Սովորական խայտառակություն

Արտոնյալ դասալիքները

Փետրվարի 7, 2018
Արտոնյալ դասալիքները

Տարկետման իրավունքի դեմ համառ պայքար մղող կառավարությունն ու պաշտպանության նախարարությունը ամեն տարի ծառայությունից ազատվելու հնարավորություն են տալիս մեծ թվով հոգևորականների ու ֆուտբոլիստների` տպավորություն ստեղծելով, թե երկրի ամենակարևոր և պետքական մարդիկ նրանք են: Իսկ հետո, ինչպես որ պետք էր սպասել, գալիս է «հատուցման» ժամը: Ճիշտ այդպիսի «երախտագիտության» մի դրսևորման ականատես ենք այս օրերին` հանձին 23-ամյա ֆուտբոլիստ Հովիկ Ներսիսյանի: Բրիտանական «Ուիտչերչ Ալփորթ» ֆուտբոլային ակումբի խաղացող Ներսիսյանը հիմա դժգոհ է Հայաստանում զինծառայության տարկետման վերացման մասին ՀՀ կառավարության որոշումից, ինչի պատճառով ինքը ստիպված է լքել Բրիտանիան:


Shropshire star շրջանային պարբերականի հետ հարցազրույցում նա հայտարարել է, որ չի ցանկանում վտանգի ենթարկել իր կյանքը՝ հայկական բանակում ծառայության անցնելով, այդ պատճառով էլ ստիպված է խնդրել Բրիտանական իշխանություններից քաղաքական ապաստան: Նրա դիմումը կքննարկվի փետրվարի 19-ին, դատարանում:


Այս երիտասարդը տևական ժամանակ եղել է «Փյունիկ»-ում պաշտպան, նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ: Իսկ հետո, լսելով զինվորական ծառայության մասին, ծնողների միջոցով՝ հիվանդության պատրվակով տարկետման իրավունք է ստացել ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան բժշկական հանձնաժողովի կողմից ու 2016 թվականին մեկնել է Լոնդոն: Այլ կերպ ասած, շարքային դասալիք է: Իսկ այս վախկոտը հեռու անգլիաներում դեռ անամոթաբար հայտարարում է. «Իմ երկրում հետախուզման մեջ եմ: Եթե վերադառնամ, ինձ կբանտարկեն, ինչից հետո կզորակոչեն: Իմ կյանքը կլինի վտանգված: Հայաստանում ոչ մեկին չի հետաքրքրում, որ դու ֆուտբոլիստ ես: Կառավարությունը բոլորին ուղարկում է բանակ»: Եվ սա այն դեպքում, երբ 2015 թվականին ձմեռային զորակոչից առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նրա անունը ընդգրկել էր այն զորակոչիկների ցանկում, որոնք իրենց ծառայությունը պետք է անցկացնեին սպորտային վաշտում` սահմանից շատ ու շատ հեռու:


Հովիկ Ներսիսյանի օրինակը խիստ բնորոշ է, և նա, ցավոք, միակը չէ: Բոլոր նրանք, ովքեր այս կամ այն պատճառաբանությամբ հայտնվում են արտոնյալների խմբերում, վաղ թե ուշ վարվելու են ֆուտբոլիստ փախստականի նման, որ հիմա նույնիսկ Հայրենիքից է ուզում հրաժարվել, միայն թե լինի կուշտ ու ապահով: Մինչդեռ ապրելու իրավունքը բոլորի համար հավասար է, ինչպես որ բոլորի համար հավասար պիտի լինի օրենքն ու պարտքը:






Դիտումների քանակ 7389


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Միջակություն վանեցյան արթուր. տապալող տղա

Միջակություն վանեցյան արթուր. տապալող տղա

Հոկտեմբերի 15, 2018


Էսօր ասում են, թե վանեցյան արթուրին չի կարելի մեղադրել մեր հավաքականի պարտության համար: Հավանաբար, նույն բանը կասեն 10-րդ պարտո...

վանեցյան արթուրը` ՀՖՖ ժամանակավոր նախագահ

վանեցյան արթուրը` ՀՖՖ ժամանակավոր նախագահ

Սեպտեմբերի 22, 2018


Փաշինյան Նիկոլն ամեն օր ապացուցում է, և միայն էշը կարող է դա հասկանալ, որ փաթաթած ունի ՀՀ օրենսդրությունն ու հանրային բարոյական...

Պատին են դեմ տվել

Պատին են դեմ տվել

Հուլիսի 20, 2018


Հայաստանյան ֆուտբոլային ակումբները մեկը մյուսի ետևից հանդես են գալիս հայտարարությամբ, որոնց հիմնական իմաստն այն է, որ եթե ֆուտբ...

Վանեցյանն ինչո՞վ է լավագույնը

Վանեցյանն ինչո՞վ է լավագույնը

Հուլիսի 17, 2018


ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր չարդարացրեց մարդկանց սպասելիքները` հայտարարելով, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Բայց կ...

Նեմեց Ռուբոն «Adidas»-ից խելացի է

Նեմեց Ռուբոն «Adidas»-ից խելացի է

Հունվարի 12, 2018


Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն իր հերթական ասուլիսն էր հրավիրել, որպեսզի հերթական անգամ ասեր,...

Սա էլ ձեզ արդար տարկետում

Սա էլ ձեզ արդար տարկետում

Նոյեմբերի 23, 2017


Ամբողջ երկիրը իրարանցման մեջ է տարկետման իրավունքի վերացման պատճառով, ցույցեր, դասադուլեր, հացադուլեր ու կլոր սեղաններ են անում...

Ինչպես փրկել Նեմեց Ռուբոյին

Ինչպես փրկել Նեմեց Ռուբոյին

Նոյեմբերի 10, 2017


Երեկ ֆուտբոլի Հայաստանի և Բելառուսի ազգային հավաքականների միջև կայացած ընկերական հանդիպումն ինքնին սկանդալային ու աղմկահարույց ...

Ռասիզմ Ռուսաստանում ըստ անգլիացիների

Ռասիզմ Ռուսաստանում ըստ անգլիացիների

Ապրիլի 27, 2017


Բրիտանական The Sun պարբերականը տեսանյութ է հրապարակել Կիևի «Դինամոյի» և Դոնեցկի «Շախտյորի» միջև ֆուտբոլային հանդիպման ժամանակ տ...

Մեր նժդեհական պատասխանը ռուսներին

Մեր նժդեհական պատասխանը ռուսներին

Հունիսի 21, 2016
1

Եթե իշխող կուսակցությունը Հայաստանում Հանրապետականն է, որի պաշտոնական գաղափարախոսությունը նժդեհականությունն է, ուրեմն երկրի բոլ...

Սանդրո Բոտիչելին և հայկական ֆուտբոլը

Սանդրո Բոտիչելին և հայկական ֆուտբոլը

Հունիսի 2, 2016


Մոտ օրերս մեկնարկելու է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը այդ առաջնությունում ներկայացված չէ: Հայաստանն, իհարկե, ունի ...

Չեղած քաղաքի ֆուտբոլի թիմը ՈւԵՖԱ է գնում

Չեղած քաղաքի ֆուտբոլի թիմը ՈւԵՖԱ է գնում

Մայիսի 26, 2016
1

Մինչ Հայաստանի քաղաքական և ոչ այդքան քաղաքական շրջանակները քննարկում են Լեռնային Ղարաբաղի պատկանելության կամ ճանաչման նպատակահա...

Ֆուտբոլից ավելի մեծ պարտություն

Ֆուտբոլից ավելի մեծ պարտություն

Մարտի 28, 2016


Օրերս Երևանի «Դինամո» մարզադաշտում տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպման ժամանակ հայաստանյան լրատվամիջոցների հավաքականը ջախջախեց Ա...

Նեմեց Ռուբոյի ֆուտբոլային պատերազմը

Նեմեց Ռուբոյի ֆուտբոլային պատերազմը

Մարտի 24, 2016


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի գործերը վերջին շրջանում երբեք այնքան վատ չեն եղել, որքան հիմա: Բոլոր...

ՀՀ ննջեցյալները` որպես ներքաղաքական և արտաքին ինտեգրման գործոն

ՀՀ ննջեցյալները` որպես ներքաղաքական և արտաքին ինտեգրման գործոն

Փետրվարի 8, 2016


Որ Հայաստանի Հանրապետությունում ննջեցյալները զգալի դեր են խաղում հասարակական-քաղաքական ոլորտում՝ ոչ մեկիս համար գաղտնիք չէ: Նրա...

Ալիկը՝ Չիլի, «Ուլիսը»՝ բանտ

Ալիկը՝ Չիլի, «Ուլիսը»՝ բանտ

Հունվարի 12, 2016


Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Արգենտինայում Հայաստանի դեսպան Ալեքսան Հարությունյանին համատեղության կարգով...

Ինչո՞ւ Ռուբեն Հայրապետյանը սիրտ չունի

Ինչո՞ւ Ռուբեն Հայրապետյանը սիրտ չունի

Հոկտեմբերի 15, 2015


Այն բանից հետո, երբ Հայաստան-Ալբանիա (0-3) խաղի մասին սերբական մամուլը սկանդալային տեղեկություն հրապարակեց, թե իբր Հայաստանի հա...

Ուրիշ ի՞նչ կարող է ծախել Նեմեց Ռուբոն

Ուրիշ ի՞նչ կարող է ծախել Նեմեց Ռուբոն

Հոկտեմբերի 13, 2015


Հայաստանի ֆուտբոլի հավաքականի վերջին խայտառակ պարտություններից հետո երկրպագուների հայհոյանքների ու անեծքների տեղատարափի տակ խլա...

Ֆուտբոլի՞ստ, թե՞ սրբիչի գող

Ֆուտբոլի՞ստ, թե՞ սրբիչի գող

Հուլիսի 25, 2015


Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղարկությունում Գյումրիում կայացած «Շիրակ»-ԱԻԿ (Շվեդիա) հանդիպումը, ինչպես նաև մեր մարզիկների պարտութ...

Պորտուգալացիները չեն ուզում տեսնել Նեմեց Ռուբոյի երեսը

Պորտուգալացիները չեն ուզում տեսնել Նեմեց Ռուբոյի երեսը

Հունիսի 8, 2015


Հայ ֆուտբոլասերներին հունիսի 13-ին գրավիչ խաղ է սպասվում. իրենց ուժերն են չափելու Հայաստանի և Պորտուգալիայի ազգային հավաքականնե...

Նեգրերի բախտն սկսել է ավելի քիչ բերել

Նեգրերի բախտն սկսել է ավելի քիչ բերել

Մայիսի 31, 2015


Մեր մեջ ասած՝ ամերիկացիները թքած ունեն ֆուտբոլի վրա, այնտեղ նույնիսկ չգիտեն, թե ինչ է դա, քանի որ իրենք իրենց ֆուտբոլն ունեն, ն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ