Սովորական խայտառակություն

Դեսպանատունը կեղտ է փնտրում

Փետրվարի 5, 2018
Դեսպանատունը կեղտ է փնտրում

Ինչպես հայտնի է, պաշտպանության նախարարի ծաղրանկարի հրապարակումից հետո «Մեդիալաբ» կայքի խմբագիր Մարիաննա Գրիգորյանը հայտնել էր, թե Ֆեյսբուքի մի օգտատեր իրեն սպառնալից նամակներ է գրել: Նույնիսկ նշվում էր, որ զայրացած նամակագիրը խմբագրին հիշեցրել էր ֆրանսիական երգիծական պարբերականի՝ «Շարլի Էբդոյի» հետ տեղի ունեցածը, երբ խմբագրության վրա հարձակման հետևանքով 12 մարդ էր զոհվել: Ավելի ուշ Մարիաննա Գրիգորյանը դարձյալ պնդեց, որ սպառնալիքները շարունակվում են` այս անգամ իր երեխայի հասցեին:


Այդ սպառնալիքների առնչությամբ հաղորդում էր ներկայացվել Գլխավոր դատախազություն, որտեղից տեղեկացրել էին, գործն ուղարկել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ «ստուգողական գործողություններ կատարելու նպատակով»: Մի խոսքով, ահազանգին ընթացք էր տրվել և մնում էր սպասել արդյունքներին, հատկապես որ ֆեյսբուքյան տարածքն այնպիսի մի անվերահսկելի և չկարգավորված դաշտ է, որտեղ ցանկացած մոլագար կամ անհավասարակշիռ մարդ կարող է գրառել` ինչ խելքին փչի:


Բայց չսպասելով հանգուցալուծմանը, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը հանկարծ որոշել էր հատուկ կարգով դատապարտել «Մեդիալաբ» կայքի գլխավոր խմբագրին ուղղված սպառանալիքները: Դեսպանատան «Թվիթերի» էջում տեղադրված հայտարարությունում նշվում էր. «Լրատվամիջոցների դեմ հարձակումները, օրինակ՝ վերջերս «Մեդիալաբի» տնօրենին ուղղված սպառնալիքներն ատելության դրսևորումներ են ժողովրդավարության համար կենսական մամուլի ազատության դեմ»:


Ի՞նչ են ցանկանում այս ամենով ասել ամերիկացիները: Այն, որ Հայաստանում խոսքի և մամուլի ազատություն չկա՞: Իսկ հատկապես որտե՞ղ նրանք տեսան այդ ազատության սահմանափակումը, Ֆեյսբուքո՞ւմ, որն ամերիկյան սոցիալական ցանց է, ու եթե մեր երկրում ժամանակ առ ժամանակ այնտեղ կարող են լինել ագրեսիվ բովանդակությամբ գրառումներ, ԱՄՆ-ում դրանք տասնյակ հազարների են հասնում, այն էլ հաշված ժամերի ընթացքում: Դեսպանատունը դրանց առթիվ նույնպե՞ս թվիթերյան դատապարտումներ է հրապարակում:


Եթե ԱՄՆ դեսպանատունն այդքան մտահոգված է, ապա նա կարող է իր մտահոգությունը վայրկյանների ընթացքում փարատել` Ցուկերբերգի օգնությամբ գտնելով մեղավորին և աջակցելով մեր իրավապահներին: Բայց այդ բանը կարծես թե անելու ցանկություն չկա:






Դիտումների քանակ 19204


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Երբ ամերիկացին բութ է, խոսում է ի սրտե

Երբ ամերիկացին բութ է, խոսում է ի սրտե

Հոկտեմբերի 17, 2018


Ամերիկյան մտածողության պարզունակությունն ու մակերեսայնությունը երբեմն բթության են վերածվում: Այսպես, Հայաստան է ժամանել պետքարտ...

Փաշինյանը բացատրում է, թե ինչը կարելի է տանձի տեղ դնել, ինչը` ոչ

Փաշինյանը բացատրում է, թե ինչը կարելի է տանձի տեղ դնել, ինչը` ոչ

Հոկտեմբերի 17, 2018


«Դաժան իրականությունն այն է, որ ղարաբաղյան հակամարտության ցանկացած կարգավորում կպահանջի «գրավյալ տարածքների» մի մասի վերադարձ, ...

Ամերիկյան դեսպանը ֆաս է տալիս Փաշինյան Նիկոլին Պուտինի վրա

Ամերիկյան դեսպանը ֆաս է տալիս Փաշինյան Նիկոլին Պուտինի վրա

Սեպտեմբերի 5, 2018


Մարքսն ասում էր, որ պատմությունը երկու անգամ է կրկնվում. առաջին անգամ այն ողբերգություն է, երկորրդ անգամ` ֆարս: 10 տարի առաջ մե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ