռադիոն։ Սա, իհարկե, մշակութային սնոբիզմի հակառակ դեպքն է, բայց նույնպես շատ բնութագրական է։ Հայերի մեջ այդ սնոբիզմը նույնպես տասնամյակներ է սերմանվել. մենք ամենահինն ենք (անգամ պատմության ռուսալեզու դպրոցական համընդհանուր խորհրդային դասագրքերում «ԽՍՀՄ պատմություն» բաժինն սկսվում էր Ուրարտուից՝ որպես Միության տարածքում ամենահին պետությունից, և դրա հետ կարծես թե չես էլ վիճի), մենք աշխարհում առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն և մենք աշխարհում միակ ազգն ենք, որն իր տառերի հուշարձանն է կառուցել։ Դե, դա այդքան էլ այդպես չէ (այբուբենի և լեզվի հուշարձան կա Հարավային Աֆրիկայում. բուրերն են կառուցել, որպեսզի անգլիացիներին «ծաղրեն»), բայց շատ գեղեցիկ է հնչում։


Ե՛վ Չեչնիայում, և՛ Ինգուշիայում էթնոգենետիկ և պատմական առասպելների «արտադրությամբ» զբաղված են հիմնականում շատ մարգինալ մարդիկ։ Բայց Բաքվում այդ պայքարի համար մոբիլիզացվել են ակադեմիական գիտնականներն ու մի ամբողջ շարք գիտական ինստիտուտներ. այս մասով Իլհամ Ալիևը բացարձակ ճշմարտությունն է ասել։ Եվ եթե Ռամզան Կադիրովն իր տեղական «մտածողների» սանձը ձգում է, երբ սրանք համը հանում են, ապա Բաքվում գիտական աշխատությունների, ցուցահանդեսների, ֆիլմերի կազմակերպումը մի ամբողջ քարոզչական համակարգ է, որի համար ոչ փող են խնայում, ոչ այլ միջոցներ, ոչ էլ կապեր։


Հարևան Վրաստանում նման «պատմական», «ազգագրական» և «լեզվաբանական» գիտական աշխատանքը խրախուսվել է ողջ խորհրդային ժամանակաշրջանում։ Եվ որոտաց 80-ականների վերջին, երբ «Սաքարթվելո քարթվելեբիս»՝ «Վրաստանը՝ վրացիներին» կարգախոսը ոչ միայն պետական գաղափար դարձավ նախագահ Զվիադ Գամսախուրդիայի օրոք, այլև լայնորեն արմատացավ զանգվածների մեջ՝ ընկնելով տեղական դպրոցական կրթության նախապատրաստած պարարտ հողի վրա։


Ադրբեջանում բաց թողնվածն սկսեցին լրացնել արդեն հետխորհրդային շրջանում, երբ նվաստացուցիչ ռազմական պարտությունից հետո պահանջվում էր ձևավորել պետականակերտիչ և ռևանշիստական գաղափարներ և խորհրդանշաններ։ Անցնելով Կովկասյան Աղվանքի և հին աղվանների «խաղի» միջով, որոնք, ըստ երևույթին, այնուամենայնիվ, թյուրքեր չէին, այլ նախաիրանցիներ, ադրբեջանական պատմագրությունը սկսեց պատմություն կերտել պարզապես «մատից ծծելով»։ Կամ էլ հարթել ու ճշտել այն, ինչն էլ պատահեց, օրինակ, հիմա Իրևանի խանության և Զանգեզուրի հետ կապված։


Անօգուտ է վիճել խոհանոցային պատմագրության և էթնոգենետիկ առասպելաբանության հետ։ 80-ականների վերջին – 90-ականների սկզբին լուրջ ակադեմիական գիտնականներն էլ ավելի անկեղծորեն փորձեցին կարծես թե գիտական բանավեճեր ծավալել՝ ի պատասխան «տեղի գիտնականների հերթական հայտնագործության», բայց բոլորին հիասթափություն էր սպասվում։ Առասպելները նրա համար չեն ստեղծվում, որ դրանք հաստատեն կամ հերքեն փաստերով։


Իսկ տեղեկատվական արտանետման մասշտաբը կարող է հսկայական լինել։ Այդ նույն Ինգուշիայում 80-ականների վերջին ամիսը մոտ մեկ տասնյակ բրոշյուր էր լույս տեսնում՝ պատմության տարատեսակ անգրագետ մեկնություններով։ Օրինակ, այսպիսի մի հինշումերական քաղաք-պետություն կար՝ Լագաշ (այժմ ավերակներ Իրաքում, Բասրայից ոչ հեռու)։ Այնտեղ, ինչպեսև ամենուր շումերների մոտ, կային աստիճանաձև կառուցված զիկկուրատ-տաճարներ։ Աստիճաններով կառուցելն այն ժամանակվա մակարդակով հարմար պարզունակ շինարարական տեխնոլոգիա էր։ Ինգուշերեն լագIաշ նշանակում է «աստիճաններ» (հոգնակի թվով)։ Ըհը, տեղ հասանք. ուրեմն ինգուշները շումերների անմիջական հետնորդներն են։


Համեմատաբար անվնաս դեպքեր էլ կան։ Օրինակ, բոլորովին վերջերս Կաբարդայում ձևավորված Մարիա Թեմրյուկովնայի՝ Իվան Ահեղի երկրորդ կնոջ, կաբարդինյան արքայադստեր պաշտամունքը։ Հիմա նա կաբարդինյան ժողովրդի պատմության մեծագույն գործիչ է։ Նալչիկի կենտրոնում, թատրոնի մոտ նրա արձանն է կանգնեցված, որը արտաքնապես և չափերով կասկածելիորեն նման է Պիտերում Եկատերինա Մեծի հուշարձանին։ Եվ ոչ մի խոսք այն մասին, որ արքայադուստրը ռուս ցարի վրա բացառիկ բացասական ազդեցություն է գործել, անձամբ և Մոսկվա լցված իր հարազատների հետ մասնակցել է ջարդերին, կտտանքներին և մահապատիժներին և մինչև կյանքի վերջն այդպես էլ չի սովորել խոսել ռուսերեն։


Կամ հին ալանների անվերջ հերոսացումը, չնայած դրա վերաբերյալ գրավոր հաստատումների լիակատար բացակայությանը։ Մագասում այսպես կոչված Ալանական դարպասների (անհասկանալի նշանակությամբ և կասկածելի արժանիքներով կամար) կառուցումը հանգեցրեց օս-ինգուշական դիմակայության նոր բռնկման, թեկուզև ինտերնետում։ Բայց այս տարածաշրջանում ինտերնետ-հայփի և հրաձգության միջև ընկած տարածությունը շատ փոքր է։


Ուկրաինայի մասին այստեղ քաղաքավարի կլռենք։ Մենք, այնուամենայնիվ, բժիշկներ չենք, իսկ Հոմերոսի և Դարեհի ժամանակների ուկրո-պարսկական պատերազմների ռազմավարության և մարտավարության ուսումնասիրությունը պահանջում է հետազոտել արդեն ոչ թե պատմություն, այլ քիմիա։ Այն դեղամիջոցները, որոնք ընդունում են այդ ամենը Լվովում հորինած մարդիկ, կարող են հիրավի գիտական արժեք ներկայացնել։


Բայց ռոմանտիկական այն շրջանը, երբ հրապարակվում էին բազմաթիվ կեղծ գիտական «աշխատություններ» «ով է այստեղ ամենահինը, ամենախելացին և հազար տարի առաջ ամենաուժեղը» թեմայով, այնուամենայնիվ, անցել է։ Հիմա խոհանոցային պատմագրությունը և լեզվաբանությունը հիմնականում արդեն մարգինալների գործն են։ Բայց Ադրբեջանում այդ ամենը վերածվել է հզոր քարոզչական գործիքի։ Մի քիչ փոքրացված տեսքով ինչ-որ նման բան տեղի է ունենում միջինասիական մի շարք հանրապետություններում։


Եվ այն, ինչ հիմա կուսակցական համագումարի ամբիոնից ասում է Իլհամ Ալիևը, մի երկու տարի հետո հաստատ կվերածվի «պատկառելի գիտական աշխատությունների, շնորհանդեսների, ցուցահանդեսների և ֆիլմերի»։ Եվ սա, ընդհանուր առմամբ, շատ տխուր է։ Համաշխարհային պատմության մեջ դեռևս չի եղել դեպք, երբ խոհանոցային պատմական առասպելների նման քաջալերված օգտագործումը մի ինչ-որ լավ բան ծնած լինի։


Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ, օրինակ, Հարավսլավիայում, այն ժամանակ՝ Սերբերի, խորվաթների և սլովենցիների թագավորություն, մի քանի «լուսավորչական» ընկերությունների օգնությամբ խորվաթների շրջանում տարածվում էր ժողովրդի ոչ թե սլավոնական ծագման, այլ հին իրանական (նորի՛ց ալանները) horovati ցեղի մասին գաղափարը, ժողովուրդ, որը պարզապես պատահականորեն անցել էր սլավոնական լեզվի։ Սա Հիտլերին շատ էր դուր եկել և փաստարկներից մեկն էր խամաճիկային խորվաթական պետություն ստեղծելիս՝ իր բոլոր հայտնի հետևանքներով։ Իբր՝ դաշնակիցները ոչ թե կիսամարդիկ են, այլ մեր արիացի եղբայրները։


Այնպես որ, մարգինալ պատմագրությունը բնավ անվնաս չէ, ինչպես կարող են մտածել նորմալ խորհրդայն դպրոցական կրթություն ունեցող մարդիկ։ Ամեն բան կարող է շատ ավելի վատ լինել։



Աղբյուրը՝ ВЗГЛЯД 






Դիտումների քանակ 54094


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

«Բոլթոնի ծրագիրը». ԱՄՆ-ը սաստկացրել է ճնշումը Հայաստանի վրա Լեռնային Ղարաբաղի պատճառով

«Բոլթոնի ծրագիրը». ԱՄՆ-ը սաստկացրել է ճնշումը Հայաստանի վրա Լեռնային Ղարաբաղի պատճառով

Փետրվարի 19, 2019


Հայաստանի հեղափոխական ավյունն աստիճանաբար մարում է. նոր խորհրդարանի ձևավորմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար ի հայտ են եկել իր...

Ո՞ւր կորչի Ալիևը՝ Արևմո՞ւտք, թե՞ Արևելք

Ո՞ւր կորչի Ալիևը՝ Արևմո՞ւտք, թե՞ Արևելք

Փետրվարի 16, 2019


Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդարձակ հարցազրույց է տվել Real հեռուստաալիքի ղեկավար Միրշահին Աղաևին։ Սա վերջին տարիներին...

Ադրբեջանը լիովին հասունացել է նոր ջախջախիչ պարտության համար

Ադրբեջանը լիովին հասունացել է նոր ջախջախիչ պարտության համար

Փետրվարի 14, 2019


Մտաբերում եմ, մեկ տարի առաջ՝ 2018թ. օգոստոսի 20-ին ռուսաստանյան REGNUM տեղեկատվական գործակալությունը հրապարակեց իմ հոդվածը «Նիկ...

Բաքուն առավելություն ունի Ղարաբաղի հարցում բանակցությունների սեղանի շուրջ և մարտադաշտում

Բաքուն առավելություն ունի Ղարաբաղի հարցում բանակցությունների սեղանի շուրջ և մարտադաշտում

Փետրվարի 13, 2019


Այսօր Ադրբեջանն առավելություն ունի ինչպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ մարտա...

Սև-մութ ամպեր Ղարաբաղի գլխին

Սև-մութ ամպեր Ղարաբաղի գլխին

Հունվարի 21, 2019


20-րդ դարի խոշորագույն պետական գործիչներից մեկը` Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր իմամ Խոմեյնին, ասում էր. «Պետք է սուգ ...

Հայաստանին վիճակված է կրակն առաջինը վերցնել իր վրա

Հայաստանին վիճակված է կրակն առաջինը վերցնել իր վրա

Հունվարի 18, 2019


2019թ. հունվարի 17-ին ավարտվեց Հայաստանի Հանրապետության VII գումարման Ազգային ժողովի (այսուհետ՝ ՀՀ ԱԺ) առաջին նիստը։ Այդ նիստի ...

Հայաստանի և Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշինքի այլընտրանքը պատերազմն է

Հայաստանի և Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշինքի այլընտրանքը պատերազմն է

Հունվարի 12, 2019


Ամանորյա և սուրբծննդյան տոներից հետո ակամա լավատեսորեն ես տրամադրվում։ Սակայն չեմ թաքցնի, որ 2019թ. առաջին րոպեներից ինձ չլքեց ...

Ի՞նչ է մտածված Փաշինյանի կողմից Ղարաբաղի վերաբերյալ բանակցային գործընթացում

Ի՞նչ է մտածված Փաշինյանի կողմից Ղարաբաղի վերաբերյալ բանակցային գործընթացում

Դեկտեմբերի 19, 2018


Փաշինյան Նիկոլը նվեր էր Ադրբեջանի համար։ Համենայն դեպս, այսպես է կարծում Ադրբեջանի ղեկավարությունը։ Եվ չի թաքցնում ուրախություն...

Ալիև. ղարաբաղյան կարգավորման համար նպաստավոր իրավիճակ է ստեղծվել

Ալիև. ղարաբաղյան կարգավորման համար նպաստավոր իրավիճակ է ստեղծվել

Դեկտեմբերի 14, 2018


Ալիևը կոնկրետ ոչինչ չի ասել, բայց որոշակիություն նրա ուղեղում առկա եղել է։ Չցանկանալով վարկաբեկել իր հայ պաշտոնակցին, որի հետ մ...

Փաշինյան Նիկոլն ու Ալիևը ամերիկյան սցենարում նույն դերն են խաղում

Փաշինյան Նիկոլն ու Ալիևը ամերիկյան սցենարում նույն դերն են խաղում

Դեկտեմբերի 4, 2018


Շահնազարյան Դավիթը կրկին հիշեցրեց, որ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում ադրբեջանցիների առաջխաղացում է նկատվել: Ըստ...

Փաշինյան Նիկոլը սկսել է տարածքներ հանձնել

Փաշինյան Նիկոլը սկսել է տարածքներ հանձնել

Նոյեմբերի 13, 2018


Արդեն հիմնավորվում է այն փաստը, որ Փաշինյան Նիկոլի օրոք Հայաստանը տարածքներ և ռազմավարական նշանակության բարձունքներ է կորցնում:...

Եղբայրական ողջույն Բաքվից բարսեղյանների ընտանիքին

Եղբայրական ողջույն Բաքվից բարսեղյանների ընտանիքին

Նոյեմբերի 7, 2018


Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում նյութ եղբայրական Ադրբեջանից, որտեղ գովաբանում են հայկ բարսեղյանին՝ հայտնի գրանտակեր...

Ալիևն ու Փաշինյանը համախոհ եղբայրներ են

Ալիևն ու Փաշինյանը համախոհ եղբայրներ են

Սեպտեմբերի 6, 2018


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (ԹՊՀԽ) VI գագաթաժողովում,...

Փաշինյանը Ալիևին կարող է արժանացնել Պետրոնիուսի ճակատագրին, եթե նա կամավոր չհրաժարվի Ղարաբաղից

Փաշինյանը Ալիևին կարող է արժանացնել Պետրոնիուսի ճակատագրին, եթե նա կամավոր չհրաժարվի Ղարաբաղից

Հուլիսի 31, 2018


Ուրեմն, Փաշինյան Նիկոլն ասել էր, թե պատրաստ է դեմ առ դեմ հանդիպել Ալիևի հետ: Կարծում եմ, Փաշինյանը պիտի հրաժարվի այդ գաղափարից ...

Ալիևն օգնել է Նիկոլին

Ալիևն օգնել է Նիկոլին

Հուլիսի 10, 2018


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շատ անհարմար վիճակի մեջ է դրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ալիևը փաստացի հայտարարել է, թ...

Ինչու Բաքուն իրականացրեց Trend գործողությունն ընդդեմ Ռուսաստանի ԱԳՆ-ի

Ինչու Բաքուն իրականացրեց Trend գործողությունն ընդդեմ Ռուսաստանի ԱԳՆ-ի

Հունիսի 3, 2018


Ռուսաստանի ԱԳՆ-ին կից հավատարմագրված ադրբեջանցի լրագրողները Սմոլենսկյան հրապարակի պաշտոնական ներկայացուցիչների հետ շփվելիս առաջ...

 Փաշինյան և Ալիև. սիրավեպ սահմանից այն կողմ

Փաշինյան և Ալիև. սիրավեպ սահմանից այն կողմ

Ապրիլի 28, 2018


Բողոքի փողոցային ակցիաների սկսվելու պահից շփման գծում համեմատաբար հանգիստ է։ Ասում են, թե, իբր, դա կապված է այն բանի հետ, որ Ադ...

«Քաղաքական շիզոֆրենիայով» հիվանդները

«Քաղաքական շիզոֆրենիայով» հիվանդները

Մարտի 7, 2018


Ուկրաինան հայտարարում է, որ Ղրիմն իր տարածքն է: Ռուսաստանն ասում է, որ Ղրիմն իր անքակտելի մասն է: Երկու երկրները վիճաբանում են,...

Հայ դեսպանն ընդդեմ նախկին կովկասյան թաթարների, կամ` ինչ ենք անելու հարևանների հետ

Հայ դեսպանն ընդդեմ նախկին կովկասյան թաթարների, կամ` ինչ ենք անելու հարևանների հետ

Մարտի 6, 2018


Ասում են` երկու անսահման բան կա` տիեզերքն ու հիմարությունը: Եվ եթե տիեզերքի հարցում գիտնականները դեռ բանավիճում են, ապա հիմարու...

Վաշինգտոնը Ադրբեջանի պատմական տարածք է

Վաշինգտոնը Ադրբեջանի պատմական տարածք է

Փետրվարի 27, 2018


Երբ փետրվարի 8-ին՝ ելույթ ունենալով Ադրբեջանում, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարում՝ այդ երկրի նախագահ Իլհամ Ալ...

Հ1-ն էլ քաշվեց
23.01.2019 | 23:57


Հ1-ն էլ քաշվեց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ