Սովորական խայտառակություն

Տարոնն ու Արծվիկը փրթում են

Փետրվարի 5, 2018
Տարոնն ու Արծվիկը փրթում են

Նախ ահազանգ ստացվեց, որ մայրաքաղաքի Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում ծառահատումներ են կատարվել: Հետո լուր տարածվեց այն մասին, որ ծառեր են կտրվում Շահումյանի արձանի հարևանությամբ գտնվող զբոսայգում: Իսկ դրանից հետո տեղեկացվեց, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող թիվ 19 պոլիկլինիկայում ծառերի մի իսկական սպանդ են իրականացրել։ Բոլորն անմիջապես իրենց հայացքներն ուղղեցին Երևանի քաղաքապետարանի և բնապահպանության նախարարության կողմը. «Այս ի՞նչ գործի վրա եք, պարոնայք պատասխանատուներ»:


Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր սրբություններով էր երդվում, որ Երևանում ոչ մի ապօրինի ծառահատում անպատիժ չի մնա: Դաշնակ նախարար Արծվիկ Մինասյանը կուրծք ծեծելով հայտարարում էր, թե կյանքի գնով պահելու է իր խոստումը, որ հանրապետությունում ծառերի սպանդ տեղի չի ունենա: Հիմա երկուսն էլ անտեղյակի հայացքով աչքերն են ճպճպացնում ու փորձում են ինչ-որ բան բացատրել: Բայց ի՞նչ բացատրել, եթե ծառերն այլևս չկան: Պարոն Տարոնը վստահեցնում է, թե իբր այդ սպանդը կազմակերպել է մասնագիտական համապատասխան եզրակացությամբ, հատվել են չոր և ծերացած ծառեր, և խոստանում է մեկի տեղը չորսը տնկել: Բայց Տարոնը մի հարցի պատասխան չունի: Եթե այդքան հիմնավորված և օրինական էր, ինչո՞ւ էիք գիշերը կտրում, գողեգող, բոլորի աչքից հեռու:


Ընկեր Արծվիկի վիճակն էլ նախանձելի չէ: Բանն այն, է, որ պոլիկլինիկան, որի ծառերը հատվել են, ղեկավարում է Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ Սամվել Սարգսյանը, այլ կերպ ասած` կուսակցական ներքին համաձայնությամբ ոչ միայն ոչնչացրել են այգին, այլև կտրված ծառերի տեղը խճաքարեր են լցրել ու հիմա փորձում են ասֆալտապատել: Բնապահպան նախարարը հետքերն է սրբում, որ հետո թե ինքը արդարանա, թե արդարացնի իր հանցակից դաշնակին: Էլ չենք ասում, որ այդ տարածքում հիմնվող վճարովի ավտոկայանատեղին երկուսին էլ մեծ բարիք է խոստանում:






Դիտումների քանակ 20996


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Աննախադեպ ա՞ճ, թե՞ աննախադեպ սուտ

Աննախադեպ ա՞ճ, թե՞ աննախադեպ սուտ

Սեպտեմբերի 3, 2018


Փաշինյանի կառավարության դաշնակ նախարար, տնտեսական զարգացման ու ներդրումների ոլորտի պատասխանատու Արծվիկ Մինասյանն այսօր հայտարար...

Տարոնի վիշտն ու Աննայի արցունքները

Տարոնի վիշտն ու Աննայի արցունքները

Հուլիսի 9, 2018


Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց: Նա ուղերձով դիմեց Երևանի բնակիչներին, բայց քաղաքապետի վերջին խոսքն այլ...

Տարոնը ֆոտոգենիկ չէ

Տարոնը ֆոտոգենիկ չէ

Հունիսի 27, 2018


Երևանի ավագանու վերջին նիստին քաղաքապետ Տարոն Մարգարյանը չէր մասնակցում: Ասացին` հիվանդ է: Իսկ հետո լուրեր տարածվեցին, որ նա հր...

Բայց կարող էր լինել, չէ՞

Բայց կարող էր լինել, չէ՞

Հունիսի 12, 2018


Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ սոցապնախարար Մանե Թանդիլյանը հրաժարական է տվել, անմիջապես լուրեր տարածվեցին, որ նույն բան...

Ստալինը, Նիկոլը, Արծվիկը

Ստալինը, Նիկոլը, Արծվիկը

Հունիսի 12, 2018


Դաշնակները ատամ են ցույց տալիս: Խիատ վրդովված են այն բանից, որ կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհա...

Ինչո՞ւ է զայրանում Նիկոլը

Ինչո՞ւ է զայրանում Նիկոլը

Հունիսի 11, 2018


Կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի։ Դեռ երեկ ընդդիմություն համարվող և կուտակայի...

Մեկ Տարոնին չեն սիրում, մեկ սիրում են

Մեկ Տարոնին չեն սիրում, մեկ սիրում են

Հունիսի 9, 2018


Փաշինյանի հեղափոխականները և առանձնապես Երևանի ավագանու «Ելք» դաշինքի ներկայացուցիները օրեր առաջ պահանջում էին քաղաքապետ Տարոն Մ...

Մյունհաուզենի` Անգլիային հայտարարած պատերազմը ՀՀ տարածքում

Մյունհաուզենի` Անգլիային հայտարարած պատերազմը ՀՀ տարածքում

Հունիսի 2, 2018


Առասպելական Մյունհաուզենը տարօրինակ սովորություններ ուներ: Դրանցից մեկը այլ պետությունների հետ պատերազմելն էր: Օրինակ, նա հայտա...

Դաշնակներն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Դաշնակներն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Մայիսի 28, 2018


Իշխանություն ունենալու և պահպանելու համար Նիկոլ Փաշինյանին այս պահին օդ ու ջրի նման անհրաժեշտ է մեկ բան` ամեն գնով իրագործել ար...

Տարոնը նեղվե՞լ է, թե՞ Տարոնին նեղում են

Տարոնը նեղվե՞լ է, թե՞ Տարոնին նեղում են

Մայիսի 16, 2018


Այսօր մի խումբ ցուցարարներ ներխուժել էին Երևանի քաղաքապետարան: Նրանք պահանջում էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարական...

Արծվիկի ուշացած վրեժը

Արծվիկի ուշացած վրեժը

Մայիսի 15, 2018


Դաշնակցության քաղաքական էության ու նկարագրի մասին նոր չէ, որ պիտի իմանանք: Վերջին ամսվա իրադարձություններն ընդամենը ավելի ամրապ...

Զարուհին նաև գրագող է

Զարուհին նաև գրագող է

Մայիսի 10, 2018


Տասնյակ քաղաքացիներ այսօր առավոտյան հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելու Տարոն Մարգարյանի հրաժարականը: Բայց հիմա նրանց...

Տարոնի վերջին հույսը

Տարոնի վերջին հույսը

Ապրիլի 27, 2018


Այն բանից հետո, երբ «Ելք» դաշինքն առանձին հայտարարությամբ պահանջեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը, իսկ այսօր ընդ...

Ո՞ւր են գնում դաշնակները

Ո՞ւր են գնում դաշնակները

Ապրիլի 26, 2018


«Հրաժարվել» և «դաշնակցական» բառերն անհամատեղելի են: Այդ իսկ պատճառով էլ, երբ այսօր տեղեկացվեց, որ ՀՀ տարածքային կառավարման և զա...

Բանը հասավ դիվանբաշուն

Բանը հասավ դիվանբաշուն

Ապրիլի 25, 2018


Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունն այսօր մի հայտարարություն էր տարածել, որտեղ նշված էր քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի...

Տարոնի կնոջ թուրքական հետքը

Տարոնի կնոջ թուրքական հետքը

Ապրիլի 11, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այն պաշտոնյաներից է, ով իր կնոջն առավելագույնս հեռու է պահում հանրային վայրերից և հասարակական...

Տարոնին շտապ չոբան է պետք

Տարոնին շտապ չոբան է պետք

Ապրիլի 7, 2018


Ըստ մամուլի հարապարակումների, Երևանի քաղաքապետարանը տեղական բյուջեից ահռելի գումարներ է ծախսում կանաչապատման, խնամքի և պահպանմա...

Տարոնի նվերը 100-ամյակին

Տարոնի նվերը 100-ամյակին

Ապրիլի 3, 2018


Երկիրը պատրաստվում է մեծ շուքով նշել Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակը: Միջոցառումների ընդարձակ ծրագիր կա, որի մեծ մա...

Ինչո՞ւ Տարոնը խմբագրեց տոնացույցը

Ինչո՞ւ Տարոնը խմբագրեց տոնացույցը

Մարտի 29, 2018


Ավանդույթի ամբողջ հմայքն այն է, որ այն խախտել չի կարելի: Բայց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այդ բանը չի հասկանում: Այդպիսի ...

Չի աշխատում, բայց միլիոններ է աշխատում

Չի աշխատում, բայց միլիոններ է աշխատում

Մարտի 26, 2018


Մեծ գաղտնիք բացահայտած չենք լինի, եթե ասենք, որ պետական մարմինները հետևողականորեն շարունակում են իրենց կարիքների համար ծառայութ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ