Տիեզերական խայտառակություն

Շիզոֆրենիայի նոր նոպա

Փետրվարի 9, 2018
Շիզոֆրենիայի նոր նոպա

Արտյոմ Խաչատրյան


«Մենք չպետք է մոռանանք և չենք մոռանում մեր պատմական հողերի մասին։ Դա պետք է դառնա մեր ապագա գործունեության ուղղությունը, ինչպեսև հիմա մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Մեր պատմական հողերն են հանդիսանում Երևանի խանությունը, Զանգեզուր-Գեյչան»,- հայտարարել է հարևան պետության նախագահ Իլհամ Ալիևը, տեղեկացնում է ВЗГЛЯД-ը։ Ավելին, Հեյդար օղլին ասել է, որ դա պետք է իմանա ողջ աշխարհը։ Հիմա, նշել է Ալիևը, Ադրբեջանում գրվում են «պատկառելի գիտական աշխատություններ, ֆիլմեր են նկարահանվում, կազմակերպվում են ցուցահանդեսներ» իր պատմական հողերի հետ Ադրբեջանի կապի մասին։ «Առաջիկա տարիներին մենք պետք է ավելի ակտիվ լինենք այս հարցում և աշխարհի տարբեր տարածաշրջաններում շնորհանդեսներ և ցուցահանդեսներ կազմակերպենք։ Որովհետև Երևանը մեր պատմական հողն է, և մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք այդ հողեր»,- ընդգծել է Ալիևը։ Ըստ նրա՝ հենց սա է Բաքվի քաղաքական և ռազմավարական նպատակը, որին երկրի իշխանությունները պետք է փուլ առ փուլ մոտենան։


Ալիևի և նրա ռազմավարության հետ կապված ամեն բան պարզ է։ Բայց ամեն բան պարզ չէ հայկական ղեկավարության ռազմավարության առումով։ Բանն այն է, որ ալիևյան շիզոֆրենիայի յուրաքանչյուր նոպա օգնում է Հայաստանին. խոսելով «պատմական ադրբեջանական հողերի» մասին՝ Ալիևը անտարբեր չի թողնում լոկ դեգեներատներին, որոնք աշխարհում շատ քիչ են։ Հետևաբար, որքան ավելի հաճախ սրվի Ալիևի հիվանդությունը, այնքան ավելի հաճախ կխայտառակվի նրա Ադրբեջանը։ Սա՝ առաջին հերթին։ Երկրորդ՝ Իլհամ Ալիևն արդեն որերորդ անգամ Երևանին առիթ է տալիս բացարձակապես թքելու բանակցային գործընթացի վրա և դուրս գալու դրանից։ Հիշեցնենք, որ ընդդիմախոս-պետության չճանաչումը ծանրակշիռ փաստարկ է, որպեսզի վերջինը հրաժարվի բանակցություններից։ Համաշխարհային դիվանագիտության մեջ օրինակները բազմաթիվ են։ Հիշեցնենք դրանցից մեկը. Իսրայելը բանակցություններ սկսեց Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) և նրա առաջնորդ Յասիր Արաֆաթի հետ միայն այն բանից հետո, երբ ՊԱԿ-ը ճանաչեց Իսրայելի գոյության իրավունքը, մինչ այդ Իսրայելը հրաժարվում էր որևէ երկխոսություն վարել ՊԱԿ-ի հետ։ Իրավիճակը մեր պարագայում նույնն է. Իլհամ Ալիևը փաստացի և դե-յուրե չի ճանաչում Հայաստանի գոյության իրավունքը, համենայնդեպս՝ իր տարածքի վրա։ Կարծում ենք, սա բավական է այն բանի համար, որպեսզի հայկական քաղաքական ղեկավարությունը դուրս գա ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացից։ Ժամանակն աշխատում է մեր օգտին, ստատուս-քվոն այսօր բավարարում է Հայաստանին, վաղը նույնպես կբավարարի։ Ուրեմն, ինչո՞ւ խոսակցություն վարել Ադրբեջանի հետ, ընդ որում՝ անիմաստ խոսակցություն, մանավանդ որ պաշտոնական Բաքուն մեզ տալիս է բանակցային գործընթացից դուրս գալու բոլոր իրավունքները։






Դիտումների քանակ 110303


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

«Բոլթոնի ծրագիրը». ԱՄՆ-ը սաստկացրել է ճնշումը Հայաստանի վրա Լեռնային Ղարաբաղի պատճառով

«Բոլթոնի ծրագիրը». ԱՄՆ-ը սաստկացրել է ճնշումը Հայաստանի վրա Լեռնային Ղարաբաղի պատճառով

Փետրվարի 19, 2019


Հայաստանի հեղափոխական ավյունն աստիճանաբար մարում է. նոր խորհրդարանի ձևավորմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար ի հայտ են եկել իր...

Ո՞ւր կորչի Ալիևը՝ Արևմո՞ւտք, թե՞ Արևելք

Ո՞ւր կորչի Ալիևը՝ Արևմո՞ւտք, թե՞ Արևելք

Փետրվարի 16, 2019


Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդարձակ հարցազրույց է տվել Real հեռուստաալիքի ղեկավար Միրշահին Աղաևին։ Սա վերջին տարիներին...

Ադրբեջանը լիովին հասունացել է նոր ջախջախիչ պարտության համար

Ադրբեջանը լիովին հասունացել է նոր ջախջախիչ պարտության համար

Փետրվարի 14, 2019


Մտաբերում եմ, մեկ տարի առաջ՝ 2018թ. օգոստոսի 20-ին ռուսաստանյան REGNUM տեղեկատվական գործակալությունը հրապարակեց իմ հոդվածը «Նիկ...

Բաքուն առավելություն ունի Ղարաբաղի հարցում բանակցությունների սեղանի շուրջ և մարտադաշտում

Բաքուն առավելություն ունի Ղարաբաղի հարցում բանակցությունների սեղանի շուրջ և մարտադաշտում

Փետրվարի 13, 2019


Այսօր Ադրբեջանն առավելություն ունի ինչպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ մարտա...

Սև-մութ ամպեր Ղարաբաղի գլխին

Սև-մութ ամպեր Ղարաբաղի գլխին

Հունվարի 21, 2019


20-րդ դարի խոշորագույն պետական գործիչներից մեկը` Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր իմամ Խոմեյնին, ասում էր. «Պետք է սուգ ...

Հայաստանին վիճակված է կրակն առաջինը վերցնել իր վրա

Հայաստանին վիճակված է կրակն առաջինը վերցնել իր վրա

Հունվարի 18, 2019


2019թ. հունվարի 17-ին ավարտվեց Հայաստանի Հանրապետության VII գումարման Ազգային ժողովի (այսուհետ՝ ՀՀ ԱԺ) առաջին նիստը։ Այդ նիստի ...

Հայաստանի և Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշինքի այլընտրանքը պատերազմն է

Հայաստանի և Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշինքի այլընտրանքը պատերազմն է

Հունվարի 12, 2019


Ամանորյա և սուրբծննդյան տոներից հետո ակամա լավատեսորեն ես տրամադրվում։ Սակայն չեմ թաքցնի, որ 2019թ. առաջին րոպեներից ինձ չլքեց ...

Ի՞նչ է մտածված Փաշինյանի կողմից Ղարաբաղի վերաբերյալ բանակցային գործընթացում

Ի՞նչ է մտածված Փաշինյանի կողմից Ղարաբաղի վերաբերյալ բանակցային գործընթացում

Դեկտեմբերի 19, 2018


Փաշինյան Նիկոլը նվեր էր Ադրբեջանի համար։ Համենայն դեպս, այսպես է կարծում Ադրբեջանի ղեկավարությունը։ Եվ չի թաքցնում ուրախություն...

Ալիև. ղարաբաղյան կարգավորման համար նպաստավոր իրավիճակ է ստեղծվել

Ալիև. ղարաբաղյան կարգավորման համար նպաստավոր իրավիճակ է ստեղծվել

Դեկտեմբերի 14, 2018


Ալիևը կոնկրետ ոչինչ չի ասել, բայց որոշակիություն նրա ուղեղում առկա եղել է։ Չցանկանալով վարկաբեկել իր հայ պաշտոնակցին, որի հետ մ...

Փաշինյան Նիկոլն ու Ալիևը ամերիկյան սցենարում նույն դերն են խաղում

Փաշինյան Նիկոլն ու Ալիևը ամերիկյան սցենարում նույն դերն են խաղում

Դեկտեմբերի 4, 2018


Շահնազարյան Դավիթը կրկին հիշեցրեց, որ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում ադրբեջանցիների առաջխաղացում է նկատվել: Ըստ...

Փաշինյան Նիկոլը սկսել է տարածքներ հանձնել

Փաշինյան Նիկոլը սկսել է տարածքներ հանձնել

Նոյեմբերի 13, 2018


Արդեն հիմնավորվում է այն փաստը, որ Փաշինյան Նիկոլի օրոք Հայաստանը տարածքներ և ռազմավարական նշանակության բարձունքներ է կորցնում:...

Եղբայրական ողջույն Բաքվից բարսեղյանների ընտանիքին

Եղբայրական ողջույն Բաքվից բարսեղյանների ընտանիքին

Նոյեմբերի 7, 2018


Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում նյութ եղբայրական Ադրբեջանից, որտեղ գովաբանում են հայկ բարսեղյանին՝ հայտնի գրանտակեր...

Ալիևն ու Փաշինյանը համախոհ եղբայրներ են

Ալիևն ու Փաշինյանը համախոհ եղբայրներ են

Սեպտեմբերի 6, 2018


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (ԹՊՀԽ) VI գագաթաժողովում,...

Փաշինյանը Ալիևին կարող է արժանացնել Պետրոնիուսի ճակատագրին, եթե նա կամավոր չհրաժարվի Ղարաբաղից

Փաշինյանը Ալիևին կարող է արժանացնել Պետրոնիուսի ճակատագրին, եթե նա կամավոր չհրաժարվի Ղարաբաղից

Հուլիսի 31, 2018


Ուրեմն, Փաշինյան Նիկոլն ասել էր, թե պատրաստ է դեմ առ դեմ հանդիպել Ալիևի հետ: Կարծում եմ, Փաշինյանը պիտի հրաժարվի այդ գաղափարից ...

Ալիևն օգնել է Նիկոլին

Ալիևն օգնել է Նիկոլին

Հուլիսի 10, 2018


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շատ անհարմար վիճակի մեջ է դրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ալիևը փաստացի հայտարարել է, թ...

Ինչու Բաքուն իրականացրեց Trend գործողությունն ընդդեմ Ռուսաստանի ԱԳՆ-ի

Ինչու Բաքուն իրականացրեց Trend գործողությունն ընդդեմ Ռուսաստանի ԱԳՆ-ի

Հունիսի 3, 2018


Ռուսաստանի ԱԳՆ-ին կից հավատարմագրված ադրբեջանցի լրագրողները Սմոլենսկյան հրապարակի պաշտոնական ներկայացուցիչների հետ շփվելիս առաջ...

 Փաշինյան և Ալիև. սիրավեպ սահմանից այն կողմ

Փաշինյան և Ալիև. սիրավեպ սահմանից այն կողմ

Ապրիլի 28, 2018


Բողոքի փողոցային ակցիաների սկսվելու պահից շփման գծում համեմատաբար հանգիստ է։ Ասում են, թե, իբր, դա կապված է այն բանի հետ, որ Ադ...

«Քաղաքական շիզոֆրենիայով» հիվանդները

«Քաղաքական շիզոֆրենիայով» հիվանդները

Մարտի 7, 2018


Ուկրաինան հայտարարում է, որ Ղրիմն իր տարածքն է: Ռուսաստանն ասում է, որ Ղրիմն իր անքակտելի մասն է: Երկու երկրները վիճաբանում են,...

Հայ դեսպանն ընդդեմ նախկին կովկասյան թաթարների, կամ` ինչ ենք անելու հարևանների հետ

Հայ դեսպանն ընդդեմ նախկին կովկասյան թաթարների, կամ` ինչ ենք անելու հարևանների հետ

Մարտի 6, 2018


Ասում են` երկու անսահման բան կա` տիեզերքն ու հիմարությունը: Եվ եթե տիեզերքի հարցում գիտնականները դեռ բանավիճում են, ապա հիմարու...

Վաշինգտոնը Ադրբեջանի պատմական տարածք է

Վաշինգտոնը Ադրբեջանի պատմական տարածք է

Փետրվարի 27, 2018


Երբ փետրվարի 8-ին՝ ելույթ ունենալով Ադրբեջանում, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարում՝ այդ երկրի նախագահ Իլհամ Ալ...

Հ1-ն էլ քաշվեց
23.01.2019 | 23:57


Հ1-ն էլ քաշվեց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ