Սովորական խայտառակություն

Զարուհին պարապ ականջ է փնտրում

Փետրվարի 7, 2018
Զարուհին պարապ ականջ է փնտրում

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը աշխարհներ կտրեց, օվկիանոսներ անցավ, երկրներ փոխեց, որ իրականություն դարձնի իր համահայկական մեծ ընդվզման քարոզարշավը, բայց քանի որ այդ երկար դեգերումներից ոչ մի արդյունք չստացվեց, կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այժմ էլ որոշել է իր բախտը փորձել այնպիսի վայրերում, որտեղ լսարանը պայմանների բերումով կաշկանդված է և եթե նույնիսկ շատ ցանկանա, չի կարող գլուխն ազատել ու հեռանալ քարոզչության վայրից: Հենց այդ ծուղակային հեռանկարով էլ տիկին Զարուհին իր աղմկարարների խմբի հետ, բարձրախոսը ձեռքին այսօր ասպատակության տարածքներ էր ընտրել «Երևան մոլ», «Փեթակ», «Տաշիր» առևտրի կենտրոնները:


Հետո արդեն, ըստ կուսակցության տարածած հաղորդագրության, պիտի ասվեր, որ «Երևան մոլ»-ի անվտանգության աշխատակիցներ ներկայացած անձինք փորձել են խոչընդոտել քաղաքացիների և առևտրականների հետ Զարուհու հանդիպումը, բայց եթե «Երկիր Ծիրանի»-ում խոչընդոտելը նույնացվում է իրավունքների ոտնահարման հետ, ապա առևտրի կենտրոնում հաստատ պիտի որ շատ դժվար լիներ Փոստանջյանին բացատրել, որ վաճառողները գտնվում են աշխատանքի վայրում և չի կարելի նրանց կտրել իրենց պարտականություններից քաղաքական քարոզչություն անելու համար, ինչը կարելի էր կազմակերպել մեկ այլ տեղում, աշխատանքից դուրս ժամերին, քանզի դա, բացի այլ ամենից, զրկում է վաճառականներին իրենց եկամուտներից:


Եվ մինչ տիկին Զարուհին շրջում ու կարևորում է հատկապես միաժամանակյա և տևական ընդվզումը, իսկ նրա ելույթների վայրերը դառնում են ավելի ու ավելի օրիգինալ, ապա մենք էլ մեր հերթին կարող ենք նրան քարոզչության նոր կետեր հուշել: Օրինակ, Զարուհին կարող է ֆուտբոլային խաղի ժամանակ մտնել խաղադաշտ ու քարոզել ստադիոնում հավաքվածների համար: Կամ կարող է ներկայացման պահին ներխուժել թատրոն և բեմ բարձրանալով ընդվզում հրահրել: Իսկ եթե դրանք էլ քիչ լինեն, «Երկիր Ծիրանին» ողջ կազմով կարող է մեկնել Չինաստան, որտեղ ամենաանմարդաբնակ անկյունում նվազագույնը կես միլիոնանոց լսարան կունենա:






Դիտումների քանակ 18467


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Թե ինչպես Մարինա Խաչատրյանը լիարժեք կին դարձավ

Թե ինչպես Մարինա Խաչատրյանը լիարժեք կին դարձավ

Նոյեմբերի 19, 2018


Այս տարվա փետրվարին մի ուշագրավ դեպք արձանագրվեց Երևանի ավագանու նիստի ընթացքում: Այդ օրը «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները...

Նրանք զոհվեցին դեմոկրատիայի պատճառով

Նրանք զոհվեցին դեմոկրատիայի պատճառով

Սեպտեմբերի 24, 2018


Երբ Հայաստանում իշխանության էր տոտալիտար ու կեղծարար ՍԵրժ Սարգսյանը, գեղեցկուհի Զարուհի Փոստանջյանն ու դեգեներատ Րաֆֆի Հովհաննի...

Երբ ֆավորիտն ամենախայտառակն է

Երբ ֆավորիտն ամենախայտառակն է

Սեպտեմբերի 10, 2018


Մեկնարկեց Երևանի ավագանու ընտրարշավը։ Մասնակցում է ով ասես. էլ Զարուհի Փոստանջյանը, էլ դաշնակները, էլ Արամ Սարգսյանի ու Էդմոն Մ...

Տարբերությունը մեծ չէ

Տարբերությունը մեծ չէ

Հուլիսի 23, 2018


Պարույր Հայրիկյանի ԱԻՄ-ը սկզբում Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն էր: Հետո Փաշինյանը նրան չընդունեց, և սա սկսեց չհասկանալ, թե ինքն այ...

Պղտոր ջրի ձուկը

Պղտոր ջրի ձուկը

Հունիսի 4, 2018


Երբ երկու ամիս շարունակ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը ծայրահեղ լարված էր, Արցախը ջանաց որևէ կերպ չմիջամտել` մնալով ոչ թե պաս...

Էլթոն Ջոնը, Զարուհին և մնացյալը

Էլթոն Ջոնը, Զարուհին և մնացյալը

Մայիսի 28, 2018


Հայաստան եկավ ու մեկնեց հանրահայտ երգիչ Էլթոն Ջոնը: Նրան Երևանում ջերմ ընդունելության արժանացրեցին: Բայց ոչ բոլորը: Եղան շատերը...

Զարուհին նաև գրագող է

Զարուհին նաև գրագող է

Մայիսի 10, 2018


Տասնյակ քաղաքացիներ այսօր առավոտյան հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելու Տարոն Մարգարյանի հրաժարականը: Բայց հիմա նրանց...

Նիկոլը Զարուհու վարչապետն է

Նիկոլը Զարուհու վարչապետն է

Ապրիլի 26, 2018


«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն այսօր մասնակցել է Դիլիջանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին: Տիկին Զա...

Ունեցվածքի յուրացո՞ւմ, թե՞ սեփականաշնորհում

Ունեցվածքի յուրացո՞ւմ, թե՞ սեփականաշնորհում

Ապրիլի 23, 2018


Երեկ, երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ձերբակալված է, «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց...

Շարժո՞ւմ, թե՞ «բոռտին» մնացածների հավաքատեղի

Շարժո՞ւմ, թե՞ «բոռտին» մնացածների հավաքատեղի

Ապրիլի 16, 2018


Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական անհնազանդության շարժումը եթե նույնիսկ ունի ձգողական ուժ, ապա այդ մագնիսի վրա ավելի շատ ...

Սկրիպալ, փախիր, Զարուհին է գալիս

Սկրիպալ, փախիր, Զարուհին է գալիս

Ապրիլի 11, 2018


Երևանի ավագանու աղմկահարույց նիստի օրը «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամների կողմից քաղաքապետարան բերված տարօրինակ նյութի բ...

Զարուհին խելագարվել է

Զարուհին խելագարվել է

Մարտի 31, 2018


«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը խելագարության նշաններ է ցուցաբերում: Եվ սա ոչ թե կողմնակի կարծիք է կամ...

Զարուհու ռազմավարությունը` կայանատեղի

Զարուհու ռազմավարությունը` կայանատեղի

Մարտի 21, 2018


«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը չի պատրաստվում միանալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռն...

Թեկուզ իրար սպանեն

Թեկուզ իրար սպանեն

Մարտի 20, 2018


Երևանի ավագանու երեկվա նիստում «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ցայտնոտի մեջ էր հայտնվել ու աջուձախ մեղ...

Էրոտիկա` ծիրանների մասնակցությամբ

Էրոտիկա` ծիրանների մասնակցությամբ

Մարտի 17, 2018


Երևանի ավագանում հանրահայտ, մղձավանջային նիստից հետո, որն այնքան մեծ աղմուկի տեղիք տվեց, բոլորը խոսում են այն մասին, թե առաջիկա...

Թասիբի մեռածները

Թասիբի մեռածները

Մարտի 9, 2018


Զարուհին չի սիրում Նիկոլին: Նիկոլը չի սիրում ՀԱԿ-ին: «Սասնա ծռերը» չի սիրում Նիկոլին: «Ժառանգությունը» ոչ մեկին չի սիրում: Բայց...

Բեն Լադենին Գոռ Վարդանյանն է խփել

Բեն Լադենին Գոռ Վարդանյանն է խփել

Մարտի 3, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանն իր հասցեին հնչած բազում հայհոյանքներից, քննադատությունից ու տարատես...

Ծիրանն արդեն փչանում է

Ծիրանն արդեն փչանում է

Մարտի 1, 2018


Մոտ մեկ ամիս առաջ Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունը հանդես էր եկել ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անվամբ փողոց ան...

Քաղաքապետարանը ձեռքից գնում է

Քաղաքապետարանը ձեռքից գնում է

Փետրվարի 23, 2018


Փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում ՀՀԿ-ականների և «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների միջև տեղի ունեցած բախման խմորը դեռ ...

Եվ մի տանիր զմեզ ի քյալագյոզություն

Եվ մի տանիր զմեզ ի քյալագյոզություն

Փետրվարի 19, 2018


Մեր քաղաքացիները շատ բաներից են դժգոհում: Նրանցից ոմանք առաջարկում են պայքարել հոռի երևույթների և անօրինականությունների դեմ: Բա...

Голод не тетка
07.12.2018 | 12:44


Голод не тетка

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ